Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 43
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.05.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.04.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2019 թվականի

թիվ 43

քաղ. Երևան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 23 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ կետին, 254-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 6-րդ և 62-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 23-ի «Այն ապրանքների կատեգորիաների մասին, որոնց նկատմամբ կիրառվում է հատուկ մաքսային ընթացակարգ, ապրանքների այդ կատեգորիաները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների և այդ ընթացակարգը կիրառելու կարգի մասին» թիվ 23 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի ապրիլի 29-ի

թիվ 43 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 23 որոշման մեջ կատարվող

 

1. 1–ին և 2–րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սահմանել, որ հատուկ մաքային ընթացակարգը կիրառվում է՝

ա) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և բացառապես «WorldSkills («Ուորլդսքիլլս») մասնագիտական վարպետության պաշտոնական միջազգային մրցումային միջոցառումներ կազմակերպելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների նկատմամբ:

բ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և բացառապես Նոր ժամանակների Միջազգային Հանզեյան օրերի անցկացման շրջանակներում պաշտոնական միջազգային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների նկատմամբ:

2. Հաստատել կից ներկայացվող՝

ա) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և բացառապես «WorldSkills («Ուորլդսքիլլս») մասնագիտական վարպետության պաշտոնական միջազգային մրցումային միջոցառումներ կազմակերպելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները և այդ ընթացակարգի՝ այդ ապրանքների նկատմամբ կիրառելու կարգը՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և Նոր ժամանակների Միջազգային Հանզեյան օրերի պաշտոնական միջազգային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները և այդ ընթացակարգի՝ այդ ապրանքների նկատմամբ կիրառելու կարգը՝ թիվ 2 հավելվածի համաձայն»:

2. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և բացառապես «WorldSkills («Ուորլդսքիլլս») մասնագիտական վարպետության պաշտոնական միջազգային մրցումային միջոցառումներ կազմակերպելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմաններում և այդ ընթացակարգի՝ այդ ապրանքների նկատմամբ կիրառելու կարգում.

ա) հաստատման կնիք-մակագիրը (գրիֆը) փոխարինել համարակալած վերնագրով հետևյալ բովանդակությամբ՝

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի » 2019 թվականի

մարտի 29-ի թիվ 23 որոշման

 

բ) 4-րդ կետի «բ» ենթակետում՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերեն տարբերակին]

«բացառությամբ» բառից հետո լրացնել «փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումը, որոնք հաստատում են ոչ սակագնային կարգավորման միջոցների և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը» բառերով.

գ) 8-րդ կետի չորրորդ պարբերությունում «տարածք» բառը փոխարինել «տարածքներ» բառով.

դ) 1[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերեն տարբերակին]

ե) 1[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերեն տարբերակին].

զ) 17-րդ կետի «բ» ենթակետում՝

«և (կամ) օգտագործելու» բառերը հանել.

«անձին (անձանց)» բառերից հետո լրացնել «և (կամ) այդ ապրանքները».

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերեն տարբերակին]

է) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերեն տարբերակին]

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 2 հավելվածով՝

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի » 2019 թվականի

մարտի 29-ի թիվ 23 որոշման

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և Նոր ժամանակների Միջազգային Հանզեյան օրերի պաշտոնական միջազգային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները և այդ ընթացակարգի՝ այդ ապրանքների նկատմամբ կիրառելու կարգը

 

1. Սույն փաստաթղթով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և բացառապես Նոր ժամանակների Միջազգային Հանզեյան օրերի պաշտոնական միջազգային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու համար (այդ թվում՝ ինքնին միջոցառումները և ուղեկցող միջոցառումները՝ կապված կազմակերպիչների կողմից կազմակերպված կամ հավանության արժանացրած միջոցառումների կազմակերպման, անցկացման, զանգվածային լրատվամիջոցներում լուսաբանման, բացման, փակման և արդյունքների ամփոփման հետ) նախատեսված օտարերկրյա ապրանքների՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները և այդ ապրանքների նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգ կիրառելու կարգը (այսուհետ՝ համապատասխանաբար ապրանքներ, միջոցառումներ):

2. Հատուկ մաքսային ընթացակարգը չի կիրառվում՝

ա) ակցիզներով (ակցիզային հարկով կամ ակցիզային տուրքով) հարկվող ապրանքների նկատմամբ՝ Միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները.

բ) Միության մաքսային տարածք և (կամ) այն անդամ պետություն, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, ներմուծման համար արգելված ապրանքների նկատմամբ.

գ) այն ապրանքների, որոնց նկատմամբ սահմանված է Միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման 2-րդ հավելվածով նախատեսված ցանկին համապատասխան՝ բացառությամբ ապրանքների նշված ցանկի հետևյալ բաժիններում ընդգրկված ապրանքները՝

2.16 (ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) քաղաքացիական նշանակության բարձր հաճախականության սարքավորումներ, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող).

2.19 (ծածկագրման (գաղտնագրման) միջոցներ)։

3. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը:

4. Ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններ են՝

ա) այն անդամ պետության մաքսային մարմին (այսուհետ՝ մաքսային մարմին), որի տարածքում անցկացվում են միջոցառումները, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված անդամ պետության այն պետական մարմնի, որի իրավասությանն են վերապահված միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցերը, ապրանքների նպատակային նշանակության գրավոր հաստատման ներկայացումը՝ նշելով միջոցառման անվանումը և անցկացման վայրը, որի կազմակերպման և անցկացման համար դրանք նախատեսվել են, ապրանքների անվանումները և քանակը, տեղեկություններ ապրանքները տեղափոխող անձի մասին, տեղեկություններ ապրանքների հայտարարատուի մասին, ինչպես նաև տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ դրանք նույնականացնելու համար.

բ) արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածին համապատասխան, բացառությամբ՝ «փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումը, որոնք հաստատում են ոչ սակագնային կարգավորման միջոցների և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը:

5. Չի թույլատրվում բացթողման համար ապրանքների հայտագրումը՝ մինչև հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքները հայտարարագրման ներկայացնելը:

6. Հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքներն օգտագործելու պայմաններն են՝

ա) հատուկ մաքսային ընթացակարգի՝ սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետի պահպանումը.

բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տիրապետման և օգտագործման հետ կապված ՝ սույն փաստաթղթի 8-րդ կետով սահմանված սահմանափակումների պահպանումը:

7. Ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ մաքսային մարմինը, հիմք ընդունելով հայտարարատուի կողմից Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելու նպատակներից և հանգամանքներից ելնելով հայտագրված ժամկետը, սահմանում է այդ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը, որը չի կարող գերազանցել միջոցառումներն ավարտվելու օրվանից հետո 30 օրացուցային օրը:

8. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման ներքո, բացառությամբ այն դեպքերի երբ թույլատրվում է դրանց օգտագործումը (հանձնումը)՝ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, դրանց փոխանցումն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը՝ սույն կետի երրորդ պարբերությանը համապատասխան, կամ իրացումը՝ սույն կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան:

Ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն անդամ պետությունում, որի տարածքում իրականացվում են միջոցառումները, հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կատարելու ընթացիկ գործառնություններ՝ կապված այդպիսի ապրանքների պահպանության, դրանց պահպանվածությունն ապահովելու, միջոցառումների կազմակերպման և անցկացման համար դրանք նախապատրաստելու հետ, ինչպես նաև օգտագործել այդպիսի ապրանքները միջոցառումների կազմակերպման և անցկացման համար, այդ թվում՝ այդպիսի օգտագործման ընթացքում ամբողջությամբ կամ մասնակիորեն ծախսել (օգտագործել) կամ հանձնել միջոցառման մասնակիցներին՝ որպես պարգևատրման ատրիբուտներ:

Ապրանքների հայտարարատուին թույլատրվում է հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները փոխանցել այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը՝ այդ ապրանքների տեխնիկական սպասարկման, պահպանման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման) նպատակներով, ինչպես նաև այլ ձևով թաղման, վնասազերծման, օգտահանման կամ ոչնչացման համար՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, եթե այդ ապրանքները կորցրել են իրենց սպառողական հատկությունները և ճանաչվել են ոչ պիտանի՝ այն նպատակներով հետագա օգտագործման համար, որոնց համար դրանք նախատեսված էին:

Չի թույլատրվում հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործումը որևէ առևտրային գործունեության համար՝ ներառյալ այդ ապրանքների իրացումը կամ այլ եղանակով օտարումը, դրանք վարձակալության տրամադրումը և այդ ապրանքների օգտագործմամբ վճարովի ծառայությունների մատուցումը՝ բացառությամբ սույն կետի հինգերորդ պարբերությունում նշված դեպքի, ինչպես նաև այդ ապրանքների արտահանումն այլ անդամ պետությունների տարածքներ։

Թույլատրվում է ազգային արհեստագործության արտադրատեսակ (հուշանվեր) համարվող ապրանքների իրացումը, որոնք ներմուծվել են Միության մաքսային տարածք միջոցառումների շրջանակներում՝ «Վարպետների քաղաք» միջազգային արհեստագործական տոնավաճառ անցկացնելու նպատակով և (կամ) նշված տոնավաճառի ընթացքում այդպիսի արտադրատեսակներից պատրաստված ապրանքների իրացումը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազոր մարմնի կողմից, որի իրավասությանն են վերապահված միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցերը, այդպիսի տոնավաճառի մասնակցին ազատ ձևով տրամադրված գրավոր թույլտվության առկայության դեպքում: Թույլտվությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

ապրանքների պատկանելությունը հետևյալ կատեգորիաներին՝ «պատրաստի արտադրատեսակներ», «տարածման համար նախատեսված ապրանքներ», «հումք՝ ապրանքները տեղում պատրաստելու համար», «սննդամթերքներ».

ապրանքների անվանումը, դրանց ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան, քանակը և արժեքը՝ առևտրային փաստաթղթերին համապատասխան.

նման թույլտվություն տրամադրելու նպատակը:

Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխանցումն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը, ինչպես նաև այդ ապրանքների կորուստը չեն ազատում այդ ապրանքների հայտարարատուին հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման՝ սույն կետով սահմանված այլ պայմաններ պահպանելուց, սույն փաստաթղթի 9-րդ կետին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելուց, ինչպես նաև չեն կասեցնում և չեն երկարաձգում այդ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը:

9. Հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը՝ մինչև մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան սահմանված գործողության ժամկետի լրանալը, ավարտվում է՝

ա) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները՝ Օրենսգրքով նախատեսված կարգով և պայմաններով օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ հաշվի առնելով սույն փաստաթղթի 11-րդ կետը: Ընդ որում, այդ ապրանքները մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել մեկ կամ մի քանի խմբաքանակներով.

բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները՝ Միության մաքսային տարածքից արտահանելու դեպքում, եթե Միության մաքսային տարածքից այդ ապրանքների մեկնման վայրը գտնվում է այն անդամ պետությունում, որի տարածքում անցկացվում են միջոցառումները.

գ) անդամ պետության, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչվելու դեպքում.

դ) անդամ պետության, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ օգտագործման ընթացքում դրանց ծախսման (սպառման) փաստը կամ միջոցառման մասնակիցներին՝ սույն փաստաթղթի 8-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, որպես պարգևատրման ատրիբուտներ հանձնման փաստը ճանաչվելու դեպքում.

դ) անդամ պետության, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ սույն փաստաթղթի 8-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան, իրացման փաստը ճանաչվելու դեպքում.

ե) անդամ պետության, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ իրենց սպառողական հատկությունները կորցրած և այն նպատակներով հետագա օգտագործման համար, որոնց համար դրանք նախատեսված էին, ոչ պիտանի ճանաչված ապրանքների՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան թաղման, վնասազերծման, օգտահանման կամ այլ եղանակով ոչնչացման փաստը ճանաչվելու դեպքում:

10. Հատուկ մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան սահմանված գործողությունն ավարտվելուն պես՝ ավարտվում է այդ մաքսային ընթացակարգի գործողությունը:

11. Հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով ավարտվելու դեպքում՝

ա) այդ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, մաքսային արժեքը և (կամ) բնաիրային արտահայտությամբ դրանց ֆիզիկական հատկանիշները (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ) սահմանվում են մաքսային մարմնի կողմից՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ.

բ) այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքնների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող արգելքները և սահմանափակումները՝ հաշվի առնելով այդ ապրանքների փաստացի վիճակն ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ:

12. Սույն փաստաթղթի 9-րդ կետի «բ»-«զ» ենթակետերին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը, ինչպես նաև սույն փաստաթղթի 9-րդ կետի «բ»-«զ» ենթակետերին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգն ավարտելու համար հիմքերի առկայությունը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանվում են անդամ պետության, որի տարածքում անցկացվում են միջոցառումները՝ օրենսդրությանը համապատասխան:

13. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, որոնք հանձնվել են միջոցառումների մասնակիցներին՝ որպես պարգևատրման ատրիբուտներ կամ իրացվել են՝ սույն փաստաթղթի 8-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան, ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ և համարվում են մաքսային հսկողության ներքո չգտնվող՝ մաքսային մարմնի կողմից դրանց՝ համապատասխանաբար հանձնման փաստը կամ իրացման փաստը ճանաչվելու օրվանից:

14. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, որոնք կորցրել են իրենց սպառողական հատկությունները և ճանաչվել են ոչ պիտանի այն նպատակներով հետագա օգտագործման համար, որոնց համար դրանք նախատեսված էին, համարվում են մաքսային հսկողության ներքո չգտնվող՝ մաքսային մարմնի կողմից՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, թաղման, վնասազերծման, օգտահանման կամ այլ եղանակով ոչնչացման փաստը ճանաչվելու օրվանից:

15. Հայտարարատուի՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիրը, որին համապատասխան ապրանքները ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով, գրանցվելու պահից:

16. Հայտարարատուի՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքներից մեկն ի հայտ գալու դեպքում՝

ա) ապրանքների բացթողման մերժումը՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.

բ) Օրենսգրքի 1-ին կետի 113-րդ հոդվածին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրի հետկանչումը և (կամ) Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողման չեղյալ ճանաչումը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.

գ) սույն փաստաթղթի 9-րդ կետին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը՝ մինչև մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան սահմանված հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի ավարտը, այդ թվում՝ սույն փաստաթղթի 17-րդ կետի «ա»-«գ» ենթակետերում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում.

դ) ապրանքների, որոնց նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարել է, ժամանակավոր պահպանման հանձնումը՝ Օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան.

ե) ապրանքների, որոնց նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարել է, մաքսային ընթացակարգերով ձևակերպումը՝ Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան.

զ) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումը և (կամ) սույն փաստաթղթի 18-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց գանձումը.

է) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչումը՝ անդամ պետության, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, օրենսդրությանը համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը՝ վրա է հասել այդ ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը.

թ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները բռնագրավելու կամ անդամ պետության, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

ժ) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն արգելանքի վերցնելը:

17. Ներքոնշյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝

ա) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործումը ոչ սույն փաստաթղթի 1-ին կետում նշված նպատակներով՝ մինչև հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը՝ այդպիսի օգտագործման առաջին օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ այդ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.

բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները՝ մինչև այդ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը սույն փաստաթղթի 8-րդ կետի պահանջների խախտմամբ այլ անձի (անձանց) փոխանցելու և (կամ) այդ ապրանքներն օգտագործելու դեպքում՝ այդ ապրանքները փոխանցելու և (կամ) օգտագործելու օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ այդ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.

գ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ մինչև այդ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կորստի դեպքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով անվերադարձ կորստի՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կորստի օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.

դ) սույն փաստաթղթի 9-րդ կետին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտվելու դեպքում՝ մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան սահմանված հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալու օրը:

18. Սույն փաստաթղթի 17-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի սակագնային առանձնաշնորհումների և վճարման արտոնությունների կիրառման:

Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար կիրառվում են ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա դրությամբ գործող ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը:

Այն դեպքում, երբ մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ, ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա:

Հետագայում ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ սահմանելիս ապրանքների մաքսային արժեքը որոշվում է՝ ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից, և իրականացվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ ավելի վճարված և (կամ) ավելի բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին ու 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան չվճարված գումարների բռնագանձում:

19. Հատուկ մաքսային ընթացակարգի՝ սույն փաստաթղթի 10-րդ հոդվածին համապատասխան գործողությունը դադարելու կամ Օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու, կամ Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ այդ ապրանքներն օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, կամ Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան մաքսային մարմինների կողմից այդ ապրանքներն արգելանքի վերցվելու (արգելապահվելու) դեպքում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելուց և (կամ) դրանք բռնագանձելուց հետո (ամբողջությամբ կամ մասնակի)՝ սույն փատաթղթին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան:

20. Հատուկ մաքսային ընթացակարգը կիրառելու հետ կապված այլ հարցեր՝ ներառյալ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը կասեցնելու կամ վերսկսելու հետ կապված հարցերը, կարգավորվում են Օրենսգրքի 19-րդ գլխին համապատասխան:

21. Ապրանքների նկատմամբ պետական սանիտարահամաճարակային վերահսկողությունը (հսկողությունը), անասնաբուժական և կարանտինային ֆիտոսանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում են Միության մաքսային տարածքում և Միության մաքսային սահմանին՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերին, ինչպես նաև անդամ պետության, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, օրենսդրությանը համապատասխան:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան