ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2016 թվականի N 188-Ն
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել թույլտվություն չպահանջող օդային հաղորդակցությունների որոշ տեսակների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 4 Երևան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ
1. Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական, որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացման նպատակներով օդային հաղորդակցություն.
2. Բնակչության տարահանման նպատակով օդային հաղորդակցություն.
3. Ոստիկանության գործառույթներով պայմանավորված օդային հաղորդակցություն.
4. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության համար պացիենտի և (կամ) բուժաշխատողների տեղափոխման նպատակով օդային հաղորդակցություն.
(4-րդ կետը խմբ. 01.07.21 N 1072-Ն)
5. Պետական մարմիններում կամ պետական կառավարչական հիմնարկներում շահագործվող օդանավերով, կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոնով պայմանավորված` արտակարգ իրավիճակների ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 777-Ն որոշման պահանջներին համապատասխան, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար անձանց տեղափոխման նպատակով օդային հաղորդակցություն:
(հավելվածը խմբ. 01.07.21 N 1072-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.07.2021, N 1072-Ն | 12.07.2021, N 188-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|