ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 421-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) BambooHR LLC ընկերության հետ 2021 թվականի ապրիլի 26-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 25,303.18 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով՝ ներառյալ 2,530.32 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ոչ ռեզիդենտի շահութահարկը, առանց ավելացված արժեքի հարկի.
2) TechSoup Global ընկերության հետ 2021 թվականի ապրիլի 23-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրի արտոնագրի ձեռքբերում՝ 2,222.22 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով՝ ներառյալ 222.22 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ոչ ռեզիդենտի շահութահարկը, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Զիգզագ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500164) 2021 թվականի ապրիլի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մոնիտորների ձեռքբերում՝ 198,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
18.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|