ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մարտի 23-ին
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 208-րդ հոդվածի 4-րդ մասում՝
1) 1-ին կետի «և սոցիալական» բառերը փոխարինել «, սոցիալական (բացառությամբ սույն կետի «ժ» ենթակետի), բնապահպանական, առողջապահական և վերարտադրության» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով.
«ժ. կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսության դեպքում սույն կետի «է» ենթակետով սահմանված համապատասխան դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է 0.0 գործակիցը.».
3) 2-րդ կետի «՝ արհեստական և բնական պայմաններում վերարտադրության (բացառությամբ գիտահետազոտական նպատակներով վերաբնակեցման) նպատակներով օգտագործման (հայթայթման)» բառերը փոխարինել «բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործման» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. ապրիլի 12 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2022 թվական: