ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մարտի 23-ին
«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախաբանում «բացառիկ սեփականությունն է» բառերը փոխարինել «սեփականությունն է, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում`
1) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«էկոհամակարգ՝ բույսերի, կենդանիների, սնկերի և միկրոօրգանիզմների համակեցությունների, ինչպես նաև դրանց ոչ կենդանի շրջակա միջավայրի դինամիկ համալիր, որոնք փոխազդում են որպես միասնական գործառնական ամբողջություն․».
2) ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«կենդանական աշխարհի պաշարներ` աշխարհագրական որոշակի տարածքում հաշվառված կենդանական աշխարհի օգտագործման ենթակա ընդհանուր քանակություն.».
3) երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«արդյունագործական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ կենդանական աշխարհի կադաստրի տվյալների հիման վրա սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում շահույթ ստանալու նպատակով.
առողջապահական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ առողջապահության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում դեղանյութերի, պատրաստուկների և այլ պրեպարատների ստացման նպատակով․
բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ վտանգված, հազվագյուտ կամ կենդանական աշխարհի առանձին տեսակների պահպանության, քանակի ավելացման, վերարտադրության կազմակերպման (բացառությամբ որսորդական տնտեսությունների) և այլ միջոցառումների (էկոհամակարգերի վերականգնման) իրականացման միջոցով դրանց օգտագործում վայրի բնություն բաց թողնելու կամ վերաբնակեցնելու նպատակով.
գիտահետազոտական, կրթական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում գիտական ուսումնասիրությունների, բացահայտումների, գիտաճանաչողության, ուսումնական, կրթական, դաստիարակչական միջոցառումների իրականացման նպատակով.
գյուղատնտեսական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում սելեկցիոն նպատակներով.
ինվազիվ` օտարածին կենդանական տեսակներ՝ տեսակներ, որոնք ներմուծվել են երկրագնդի այլ տարածաշրջաններից բնական երևույթների հետևանքով կամ մարդու տնտեսական գործունեության արդյունքով կամ ներթափանցել են մերձակա երկրներից իրենց համար ոչ բնական կամ օտար միջավայր և հարմարվելով կարող են վնաս հասցնել էկոհամակարգերին, կենսաբազմազանությանը կամ կարող են վտանգել մարդու առողջությունը.
կարևոր թռչնաբանական տարածքներ՝ թռչունների պահպանության համար առանձնացված (բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս կամ դրանցում ներառված) բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ, որոնք ծառայում են թռչունների բնադրման, ձմեռման կամ հանգստի համար.
կենդանական ռեսուրս՝ կենդանական տեսակների, պոպուլյացիաների և համակեցությունների ամբողջականություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է օգտագործվել մարդու տնտեսական գործունեության ընթացքում և սպառվող-վերականգնվող ռեսուրս է.».
4) յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«կենդանական աշխարհի օբյեկտների մոնիտորինգ՝ կենդանական աշխարհի վիճակի գնահատման, մարդածին և բնածին բացասական ազդեցությունների կանխատեսման և կանխարգելման, մարդածին և բնածին դրական ազդեցությունների ռեժիմային դիտարկումների գործընթաց.»․
5) տասներեքերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ կենդանական աշխարհի կադաստրի տվյալների հիման վրա սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ սպորտային ձկնորսության կամ սիրողական ձկնորսության կամ սպորտային որսի կամ սիրողական որսի կամ հաղթանշանային որսի իրականացում անձնական կարիքների համար՝ առանց շահույթ ստանալու.».
6) տասնչորսերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«վերարտադրության կազմակերպման նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ բնական և ոչ բնական պայմաններում կենդանական աշխարհի օբյեկտների վերարտադրության կազմակերպում որսորդական տնտեսություններում դրանց կայուն օգտագործման, օգտագործման ենթակա քանակի ապահովման նպատակով։»։
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ» բառերը փոխարինել «այլ իրավական» բառերով։
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «դ» կետն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1-գ5» կետերով.
«գ1) գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգի սահմանումը.
գ2) սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգի սահմանումը.
գ3) կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգի սահմանումը.
գ4) վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման կարգի սահմանումը.
գ5) բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգի սահմանումը.»։
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1-բ3», «գ1-գ3», «ե1-ե3», «զ1», «զ2», «է1-է3», «թ4», «թ5» կետերով.
«բ1) անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման կարգի սահմանումը.
բ2) անազատ և կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկի հաստատումը.
բ3) կրկեսում օգտագործման համար արգելված վայրի կենդանիների ցանկի հաստատումը.».
«գ1) անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգի սահմանումը.
գ2) կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման կարգի սահմանումը.
գ3) վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքի իրականացման վայրերին ներկայացվող պահանջների և պայմանների սահմանումը.».
«ե1) վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների և առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվությունների, լիցենզիաների տրամադրումը.
ե2) կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգի սահմանումը.
ե3) կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգի սահմանումը.».
«զ1) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման կարգի սահմանումը.
զ2) վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման թույլտվության տրամադրման կարգի սահմանում և տրամադրումը.».
«է1) ինվազիվ` օտարածին կենդանական տեսակների տարածվածության ուսումնասիրություն, դրանց ներմուծման, օգտագործման նկատմամբ հասարակության իրազեկության բարձրացման աշխատանքների իրականացումը.
է2) ինվազիվ` օտարածին կենդանական տեսակների ցանկի հաստատումը.
է3) կարևոր թռչնաբանական տարածքների որոշման չափորոշիչների սահմանումը.».
«թ4) բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատումը.
թ5) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատումը.».
2) «է» կետն ուժը կորցրած ճանաչել.
3) «ը» կետի «օգտագործման նորմատիվների» բառերը փոխարինել «օգտագործման ենթակա չափաքանակների» բառերով:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի «գ» կետում «հուշարձաններ)» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կարևոր թռչնաբանական տարածքների» բառերով:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի «դ» և «ե» կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «գ» կետը «իրավաբանական անձինք» բառերից հետո լրացնել «, որոնց կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան կամ նպատակները ներառում են կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրությունը, կամ որոնք պայմանագրեր են կնքել կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրության ոլորտում մասնագիտական որակավորում ունեցող անձանց հետ (ներառյալ աշխատանքային պայմանագրերը)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտները պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը լիազորված մարմնին տրամադրել կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ նախորդ տարվա տեղեկատվությունը։»։
Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը «դուրսգրման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նոր հայտնաբերված պոպուլյացիաների՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցման» բառերով:
Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բացառիկ դեպքերում (բնակչության, վայրի և ընտանի կենդանիների համաճարակային հիվանդություններ, անասնապահության զարգացմանը վտանգի սպառնում, էկոլոգիական հավասարակշռության խախտման վտանգ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ անցկացվում են վայրի կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումներ՝ հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված սուբյեկտների ներկայացրած ուսումնասիրության արդյունքները:».
2) 2-րդ մասը «չպետք է պատճառեն» բառերից հետո լրացնել «այդ տեսակի ընդհանուր պոպուլյացիային,» բառերով.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։
Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «ա» կետը «բազմազանության» բառից հետո լրացնել «, նրանց պոպուլյացիաների և ապրելավայրերի» բառերով.
2) «զ» կետը «աղետներից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ինվազիվ՝ օտարածին կենդանական տեսակներից» բառերով։
Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «գ» կետը «օրգանիզմների» բառից հետո լրացնել «, լիազոր մարմնի հաստատած ցանկում ընդգրկված ինվազիվ՝ օտարածին կենդանական տեսակների» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.
«ե) Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի հաստատած ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսում։»։
Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կենդանաբանական հավաքածուներ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը լիազորված մարմնին տրամադրել իրենց մոտ պահվող կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ նախորդ տարվա տեղեկատվությունը:»:
Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ կոնվենցիա) հավելվածներում ընդգրկված վայրի կենդանական տեսակների, դրանց մասերի և ածանցյալների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է լիազորված մարմնի թույլտվությամբ՝ կոնվենցիայով սահմանված պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների և առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է դրանց ծագումը և ձեռքբերումը (հավաք, որս, մթերում, գնում և այլն) հաստատող փաստաթղթերի հիման վրա լիցենզիայով՝ Հայաստանի Հանրապետությունից երրորդ երկիր արտաքին առևտրային գործունեության դեպքում (տրվում է արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է լիցենզավորման ենթակա ապրանքը, և որը տալիս է իրավունք սահմանված քանակով տվյալ ապրանքի արտահանման կամ ներմուծման համար) կամ լիազորված մարմնի թույլտվությամբ, մնացած բոլոր դեպքերում՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
Վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվության տրամադրման համար վճարվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:»։
Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) «գ» կետից հանել «և գեղագիտական» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.
«ե) առողջապահական, վերարտադրության կազմակերպման նպատակներով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Արգելվում է սույն հոդվածի առաջին մասի կետերով սահմանված օգտագործման նպատակներից բացի այլ նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը (վայրի բնությունից վերցնելը)։»:
Հոդված 16. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով․
«Կենդանական աշխարհի օբյեկտները գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործելու պայմանագրեր կնքելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով։»։
Հոդված 17. Օրենքի 25-27-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 25. | Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը սոցիալական նպատակով |
1. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը սոցիալական նպատակով վճարովի է (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի)։
2. Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակով օգտագործումն իրականացվում է լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա: Պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակով օգտագործման պայմանագրերի կնքման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով։
Հոդված 26. | Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով |
1. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գիտահետազոտական և կրթական նպատակներով անվճար է:
2. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով վճարովի է:
3. Կենդանական աշխարհի օբյեկտների բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործումն իրականացվում է լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա։
Պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով։
Հոդված 27. | Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը |
1. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է բացառիկ դեպքերում՝ գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով` լիազորված պետական մարմնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը գիտահետազոտական նպատակներով անվճար է:
3. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով վճարովի է:
Պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է լիազորված մարմինը:
4. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման պայմանագրերի կնքման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով։»։
Հոդված 18. Օրենքի 27.1-ին հոդվածում`
1) 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալվում և նույնականացվում են` հաշվի առնելով դրանց տեսակային առանձնահատկությունները:».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներին, պահում են ֆիզիկական կամ իրավաբանական անձինք՝ սույն օրենքին և այլ իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ (բացառությամբ լիազորված մարմնի հաստատած՝ պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների) պահելն իրականացվում է լիազորված մարմնի տրամադրած թույլտվության հիման վրա: Թույլտվության տրամադրման կարգը սահմանում է լիազորված մարմինը: Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով։
Հայաստանի Հանրապետությունում առանց լիազորված մարմնի թույլտվության արգելվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը, բացառությամբ լիազորված մարմնի հաստատած՝ պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների։».
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Անազատ և կիսաազատ պայմաններում լիազորված մարմնի թույլտվությամբ պահվող վայրի կենդանիները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված անձանց կողմից յուրաքանչյուր տարի հաշվառվում, և հաշվառման տվյալները տրամադրվում են լիազորված մարմնին՝ համաձայն լիազորված մարմնի հաստատած կարգի: Հաշվառման տվյալները պարտադիր հրապարակվում են լիազորված մարմնի պաշտոնական կայքէջում:».
5) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 19. Օրենքի 27.2-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները կարող են օգտագործվել սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված օգտագործման տեսակներին համապատասխան:».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործումն իրականացվում է լիազորված մարմնի թույլտվությամբ՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման նպատակով լիազորված մարմնի տրամադրած թույլտվության համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով։
Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման ենթակա քանակությունը համարվում է օգտագործողի սեփականությունը և կարող է օգտագործվել սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված օգտագործման տեսակներին համապատասխան:
Օրինական ճանապարհով ձեռք բերված անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարվում են ձեռք բերողի սեփականությունը:».
4) 4-րդ և 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ մասերով.
«8. Վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ (բացառությամբ լիազորված մարմնի հաստատած՝ պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների) կարող են ձեռք բերել լիազոր մարմնի կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ այդպիսի թույլտվություն ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հետ վայրի կենդանիներ պահելու պայմանագիր ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք:
9. Վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների առքն ու վաճառքն իրականացվում են վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմաններում: Վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առքն ու վաճառքն իրականացվում են լիազորված մարմնի սահմանած պայմաններն ու պահանջները բավարարող վայրերում:
10. Վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեղափոխումն իրականացվում է վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող փոխադրամիջոցներով։»։
Հոդված 20. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 32. | Կենդանական աշխարհի մասին օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունը |
1. Կենդանական աշխարհի մասին օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»։
Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 22. | Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (անկախ տվյալ կենդանու ձեռքբերումը հավաստող փաստաթղթի առկայությունից) պարտավոր են դիմել լիազորված մարմին անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու և դրանց հաշվառման տվյալները լիազորված մարմնին տրամադրելու համար։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից լիազորված պետական մարմնից դրանց պահման թույլտվություն չստանալու կամ դրանց հաշվառման տվյալները լիազորված մարմնին չտրամադրելու դեպքում նրանց գործունեությունը համարվելու է առանց թույլտվության իրականացրած գործունեություն, և կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունն ընդունում է՝
1) գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
2) սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգը՝ վեց ամսվա ընթացքում.
3) կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը՝ երկու տարվա ընթացքում.
4) վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման կարգը՝ երկու տարվա ընթացքում.
5) բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգը՝ երեք տարվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. ապրիլի 12 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2022 թվական: