ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 1994 թ. N 603
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով ստեղծվող բաժնետիրական ընկերությունների կանոնադրական ֆոնդի մեծության և անհատույց սեփականաշնորհման ենթակա գույքի որոշման հաշվարկները վերահսկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Ա. Մարկոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության բաժնի վարիչ (աշխատանքային խմբի ղեկավար) | |
Գ. Աբելյան | - ՀՀ կառավարության գործերի կառավարչության վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ | |
Ս. Ալավերդյան | - ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր մասնագետ | |
Ս. Այվազյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության գլխավոր տնտեսագետ | |
Հ. Ավագյան | - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության գլխավոր մասնագետ | |
Մ. Թովմասյան | - ՀՀ հարկային պետական տեսչության գլխավոր մասնագետ | |
Հ. Լպուտյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության բաժնի պետի տեղակալ | |
Ս. Հակոբյան | - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության գլխավոր մասնագետ | |
Զ. Մարգարյան | - ՀՀ հարկային պետական տեսչության գլխավոր մասնագետ | |
Կ. Շաքարյան | - ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր մասնագետ |
2. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի մասնակի անհատույց սեփականաշնորհման ճյուղային հանձնաժողովներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մասնակի անհատույց սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների վերաբերյալ հետևյալ տվյալները`
ա) տեղեկանք գույքագրման արդյունքների մասին.
բ) ձեռնարկության հաշվեկշիռ (ձև 1) (մասնակի անհատույց սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվների ժողովի (առաջին ժողովի) անցկացման ամսվա 1-ի դրությամբ).
գ) հաշվետվություն ֆինանսական արդյունքների և դրանց օգտագործման մասին (ձև 2).
դ) ձեռնարկության հաստիքային աշխատողների թվաքանակը.
ե) բաժնետիրական ընկերության կանոնադրության նախագիծը:
3. Աշխատանքային խմբի աշխատանքների կոորդինացման պարտականությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչական տնտեսագիտական վարչության վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
