ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«17» հունվար 2025 թ. |
թիվ 04-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԱՆԱՉ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել՝
1) «Քաղաքային հողերի և կանաչապատ տարածքների մասին» Ձև 1-կանաչ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի.
2) «Քաղաքային հողերի և կանաչապատ տարածքների մասին» Ձև 1-կանաչ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2025 թվականի հունվարի 17-ի թիվ 04-Ն որոշման |
Բաժին 1. Քաղաքային հողեր, կանաչապատ տարածքներ
հեկտար |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Ընդամենը |
Ա |
Բ |
1 |
Քաղաքային բնակավայրերի հողերի ընդհանուր մակերեսը քաղաքի սահմանագծում տարեվերջին |
100 |
|
Քաղաքային բնակավայրերի կանաչ տնկարկների ընդհանուր մակերեսը, ընդամենը (105.1+105.2+105.3), այդ թվում՝ |
105 |
|
ընդհանուր օգտագործման, որից՝ |
105.1 |
|
ծառածածկ տարածքներ |
105.1.1 |
|
այլ կանաչ տարածքներ (սիզամարգեր, ծաղկային մակերես և այլն) |
105.1.2 |
|
սահմանափակ օգտագործման, որից՝ |
105.2 |
|
ծառածածկ տարածքներ |
105.2.1 |
|
այլ կանաչ տարածքներ (սիզամարգեր, ծաղկային մակերես և այլն) |
105.2.2 |
|
հատուկ նշանակության, որից՝ |
105.3 |
|
ծառածածկ տարածքներ |
105.3.1 |
|
այլ կանաչ տարածքներ (սիզամարգեր, ծաղկային մակերես և այլն) |
105.3.2 |
Բաժին 2. Հաշվետու տարում իրականացված աշխատանքներ
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Չափման միավորը |
Ընդամենը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Հատված ծառեր |
200 |
հատ |
|
Հատված թփեր և (կամ) տեղահանված բուսաշերտ |
205 |
հա |
|
Տնկված ծառեր |
210 |
հատ |
|
Տնկված թփեր |
215 |
հատ |
|
Տնկված բազմամյա ծաղիկներ |
220 |
հատ |
|
Կանաչ տարածքների և անտառապուրակների վերականգնում և ընդլայնում, ընդամենը, այդ թվում՝ |
225 |
հա |
|
նոր այգիների, զբոսայգիների հիմնադրում և վերականգնում |
225.1 |
հա |
|
սիզամարգերի վերականգնում |
225.2 |
հա |
Բաժին 3. Ֆինանսական միջոցների մուտքերը
դրամ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Ֆինանսական միջոցների մուտքեր |
Ա |
Բ |
1 |
Ընդամենը, այդ թվում` |
300 |
|
ՀՀ բյուջեից (պետական, համայնքային) |
300.1 |
|
նվիրատվություններից |
300.2 |
|
այլ |
300.3 |
Բաժին 4. Ֆինանսական ծախսերը
դրամ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Ֆինանսական ծախսեր |
Ա |
Բ |
1 |
Ընդամենը, այդ թվում` |
400 |
|
նյութական ծախսեր |
400.1 |
|
ոչ նյութական ծառայությունների վճարումներ |
400.2 |
|
գործուղման ծախսեր |
400.3 |
|
աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ |
400.4 |
|
հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման |
400.5 |
|
այլ |
400.6 |
Ղեկավար՝ |
____________________________ |
____________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (լիազորված անձ)՝ |
____________________________ |
____________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2025 թվականի հունվարի 17-ի թիվ 04-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԱՆԱՉ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Քաղաքային հողերի և կանաչապատ տարածքների մասին» Ձև 1-կանաչ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները քաղաքների մասով (այսուհետ` ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մայիսի 25-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Բաժին 1-ի «100» ծածկագրով տողում լրացվում է քաղաքային բնակավայրերի հողերի ընդհանուր մակերեսը քաղաքի սահմանագծում տարեվերջին: Սույն հրահանգի իմաստով բնակավայրի սահմանագիծ է համարվում այն սահմանը (գիծը), որը բաժանում է տվյալ բնակավայրը շրջակա հողերից և այլ բնակավայրերից:
7. «105» ծածկագրով տողում լրացվում է (ինքնաշխատ) քաղաքային բնակավայրերի կանաչ տնկարկների ընդհանուր մակերեսը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 108-Ն որոշման (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=119785), որից «105.1» ծածկագրով տողում՝ ընդհանուր օգտագործման, «105.2» ծածկագրով տողում՝ սահմանափակ օգտագործման և «105.3» ծածկագրով տողում՝ հատուկ նշանակության հողերի մակերեսը:
8. «105.1.1» և «105.1.2» ծածկագրերով տողերում լրացվում են ընդհանուր oգտագործման կանաչ տարածքները` բնակչության հանգստավայրեր հանդիսացող անտառները, անտառապուրակները, զբոսայգիները, զբոսապուրակները, այգիները կամ պարտեզները, գերեզմանոցները:
9. «105.2.1» և «105.2.2» ծածկագրերով տողերում լրացվում են սահմանափակ օգտագործման ծառածածկ և այլ կանաչ տարածքները` բնակեցված տարածքների, դպրոցների, մանկական հիմնարկների, հասարակական շենքերի` կրթական, մշակութային, գիտական և այլ հաստատությունների, սպորտային կառույցների, առողջապահական հիմնարկների, արդյունաբերական կազմակերպությունների և այլ սահմանափակ օգտագործման տարածքները:
10. «105.3.1» և «105.3.2» ծածկագրերով տողերում լրացվում են հատուկ նշանակության` մայրուղիների, փողոցների, ջրապաշտպան, քամապաշտպան, հակաէրոզիոն տնկարկների, սանիտարապաշտպանական և պաշտպանական գոտիների, բուսաբանական, կենդանաբանական այգիների, ցուցահանդեսների ծառածածկ և այլ կանաչ տարածքների վերաբերյալ տվյալներ:
11. Հաշվետու տարում իրականացված աշխատանքների վերաբերյալ տվյալները լրացվում են Բաժին 2-ում: «200» և «205» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխանաբար տվյալներ հատված ծառերի քանակի, հատված թփերի և (կամ) տեղահանված բուսաշերտի տարածքի վերաբերյալ, «210» - «220» ծածկագրերով տողերում՝ տնկված ծառերի, թփերի և բազմամյա ծաղիկների քանակների վերաբերյալ, իսկ «225» ծածկագրով տողում (ինքնաշխատ)՝ այն կանաչ տարածքների և անտառապուրակների վերաբերյալ՝ ըստ տեսակների, որտեղ կատարվել են վերականգնման ու ընդլայնման աշխատանքներ:
12. Բաժին 3 և 4-ի ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունվում է հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը: «300» ծածկագրով տողում լրացվում են (ինքնաշխատ) բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից՝ «300.1» ծածկագրով տողում լրացվում են պետական և համայնքային բյուջեից մուտքերը, «300.2» ծածկագրով տողում՝ նվիրատվություններից (օրինակ՝ զարգացման ծրագրերից) և «300.3» ծածկագրով տողում՝ այլ աղբյուրներից ստացված դրամական մուտքերը:
13. Բաժին 4-ի «400» ծածկագրով տողում լրացվում են (ինքնաշխատ) ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից՝
1) «400.1» ծածկագրով տողում («նյութական ծախսեր») լրացվում են ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «400.2» ծածկագրով տողում («ոչ նյութական ծառայությունների վճարումներ»)՝ լրացվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «400.3» ծածկագրով տողում («գործուղման ծախսեր»)՝ լրացվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «400.4» ծածկագրով տողում («աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ»)՝ լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները,
5) «400.5» ծածկագրով տողում լրացվում են ռեսպոնդենտների կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և հիմնավերանորոգման ծախսերը.
6) «400.6» ծածկագրով տողում լրացվում են սույն հրահանգի 13-րդ կետի 1-5-րդ ենթակետերում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2025 թվական: