հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
5 հունիսի 1969 թվականի N 355
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
1. Հաստատել Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության առդիր կանոնադրությունը:
2. Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1966 թվականի հունիսի 9-ի «Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» N 235 որոշումը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ` |
Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1969 թ. հունիսի 5-ի N 355 որոշմամբ |
Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունը Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան հանդիսանում է միութենական-հանրապետական մինիստրություն և իր գործունեությամբ ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին և ՍՍՀՄ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությանը:
Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունը ղեկավարում է իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների աշխատանքը և պատասխանատվություն է կրում հանրապետությունում շինանյութերի արդյունաբերության վիճակի ու հետագա զարգացման, գիտա-տեխնիկական առաջադիմության և արտադրության տեխնիկական մակարդակի, ինչպես նաև արտադրանքի տեխնիկական մակարդակի ու որակի համար և Մինիստրության ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից թողարկվող արտադրանքի բոլոր տեսակներով ժողովրդական տնտեսության և բնակչության պահանջմունքները առավել լիովին բավարարելու համար:
2. Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության գլխավոր խնդիրներն են.
շինանյութերի արդյունաբերության, որպես հանրապետության ժողովրդական տնտեսության բաղկացուցիչ մասի, ամեն կերպ զարգացման ապահովումը, գիտա-տեխնիկական առաջադիմության հիման վրա արտադրության զարգացման և աշխատանքի արտադրողականության աճի բարձր տեմպերի ապահովումը` Մինիստրության ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից թողարկվող արտադրանքի բոլոր տեսակների նկատմամբ ժողովրդական տնտեսության, բնակչության և երկրի պաշտպանության պահանջմունքները առավել լրիվ բավարարելու նպատակով.
պետական պլանի առաջադրանքների կատարումը և պետական կարգապահության խստիվ պահպանման ապահովումը.
հանրային աշխատանքի նվազագույն ծախսումներով բարձրորակ արտադրանքի արտադրության ապահովումը, արտադրության արդյունավետության բարձրացումը, հիմնական ֆոնդերի, աշխատանքային, նյութական և ֆինանսական ռեսուրսների օգտագործման բարելավումը.
միասնական տեխնիկական քաղաքականության վարումը, գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների և առաջավոր փորձի արմատավորումը և արտադրության բարձր տեխնիկա-տնտեսական ցուցանիշների ապահովումը, նոր, առավել խնայողական և արդյունավետ շինարարական նյութերի, շինվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամեն կերպ զարգացումը.
կապիտալ ներդրումների ռացիոնալ օգտագործումը և նրանց արդյունավետության բարձրացումը, շինարարության արժեքի իջեցումը և ժամկետների կրճատումը, արտադրական կարողությունների և հիմնական ֆոնդերի ժամանակին գործարկումը, ինչպես նաև կարճ ժամկետներում արտադրական կարողությունների յուրացումը.
աշխատանքի և արտադրության կառավարման գիտական կազմակերպման ներդրումը, արտադրության մեջ աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծումը, Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ապահովումը որակյալ կադրերով, աշխատողների գիտելիքների և փորձի լավագույն օգտագործման համար պայմանների ստեղծումը, իրենց լավ դրսևորած երիտասարդ մասնագետների ղեկավար աշխատանքի առաջքաշումը.
Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների բանվորների ու ծառայողների բնակարանային և կուլտուր-կենցաղային պայմանների բարելավումը:
3. Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունը իրավասության ենթակա ձեռնարկություններին, կազմակերպություններին ու հիմնարկություններին կառավարում է անմիջականորեն կամ իր կողմից ստեղծվող մարմինների միջոցով. իրեն վերապահված իրավունքների սահմաններում լուծում է ճյուղին վերաբերվող բոլոր հարցերը և իր տնօրինության մեջ մտնող առանձին հարցերի լուծումը կարող է հանձնարարել իրավասության ենթակա ձեռնարկություններին, կազմակերպություններին ու հիմնարկություններին:
Իր գործունեությամբ Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունը մյուս մինիստրությունների և գերատեսչությունների հետ կոնտակտներ ու գործարար համագործակցություն է իրագործում միջճյուղային հարցերը մշակելու և լուծելու գործում:
4. Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունը, հանրապետությունում առաջատարը հանդիսանալով շինարարական նյութերի, շինվածքների և կոնստրուկցիաների արտադրության բնագավառում, մասնակցում է իր սիստեմի մեջ չմտնող ձեռնարկությունների կողմից այդ արտադրանքի արտադրության պլանավորման գործին և Հայկական ՍՍՀ համապատասխան մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համատեղ մշակում է այդ արտադրանքի տեխնիկական մակարդակի կատարելագործման և որակի բարելավման միջոցառումներ:
5. Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունն իր գործունեության մեջ ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության հրամաններով և այլ նորմատիվ ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և ապահովում է օրենսդրության ճիշտ կիրառումը Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում, կազմակերպություններում ու հիմնարկություններում:
Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունը ընդհանրացնում է օրենսդրության կիրառման պրակտիկան Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում, կազմակերպություններում ու հիմնարկություններում, մշակում է նրա կատարելագործման առաջարկություններ և սահմանված կարգով դրանք մտցնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի քննարկման:
6. Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունն իր վրա դրված խնդիրներին համապատասխան` իրագործում է հետևյալ ֆունկցիաները.
Պլանավորման բնագավառում
ա) ուսումնասիրում է Մինիստրության ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից թողարկվող արտադրանքի նկատմամբ հանրապետության ժողովրդական տնտեսության պահանջմունքը և իրագործում է Մինիստրության սիստեմի գծով և տերիտորիալ առումով ճյուղի զարգացման պլանավորումը` ամբողջ Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության զարգացման խնդիրներին համապատասխան, հաշվի առնելով արտադրության մասնագիտացումն ու կոոպերացումը.
բ) որոշում է հանրապետության շինանյութերի արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները, միջոցառումներ է անցկացնում ձեռնարկությունների տեխնիկական վերազինման և մոդեռնացման, արտադրության տեխնոլոգիական պրոցեսների կատարելագործման, թողարկվող արտադրանքի որակի հետագա բարելավման, ասորտիմենտի ընդլայնման և տեխնիկական մակարդակի բարձրացման ուղղությամբ.
գ) ապահովում է բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն ու վերականգնումը, դրանց շահագործման ժամանակ հաշվի առնելով մյուս ճյուղերի և ամբողջությամբ վերցրած ժողովրդական տնտեսության շահերը, անհրաժեշտ միջոցառումներ է իրագործում օդը, հողն ու ջրամբարները արդյունաբերական և տնտեսական արտանետումներից, կեղտաջրերից, ռադիոակտիվ նյութերից ու արտադրության թափոններից պաշտպանելու, բուսական և կենդանական աշխարհը պահպանելու ուղղությամբ.
դ) ելնելով հաստատված կոնտրոլ թվերից, հաստատում և Մինիստրության ձեռնարկություններին, կազմակերպություններին ու հիմնարկություններին է հասցնում հեռանկարային և տարեկան պլանների կոնտրոլ թվերը:
Հանրապետության ժողովրդական տնտեսության զարգացման կոնտրոլ թվերի և Մինիստրության ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից ներկայացվող պլանների նախագծերի հիման վրա մշակում է Մինիստրության գծով և տերիտորիալ առումով հեռանկարային ու տարեկան պլանների նախագծեր և դրանք ներկայացնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ ու ՍՍՀՄ Շինանյութերի արդյունաբերության մինիստրություն:
Իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների մասնակցությամբ քննության է առնում և ժողովրդատնտեսական պլանի առաջադրանքներին համապատասխան նրանց համար հաստատում է հեռանկարային և տարեկան պլաններ ըստ սահմանված ցուցանիշների, ապահովելով այդ պլանների բոլոր բաժինների և ցուցանիշների համաձայնեցվածությունը.
ե) մշակում և իրագործում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների արտադրած արտադրանքը նրանց կողմից իրացնելու հետ կապված միջոցառումներ:
Հաշվի առնելով շահագրգռված մարմինների առաջարկությունները, որոշում է Մինիստրության ձեռնարկությունների կողմից այն նոմենկլատուրայով արտադրանքի արտադրության ծավալը, որը չի նախատեսված ժողովրդատնտեսական պլանում:
Միջոցներ է ձեռնարկում զարգացնելու Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ռացիոնալ տնտեսական կապերը.
զ) կազմակերպում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների կողմից հեռանկարային ու տարեկան պլանների նախագծեր կազմելու աշխատանքը.
է) ապահովում է սահմանված պլանների կատարումը Մինիստրության բոլոր ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների կողմից.
ը) մշակում և սահմանված կարգով հաստատում է տեխնիկա-տնտեսական նորմատիվներ, հումքի, վառելանյութի, նյութերի ծախսման ու պաշարների նորմաներ և արտադրական ու շահագործման կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսման նորմաներ. ապահովում է հաստատված նորմատիվների և նորմաների ներդրումը.
թ) մշակում և հաստատում է կամ գործող օրենսդրությանը համապատասխան հաստատման է ներկայացնում Մինիստրության ձեռնարկությունների ու կազմակերպությունների արտադրանքի և ծառայությունների գներն ու տարիֆները. վերահսկողություն է իրագործում Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների կողմից գների ու տարիֆների ճիշտ կիրառման նկատմամբ.
ժ) կազմակերպում է սկզբնական հաշվառումը Մինիստրության ձեռնարկություններում, կազմակերպություններում և հիմնարկություններում, ստանում է սահմանված կարգով վիճակագրական ու հաշվապահական հաշվետվություն, իրագործում է հաշվառման աշխատանքների կենտրոնացման և հաշվառման առաջադիմական մեթոդների արմատավորման միջոցառումները:
Գիտության և տեխնիկայի բնագավառում
ա) սիստեմատիկ աշխատանք է տանում ճյուղի արտադրության ձեռք բերած տեխնիկա-տնտեսական մակարդակի և թողարկվող արտադրանքի վերլուծման ուղղությամբ և, հաշվի առնելով հայրենական ու արտասահմանյան գիտության և տեխնիկայի նվաճումները, մշակում և իրագործում է արտադրության մակարդակի բարձրացման միջոցառումներ.
բ) ղեկավարում է Մինիստրության սիստեմի նախագծա-կոնստրուկտորական և տեխնոլոգիական կազմակերպությունների աշխատանքը, իրագործում է դրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու միջոցառումներ. նախագծա-կոնստրուկտորական և տեխնոլոգիական կազմակերպություններն ապահովում է արտադրական-փորձարարական անհրաժեշտ բազայով.
գ) ապահովում է բարձրարդյունավետ տեխնոլոգիական պրոցեսների և աշխատանքի կազմակերպման մեթոդների, ինչպես նաև շինանյութերի ու շինվածքների նոր տեսակների մշակումն ու ներդրումը:
ՍՍՀՄ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության և Հայկական ՍՍՀ համապատասխան մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համաձայնեցնելով, լուծում է հնացած արտադրանքը արտադրությունից հանելու հարցերը:
Ուսումնասիրում է թողարկվող արտադրանքի շահագործման և օգտագործման փորձը, մշակում և միջոցներ է ձեռնարկում վերացնելու արտադրանքի մեջ հայտնաբերված կոնստրուկտիվ և արտադրական թերությունները, բարձրացնելու արտադրանքի հուսալիությունը և ավելացնելու ծառայության ժամկետները.
դ) պատրաստող մինիստրություններին ու գերատեսչություններին տալիս է Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների համար նոր տեսակի մեքենաներ, սարքավորումներ, սարքեր և նյութեր ստեղծելու տեխնիկա-տնտեսական պահանջներ, քննության է առնում նշված արտադրանքի մշակման համար համաձայնության ներկայացված տեխնիկական առաջադրանքները, անհրաժեշտ դեպքերում պայմաններ է ստեղծում մեքենաների, սարքավորումների, սարքերի և նյութերի տեխնոլոգիական փորձարկումների համար, մասնակցում է դրանց փորձարկման և ընդունման աշխատանքին.
ե) քննության է առնում նոր տեսակի շինարարական նյութեր, շինվածքներ և կոնստրուկցիաներ պատրաստելու համար պատվիրատու մինիստրությունների ու գերատեսչությունների ներկայացրած տեխնիկա-տնտեսական պահանջները, մշակում և նրանց հետ համաձայնեցնելով հաստատում է նշված նյութերի, շինվածքների ու կոնստրուկցիաների տեխնիկական առաջադրանքները և արդյունաբերական փորձարկումների արդյունքների հիման վրա պատվիրատուների հետ համատեղ որոշում է դրանց արտադրության հարցը.
զ) ապահովում է պետական ստանդարտների և տեխնիկական պայմանների ներդրումն ու պահպանումը, մշակում և սահմանված կարգով հաստատում է տեխնիկական պայմաններ.
է) ղեկավարում է գյուտարարության ու ռացիոնալիզացիայի զարգացման գործը. մշակում է գյուտարարության և ռացիոնալիզացիայի գծով հեռանկարային ու ընթացիկ թեմատիկ պլաններ. ապահովում է գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների ներդրումը: Գյուտարարության ու ռացիոնալիզացիայի զարգացման աշխատանքը Մինիստրությունը վարում է Շինարարության և շինանյութերի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի և Գյուտարարների ու ռացիոնալիզատորների համամիութենական ընկերության հայկական հանրապետական խորհրդի հետ համատեղ.
ը) շինանյութերի, շինվածքների և այլ արտադրանքի արտադրության նոր տեխնոլոգիական պրոցեսներ մշակելիս և հները կատարելագործելիս ապահովում է հայրենական և օտարերկրյա պատենտային նյութերի լայն ուսումնասիրումն ու օգտագործումը. ապահովում է սահմանված կարգով Մինիստրության ձեռնարկությունների կողմից հայտեր ներկայացնելը ՍՍՀՄ-ում հեղինակային վկայականներ տալու և, նպատակահարմարության դեպքում, գյուտերն արտասահմանում պատենտավորելու համար.
թ) մշակում և սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում արտասահմանում տեխնիկա-տնտեսական տեսակետից առավել առաջադիմական շինանյութերի ու շինվածքների, ինչպես նաև տեխնոլոգիական պրոցեսների լիցենզիաներ գնելու մասին, ապահովում է գնված լիցենզիաներով արտադրանքի արտադրության ամենաարագ յուրացումը.
Կապիտալ շինարարության բնագավառում
ա) իրագործում է կապիտալ շինարարությունը, ապահովում է կապիտալ ներդրումների արդյունավետ օգտագործումը, նոր շինարարության ռացիոնալ տեղադրումը, ճյուղի առաջադիմական արտադրությունների ավելի արագ զարգացումը, կապիտալ ներդրումների առաջնահերթ ուղղումը գործող ձեռնարկությունների տեխնիկական վերազինման նպատակին, միջճյուղային և ներճյուղային համամասնությունների բարելավումը, կապիտալ ներդրումների կենտրոնացումը գործարկման ենթակա կառույցներում և անավարտ շինարարության կրճատումը.
բ) մշակում և սահմանված կարգով հաստատում է կառույցների տիտղոսային ցուցակները, ինչպես նաև գալիք տարիների շինարարության համար նախագծա-հետախուզական աշխատանքների տիտղոսային ցուցակները:
Ապահովում է անհրաժեշտ նախագծային և նախահաշվային փաստաթղթերի ժամանակին մշակումը, հաստատումը և կառույցներին հանձնումը:
Իրագործում է նախագծային ու նախահաշվային փաստաթղթերի որակի և շինարարության հաստատված նախահաշվային արժեքի պահպանման վերահսկողությունը, ինչպես նաև շինարարական-մոնտաժային աշխատանքների և կառուցվող օբյեկտների համար մատակարարվող սարքավորումների որակի տեխնիկական հսկողությունը. կազմակերպում է շինարարության նկատմամբ հեղինակային հսկողությունը.
գ) ապահովում է կառույցների ֆինանսավորումը և դրանց մատակարարումը պատվիրատուի պարտականությունների մեջ մտնող սարքավորումներով, նյութերով ու շինվածքներով:
Վերահսկողություն է իրագործում իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից կապիտալ շինարարության համար սարքավորումների պատվերները առանձնացված ֆոնդերին ու նրանց ձեռքբերման հատկացումներին համապատասխան տեղադրելու նկատմամբ:
Մշակում է շինարարությունում ներքին ռեսուրսների մոբիլիզացման միջոցառումներ և վերահսկողություն է իրագործում դրանց կատարման նկատմամբ.
դ) ապահովում է շինարարությունում տիպային նախագծերի և նոր նյութերի առավելագույն կիրառումը, ինդուստրիալ մեթոդների և մեքենայացման ներդրումը Մինիստրության կապալային կազմակերպությունների կողմից և տնտեսական եղանակով կատարվող շինարարության մեջ.
ե) վերահսկողություն է իրագործում կապալային շինարարական կազմակերպությունների կողմից կատարվող Մինիստրության ձեռնարկությունների շինարարության ընթացքի նկատմամբ, ապահովում է արտադրական կարողությունների և հիմնական ֆոնդերի ժամանակին գործարկումը, ինչպես նաև կարճ ժամկետներում արտադրական կարողությունների յուրացումը:
Իր իրավասության սահմաններում նշանակում է պետական հանձնաժողովներ` շինարարությունն ավարտած ձեռնարկությունները, շենքերն ու կառուցվածքները շահագործման ընդունելու համար. հաստատում է դրանց ընդունման ակտերը և որոշումներ է ներկայացնում ամփոփ նախահաշվա-ֆինանսական հաշվարկները փակելու մասին.
զ) կազմակերպում է հիմնական ֆոնդերի կապիտալ նորոգումը, ապահովելով սարքավորումների մոդեռնացումը, տեխնիկական մակարդակի ու արտադրողականության բարձրացումը, ինչպես նաև շենքերի ու կառուցվածքների տեխնիկական և շահագործական վիճակի բարելավումը. իրագործում է նորոգման որակը բարձրացնելու և նորոգումն էժանացնելու միջոցառումներ:
Նյութա-տեխնիկական մատակարարման բնագավառում
ա) որոշում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների հումքի, վառելանյութի, սարքավորումների և այլ նյութական ռեսուրսների պահանջմունքը, տնօրինում է Մինիստրության համար առանձնացվող նյութական ռեսուրսները և պատասխանատվություն է կրում իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների նյութա-տեխնիկական մատակարարման համար.
բ) Մինիստրության համար առանձնացված հումքի, վառելանյութի, սարքավորումների և մյուս նյութական ռեսուրսների ֆոնդերը բաշխում է ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների միջև, ինչպես նաև նշված ֆոնդերը անհրաժեշտ դեպքերում վերաբաշխում է, հաշվի առնելով արտադրական ծրագրի և կապիտալ շինարարության պլանի կատարումն ու գերակատարումը.
գ) մշակում և հաստատում է ներճյուղային կոոպերացված մատակարարման պլանները, հաշվի առնելով մյուս ճյուղերի սպառողներին արտադրանքի մատակարարման ապահովումը.
դ) վերահսկողություն է իրագործում հումքի, վառելանյութի, սարքավորումների և մյուս նյութական ռեսուրսների ֆոնդերի իրացման նկատմամբ, ինչպես նաև Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների կողմից արտադրանքի մատակարարման պայմանագրերի ժամանակին կնքման և պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ.
ե) ապահովում է Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների կողմից հումքի, վառելանյութի, սարքավորումների և մյուս նյութական ռեսուրսների ճիշտ պահպանումն ու օգտագործումը և միջոցներ է ձեռնարկում իրացնելու ավելորդ ու չօգտագործվող նյութական ռեսուրսները.
զ) մշակում և իրագործում է միջոցառումներ` նյութերը, հումքը և վառելանյութը խնայողաբար ծախսելու, արտադրության մեջ կորուստները կրճատելու, արտադրական մնացուկները, երկրորդային հումքը և նյութական ռեսուրսները արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:
Ֆինանսների և վարկի բնագավառում
ա) միջոցառումներ է անցկացնում տնտեսական հաշվարկը ամրապնդելու, Մինիստրության ձեռնարկությունների ու կազմակերպությունների եկամտաբերությունը բարձրացնելու և կուտակումները առավելագույն չափով ավելացնելու, հիմնական ֆոնդերը, շրջանառու միջոցները և բանկային վարկերը արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:
Սահմանված կարգով ֆինանսավորում է Մինիստրության ձեռնարկությունները, կազմակերպություններն ու հիմնարկությունները, ղեկավարում է նրանց ֆինանսական գործունեությունը և վերահսկողություն է իրագործում նրանց կողմից ֆինանսական ռեսուրսների օգտագործման նկատմամբ.
բ) ապահովում է Մինիստրության ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ֆինանսական պլանների կատարումը, սեփական շրջանառու միջոցների պահպանումը, բանվորների ու ծառայողների, բյուջեի, մատակարարների, կապալառուների, բանկերի հետ ժամանակին հաշվարկների կատարումը, ինչպես նաև կապիտալ շինարարության համար նախորոշված և ֆինանսական պլանով նախատեսված մյուս նպատակների համար սեփական միջոցների փոխանցումը ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից.
գ) սահմանված կարգով ստեղծում է նոր տեխնիկայի յուրացման ֆոնդ, նոր տեխնիկայի ստեղծման ու ներդրման համար պարգևատրման ֆոնդ և այլ կենտրոնացված ֆոնդեր, ինչպես նաև ռեզերվ` Մինիստրության ձեռնարկություններին ու կազմակերպություններին ֆինանսական օգնություն ցույց տալու համար.
դ) բանկերի հիմնարկությունների հետ համատեղ կազմակերպում է հաշվարկների առավել խնայողական և առաջադիմական ձևերի ներդրումը, որոնք նպաստում են վճարումների և շրջանառու միջոցների շրջանառության արագացմանը, վճարային կարգապահության ամրապնդմանը. մասնակցում է Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների փոխադարձ պարտքի հաշվանցումների կազմակերպմանն ու անցկացմանը.
ե) բանկերում հաշվարկային հաշիվներ է բացում ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև սեփական շրջանառու միջոցները, շահույթի, նոր տեխնիկայի յուրացման ֆոնդի գոյացման գումարները և մյուս միջոցները վերաբաշխելու համար, ինչպես նաև առանձին հաշիվներ` ձեռնարկություններին ու կազմակերպություններին ֆինանսական օգնություն ցույց տալու ռեզերվի միջոցները և հիմնական նորոգմանն ուղղվող ամորտիզացիոն մասհանումների ռեզերվի միջոցները պահելու համար.
զ) հաստատում է Մինիստրության բաժինների, Մինիստրությանն անմիջականորեն ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների ամփոփ հաշվետվությունները և հաշվեկշիռները, կազմում է ըստ Մինիստրության գործունեության տեսակների ամփոփ հաշվետվություններ ու հաշվեկշիռներ.
է) կազմակերպում է վերահսկման-վերստուգման աշխատանքը, գերատեսչական վերահսկողության մասին գործող օրենսդրությանը համապատասխան, ապահովում է վերստուգումների պարբերաբար անցկացումը, էկոնոմիկայի վիճակի համակողմանի վերլուծությունը, դրամական միջոցների և նյութական արժեքների անվթարության ստուգումը, խնայողության ռեօրմի պահպանումը Մինիստրության ձեռնարկություններում ու կազմակերպություններում, վերահսկողություն է իրագործում այդ ձեռնարկություններում և կազմակերպություններում հաշվառումն ու հաշվետվությունը ճիշտ վարելու և դրանց հավաստիության նկատմամբ, ինչպես նաև անց է կացնում պետական գույքի պահպանության և պատճառված նյութական վնասի բռնագանձման միջոցառումներ:
Կադրերի, աշխատանքի և աշխատավարձի բնագավառում
ա) Մինիստրության սիստեմի ձեռնարկությունները, կազմակերպությունները և հիմնարկությունները ապահովում է աշխատողների որակյալ կադրերով, կազմակերպում է կադրերի պատրաստումը և նրանց որակական բարձրացումը. Մինիստրության ձեռնարկություններում ու կազմակերպություններում ուսումնասիրում է կադրերը, ապահովում է փորձառու հին կադրերի և երիտասարդ, ընդունակ աշխատողների ճիշտ զուգակցումը, պայմաններ է ստեղծում իրենց գործը լավ իմացող և կոլեկտիվում հեղինակություն ու վստահություն վայելող` քաղաքականապես հասուն մասնագետներին ղեկավար աշխատանքի առաջքաշելու համար. վերահսկողություն է իրագործում երիտասարդ մասնագետների ռացիոնալ օգտագործման նկատմամբ և Մինիստրության ձեռնարկություններում ու կազմակերպություններում անց է կացնում մշտական կադրերի ստեղծման միջոցառումներ.
բ) ղեկավարում է Մինիստրության ձեռնարկություններում, կազմակերպություններում ու հիմնարկություններում աշխատանքի և կառավարման գիտական կազմակերպումն արմատավորելու գործը. ապահովում է աշխատանքի պայմանների հետագա բարելավման ու առողջացման և անվտանգության տեխնիկայի կանոնների ու արտադրական սանիտարիայի պահանջների խիստ պահպանման միջոցառումների անցկացումը.
գ) միջոցառումներ է իրագործում ոչ հանքային և ոչ մետաղահանքային օգտակար հանածոների բնավայրերի անվտանգ մշակման եղանակներ և միջոցներ ներդնելու, պրոֆեսիոնալ հիվանդությունների պրոֆիլակտիկայի և դրանց դեմ պայքարելու ուղղությամբ.
դ) ապահովում է աշխատանքի վարձատրության ու պարգևատրության գործող պայմանների ճիշտ կիրառումը, ինչպես նաև աշխատանքի արտադրողականության աճի և աշխատավարձի աճի միջև ճիշտ հարաբերակցությունը. վերահսկողություն է իրագործում աշխատավարձի ֆոնդերի և խրախուսման ֆոնդերի ծախսման նկատմամբ.
ե) սահմանում և փոփոխում է Մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների պաշտոնային դրույքները, պահպանելով պաշտոնային դրույքների սխեմաները և միջին պաշտոնային դրույքներով հաշվված աշխատավարձի սահմանները.
զ) մշակում և իրագործում է Մինիստրության, ինչպես նաև նրա իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների կառուցվածքի կատարելագործման և ապարատի կրճատման միջոցառումներ.
է) սահմանված կարգով կազմակերպում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների աշխատողների առևտրական և կենցաղային սպասարկումը.
ը) Շինարարության և շինանյութերի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ ղեկավարում է կոլեկտիվ պայմանագրերի կնքումը և վերահսկողություն է իրագործում դրանց կատարման նկատմամբ.
թ) Շինարարության և շինանյութերի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի մասնակցությամբ ապահովում է Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների աշխատողների բնակարանային և կուլտուր-կենցաղային պայմանների բարելավումը, ինչպես նաև առողջարարական միջոցառումների անցկացումը.
ժ) Շինարարության և շինանյութերի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպում է սոցիալիստական մրցությունը, հաստատում է հանրապետական մրցության պայմանները Մինիստրության ձեռնարկություններում ու կազմակերպություններում, սահմանված կարգով հիմնում է փոխանցիկ կարմիր դրոշներ` դրամական պարգևներ, օժանդակում է կոմունիստական աշխատանքի, արտադրության բարձր կուլտուրայի համար մղվող շարժման զարգացմանը, ինչպես նաև ամփոփում է սոցիալիստական մրցության արդյունքները և հաղթանակ տարած կոլեկտիվներին հանձնում է փոխանցիկ կարմիր դրոշներ ու դրամական պարգևներ, շնորհում է կոմունիստական աշխատանքի, ձեռնարկությունների ու կազմակերպությունների կոլեկտիվների կոչումներ, կազմակերպում է աշխատանքի առաջավոր մեթոդների և առաջավոր փորձի ուսումնասիրումը, ընդհանրացումն ու տարածումը.
ի) Շինարարության և շինանյութերի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ առաջավոր աշխատողներին պարգևատրում է կրծքանշաններով և պատվոգրերով:
7. Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունը պլանավորման, գիտության և տեխնիկայի, կապիտալ շինարարության, նյութա-տեխնիկական մատակարարման, ֆինանսների և վարկի, կադրերի, աշխատանքի ու աշխատավարձի բնագավառներում ֆունկցիաներ իրագործելու հետ միասին`
ա) մասնակցում է շինանյութերի արդյունաբերության հումքի բազայի զարգացման ուղղությամբ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Երկրաբանության վարչության կողմից կատարվող Երկրաբանա-հետախուզական աշխատանքների պլանավորմանը. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Երկրաբանության վարչության հետ համատեղ քննության է առնում շինանյութերի արտադրության համար հանքավայրերի նախնական հետախուզության արդյունքները և որոշում է այդ հանքավայրերի մանրակրկիտ հետախուզման նպատակահարմարությունը. ընդունում է նշված հումքի մանրակրկիտ հետախուզված հանքավայրերը` դրանց բազայի վրա նոր ձեռնարկություններ նախագծելու և կառուցելու նպատակով. կազմակերպում է օգտակար հանածոների մշակվող հանքավայրերի վերստուգման, լրացուցիչ հետախուզման և վերագնահատման աշխատանքներ.
բ) կազմակերպում է երկրաբանական և մարկշեյդերական ծառայություններ, ապահովում է լեռնաարդյունահանման ձեռնարկություններում լեռնային աշխատանքների ճիշտ զարգացումը, օգտակար հանածոների լրիվ դուրս բերումը, վարում է հանքավայրերի մշակման ժամանակ հանքային հումքի պաշարների ու շարժման վիճակի և փաստացի կորուստների հաշվառումը.
գ) ապահովում է իրավասության ենթակա երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի զարգացումն ու շահագործումը. մշակում և իրագործում է բեռնման-բեռնաթափման աշխատանքներում մեքենայացման միջոցների լայն ներդրման միջոցառումներ և ապահովում է երկաթուղային շարժակազմի ու ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների բարձրարդյունավետ օգտագործումը.
դ) ապահովում է արտահանման համար արտաքին շուկայի պահանջներին համապատասխանող արտադրանքի արտադրության առաջադրանքների կատարումը, միջոցներ է ձեռնարկում ընդլայնելու արտահանման համար ապրանքների արտադրությունը.
ե) կազմակերպում է աշխատավորների նամակների, գանգատների և դիմումների ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում առաջ քաշված հարցերի ճիշտ լուծման, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում վերացնելու Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների գործունեության մեջ եղած թերությունները, որոնց մասին հաղորդվում են աշխատավորների նամակներում.
զ) կազմակերպում է սոցիալիստական սեփականության պահպանության և հրդեհային անվտանգության կանոնների պահպանման աշխատանքը Մինստրության ձեռնարկություններում, կազմակերպություններում և հիմնարկություններում:
8. Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունը գլխավորում է մինիստրը, որը Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան նշանակվում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից, իսկ սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության կողմից, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հաստատմանը հետագա ներկայացմամբ:
Հայկական ՍՍՀ շինանյութերի արդյունաբերության մինիստրը ունի տեղակալներ, որոնց նշանակում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը: Տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է Հայկական ՍՍՀ շինանյութերի արդյունաբերության մինիստրը:
9. Հայկական ՍՍՀ շինանյութերի արդյունաբերության մինիստրը անձնական պատասխանատվություն է կրում Մինիստրության վրա դրված խնդիրների և պարտականությունների կատարման համար, սահմանում է մինիստրի տեղակալների և Մինիստրության բաժինների ղեկավարների պատասխանատվության աստիճանը Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների գործունեության համար:
10. Հայկական ՍՍՀ շինանյութերի արդյունաբերության մինիստրը`
ա) ղեկավարում է Մինիստրության, ինչպես նաև իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների ամբողջ գործունեությունը.
բ) նշանակում և աշխատանքից ազատում է Մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողներին և Մինիստրության իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների աշխատողներին` սահմանված նոմենկլատուրային համապատասխան.
գ) սահմանված կարգով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի քննարկմանն է մտցնում շինանյութերի արդյունաբերության հարցերի վերաբերյալ օրենսդրական ակտերի, որոշումների և կարգադրությունների նախագծեր.
դ) Մինիստրության իրավասության սահմաններում, գործող օրենքների, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների, ինչպես նաև ՍՍՀՄ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության հրամանների ու հրահանգների հիման վրա և ի կատարումն դրանց, հրատարակում է հրամաններ ու հրահանգներ և տալիս է ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների համար, և ստուգում դրանց կատարումը: Անհրաժեշտ դեպքերում Հայկական ՍՍՀ մյուս մինիստրությունների ու գերատեսչությունների ղեկավարների հետ հրատարակում է համատեղ հրամաններ և հրահանգներ.
ե) վերացնում է Մինիստրության իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ղեկավարների հրատարակած այն հրամաններն ու հրահանգները, որոնք հակասում են ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներին, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներին ու կարգադրություններին, ՍՍՀՄ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության և Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության հրամաններին ու հրահանգներին.
զ) հաստատում է Մինիստրության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, ինչպես նաև սահմանված կարգով տնտհաշվարկային իրավունքներ է տալիս Մինիստրության բաժիններին.
է) սահմանված կարգով ստեղծում է Մինիստրության ձեռնարկություններ, կազմակերպություններ ու հիմնարկություններ և վերակազմում, լուծարքի է ենթարկում դրանք, ինչպես նաև հաստատում է Մինիստրության իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների կանոնադրությունները (կանոնագրերը).
ը) սահմանված կարգով հրավիրում է ակտիվի խորհրդակցություններ, որոնցում քննարկվում են Կուսակցության և Կառավարության որոշումների կատարման միջոցառումների վերաբերյալ զեկուցումներ, ճյուղի զարգացման կարևորագույն պրոբլեմներ, ինչպես նաև Մինիստրության և նրա իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների աշխատանքի բարելավման հետ կապված հարցեր:
11. Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունում կազմվում է կոլեգիա, որի կազմ մեջ մտնում են մինիստրը (նախագահ) և մինիստրի տեղակալները` ըստ պաշտոնի, ինչպես նաև Մինիստրության այլ ղեկավար աշխատավորներ:
Մինիստրության կոլեգիայի կազմը հաստատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը:
Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության կոլեգիան իր պարբերաբար հրավիրվող նիստերում քննության է առնում շինանյութերի արդյունաբերության զարգացման հիմնական հարցերը և Մինիստրության գործունեության այլ հարցեր, քննարկում է ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների պրակտիկ ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է Մինիստրության կառուցվածքային ստորաբաժանումների, Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ղեկավարների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են մինիստրի հրամաններով: Մինիստրի և կոլեգիայի միջև տարաձայնություններ լինելու դեպքում մինիստրը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հաղորդել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին:
12. Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունում ստեղծվում է գիտա-տեխնիկական խորհուրդ, բաղկացած գիտնականներից, բարձրորակ մասնագետներից, արտադրության նորարարներից, ինչպես նաև գիտա-տեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Գիտա-տեխնիկական խորհրդի կազմը և նրա կանոնադրությունը հաստատում է Հայկական ՍՍՀ շինանյութերի արդյունաբերության մինիստրը:
13. Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունը կազմում է արբիտրաժ` Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների միջև ծագած տնտեսական վեճերը քննարկելու համար: Մինիստրության արբիտրաժին իրավունք է վերապահվում հրատարակելու հրամաններ` իր կողմից կայացված որոշումների հարկադիր կատարման համար:
Արբիտրաժի կանոնադրությունը հաստատում է Հայկական ՍՍՀ շինանյութերի արդյունաբերության մինիստրը:
14. Շինանյութերի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը` ՍՍՀՄ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության հետ համաձայնեցնելով:
15. Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունն ունի Հայկական ՍՍՀ Պետական գերբի պատկերով և իր անվամբ կնիք:
