ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2013 թվականի |
թիվ 284 |
քաղ. Մոսկվա |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների ընդունման կարգի մասին
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների ընդունման կարգը
2. Ուժը կորցրած ճանաչել «Մաքսային միության հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների և պարզաբանումների ընդունման կարգի վերաբերյալ հիմնադրույթի մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 296 որոշումը:
3. Սահմանել, որ ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերը, որոնք մշակվել են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների մաքսային մարմինների (այսուհետ՝ մաքսային մարմիններ) այն առաջարկությունների հիման վրա, որոնք ներկայացվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողով Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 296 որոշմամբ սահմանված կարգով և մաքսային մարմինների հետ չեն համաձայնեցվել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, ենթակա են մաքսային մարմինների հետ համաձայնեցման՝ սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան: Նշված որոշումների նախագծերը մաքսային մարմինների հետ համաձայնեցման ուղարկելու ժամկետը հաշվարկվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից սկսած՝ 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Վ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 284 որոշմամբ |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների ընդունման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Կարգով, Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, որոշվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ապրանքների առանձին տեսակների՝ ըստ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու, դրանք Հանձնաժողովի կողմից քննարկելու, Մաքսային միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) մաքսային մարմինների հետ ապրանքների առանձին տեսակների՝ ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումների (այսուհետ` դասակարգման վերաբերյալ Հանձնաժողովի որոշումներ) նախագծերը համաձայնեցնելու կանոնները, ինչպես նաև դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումները կամ դրանցում փոփոխություններ կատարելու համար Հանձնաժողովի որոշումներն ուժը կորցրած ճանաչելու (չեղարկելու) հիմքերը և դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումները կամ դրանցում փոփոխություններ կատարելու համար Հանձնաժողովի որոշումներն ուժը կորցրած ճանաչելու (չեղարկելու) մասին որոշումների նախագծերն անդամ պետությունների մաքսային մարմինների հետ համաձայնեցնելու կարգը:
Սույն Կարգում ապրանքի առանձին տեսակ ասելով պետք է հասկանալ դասակարգման այնպիսի ընդհանուր հատկանիշներ ունեցող ապրանքների ամբողջությունը, որոնք հնարավորություն են տալիս որոշակի անվանումների, մակնիշների, մոդելների, ապրանքատեսակների (արտիկուլներ) պատկանող, փոփոխությունների ենթարկված և այլ նմանատիպ առանձնահատկություններ ունեցող ապրանքները դասել մեկ ծածկագրի՝ ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման:
2. Դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի միատեսակ մեկնաբանումն ապահովելու նպատակով:
II. Ապրանքների առանձին տեսակները՝ ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգելու վերաբերյալ առաջարկությունները Հանձնաժողով ներկայացնելը
3. Ապրանքների առանձին տեսակները՝ ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգելու վերաբերյալ առաջարկությունները Հանձնաժողով են ներկայացվում անդամ պետությունների հետևյալ մաքսային մարմինների կողմից՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտեի և Դաշնային մաքսային ծառայության (այսուհետ՝ մաքսային մարմիններ) կողմից:
4. Ապրանքի առանձին տեսակը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգելու վերաբերյալ առաջարկությունը Հանձնաժողով է ներկայացվում մաքսային մարմնի կողմից՝ իր սեփական նախաձեռնությամբ կամ դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը նախաձեռնելու նպատակով ընդունված՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի (այսուհետ՝ Միավորված կոլեգիա) որոշման հիման վրա:
Նշված առաջարկությունը ներկայացվում է գրավոր՝ դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշում ընդունելու անհրաժեշտության մասին դիմումի տեսքով (այսուհետ՝ դիմում)՝ կից ներկայացնելով սույն Կարգի՝ համապատասխանաբար 5-րդ կետով կամ 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և նյութերը:
5. Սեփական նախաձեռնությամբ Հանձնաժողով ներկայացվող դիմումին կից ներկայացվում են՝
ա) դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագիծը.
բ) տեղեկանք, որը ներառում է՝
դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումն ընդունելու անհրաժեշտության համառոտ հիմնավորումը.
ապրանքի առանձին տեսակի նկարագրությունը՝ նշելով դրա ֆունկցիոնալ նշանակությունը և բնութագրերը.
կախված ապրանքի առանձին տեսակի բնույթից՝ տեղեկություններ դրա օգտագործման բնագավառի վերաբերյալ, դրա հիմնական հատկանիշների և բնութագրերի մասին, ինչպես նաև ապրանքի առանձին տեսակի՝ ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման ծածկագիրը որոշելու վրա ազդող այլ տեղեկություններ.
դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծում ներկայացված՝ ապրանքի առանձին տեսակի դասակարգման ծածկագրի հիմնավորումը՝ նշելով Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման այն հիմնական կանոնները, որոնք կիրառվել են.
գ) մյուս մաքսային մարմինների նամակները (նամակների օրինակները)՝ ապրանքի առանձին տեսակի՝ ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման վերաբերյալ այդ մարմինների մոտեցումների շարադրմամբ կամ այն մաքսային մարմնի հարցման (հարցումների) օրինակները, որը ներկայացրել է մյուս մաքսային մարմինների կողմից ապրանքի առանձին տեսակի՝ ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման վերաբերյալ կիրառվող մոտեցումների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու մասին դիմումը (եթե հարցումն (հարցումներն) ուղարկելու ամսաթվից՝ մինչև երեք ամիսը լրանալը գրավոր պատասխան չի ստացվել).
դ) ապրանքի առանձին տեսակի նկարագրությունը, դրա ֆունկցիոնալ նշանակությունը և բնութագրերը պարունակող փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այն՝ ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգելու համար, ինչպես նաև, կախված ապրանքի առանձին տեսակի բնույթից՝ տեղեկություններ դրա օգտագործման բնագավառի և հիմնական հատկանիշների մասին (օրինակ՝ տեխնիկական փաստաթղթեր, ապրանքի քանակական և որակական կազմի վերաբերյալ տեղեկություններ՝ արտադրողից, ապրանքը բնութագրող այլ փաստաթղթեր):
6. Միավորված կոլեգիայի որոշման հիման վրա Հանձնաժողով ներկայացվող դիմումին կից ներկայացվում են փաստաթղթեր՝ կախված Միավորված կոլեգիայի կողմից դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման ընդունումը նախաձեռնելու հիմքերից.
ա) եթե Միավորված կոլեգիայի որոշման մեջ նախատեսվում է դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի այնպիսի որոշում ընդունելու անհրաժեշտություն, որը հիմնված կլինի դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի կողմից, ըստ Համաշխարհային մաքսային կազմակերպության ներդաշնակեցված համակարգի, ընդունված կարծիքի վրա, ապա դիմումին կից ներկայացվում են՝
դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագիծը.
տեղեկանք, որը ներառում է դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումն ընդունելու անհրաժեշտության համառոտ հիմնավորումը.
Միավորված կոլեգիայի որոշումը.
դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի կարծիքը՝ ըստ Համաշխարհային մաքսային կազմակերպության ներդաշնակեցված համակարգի (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը)` նշելով տեղեկություններ դրա ուժի մեջ մտնելու վերաբերյալ:
բ) այլ դեպքերում, դիմումին կից ներկայացվում են՝
սույն Կարգի 5-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերը.
Միավորված կոլեգիայի որոշումը.
մյուս մաքսային մարմինների նամակները (նամակների պատճենները)՝ ապրանքի առանձին տեսակը՝ ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման վերաբերյալ այդ մարմինների մոտեցումների շարադրմամբ (եթե Միավորված կոլեգիայի որոշման մեջ շարադրված չեն նրանց կարծիքները) կամ այն մաքսային մարմնի հարցման (հարցումների) պատճենները, որը ներկայացրել է մյուս մաքսային մարմինների կողմից ապրանքի առանձին տեսակի՝ ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման վերաբերյալ կիրառվող մոտեցումների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու մասին դիմումը (եթե հարցումն (հարցումներն) ուղարկելու ամսաթվից՝ մինչև երեք ամիսը լրանալը, գրավոր պատասխան չի ստացվել):
III. Հանձնաժողովի կողմից դիմումների ուսումնասիրումը և դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումների նախագծերի համաձայնեցումը Մաքսային մարմինների հետ
7. Դիմումների ընդունումը, նախնական մշակումը, հաշվառումը, գրանցումը և դրանց հետ աշխատանքն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 26–ի թիվ 58 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին փաստաթղթաշրջանառության կանոններին համապատասխան: Դիմումները և դրանց կից ներկայացվող փաստաթղթերն ու նյութերը հանձնվում են ուսումնասիրման Հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտ (այսուհետ՝ Դեպարտամենտ):
8. Դեպարտամենտը, Հանձնաժողովի կողմից ստացված դիմումի ուսումնասիրման արդյունքների հիման վրա՝
ա) սույն Կարգի համապատասխանաբար 5-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում, ստացված դիմումը Հանձնաժողովում գրանցելու ամսաթվից՝ 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ ժամկետում, դիմումը ներկայացրած մաքսային մարմնին գրավոր տեղեկացնում է դիմումի ուսումնասիրումը մերժելու մասին՝ բացատրություն ներկայացնելով մերժման պատճառների վերաբերյալ:
բ) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերում սույն Կարգի համապատասխանաբար 5-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված տեղեկությունների բացակայության դեպքում, ստացված դիմումը Հանձնաժողովում գրանցելու ամսաթվից՝ 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ ժամկետում, դիմումը ներկայացրած մաքսային մարմնից հարցում է կատարում անհրաժեշտ տեղեկությունների վերաբերյալ.
գ) դիմումը Հանձնաժողովում գրանցելու ամսաթվից՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ սույն Կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքերի), մշակում և մաքսային մարմինների համաձայնեցմանն է ուղարկում դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագիծը՝ կից ներկայացնելով այդպիսի որոշում ընդունելու անհրաժեշտության մասին տեղեկանքը:
9. Դեպարտամենտի կողմից սույն Կարգի 8-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան հարցված տեղեկությունները մաքսային մարմնի կողմից ներկայացվում են համապատասխան հարցումն ստանալու ամսաթվից՝ 30 օրացուցային օրվա ընթացքում:
Եթե հարցված տեղեկությունները չեն ներկայացվում նշված ժամկետում, ապա Դեպարտամենտը դիմումը ներկայացրած մաքսային մարմնին գրավոր տեղեկացնում է դիմումի ուսումնասիրումը մերժելու մասին՝ բացատրություն ներկայացնելով մերժման պատճառների վերաբերյալ:
10. Մաքսային մարմինները, դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագիծն ստանալու օրվանից՝ 30 օրացուցային օր ժամկետում Հանձնաժողով են ներկայացնում տեղեկություններ դրա համաձայնեցման վերաբերյալ (առանց դիտողությունների կամ դիտողություններով):
11. Մաքսային մարմինների կողմից դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի համաձայնեցման արդյունքների հիման վրա, Դեպարտամենտն ապահովում է այդ նախագծի լրամշակումը (անհրաժեշտության դեպքում) և Հանձնաժողովի կոլեգիայի նիստում այն սահմանված կարգով քննարկման ներկայացնելը:
Եթե դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի համաձայնեցման մասին տեղեկությունները մաքսային մարմնի կողմից չեն ներկայացվել սույն Կարգի 10-րդ կետում սահմանված ժամկետում, ապա այդ նախագիծը սահմանված կարգով քննարկման է ներկայացվում Հանձնաժողովի կոլեգիայի նիստում՝ առանց այդպիսի մաքսային մարմնի կարծիքը հաշվի առնելու:
12. Դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի մշակման ժամանակ Դեպարտամենտը, ապրանքների առանձին տեսակներին վերաբերող հարցերը ճշգրտելու նպատակով, իրավունք ունի մաքսային մարմիններից, փորձագիտական կազմակերպություններից, մասնագիտացված ձեռնարկություններից, անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններից պահանջելու լրացուցիչ տեղեկություններ, ինչպես նաև խորհրդակցություններ (խորհրդատվական հանդիպումներ) անցկացնելու այդ մարմինների, կազմակերպությունների, ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
13. Եթե դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի մշակման ընթացքում Դեպարտամենտն անցկացնում է խորհրդակցություններ (խորհրդատվական հանդիպումներ) կամ պահանջում է լրացուցիչ տեղեկություններ՝ սույն Կարգի 8-րդ կետի «բ» ենթակետին և 12-րդ կետին համապատասխան, դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի մշակման համար սույն Կարգի 8-րդ կետի «գ» ենթակետով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է՝ խորհրդակցությունների (խորհրդատվական հանդիպումների) անցկացումը նշանակելու կամ հարցումն ուղարկելու ամսաթվից և վերսկսվում է խորհրդակցությունների (խորհրդատվական հանդիպումների) անցկացումն ավարտելու կամ հարցված լրացուցիչ տեղեկությունները Հանձնաժողովի կողմից ստանալու ամսաթվից:
Դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի մշակման ընթացքի՝ սույն Կարգի 8-րդ կետի «գ» ենթակետով սահմանված կասեցման ժամանակահատվածը չպետք է գերազանցի այդ ժամկետի կասեցման ամսաթվից հաշված՝ 30 աշխատանքային օրը:
Դիմումը Հանձնաժողով ներկայացրած մաքսային մարմնի հարցմամբ՝ դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի մշակման ընթացքի կասեցման և վերսկսման մասին տեղեկությունները Դեպարտամենտի կողմից ուղարկվում են տվյալ մաքսային մարմին:
IV. Դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումներն ուժը կորցրած ճանաչելու (չեղարկելու) կամ դրանցում փոփոխություններ կատարելու հիմքերը, Հանձնաժողովի համապատասխան որոշումների նախագծերը մաքսային մարմինների հետ համաձայնեցնելու կարգը
14. Դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումներն ուժը կորցրած են ճանաչվում (չեղարկվում են) կամ դրանցում փոփոխություններ են կատարվում հետևյալ հիմքերով՝
ա) ԱՏԳ ԱԱ-ում կատարվել է փոփոխություն.
բ) հայտնաբերվել են դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումն ընդունելիս թույլ տրված սխալներ, որոնք չեն ազդում ապրանքի առանձին տեսակի՝ ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման վրա (օրինակ՝ վրիպակներ, տեխնիկական սխալներ և այլն).
գ) ստացվել են լրացուցիչ տեղեկություններ, որոնք ազդում են դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման մեջ նշված՝ ապրանքի առանձին տեսակի՝ ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման ծածկագրի, ապրանքի առանձին տեսակի նկարագրության, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական կանոնների կիրառության վրա.
դ) դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումը Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի կողմից ճանաչվել է որպես Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրերին չհամապատասխանող:
15. Դեպարտամենտը մշակում և մաքսային մարմինների համաձայնեցմանն է ուղարկում (բացառությամբ սույն Կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքի) դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու (չեղարկելու) կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի որոշման նախագիծը՝ կից ներկայացնելով այդպիսի որոշում ընդունելու անհրաժեշտության մասին տեղեկանքը:
16. Դեպարտամենտի կողմից մշակված՝ դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու (չեղարկելու) կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի որոշման նախագիծը չի ուղարկվում մաքսային մարմինների հետ համաձայնեցման և Հանձնաժողովի կոլեգիայի նիստում սահմանված կարգով քննարկման է ներկայացվում հետևյալ դեպքերում՝
ա) կատարվել է ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի փոփոխություն, որը չի ազդում ապրանքային դիրքերը, ենթադիրքերը, ստորաենթադիրքերը համալրելու վրա.
բ) առաջացել է դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման մեջ այնպիսի փոփոխություն կատարելու անհրաժեշտություն, որը չի ազդի ապրանքի առանձին տեսակի՝ ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման վրա.
գ) դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումը Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի կողմից ճանաչվել է որպես Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրերին չհամապատասխանող:
17. Մաքսային մարմինները, դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու (չեղարկելու) կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի որոշման նախագիծն ստանալու ամսաթվից՝ 30 օրացուցային օր ժամկետում Հանձնաժողով են ներկայացնում տեղեկություններ դրա համաձայնեցման վերաբերյալ (առանց դիտողությունների կամ դիտողություններով):
18. Մաքսային մարմինների կողմից դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու (չեղարկելու) կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի որոշման նախագծի համաձայնեցման արդյունքների հիման վրա՝ Դեպարտամենտն ապահովում է այդ նախագծի լրամշակումը (անհրաժեշտության դեպքում) և Հանձնաժողովի կոլեգիայի նիստում այն սահմանված կարգով քննարկման ներկայացնելը:
Եթե դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի համաձայնեցման մասին տեղեկությունները մաքսային մարմնի կողմից չեն ներկայացվել սույն Կարգի 17-րդ կետում սահմանված ժամկետում, ապա այդ նախագիծը սահմանված կարգով քննարկման է ներկայացվում Հանձնաժողովի կոլեգիայի նիստում՝ առանց այդպիսի մաքսային մարմնի կարծիքը հաշվի առնելու:
V. Եզրափակիչ դրույթներ
19. Հանձնաժողովն ըստ էության չի քննարկում ապրանքները՝ ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգելու հարցերի վերաբերյալ այն դիմումները, որոնք ստացվում են սույն Կարգի 3-րդ կետում չնշված մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից:
20. Սույն Կարգի 3-րդ կետում չնշված մաքսային մարմինների՝ ապրանքի առանձին տեսակը՝ ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգելու վերաբերյալ տարբեր մոտեցումների մասին տեղեկությունները, որոնք ներառված են այդպիսի մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Հանձնաժողով ներկայացվող դիմումներում, կամ որոնք ստացվել են անդամ պետությունների կողմից Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրերի դրույթների պահպանումը դիտանցելու և Հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքում, Դեպարտամենտի կողմից հաղորդվում են մաքսային մարմիններին՝ դրանք քննարկելու և ապրանքի առանձին տեսակը՝ ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգելու վերաբերյալ սույն Կարգին համապատասխան՝ Հանձնաժողով առաջարկություն ներկայացնելու (ըստ անհրաժեշտության) նպատակով:
Մաքսային մարմինները Դեպարտամենտին գրավոր տեղեկացնում են նշված տեղեկությունների ուսումնասիրման արդյունքների մասին:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2024 թվական: