ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 263-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 464-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Գոյ» մարդասիրական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00494606) Սարգիս Աղաջանյան Ա/Ձ-ի հետ (ՀՎՀՀ՝ 27813871) 2024 թվականի մարտի 18-ին կնքված՝ N 01/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում կավի, անգոբի, վրձինների, ֆարֆորի և գլազուրի մատակարարում` 1,866,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 27- ի «Գոյ» մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Խեցեգործության արվեստանոց-ուսումնարան» ծրագրի մասին» N 464-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
17.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |