Գլխավոր տեղեկություն
Номер
N 603
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1994/12 դեկտեմբեր 1994
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.12.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 1994 թ. N 603

քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով ստեղծվող բաժնետիրական ընկերությունների կանոնադրական ֆոնդի մեծության և անհատույց սեփականաշնորհման ենթակա գույքի որոշման հաշվարկները վերահսկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

 

Ա. Մարկոսյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության բաժնի վարիչ (աշխատանքային խմբի ղեկավար)
Գ. Աբելյան   - ՀՀ կառավարության գործերի կառավարչության վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
Ս. Ալավերդյան   - ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր մասնագետ
Ս. Այվազյան   - ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության գլխավոր տնտեսագետ
Հ. Ավագյան   - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության գլխավոր մասնագետ
Մ. Թովմասյան   - ՀՀ հարկային պետական տեսչության գլխավոր մասնագետ
Հ. Լպուտյան   - ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության բաժնի պետի տեղակալ
Ս. Հակոբյան   - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության գլխավոր մասնագետ
Զ. Մարգարյան   - ՀՀ հարկային պետական տեսչության գլխավոր մասնագետ
Կ. Շաքարյան   - ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր մասնագետ

 

2. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի մասնակի անհատույց սեփականաշնորհման ճյուղային հանձնաժողովներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մասնակի անհատույց սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների վերաբերյալ հետևյալ տվյալները`

ա) տեղեկանք գույքագրման արդյունքների մասին.

բ) ձեռնարկության հաշվեկշիռ (ձև 1) (մասնակի անհատույց սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվների ժողովի (առաջին ժողովի) անցկացման ամսվա 1-ի դրությամբ).

գ) հաշվետվություն ֆինանսական արդյունքների և դրանց օգտագործման մասին (ձև 2).

դ) ձեռնարկության հաստիքային աշխատողների թվաքանակը.

ե) բաժնետիրական ընկերության կանոնադրության նախագիծը:

3. Աշխատանքային խմբի աշխատանքների կոորդինացման պարտականությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչական տնտեսագիտական վարչության վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան


Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ