ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4666-Ա |
«29» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԶՈՀՎԱԾ /ՄԱՀԱՑԱԾ/ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԱՐՄԵՆ ԱՇՈՏԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նաիրե Պողոսյան-Մելքոնյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում Ավետ Արմենի Գևորգյանին հաշվառելու մասին:
Ավետ Արմենի Գևորգյանը հանդիսանում է զոհված Արմեն Աշոտի Գևորգյանի որդին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ԶԱՍՊՎՀԳՎ 21.04.2022թ. հ.36/1063 տեղեկանքի համաձայն՝ շահառուն:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 29-ի «Երևանի քաղաքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» հ.3572-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 4-ի նիստի արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 18.10.2021թ. հ.ՊՆ/510/5598-21 գրությունը.
1. Զոհված /մահացած/ զինծառայող Արմեն Աշոտի Գևորգյանի ընտանիքի անդամ՝ Ավետ Արմենի Գևորգյանին ընդգրկել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ցուցակում:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությունը, սահմանված կարգով և ժամկետներում, ուղարկել համապատասխան մարմիններին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում` բնակարանային պայմանների բարելավման ենթակա շահառուների ամփոփ ցուցակներն ուղարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |