ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2404-Ա |
«28» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՂԹԱՆԱԿԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.13 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սուսաննա Հարությունյանի լիազորված անձ Կորյուն Քիշմիրյանի դիմումը՝ Հաղթանակի 7-րդ փողոցի հ.13 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու, 16.08քմ հողամասի նկատմամբ հողհատկացման հիմքերը վերականգնելու և ավել օգտագործվող 28.95քմ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ըստ օրենքի ժառանգության իրավունքի 24.11.2020թ. հ.13818 վկայագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի 16.10.2020թ. հ.ԱՏ-16102020-01-0327 /գաղտնաբառ՝ 87U77440SWVO/ տեղեկանքը, 03.08.1989թ. հ.1161 հատակագիծը։
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը 477.03քմ է` ըստ օրենքի ժառանգության իրավունքի 24.11.2020թ. վկայագրում ամրագրված 432.0քմ-ի փոխարեն: Փաստացի զբաղեցրած 477.03քմ մակերեսով հողամասի սահմաններում է ներառված նաև 03.08.1989թ. հ.1161 հատակագծում ամրագրված 16.08քմ մակերեսով շինությամբ /արտաքին չափերով/ ծանրաբեռնված և 28.95քմ մակերեսով Սուսաննա Հարությունյանի կողմից ավել տնօրինվող հողամասը, որի ստույգ դիրքը սխեմայի վրա հնարավոր չէ առանձնացնել, հետևաբար այն չի կարող դառնալ առանձին հրապարակային սակարկությունների առարկա:
Քննարկվող` 477.03քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 9-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, hողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 59-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով և 16-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.04.2024թ. հ.Դ-37715-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հաղթանակի 7-րդ փողոցի հ.13 հասցեում գտնվող հողամասի (տնամերձ) սահմանները կազմում են 477.03քմ (432.0քմ+16.08քմ+28.95քմ):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 477.03քմ մակերեսից ավել օգտագործվող 28.95քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) Սուսաննա Հարությունյանին՝ հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 9-րդ գոտու արժեքով, որը կազմում է 304 380 (երեք հարյուր չորս հազար երեք հարյուր ութսուն) ՀՀ դրամ և գումարը փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
3. Վերականգնել Հաղթանակի 7-րդ փողոցի հ.13 հասցեում գտնվող 16.08քմ հողամասի հողհատկացման հիմքերը և ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն 16.08քմ հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցել Սուսաննա Հարությունյանին:
4. Սահմանել, որ Հաղթանակի 7-րդ փողոցի հ.13 հասցեում գտնվող հողամասի (տնամերձ) սահմանները որոշվում են 477.03քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
5. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հաղթանակի 7-րդ փողոցի հ.13 հասցեում գտնվող 477.03քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Սուսաննա Հարությունյանի կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմում ու հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարումը և տեղական վճարը հավաստող փաստաթղթեր ներկայացվելուց հետո՝ Երևանի քաղաքապետի անունից կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:
7. Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեում:
8. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
9. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
10. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
11. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |