ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 505-Ա
«ԷԼԻԶՔԵՅԸՐ»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի Հանրապետության «Էլիզքեյըր» բարեգործական կազմակերպության կողմից «Էլիզքեյըր»-ի հայաստանյան մասնաճյուղ ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված ապրանքների (8,270 կգ ընդհանուր քաշով, 159,628.66 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 10,815 եվրո, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Էլիզքեյըր»-ի հայաստանյան մասնաճյուղ ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
19.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 505-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ԷԼԻԶՔԵՅԸՐ»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN ը/կ |
Անվանումը |
Քաշը (կգ) |
Արժեքը (եվրո) |
1. |
Հագուստ նոր |
5248 |
1 |
2. |
Դպրոցական պարագաներ նոր |
250 |
2,619 |
3. |
Հիգիենայի պարագաներ |
1969 |
6,447 |
4. |
Օծանելիքի նմուշներ նոր |
5 |
1 |
5. |
Առաջին օգնության փաթեթներ |
217 |
11,186.33 |
6. |
Օդը մաքրող սարքեր, CO2 սենսորներ և լույսեր նոր |
222 |
137,344.86 |
7. |
Ռադիատորներ նոր |
359 |
2,029.47 |
8270 |
159,628.66 |
ՑԱՆԿ
«ԷԼԻԶՔԵՅԸՐ»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
NN ը/կ |
Անվանումը |
Շահառուն |
Քաշը (կգ) |
Արժեքը (եվրո) |
1. |
Հագուստ նոր |
Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիր |
5248 |
1 |
2. |
Դպրոցական պարագաներ նոր |
Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիր |
250 |
2,619 |
3. |
Հիգիենայի պարագաներ |
Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիր |
1969 |
6,447 |
4. |
Օծանելիքի նմուշներ նոր |
Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիր |
5 |
1 |
5. |
Առաջին օգնության փաթեթներ |
Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն |
217 |
11,186.33 |
6. |
Օդը մաքրող սարքեր, CO2 սենսորներ և լույսեր նոր |
Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիր |
222 |
137,344.86 |
7. |
Ռադիատորներ նոր |
Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիր |
359 |
2,029.47 |
Ընդամենը |
8270 |
159,628.66 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
19.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |