ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0042 Ն. 13.03.25
13 մարտի 2025 թվականի |
թիվ 42-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ պահանջները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և բարձրացնել գործող ընթացակարգերի արդյունավետությունը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01 հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 240-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 241-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 18-րդ կետի 4-րդ ենթակետում «Հավելվածով» բառը փոխարինել «Համապատասխան հավելվածներով» բառերով:
2) Կանոնակարգի 18-րդ կետում 4-րդ ենթակետից հանել «ֆիզիկական անձ» բառերը:
3) Կանոնակարգի 18-րդ կետը 4.1-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ, 4.3-րդ և 4.4-րդ ենթակետերով.
«4.2) Վճարահաշվարկային կազմակերպությունում 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի դեպքում նաև՝ իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն,
4.3) վճարահաշվարկային կազմակերպության իրական շահառուների մասին տեղեկանք՝ համաձայն Հավելված 3․2-ի,
4.4) Վճարահաշվարկային կազմակերպության ոչ ռեզիդենտ իրական շահառուների դեպքում նաև՝ իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն,»:
4) Կանոնակարգը 79.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 79.4-րդ կետով.
«79.4. Վճարահաշվարկային կազմակերպությունը լիցենզիա ստանալուց հետո վճարահաշվարկային կազմակերպության իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված տեղեկությունների փոփոխությունների դեպքում՝ տվյալ փոփոխությունները ներառող տեղեկանքը Կենտրոնական բանկ է ներկայացնում փոփոխությունները տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3․2-ի:»:
5) Կանոնակարգի 118-րդ կետում 2-րդ ենթակետից հանել «, առողջ դատելու» բառերը:
6) Կանոնակարգի Հավելված 2-ը 4.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.6.1-ին, 4․6․2-րդ և 4.6.3-րդ կետերով.
« |
|
»: |
7) Կանոնակարգի Հավելված 2-1-ը 5.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5․1․1-ին կետով.
« |
|
»: |
8) Կանոնակարգի Հավելված 2-2-ը 3.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․1․1-ին կետով.
« |
|
»: |
9) Կանոնակարգի Հավելված 3-ը 4.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4.1-ին և 4.4.2-րդ կետերով.
« |
|
»: |
10) Կանոնակարգը լրացնել Հավելված 3․2-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
11) Կանոնակարգի Հավելված 5-ի Ձև 2-ի 5․2-րդ կետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով։
12) Կանոնակարգի Հավելված 5-ի Ձև 2-ը 5.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2.1-ին կետով.
« |
|
»: |
13) Կանոնակարգի Հավելված 5-ի Ձև 2-ը 5.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.14-րդ կետով.
« |
|
»: |
14) Կանոնակարգի Հավելված 5-ի Ձև 2-ի 13-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի մարտի 13-ի թիվ 42-Ն որոշման |
|
«Հավելված 3․2 «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի |
ՏԵՂԵԿԱՆՔ
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ
____________________________________________________________________________________________ |
(վճարահաշվարկային կազմակերպության անվանումը) |
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2025 թվական:
