ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 1991 թվականի N 599
քաղ. Երևան
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ, ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԵՎ ԿՈՄԻՍԻՈՆ ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲՅՈՒՋԵ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Հասարակական սննդի, առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկությունների բյուջեի հետ փոխհարաբերությունների կարգավորման նպատակով սահմանել գործունեության այդ տեսակներով զբաղվելու վճար` հաստատագրված գումարներով, համաձայն NN 1 և 2 հավելվածների, հաշվի առնելով հասարակական սննդում` նստելատեղերի քանակը և հաճախելիությունը, առևտրում` ապրանքաշրջանառության ծավալը և առևտրական մակերեսը:
Մեկ նստելատեղի կահավորման համար անհրաժեշտ մակերեսի նորմատիվը չպետք է գերազանցի 1,5 քառ. մետրը, իսկ վճարի հաշվարկի ժամանակ ընդունվող հաճախելիության և նստելատեղերի օգտագործման գործակիցը պետք է լինի 0,5: Առաջարկվող կարգով կատարված հաշվարկին համապատասխան մեկ հաճախորդից բյուջե է գանձվում 3 ռուբլի 60 կոպեկ:
2. Առևտրագնման և կոմիսիոն առևտրի օբյեկտների համար, որոնք տեղաբաշխված են Երևան քաղաքի կենտրոնում, սահմանվում է վճար` տարեկան 90 հազ. ռուբլի գումարով, քաղաքի տարածքի միջին գոտում տեղաբաշխվածների համար` 60 հազար ռուբլի, մնացածների համար` 30 հազար ռուբլի:
3. Այն առևտրագնման և կոմիսիոն առևտրի օբյեկտները, որտեղ վաճառվում են միայն պարենային ապրանքներ, բյուջե են մուծում նախատեսված վճարի 25 տոկոսը:
4. Սույն որոշումը չի տարածվում այն ոչ պետական ձեռնարկությունների վրա, որոնք մասնագիտացված են միայն գյուղատնտեսական արտադրանքի առևտրագնման ուղղությամբ և գրքի ու գրենական պիտույքների կոմիսիոն առևտրի ձեռնարկությունների վրա:
(4-րդ կետը լրաց. 04.06.92 N 333)
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում մշակել և հաստատել սույն որոշման կիրարկման կարգը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 10-ի N 599 որոշման |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվարկի հիմքում ընդունվում է կոոպերատիվ ռեստորաններում և սրճարաններում (որտեղ առկա են խորտիկների, տաք կերակրատեսակների տեսականի, ալկոհոլային խմիչքներ և այլն) մեկ հաճախորդի հաշվով հանրապետությունում ձևավորված ծախսերի միջին մակարդակը` 80 ռուբլու չափով: Ընդ որում, նյութական ծախսերի (սննդամթերքի) տեսակարար կշիռը կազմում է 65 տոկոս, մյուս ծախսերը` 25 տոկոս, շահութաբերությունը` 10 տոկոսի սահմաններում, շահույթը` համապատասխանաբար 8 ռուբլի: Բյուջե պետք է մուծվի 45 տոկոս դրույքաչափով, կամ 3 ռուբլի 60 կոպեկ (8 ռուբ. 45 տոկոս):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական սննդի ձեռնարկությունները տարվա ընթացքում աշխատում են ոչ հավասարաչափ բեռնվածությամբ` կապված սեզոնայնության, սննդամթերքով, էլեկտրաէներգիայով, վառելիքով ապահովվածության հնարավորությունների հետ և այլն, հաշվարկում հաճախելիությունը ընդունվում է տարեկան օրերի թվի 50 տոկոսի մակարդակով և առկա նստելատեղերի բեռնվածությունը նույնպես 50 տոկոսի մակարդակով, այսինքն` 0,5 գործակցով:
Մեկ նստելատեղի կահավորման համար առանձնացված մակերեսը չպետք է գերազանցի 1,5 քառ. մետրը:
Հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնելու իրավունքի վճարի հաշվարկը կատարվում է հետևյալ ձևով`
ա) օգտակար մակերեսը 150 քառ.մետր, որը համապատասխանում է 100 նստելատեղին (150 քառ. մ. 1,5 քառ. մ.=100 նստելատեղի):
Հաշվարկը`
3,6 ռուբ. x 180 (360 x 0,5) x 50 (100 x 0,5) = 32 հազ. ռուբ.
բ) օգտակար մակերեսը 100 քառ. մետր, որը համապատասխանում է 66 նստելատեղին:
Հաշվարկը`
3,6 ռուբ. 180 (360 x 0,5) x 33 (66 x 0,5) = 21 հազ. ռուբ.
գ) օգտակար մակերեսը 30 քառ. մետր կամ 20 նստելատեղ:
Հաշվարկը`
3,6 ռուբ. 180 (360 x 0,5) x 10 (20 x 0,5) = 6,5 հազ. ռուբ. և այլն:
Հասարակական սննդի այն օբյեկտները, որտեղ բացակայում են խորտիկները, տաք ճաշատեսակները, ալկոհոլային խմիչքները և այլն, կախված առկա նստելատեղերի քանակից բյուջե են մուծում լրիվ վճարի 25 տոկոսը:
Օրինակ, նման տիպի օբյեկտը 30 քառ. մետր է կամ 20 նստելատեղ:
Հաշվարկը`
3,6 ռուբ.x180 (0,5 x 360) 10 (0,5 x 20) x 25 % = 1,6 հազ. ռուբ. և այլն:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 10-ի N 599 որոշման |
ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԵՎ ԿՈՄԻՍԻՈՆ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Առևտրագնման գործունեությամբ և կոմիսիոն առևտրով զբաղվելու համար վճարի հաշվարկի ժամանակ հիմք է ընդունվում առավել լայնորեն իրացվող ապրանքների միջին հաշվով ձևավորված գներից ելնելով հաշվարկված ապրանքաշրջանառության ծավալը:
Հաշվարկը հիմնված է այն ապրանքների իրացման վրա, որոնց տեսականին չի գերազանցում առկա բոլոր ապրանքների 50 տոկոսը: Հաշվի չեն առնվում վաճառքի համար ավելի երկար ժամանակ պահանջող պերճանքի ապրանքները` բնական մորթուց մուշտակները, հնաոճ ապրանքները և այլն:
Ընդունենք, որ նշված եղանակով հաշվարկված ենթադրվող շաբաթական հասույթը կազմում է 48 հազ. ռուբլի: Խանութի եկամուտը 20 տոկոսանոց առևտրական վերադիրի դեպքում կկազմի 9,6 հազ. ռուբլի կամ 38,4 հազ. ռուբլի` մեկ ամսում:
1. Հարկվող շահույթի որոշման ժամանակ ընդունվող շահույթը`
ա) աշխատավարձը (աշխատողների թվաքանակը մինչև 10 մարդ) |
8,0 հազ. ռուբ. |
բ) վարկի մարումը (միջին հաշվով վարկը տրվում է 50 հազ. ռուբ. գումարով, 2 տարուց ոչ ավելի ժամկետով) |
3,0 հազ. ռուբ. |
գ) էլեկտրաէներգիան |
2,5 հազ. ռուբ. |
դ) այլ ծախսեր |
8,0 հազ. ռուբ. |
Ընդամենը |
21,5 հազ. ռուբ. |
2. Հարկվող շահույթը (38,4-21,5) |
16,9 հազ. ռուբ. |
3. Բյուջե վճարումները (45 տոկոս) (16,9x45%) 100% |
7605 ռուբ. |
տարեկան |
91260 ռուբ. |
4. Հաշվի առնելով, որ ապրանքաշրջանառության ծավալի վրա էական ազդեցություն է գործում առևտրի օբյեկտի տեղաբաշխումը, նպատակահարմար է վճարը սահմանել հաշվի առնելով տարածքային գործակիցները`
1-ին կարգ (քաղաքի կենտրոնը) | 3 |
2-րդ կարգ (քաղաքի միջին գոտին, կենտրոնախույս մայրուղիներ) | 2 |
3-րդ կարգ (մնացած տարածքը) | 1 |
Վճարները սահմանվում են ելնելով առևտրական կետերի տեղաբաշխման կարգից` | |
1-ին կարգ | 90 հազ. ռուբ. |
2-րդ կարգ | 60 հազ. ռուբ. |
3-րդ կարգ | 30 հազ. ռուբ. |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |