ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024 թվականի N 79-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չպետք է գերազանցի տվյալ տարվա բյուջեի սույն որոշմամբ սահմանված գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ չափաքանակների 20%-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
Ավագանու անդամներ
Կողմ -8
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՄԱՐՋԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱՔՍԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ ՌՈՒԲԵՆՅԱՆ ՀՈՒՆԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավար` |
Հ. ՌՈՒԲԵՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2025 թվական:
![loading...](/static/img/loader.gif)