Գլխավոր տեղեկություն
Номер
N 133-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 15.08.2024
Принят
Հրազդան համայնքի ավագանի
Дата принятия
13.08.2024
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
13.08.2024
Дата вступления в силу
16.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2024 թվականի N 133-Ն

 

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով.

 

Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշման հավելվածի հատված 1-ում «Այլ եկամուտներ» տողում 49 խումբ. 01 ենթախումբ դասակարգմամբ բացված եկամտային հաշվի՝ բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացում, տողը նախատեսել 57 837 800 (հիսունյոթ միլիոն ութ հարյուր երեսունյոթ հազար ութ հարյուր) դրամի չափով՝ 4.5.1.51 Ճանապարհային տրանսպորտի սուբվենցիոն ծրագրերով կատարված կապիտալ ծախսերի գծով վճարումներ կատարելու նպատակով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

 

13 օգոստոսի 2024 թ.

ք. Հրազդան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան