Գլխավոր տեղեկություն
Номер
N 868-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 14.06.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.06.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.06.2024
Дата вступления в силу
15.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2024 թվականի N 868-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 710-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 4-րդ կետի 3-րդ ենթակետում «աջակցություն» բառը փոխարինել «աջակցության հավաստագրի տրամադրում» բառերով.

2) 5-րդ կետի 2-րդ ենթակետը «պատկանող» բառից հետո լրացնել «բնակության համար նախատեսված» բառերով, իսկ «գնման իրավունքի։» բառերից հետո՝ «Ընդ որում՝ ընդհանուր համատեղ սեփականության դեպքում համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար։» նախադասությամբ.

3) 6-րդ կետը «երեխաներից» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված)» բառերով և «չամուսնացած զավակներից, ծնողներից, տատից, պապից, չամուսնացած եղբորից, քրոջից բաղկացած միավորն է» բառերը փոխարինել «ինչպես նաև ցանկացած այլ անդամից բաղկացած միավորն է, որը որպես ընտանիքի անդամ ներառված կլինի տվյալ դիմում-հայտարարության մեջ» բառերով.

4) 10-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5) կանխավճարի չափը 0 տոկոս է.».

5) 10-րդ կետի 10-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով՝

«11) անհատական բնակելի տան կառուցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված ավարտական ակտը գործընկեր ֆինանսական կազմակերպություն է ներկայացվում գործընկեր ֆինանսական կազմակերպության հետ վարկային պայմանագրի կնքման օրվանից 18 ամսվա ընթացքում։».

6) 11-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերը «դրամ» բառից հետո լրացնել «, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը» բառերով.

7) 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին և 11.2-րդ կետերով՝

«11.1. Աջակցության չափը վարկի տոկոսագումարների սուբսիդավորման համար հաշվարկվում է 10 տարվա հաշվարկով ամսական անուիտետային մարման եղանակով հաշվարկված ամսական վճարման գումարներին համապատասխան և վերավարկավորող կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին տրամադրվող ծրագրային վարկերի դեպքում կազմում է 11%, իսկ բանկի սեփական ռեսուրսով վարկավորման դեպքում կազմում է՝

1) հաստատուն տոկոսադրույքով վարկավորման դեպքում մինչև 13%.

2) լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք + 4% չափով՝ վարկի տրամադրման պահին։

11.2. Լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում վարկավորման տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին հաջորդող ամիսների ընթացքում մնում է անփոփոխ, իսկ 37-րդ ամսից սկսած այն վերափոխվում է լողացող տոկոսադրույքի՝ փոփոխվելով Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի +/- 1%-ից ավելի փոփոխության դեպքում (վարկային պայմանագրի համաձայն՝ տվյալ պահին գործող վարկի տոկոսադրույքի հիմքում դրված Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նկատմամբ)։ Լողացող տոկոսադրույքի փոփոխությունը կարող է իրականացվել տարեկան 2 անգամ՝ ապրիլ և հոկտեմբեր ամիսներին։ Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 4 տոկոսային կետով։».

8) 18-րդ կետի 3-րդ ենթակետում «հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում» բառերով.

9) 18-րդ կետի 5-րդ ենթակետում «2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ ծրագրին դիմելու օրվա» բառերը փոխարինել «2024 թվականի մայիսի 16-ի» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան