ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2023 թվականի N 1808-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը սահմանելու մասին» N 1169-Ն որոշման՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ նպատակային ֆինանսավորման չափաքանակը սահմանելու մասին».
2) նախաբանը «կետով» բառից հետո լրացնել «և 28-րդ հոդվածի 4-րդ կետով» բառերով.
3) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սահմանել նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ նպատակային ֆինանսավորման չափաքանակը՝ համաձայն հավելվածի:»:
2. Հավելվածի՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ նպատակային ֆինանսավորման չափաքանակը».
2) 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաները.
3) 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները։».
3) 8-րդ կետի 1-ին ենթակետը «աշխատավարձի չափին» բառերից հետո լրացնել «, որի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները» բառերով.
4) 8-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերից հանել «նաև» բառը.
5) 9-րդ կետում «վայրերում» բառը փոխարինել «բնակավայրերում» բառով, ինչպես նաև «պետական մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարի (աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքում) չափի» բառերը փոխարինել «պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար լրավճար վճարելու կարգով և չափով հաշվարկված մեծության» բառերով.
6) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«12. Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող սաների կրթության և զարգացման կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով համայնքային ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների պահպանման ծախսերում պետական բյուջեի միջոցներից տրամադրվում են համապատասխան միջոցներ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար, ինչպես նաև տրամադրվում է նպատակային ֆինանսավորում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով, որը հավասար է՝
1) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքով սաների տեսակարար կշիռը հաստատության սաների ընդհանուր թվում 10 տոկոսից փոքր լինելու դեպքում՝ սույն կարգով հաշվարկված հաստատության տարեկան ֆինանսավորման չափի 1 տոկոսին.
2) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքով սաների տեսակարար կշիռը հաստատության սաների ընդհանուր թվում 10-30 տոկոս լինելու դեպքում՝ հաստատության տարեկան ֆինանսավորման չափի 2,5 տոկոսին.
3) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքով սաների տեսակարար կշիռը հաստատության սաների ընդհանուր թվում 30 տոկոսից ավելի լինելու դեպքում՝ հաստատության տարեկան ֆինանսավորման չափի 4 տոկոսին։»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|