Գլխավոր տեղեկություն
Номер
N 1777-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.10.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.10.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.10.2023
Дата вступления в силу
29.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2023 թվականի N 1777-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց հաշվառում իրականացնելու և նրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 933-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) հավելվածի 2-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն)» բառերով․

2) հավելվածի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ոստիկանություն» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով․

3) հավելվածի 19-րդ կետը «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը,» բառերով․

4) հավելվածի 26-րդ կետը «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

19.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան