Գլխավոր տեղեկություն
Номер
N 1436-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.08.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.08.2023
Дата вступления в силу
25.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2023 թվականի N 1436-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին համապատասխան և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանում «ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության անհրաժեշտությունից» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով» բառերով.

2) որոշման 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Սույն որոշման գործողությունը տարածվում է մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ բնակարանային պայմանների բարելավում չստացած զինծառայողների, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում բնակարանային պայմանների բարելավում չստացած և երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ զինվորական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու կապակցությամբ զինվորական հաստիքը կրճատվելու հիմքերով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների վրա:».

3) որոշման հավելվածում՝

ա. 6-րդ կետի 5-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեի» բառերով,

բ. 6-րդ կետի 7-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակի» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեի» բառերով,

գ. 7-րդ կետում «երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, առողջության, տարիքի կապակցությամբ զինված ուժերից» բառերը փոխարինել «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ զինվորական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու կապակցությամբ զինվորական հաստիքը կրճատվելու հիմքերով զինվորական ծառայությունից» բառերով,

դ. 8-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը,

ե. 10-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «և ավելի» բառերը, իսկ վերջակետը փոխարինել ստորակետով,

զ. 10-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով.

«5) 4-սենյականոց և 1-սենյականոց` 7-8 անձից բաղկացած ընտանիքին,

6) 4-սենյականոց և 2-սենյականոց` 9-10 անձից բաղկացած ընտանիքին,

7) 4-սենյականոց և 3-սենյականոց` 11 անձից բաղկացած ընտանիքին,

8) երկու 4-սենյականոց` 12 և ավելի անձից բաղկացած ընտանիքին:»,

է. 11-րդ կետի 1-ին ենթակետում «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ» բառերով,

ը. 11-րդ կետի 2-րդ ենթակետում «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ» բառերով,

թ. 11-րդ կետի 3-րդ ենթակետում «առողջության, տարիքի, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու պատճառով զորացրված» բառերը փոխարինել «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ զինվորական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու կապակցությամբ զինվորական հաստիքը կրճատվելու հիմքերով զինվորական ծառայությունից արձակված» բառերով.

ժ. 12-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) զինվորական ծառայությունից արձակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ զինվորական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու կապակցությամբ զինվորական հաստիքը կրճատվելու հիմքերով.».

ժա. 12-րդ կետի 2-րդ ենթակետում «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ» բառերով,

ժբ. 15-րդ կետի 6-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնի» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեի» բառերով,

ժգ. 17.3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեի» բառերով,

ժդ. 17.4-րդ կետի 1-ին ենթակետի երկրորդ նախադասությունը «Եթե» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության ընթացքում կամ» բառերով, իսկ 2-րդ ենթակետը «լինելու» բառից հետո՝ «(բացառությամբ հատկացված ծառայողական բնակարանում հաշվառվելու համար հաշվառման բնակավայրը փոխվելու)» բառերով.

ժե. 17.8-րդ կետի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե բնակարանի գնման վկայագրի վավերականության ժամկետը լրանում է շահառուի մահվան օրվանից հետո ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի ընթացքում, ապա բնակարանի գնման վկայագրում նշված գումարը ևս մտնում է ժառանգության զանգվածի մեջ՝ անկախ բնակարանի գնման վկայագրի վավերականության ժամկետը լրանալու հանգամանքից:»,

ժզ. 17.8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.9-րդ, 17.10-րդ և 17.11-րդ կետերով.

«17.9. Եթե տրամադրված բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում շահառուն մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն չի ներկայացնում բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր, ապա շահառուն կարող է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը հանձնաժողովի նախագահին ներկայացնել շահառուի կողմից ընտրված նոտարի դեպոզիտային հաշվեհամար և նոտարի հետ կնքված պայմանագիր, որի հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն այդ հաշվեհամարին է փոխանցում բնակարանի գնման վկայագրում նշված գումարը:

17.10. Սույն կարգի 17.9-րդ կետով նախատեսված դեպքում բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետում շահառուի կողմից նոտարին ներկայացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրի հիման վրա նոտարն իր դեպոզիտային հաշվից պայմանագրում նշված գումարը փոխանցում է վաճառողի հաշվին:

17.11. Սույն կարգի 17.9-րդ կետի համաձայն բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետում նոտարին բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր չներկայացվելու դեպքում նոտարի դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը, իսկ սույն կարգի 17.10-րդ կետի համաձայն պայմանագրում նշված գումարը բնակարանի գնման վկայագրում նշված (նոտարի դեպոզիտ հաշվին փոխանցված) գումարից պակաս լինելու դեպքում՝ մնացորդային գումարը, համապատասխանաբար բնակարանի գնման վկայագրի գործողության ավարտի կամ առուվաճառքի պայմանագիրը հաստատելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում նոտարի կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:».

ժէ. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակելի տարածությունների պահպանումը և սպասարկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով:»:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «զ» պարբերության գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված այն շահառուների վրա, ովքեր նախկինում 6 և ավելի ընտանիքի անդամ ունենալու հիմքով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշմամբ սահմանված կարգով անհատույց սեփականության իրավունքով ստացել են 4-սենյականոց բնակարան կամ դրան համարժեք գումարի չափով տրված բնակարանի գնման վկայագրի միջոցով ձեռք են բերել բնակարան, որի կապակցությամբ հանվել են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառումից, սակայն անհատույց սեփականության իրավունքով 4-սենյականոց բնակարան ստանալու կամ դրան համարժեք գումարի չափով բնակարանի գնման վկայագիր հատկացնելու օրվա դրությամբ նրանց ընտանիքների անդամների թիվը գերազանցել է 6 անձը.

2) սույն կետով սահմանված իրավունքն իրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշմամբ սահմանված կարգով սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված շահառուներին սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «զ» պարբերությամբ նախատեսված սենյակների քանակով անհատույց սեփականության իրավունքով բնակարանի կամ դրան համարժեք գումարի չափով բնակարանի գնման վկայագրի տրամադրումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան