Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 882
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2023
Принят
Մաքսային միության հանձնաժողով
Дата принятия
09.12.2011
Подписан
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Дата подписания
09.12.2011
Дата вступления в силу
01.07.2013

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2011 թվականի

թիվ 882

քաղ. Մոսկվա

«ՄՐԳԵՐԻՑ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան՝ Մաքսային միության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշեց.

1. Ընդունել «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 023/2011) (կցվում է)։

2. Հաստատել՝

2.1. Ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 023/2011) պահանջների պահպանումը (կցվում է).

2.2. Ստանդարտների ցանկը, որոնք պարունակում են «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 023/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ (կցվում է)։

3. Սահմանել՝

3.1. «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ) ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից.

3.2. Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են Տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ՝ արտադրանք), մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն ոչ ուշ, քան 2015 թվականի փետրվարի 15-ը։ Նշված փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչև սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրը, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից՝ Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում.

3.3. մինչև 2015 թվականի փետրվարի 15-ը թույլատրվում է արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը՝ Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը։

Նշված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում՝ շրջանառության նշանով)՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

Այդ արտադրանքի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում.

3.4. սույն Որոշման 3.2 ենթակետում նշված համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի գործողության ժամկետի ընթացքում շրջանառության մեջ դրված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրանքի՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում։

4. Հանձնաժողովի քարտուղարությանը՝ Կողմերի հետ համատեղ նախապատրաստել Տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի նախագիծը, և սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում ապահովել դրա՝ սահմանված կարգով Հանձնաժողովի հաստատմանը ներկայացնելը։

5. Ռուսական կողմին՝ Կողմերի մասնակցությամբ ստանդարտների կիրառման արդյունքների դիտանցման հիման վրա ապահովել սույն Որոշման 2-րդ կետում նշված ստանդարտների ցանկերի թարմացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը և Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից՝ տարեկան մեկ անգամից ոչ պակաս, դրանք՝ սահմանված կարգով Հանձնաժողովի հաստատման համար Հանձնաժողովի քարտուղարություն ներկայացնելը։

6. Կողմերին՝

6.1. մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը՝ սահմանել Տեխնիկական կանոնակարգի պահանջները պահպանելու նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար պատասխանատու պետական հսկողության (վերահսկողության) մարմիններին, և դրա մասին տեղեկացնել Հանձնաժողովին.

6.2. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել Տեխնիկական կանոնակարգի պահանջները պահպանելու նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացումը՝ հաշվի առնելով սույն Որոշման 3.2-3.4 ենթակետերը։

7. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի
Հանրապետության կողմից

Ղազախստանի
Հանրապետության կողմից

Ռուսաստանի
Դաշնության կողմից

     

Ս. Ռումաս

ՈՒ. Շուկեև

Ի. Շուվալով

 

Հաստատված է

Մաքսային միության հանձնաժողովի

 2011 թվականի դեկտեմբերի 9-ի

թիվ 882 որոշմամբ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

_____________________________________________________

ՄՄ ՏԿ 023/2011

 

Մրգերից եվ բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ

 

Բովանդակություն

 

Նախաբան.

Հոդված 1. Սույն Տեխնիկական կանոնակարգի կիրառության ոլորտը.

Հոդված 2. Եզրույթները և սահմանումները.

Հոդված 3. Շուկայում մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի շրջանառության կանոնները.

Հոդված 4. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի նույնականացման կանոնները.

Հոդված 5. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի անվտանգության պահանջները.

Հոդված 6. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության և շրջանառության գործընթացներին ներկայացվող պահանջները.

Հոդված 7. Անվտանգության պահանջներին համապատասխանության ապահովումը

Հոդված 8. Մրգերից և կամ բանջարեղենից ստացված հյութամթերքի համապատասխանության գնահատումը (հավաստումը)

Հավելված 1

Հավելված 2.

Հավելված 3.

 

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

 

Մրգերից եվ բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ

 

Նախաբան

1. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը մշակվել է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրին համապատասխան։

2. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը մշակվել է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքին ներկայացվող՝ կիրառման և կատարման համար պարտադիր միասնական պահանջներ սահմանելու, Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով։

3. Եթե մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի առնչությամբ ընդունվել են Մաքսային միության տեխնիկական այլ կանոնակարգեր, որոնցով մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի նկատմամբ սահմանվում են այլ պահանջներ, ապա մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքը պետք համապատասխանի Մաքսային միության այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։

 

Հոդված 1. Սույն Տեխնիկական կանոնակարգի կիրառության ոլորտը

 

1. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը տարածվում է մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված այն հյութամթերքի վրա, որը շրջանառության մեջ է դրվում Մաքսային միության միասնական մաքսային տարածքում։

2. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը չի տարածվում մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված այն հյութամթերքի վրա, որն արտադրված է քաղաքացիների կողմից տնային պայմաններում, անձնական օժանդակ տնտեսություններում կամ այգեգործությամբ, բանջարաբուծությամբ զբաղվող քաղաքացիների կողմից, և չի տարածվում միայն անձնական սպառման համար նախատեսված ու Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելու համար չնախատեսված հյութամթերքի արտադրության, պահպանման, փոխադրման և օգտահանման գործընթացների վրա։

3. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման առարկաները մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքը (տեսակների նույնականացման հատկանիշները սահմանված են սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ հոդվածում) և հյութամթերքին ներկայացվող պահանջների հետ կապված արտադրության, պահպանման, փոխադրման և իրացման գործընթացներն են։

4. Մարդու կյանքը և առողջությունը պաշտպանելու և ձեռք բերողներին (սպառողներին) մոլորեցնող գործողությունները կանխելու նպատակով Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են՝

- մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքին ներկայացվող պահանջները,

- մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքին ներկայացվող պահանջների հետ կապված արտադրության, պահպանման, փոխադրման և իրացման գործընթացներին ներկայացվող պահանջները,

- մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի նույնականացման կանոնները,

- մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի համապատասխանությունը հաստատող սխեմաները,

- մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջները։

 

Հոդված 2. Եզրույթները և սահմանումները

 

Սույն Տեխնիկական կանոնակարգի նպատակներով սահմանվում են հետևյալ եզրույթները և դրանց սահմանումները՝

1) հյութ՝ հեղուկ սննդամթերք, որը խմորված չէ, կարող է խմորվել, ստացվել է բարձրորակ, հասած, թարմ կամ թարմ պահված կամ չորացրած մրգերի և (կամ) բանջարեղենի ուտելի մասերից՝ այդ ուտելի մասերի վրա ֆիզիկական ներգործություն կիրառելու եղանակով, և որի մեջ՝ վերջինիս ստացման առանձնահատկություններից կախված, պահպանվել են նույնանուն մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութին բնորոշ սննդային արժեքը, ֆիզիկաքիմիական և զգայորոշման հատկությունները։ Հյութը կարող է լինել պարզեցված։ Հյութի մեջ կարող են ավելացվել կոնցենտրացված բնական բուրաստեղծ մրգային նյութեր և (կամ) կոնցենտրացված բնական բուրաստեղծ բանջարեղենային նյութեր, մրգային և (կամ) բանջարեղենային պտղամիս և (կամ) մրգային և (կամ) բանջարեղենային խյուս (այդ թվում՝ կոնցենտրացված՝ վերականգնված հյութի համար) և (կամ) ցիտրուսային մրգերի բջիջներ, որոնք պատրաստվել են նույնանուն մրգերից և (կամ) բանջարեղենից՝ վերջիններիս վրա ֆիզիկական ներգործություն կիրառելու եղանակով։ Խառը հյութն արտադրվում է երկու և ավելի տարբեր հյութեր կամ հյութեր և մրգային և (կամ) բանջարեղենային խյուսեր խառնելու միջոցով։ Հյութի պահածոյացումը կարող է իրականացվել միայն ֆիզիկական եղանակների կիրառմամբ՝ բացառությամբ իոնացնող ճառագայթմամբ մշակման։ Հյութերը, կախված դրանց արտադրության ու մրգերի և (կամ) բանջարեղենի մշակման եղանակներից, լինում են հետևյալ տեսակների՝

ա) ուղղակի մզման հյութ՝ անմիջապես թարմ կամ թարմ պահպանված մրգերի և (կամ) բանջարեղենի մեխանիկական մշակման եղանակով արտադրված հյութ,

բ) թարմ մզված հյութ՝ թարմ կամ թարմ պահպանված մրգերից և (կամ) բանջարեղենից՝ սպառողների ներկայությամբ ուղղակի մզմամբ ստացված և պահածոյացման չենթարկված հյութ,

գ) վերականգնված հյութ՝ կոնցենտրացված հյութից կամ կոնցենտրացված հյութից և ուղղակի մզման հյութից ու խմելու ջրից պատրաստված հյութ։ Վերականգնված տոմատի հյութը կարող է արտադրվել նաև կոնցենտրացված տոմատի մածուկի և (կամ) տոմատի խյուսի վերականգնման եղանակով,

դ) կոնցենտրացված հյութ` հյութ, որն արտադրվել է ուղղակի մզման հյութից վերջինիս մեջ պարունակվող ջուրը ֆիզիկական եղանակով հեռացնելու միջոցով` լուծվող չոր նյութերի պարունակությունը ուղղակի մզման սկզբնական հյութի համեմատությամբ առնվազն երկու անգամ մեծացնելու նպատակով։ Կոնցենտրացված հյութի արտադրության ժամանակ կարող է կիրառվել միևնույն խմբաքանակի մանրացրած այն մրգերից և (կամ) բանջարեղենից չոր նյութերի լուծամզման պրոցես, որոնցից նախապես առանձնացվել է հյութը, խմելու ջրի միջոցով՝ պայմանով, որ տվյալ լուծամզման արդյունքում ստացված մթերքն ավելացվում է սկզբնական հյութի մեջ՝ նախքան մեկ հոսընթաց տեխնոլոգիական պրոցեսի ներսում կոնցենտրացման փուլը։ Կոնցենտրացված հյութի մեջ կարող են ավելացվել կոնցենտրացված բնական բուրաստեղծ նյութեր, որոնք ստացվել են նույնանուն հյութից, կամ նույնանուն մրգերից կամ բանջարեղենից.

ե) դիֆուզային հյութ՝ հյութ, որը պատրաստվել է մեկ տեսակի թարմ մրգերից և (կամ) բանջարեղենից, կամ չորացրած մրգերից և (կամ) բանջարեղենից լուծամզուքային նյութերը խմելու ջրով դուրս բերելու միջոցով, որոնց հյութը չի կարող ստացվել դրանց մեխանիկական մշակման եղանակով։ Դիֆուզային հյութը կարող է ենթարկվել կոնցենտրացման, իսկ հետո՝ վերականգման։ Լուծվող չոր նյութերի պարունակությունը դիֆուզային հյութի մեջ պետք է լինի նույնանուն վերականգնված հյութի համար սահմանված մակարդակից ոչ պակաս։

2) մրգային և (կամ) բանջարեղենային նեկտար՝ հեղուկ սննդամթերք, որը խմորված չէ, կարող է խմորվել, արտադրվել է հյութը և (կամ) մրգային և (կամ) բանջարեղենային խյուսը և (կամ) կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային խյուսը խմելու ջրի հետ խառնելու միջոցով՝ շաքար և (կամ) շաքարներ և (կամ) մեղր, քաղցրացուցիչներ ավելացնելով կամ առանց դրանք ավելացնելու։ Հյութի և (կամ) մրգային և (կամ) բանջարեղենային խյուսի նվազագույն ծավալային մասը մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարի մեջ պետք է լինի Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում սահմանված մակարդակից ոչ պակաս։ Այդ նեկտարի մեջ կարող են ավելացվել նույնանուն մրգային և (կամ) բանջարեղենային պտղամիս և (կամ) նույնանուն ցիտրուսային մրգերի բջիջներ, նույնանուն մրգերի և (կամ) կոնցենտրացված բնական բուրաստեղծ նյութեր և (կամ) նույնանուն բանջարեղենի կոնցենտրացված բնական բուրաստեղծ նյութեր։ Մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարի պահածոյացումը կարող է իրականացվել միայն ֆիզիկական եղանակների կիրառմամբ՝ բացառությամբ իոնացնող ճառագայթմամբ մշակման։ Խառը մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարն արտադրվում է երկու և ավելի հյութեր, կամ մրգային և (կամ) բանջարեղենային խյուս, կամ կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային խյուս խառնելու միջոցով, որոնք արտադրվել են մրգերի և (կամ) բանջարեղենի տարբեր տեսակներից,

3) հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիք՝ հեղուկ սննդամթերք, որը խմորված չէ, կարող է խմորվել, արտադրվել է հյութի և (կամ) հյութերի և (կամ) մրգային և (կամ) բանջարեղենային խյուսը, կամ կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային խյուսը խմելու ջրի հետ խառնելու միջոցով, և որի մեջ հյութի և (կամ) մրգային և (կամ) բանջարեղենային խյուսի նվազագույն ծավալային մասը կազմում է 10 տոկոսից ոչ պակաս, կամ եթե այդ մթերքն արտադրված է նշված եղանակներով լիմոնի կամ լայմի հյութից՝ 5 տոկոսից ոչ պակաս։ Հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքի պահածոյացումը կարող է իրականացվել միայն ֆիզիկական եղանակների կիրառմամբ՝ բացառությամբ իոնացնող ճառագայթմամբ մշակման.

4) օշարակ՝ հեղուկ սննդամթերք, որն արտադրվել է հատապտուղներից ստացված հյութից և (կամ) խյուսից՝ դրանց մեխանիկական մշակման եղանակով, խմելու ջուր, շաքար և (կամ) շաքարներ և (կամ) մեղր ավելացնելով, և որի մեջ այդ հյութի և (կամ) խյուսի նվազագույն ծավալային մասը կազմում է 15 տոկոսից ոչ պակաս։ Օշարակի արտադրման ժամանակ այդ հյութը և (կամ) խյուսը կարելի է խառնել նույն հատապտուղների մզվածքի ջրային լուծամզման եղանակով ստացված մթերքի հետ։ Օշարակը կարող է արտադրվել հատապտուղներից ստացված կոնցենտրացված հյութերից և (կամ) խյուսից կամ օշարակներից, և դրա պահածոյացումը կարող է իրականացվել միայն ֆիզիկական եղանակների կիրառմամբ՝ բացառությամբ իոնացնող ճառագայթմամբ մշակման։ Խառնած օշարակի արտադրությունն իրականացվում է հատապտուղների տարբեր տեսակներից ստացված երկու և ավելի հյութերի և (կամ) խյուսի օգտագործմամբ,

5) կոնցենտրացված օշարակ՝ հատապտուղներից ստացված հյութի և (կամ) խյուսի և նույնանուն հատապտուղների մզվածքի ջրային լուծամզման եղանակով ստացված կիսապատրաստվածքի խառնուրդի վրա ֆիզիկական ներգործություն կիրառելու միջոցով արտադրված սննդամթերք, որն ստացվել է այդ խառնուրդի միջից ջրի մի մասը հեռացնելու միջոցով՝ լուծվող չոր նյութերի պարունակությունը ելակետային մթերքի համեմատությամբ առնվազն երկու անգամ մեծացնելու նպատակով.

6) մրգային և (կամ) բանջարեղենային խյուս՝ սննդամթերք, որը խմորված չէ, կարող է խմորվել, արտադրվել է թարմ կամ թարմ պահպանված մրգերի և (կամ) բանջարեղենի ամբողջական կամ կեղևահանած ուտելի մասերի մեխանիկական մշակման՝ մանրացման և (կամ) տրորման եղանակով՝ առանց հյութը և մրգային և (կամ) բանջարեղենային պտղամիսը հետագայում առանձնացնելու։ Մրգային և (կամ) բանջարեղենային խյուսի պահածոյացումը կարող է իրականացվել միայն ֆիզիկական եղանակներով՝ բացառությամբ իոնացնող ճառագայթմամբ մշակման։ Խառը մրգային և (կամ) բանջարեղենային խյուսը կարող է արտադրվել մրգերի և (կամ) բանջարեղենի երկու և ավելի տեսակներից արտադրված մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերն իրար խառնելու միջոցով։ Այդ խյուսն օգտագործվում է որպես հումք՝ հյութերի, մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարների, օշարակների և հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքների արտադրության ժամանակ.

7) կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային խյուս՝ սննդամթերք, որն արտադրվել է մրգային և (կամ) բանջարեղենային խյուսի վրա ֆիզիկական ներգործություն կիրառելու և դրա մեջ պարունակվող ջրի մի մասը հեռացնելու եղանակով՝ չոր լուծվող նյութերի պարունակությունը նույնանուն խույսի համեմատությամբ առնվազն 50 տոկոսով մեծացնելու նպատակով։ Կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային խյուսի մեջ կարող են ավելացվել նույնանուն մրգերի կամ բանջարեղենի կոնցենտրացված բնական բուրաստեղծ նյութեր։

Հյութամթերք արտադրելու համար (սույն Տեխնիկական կանոնակարգի նպատակներով) տոմատի մածուկը՝ կոնցենտրացված բանջարեղենային խյուս տոմատից, որում լուծվող չոր նյութերի զանգվածային մասը 25 տոկոսից ոչ պակաս է,

8) բնական բուրաստեղծ մրգային կամ բանջարեղենային նյութեր՝ ցնդող և չցնդող բնական միացությունների խառնուրդ, որը ձևավորում է մրգերի կամ բանջարեղենի կամ դրանց հյութերի բնական համն ու բույրը և կարող է ստացվել նույնանուն մրգերից կամ բանջարեղենից և (կամ) դրանց հյութերից՝ ֆիզիկական եղանակների կիրառմամբ,

9) կոնցենտրացված բնական բուրաստեղծ մրգային կամ բանջարեղենային նյութեր՝ հեղուկ մթերքներ, որոնցում պարունակվում են ֆիզիկական եղանակների կիրառմամբ արտադրված բնական բուրաստեղծ մրգային կամ բանջարեղենային նյութեր՝ նույնանուն մրգերից կամ բանջարեղենից և (կամ) դրանց հյութերից՝ այնպիսի քանակությամբ, որը գերազանցում է դրանց բնական պարունակությունը մրգերի կամ բանջարեղենի կամ դրանցից ստացված հյութերի մեջ առնվազն չորս անգամ։ Կոնցենտրացված բնական բուրաստեղծ մրգային կամ բանջարեղենային նյութերը նախատեսված են մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութերի համը և բույրը վերականգնելու, ինչպես նաև մրգերից և (կամ) բանջարեղենից այլ հյութամթերք արտադրելու համար,

10) ցիտրուսային մրգերի բջիջներ՝ բազմաթիվ ծավալային թաղանթային կառուցվածքներ, որոնք պարունակում են կամ չեն պարունակում հյութ, ձևավորում են ցիտրուսային մրգերի ուտելի մասի ներքին սեգմենտները և կազմավորված են ցիտրուսային մրգերի էպիդերմիսի բջիջներից և ենթաէպիդերմալ բջիջներից։ Ցիտրուսային մրգերի բջիջները կարող են ավելացվել նույնանուն հյութերում, մրգային և (կամ) բանջարեղենային ներկտարներում, հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքներում, որոնք արտադրված են ցիտրուսային մրգերից նույնանուն հյութերի օգտագործմամբ,

11) մրգային և (կամ) բանջարեղենային պտղամիս՝ մրգերի կամ բանջարեղենի վերամշակման ժամանակ դրանց քայքայված բուսական հյուսվածքի չլուծվող կախված մասնիկներից կազմված խառնուրդ։ Ցիտրուսային մրգերի պտղամիսը կարող է պարունակել ցիտրուսային մրգերի բջիջներ.

12) մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերք՝ հյութեր, մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարներ, հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքներ, օշարակներ, մրգային և (կամ) բանջարեղենային խյուսեր՝ անկախ դրանց արտադրման և մշակման եղանակներից, կոնցենտրացված բնական բուրաստեղծ մրգային կամ բանջարեղենային նյութեր, ցիտրուսային մրգերի բջիջներ, մրգային և (կամ) բանջարեղենային պտղամիս,

13) մանկական սննդի համար նախատեսված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերք՝ հյութեր, մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարներ, հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքներ, օշարակներ, որոնք նախատեսված են վաղ տարիքի (մինչև 3 տարեկան), նախադպրոցական տարիքի (3-ից 6 տարեկան) և դպրոցական տարիքի (6 տարեկան և ավելի) երեխաների սննդի համար և որոնք համապատասխանում են համապատասխան տարիքային խմբերի երեխաների օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներին,

14) մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի պահածոյացում՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի հետ՝ նախքան վերջինս հերմետիկ խցափակվող փաթեթվածքի մեջ տեղավորելը և դրանից հետո իրականացվող ջերմաֆիզիկական մշակման պրոցեսները, որոնք ապահովում են այդ մթերքի միկրոկենսաբանական կայունությունը և անվտանգությունը արտադրողի կողմից սահմանված պայմաններում այն պահպանելու դեպքում՝ դրա պիտանիության ժամկետի ընթացքում,

15) մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի աղտոտում՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի մեջ առարկաների, մասնիկների, նյութերի, օրգանիզմների ներթափանցումը, ինչի հետևանքով այն ձեռք է բերում մարդու համար վտանգավոր հատկություններ և դադարում է համապատասխանել Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին,

16) մրգեր՝ մշակաբույսերի և վայրի պտղատու բույսերի հյութալի ուտելի պտուղները (այդ թվում՝ հատապտուղները), որոնք նշված են 2-րդ հավելվածում,

17) բանջարեղեն՝ խոտաբույսերի հյութալի ուտելի մասերը, որոնք նշված են 2-րդ հավելվածում։

 

Հոդված 3. Շուկայում մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի շրջանառության կանոնները

 

1. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքը շրջանառության մեջ է դրվում Մաքսային միության միասնական մաքսային տարածքի շուկայում, եթե այն համապատասխանում է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Մաքսային միության տեխնիկական այն կանոնակարգերին, որոնց պահանջները տարածվում են դրա վրա։

2. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված՝ համապատասխանության գնահատման (հավաստման) ընթացակարգն անցած հյութամթերքը, որը համապատասխանում է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Մաքսային միության տեխնիկական այլ կանոնակարգերի, որոնց պահանջները տարածվում են դրա վրա, մակնշվում է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով։

Տրանսպորտային փաթեթվածքում գտնվող՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով իրականացվում է՝ մականշվածքը զետեղելով այդ փաթեթվածքի և (կամ) պիտակի վրա և (կամ) յուրաքանչյուր տրանսպորտային փաթեթվածքում տեղադրվող կամ յուրաքանչյուր տրանսպորտային փաթեթվածքին կամ ապրանքաուղեկից փաստաթղթերին կցվող ներդիր-թերթիկի վրա։

3. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է՝ նախքան մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքը Մաքսային միության միասնական մաքսային տարածք բաց թողնելը։

 

Հոդված 4. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի նույնականացման կանոնները

 

1. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի՝ տեխնիկական կանոնակարգման այն օբյեկտների թվին պատկանելը որոշելու նպատակով, որոնց առնչությամբ սույն Տեխնիկական կանոնակարգը կիրառվում է, մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի նույնականացումն իրականացվում է շահագրգիռ անձանց կողմից առանց հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելու՝ սպառողական փաթեթվածքների վրա զետեղված կամ ապրանքաուղեկից փաստաթղթերում նշված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի անվանումները և Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ հոդվածով նախատեսված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի տեսակների անվանումները համեմատելու միջոցով։

2. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի համապատասխանությունն իր անվանմանը որոշելու նպատակով մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի նույնականացումն իրականացվում է այդ արտադրանքի ֆիզիկաքիմիական, զգայորոշման և այլ ցուցանիշների համընդհանուր գնահատման միջոցով, որոնց շարքին դասվում են մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի տեսակների հատկանիշները, որոնք նշված են սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ հոդվածում. մրգերի և (կամ) բանջարեղենի անվանումները, որոնք կիրառվում են մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության համար. հյութերում, մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերում լուծվող չոր նյութերի պարունակությունը. մրգային և (կամ) բանջարեղենային ներկտարներում, օշարակներում և (կամ) հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքներում հյութի և (կամ) մրգային և (կամ) բանջարեղենային խյուսի նվազագույն ծավալային մասը, ինչպես նաև սպառողին (սպառողներին) մոլորեցնելու կասկածի դեպքում՝ հյութերի և մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերի քիմիական բաղադրության հնարավոր բնական առանձնահատկությունների մասին տեղեկությունները՝ հաշվի առնելով դրանց բնորոշ սորտային, աշխարհագրական, կլիմայական, գյուղատնտեսական և տեխնոլոգիական գործոնները։

 

Հոդված 5. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի անվտանգության պահանջները

 

1. Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ գտնվող՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքը չպետք է վնաս հասցնի մարդու կյանքին կամ առողջությանը և պետք է համապատասխանի մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի անվտանգության՝ Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում սահմանված պահանջներին, ինչպես նաև ախտածին միկրոօրգանիզմների հիգիենիկ և միկրոկենսաբանական ցուցանիշների մասով սննդամթերքի անվտանգության մասին Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

2. Մանկական սննդի համար նախատեսված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքը պետք է համապատասխանի Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում սահմանված անվտանգության պահանջներին, ախտածին միկրոօրգանիզմների հիգիենիկ և միկրոկենսաբանական ցուցանիշների մասով սննդամթերքի անվտանգության մասին Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև դրա՝ սույն հոդվածով սահմանված անվտանգության պահանջներին։

3. Մանկական սննդի համար նախատեսված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության ժամանակ չի թույլատրվում օգտագործել գենաձևափոխված (գենաինժեներային, տրանսգենային) օրգանիզմներ (այսուհետ՝ ԳՁՕ) պարունակող մրգեր և (կամ) բանջարեղեն, կոնցենտրացված դիֆուզային հյութ, ինչպես նաև ավելացնել ԳՁՕ պարունակող բաղադրիչներ և սննդային հավելումներ, քաղցրացուցիչներ (բացառությամբ շաքարախտով հիվանդ երեխաների համար նախատեսված մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հատուկ նշանակության հյութամթերքի), բուրավետիչներ (բացի բնական բուրավետիչներից) և այլ բաղադրիչներ ու սննդային հավելումներ (բացառությամբ տեխնիկական կանոնակարգի սույն հոդվածի 11-29-րդ մասերում նշված բաղադրիչների և սննդային հավելումների)։

4. Բուրավետիչների, ներկանյութերի և գունավորող լուծամզվածքների ավելացումը վաղ տարիքի երեխաների համար նախատեսված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի մեջ չի թույլատրվում։

5. Լուծվող չոր նյութերի պարունակությունը մանկական սննդի համար նախատեսված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված պատրաստի արտադրանքում պետք է կազմի՝

1) վաղ տարիքի երեխաների համար՝

ա) 4 տոկոսից ոչ պակաս և 16 տոկոսից ոչ ավելի՝ մրգերից ստացված հյութամթերքի դեպքում և բանջարեղենի ավելացմամբ այդ արտադրանքի դեպքում,

բ) 4 տոկոսից ոչ պակաս և 10 տոկոսից ոչ ավելի՝ բանջարեղենից ստացված հյութամթերքի դեպքում (բացառությամբ գազարից և (կամ) դդմից ստացված հյութամթերքի) և մրգերի ավելացմամբ այդ արտադրանքի դեպքում,

գ) 4 տոկոսից ոչ պակաս և 11 տոկոսից ոչ ավելի՝ գազարից և (կամ) դդմից ստացված հյութամթերքի և մրգերի ավելացմամբ այդ արտադրանքի դեպքում.

2) նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար՝

ա) 16 տոկոսից ոչ ավելի՝ մրգերից ստացված հյութամթերքի դեպքում և բանջարեղենի ավելացմամբ այդ արտադրանքի դեպքում,

բ) 10 տոկոսից ոչ ավելի՝ բանջարեղենից ստացված հյութամթերքի դեպքում և մրգերի ավելացմամբ այդ արտադրանքի դեպքում (բացառությամբ գազարից և (կամ) դդմից ստացված հյութամթերքի),

գ) 11 տոկոսից ոչ ավելի՝ գազարից և (կամ) դդմից ստացված հյութամթերքի դեպքում։

6. 5-օքսիմեթիլֆուրֆուրոլի պարունակությունը չպետք է գերազանցի մանկական սննդի համար նախատեսված ցիտրուսային մրգերից ստացված հյութամթերքում՝ 10 մգ/լ-ը, մանկական սննդի համար նախատեսված այլ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքում՝ 20մգ/լ-ը։

7. Վաղ տարիքի երեխաների համար նախատեսված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքում տիտրվող թթուների զանգվածային մասը պետք է կազմի 1,2 տոկոսից ոչ ավելի՝ ցիտրուսային մրգերից ստացված հյութերի դեպքում (անջուր լիմոնաթթվի վերահաշվարկով) և 0,8 տոկոսից ոչ ավելի՝ մրգերի և (կամ) բանջարեղենի այլ տեսակներից ստացված հյութամթերքի դեպքում (խնձորաթթվի վերահաշվարկով) և մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարների ու ցիտրուսային մրգերից ստացված՝ հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքների դեպքում (անջուր լիմոնաթթվի վերահաշվարկով)։

8. Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքում տիտրվող թթուների զանգվածային մասը պետք է կազմի 1,3 տոկոսից ոչ ավելի (ցիտրուսային մրգերից ստացված հյութամթերքի դեպքում՝ անջուր լիմոնաթթվի վերահաշվարկով, մրգերի և (կամ) բանջարեղենի այլ տեսակներից ստացված հյութամթերքի դեպքում՝ խնձորաթթվի վերահաշվարկով)։

9. Վաղ տարիքի երեխաների համար նախատեսված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված՝ մրգային և (կամ) բանջարեղենային պտղամիս պարունակող հյութամթերքը պետք է լինի համասեռացված։

10. Վաղ տարիքի երեխաների համար նախատեսված մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքը պետք է շրջանառության մեջ դրվի 0,35 լիտրից ոչ ավելի տարողությամբ փաթեթվածքներով։

11. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության ժամանակ, բացառությամբ հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքների, կարող են օգտագործվել միայն այնպիսի բաղադրիչներ և սննդային հավելումներ, որոնց անվանումը, պարունակությունը և տեխնոլոգիական նշանակությունը նշված են սույն հոդվածում և Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածում։ Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքում բաղադրիչների և սննդային հավելումների պարունակությունը սահմանված է մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված չկոնցենտրացված հյութամթերքի նկատմամբ։ Նշված բաղադրիչների և սննդային հավելումների պարունակությունը կոնցենտրացված հյութերի, կոնցենտրացված օշարակների և կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային խյուսի նկատմամբ հաշվարկվում է՝ նույնանուն վերականգնված հյութում կամ մրգային և (կամ) բանջարեղենային խյուսում լուծվող չոր նյութերի նվազագույն պարունակության հիման վրա՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում սահմանված պահանջներին համապատասխան։

12. Հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքների արտադրության ժամանակ թույլատրվում է սույն հոդվածում և Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածում նշված բաղադրիչների և սննդային հավելումների հետ միասին այլ բաղադրիչների և սննդային հավելումների օգտագործումը՝ Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերի պահանջների համաձայն։

13. Հյութերի և խյուսի վերականգնման համար օգտագործվող խմելու ջուրը նաև պետք է համապատասխանի նիտրատների պարունակության պահանջներին՝ մեկ լիտրի համար՝ 25 միլիգրամից ոչ ավելի, նատրիումը՝ մեկ լիտրի համար՝ 50 միլիգրամից ոչ ավելի։

14. Հյութերի, մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարների, հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքների հարստացման համար թույլատրվում է օգտագործել սննդային և (կամ) կենսաբանական ակտիվ նյութեր, որոնց անվանումները նշված են սույն հոդվածի 15-րդ մասում։ Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքը համարվում է հարստացված, եթե այդ արտադրանքի 300 միլիլիտրի մեջ սննդային և (կամ) կենսաբանական ակտիվ նյութերից թեկուզ մեկի պարունակությունը կազմում է Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերով սահմանված՝ հիմնական սննդանյութերի միջին օրական պահանջի 15 տոկոսից ոչ պակասը և 50 տոկոսից ոչ ավելին։

15. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հարստացված հյութամթերքի արտադրության ժամանակ որպես սննդային և (կամ) կենսաբանական ակտիվ նյութեր կարող են օգտագործվել սննդի արդյունաբերության մեջ օգտագործման համար սահմանված կարգով թույլատրված վիտամիններ, վիտամինանման նյութեր, կարոտինոիդներ, հանքանյութեր, օրգանական թթուներ, սննդային մանրաթելեր, պոլիչհագեցած ճարպաթթուներ, պոլիսախարիդներ, պոլիֆենոլային թթուներ, պրեբիոտիկներ, ֆիտոստերիններ, ֆլավոնոիդներ, ֆոսֆոլիպիդներ։ Սննդային և (կամ) կենսաբանական ակտիվ նյութերի աղբյուր կարող են լինել հացաբույսերի, լոբազգի բույսերի, ընկույզների լուծամզվածքները, սննդի արդյունաբերության մեջ օգտագործման համար սահմանված կարգով թույլատրված այլ բուսական լուծամզվածքներ։ Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հարստացված հյութամթերքի միատարրությունն ապահովելու համար թույլատրվում է դրա մեջ լեցիտինի սննդային հավելում ավելացնել։ Լուծվող չոր նյութերին փոխարինելու նպատակով նշված նյութերն ավելացնելը չի թույլատրվում։

16. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության ժամանակ օգտագործվող կոնցենտրացված բնական բուրաստեղծ մրգային կամ բանջարեղենային նյութերն ստանում են կոնցենտրացված հյութի արտադրության պրոցեսում՝ հեղուկ թորվածքի տեսքով, ինչպես նաև ֆիզիկական եղանակների կիրառությամբ մրգերի և (կամ) բանջարեղենի վերամշակման ժամանակ՝ ջրի, ածխաթթու գազի կամ սննդային էթիլային սպիրտի օգտագործմամբ հեղուկ լուծամզվածքների կամ թուրմերի տեսքով, որոնք կոնցենտրացված բնական բուրաստեղծ մրգային կամ բանջարեղենային նյութում ծառայում են որպես լուծիչներ և չեն անջատվում որպես մրգերի կամ բանջարեղենի և (կամ) դրանցից ստացված հյութերի բույրի բաղկացուցիչ մաս։ Կոնցենտրացված բնական բուրաստեղծ մրգային կամ բանջարեղենային նյութերը չեն դասվում ոչ բուրավետիչների, ոչ սննդային հավելումների շարքին։

17. Թարմ մզված հյութերին կոնցենտրացված բնական բուրաստեղծ մրգային կամ բանջարեղենային նյութեր ավելացնելն արգելվում է։ Բուրավետիչների կիրառումը հյութերի, մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարների, մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերի, կոնցենտրացված հյութերի և կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերի արտադրության ժամանակ արգելվում է։

18. Կոնցենտրացված բնական բուրաստեղծ մրգային կամ բանջարեղենային նյութերի, և (կամ) բուրավետիչների, և (կամ) ներկանյութերի, և (կամ) Մաքսային միության տեխնիկական համապատասխան կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանող այլ բաղադրիչների ավելացումը հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքներին՝ դրանց արտադրության ժամանակ, թույլատրվում է։

19. Օշարակների արտադրության ժամանակ թույլատրվում է հատապտուղներից և (կամ) բնական բուրավետիչներից ստացված նույնանուն կոնցենտրացված բնական բուրաստեղծ մրգային նյութերի կիրառությունը։

20. Շաքարը և (կամ) շաքարները և (կամ) դրանց լուծույթները և (կամ) դրանց մրգահյութերը (սախարոզա, անջուր դեքստրոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա) կարող են կիրառվել առանձին կամ ցանկացած համադրությամբ՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության ժամանակ։ Նշված շաքարի և (կամ) շաքարների և (կամ) դրանց լուծույթների ու մրգահյութերի ավելացումը հյութերին համի շտկման նպատակով թույլատրվում է պատրաստի արտադրանքի զանգվածի 1,5 տոկոսից ոչ ավելի չափով և չի կարող իրականացվել հյութի լուծվող չոր նյութերի փոխարինման նպատակով։ Ուղղակի մզման հյութերին շաքարի և (կամ) շաքարների լուծույթներ և (կամ) մրգահյութեր ավելացնելը չի թույլատրվում։

21. Մեղրը կարող է օգտագործվել մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված նեկտարների, օշարակների և հյութ պարունակող ըմպելիքների արտադրության ժամանակ։

22. Շաքարը և (կամ) շաքարները և հյութի թթվայնության կարգավորիչները միևնույն հյութին միաժամանակ ավելացնելն արգելվում է։

23. Կերակրի աղը, ծովի աղը, համեմանքները կամ բուսական լուծամզվածքները կարող են ավելացվել մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի մեջ՝ բացառությամբ մրգերից ստացված հյութերի։ Այդ բաղադրիչների ավելացումը մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքում չի կարող իրականացվել հյութի լուծվող չոր նյութերին փոխարինելու նպատակով։

24. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի մակնշումը՝ դրա մեջ ավելացված բաղադրիչների մասով, իրականացվում է սպառողական փաթեթվածքի վրա՝ տեխնիկական կանոնակարգի սույն հոդվածի 36-40-րդ, 45-րդ, 47-րդ, 48-րդ, 51-54-րդ, 56-58-րդ, 62-րդ մասերի պահանջներին համապատասխան։

25. Մանկական սննդի համար նախատեսված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության ժամանակ օգտագործվող բաղադրիչները և սննդային հավելումները պետք է համապատասխանեն սույն Տեխնիկական կանոնակարգի 11-23-րդ, 26-29-րդ մասերով սահմանված պահանջներին և սույն հոդվածով սահմանված պահանջներին։

26. Վաղ տարիքի երեխաների համար նախատեսված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության ժամանակ թույլատրվում է օգտագործել կաթնաթթվի, գինեթթվի, խնձորաթթվի և (կամ) դրանց աղերի միայն բնական իզոմերները։

27. Պատրաստի արտադրանքում կերակրի աղի պարունակությունը մանկական սննդի համար նախատեսված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքում այն ավելացնելու դեպքում պետք է կազմի՝

1) վաղ տարիքի երեխաների համար՝

ա) 0,4 տոկոսից ոչ ավելի (բացառությամբ տոմատի հյութի՝ 12 ամսականից բարձր երեխաների սննդի դեպքում),

բ) 0,6 տոկոսից ոչ ավելի (տոմատի հյութի համար՝ 12 ամսականից բարձր երեխաների սննդի դեպքում),

գ) նախադպրոցական տարիքի և դպրոցական տարիքի երեխաների դեպքում՝ 0,6 տոկոսից ոչ ավելի։

28. Մանկական սննդի համար նախատեսված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքն այնպիսի սննդային և (կամ) կենսաբանական ակտիվ նյութերով հարստացնելու դեպքում, որոնց բաղադրության մեջ մտնում են ասկորբինաթթու և (կամ) երկաթ, ասկորբինաթթվի պարունակությունը չպետք է գերազանցի մեկ կիլոգրամ պատրաստի արտադրանքի համար՝ 750 միլիգրամը, երկաթի պարունակությունը՝ մեկ կիլոգրամ պատրաստի արտադրանքի համար՝ 30 միլիգրամը։

29. Մանկական սննդի համար նախատեսված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքում ավելացված շաքարի և (կամ) շաքարների պարունակությունը պետք է կազմի պատրաստի մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարի կամ հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքի զանգվածի 10 տոկոսից ոչ ավելին և պատրաստի օշարակի զանգվածի 12 տոկոսից ոչ ավելին։ Մրգերից ստացված հյութերին շաքար և (կամ) շաքարներ ավելացնել չի թույլատրվում։

30. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության ժամանակ պետք է կիրառվեն միայն այնպիսի տեխնոլոգիական միջոցներ, որոնց անվանումները և թույլատրելի մնացորդային քանակները սահմանված են սույն Տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածում։

31. Սպառողական փաթեթվածքում տեղադրված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի մակնշումը պետք է համապատասխանի սննդամթերքի մակնշման մասին Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և սույն հոդվածով սահմանված պահանջներին։

32. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի անվանումները պետք է ներառեն այդ արտադրանքի արտադրման համար օգտագործված մրգերի և (կամ) բանջարեղենի անվանումներ կամ այդ անվանումներից ածանցված բառեր՝ անկախ դրանց հերթականությունից։ Մրգերի և բանջարեղենի անվանումները ռուսերենով նշվում են սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածին համապատասխան։ Նշված անվանումները կամ դրանցից ածանցված բառերը ենթակա են ներառման մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի անվանումների մեջ հետևյալ բառերի փոխարեն՝ «մրգեր», «հատապտուղներ», «բանջարեղեն», կամ «մրգային», «հատապտղային», «բանջարեղենային»՝

1) մրգային հյութ, հատապտղային հյութ, բանջարեղենային հյութ կամ մրգերից ստացված հյութ, հատապտուղներից ստացված հյութ, բանջարեղենից ստացված հյութ,

2) կոնցենտրացված մրգային հյութ, կոնցենտրացված հատապտղային հյութ, կոնցենտրացված բանջարեղենային հյութ կամ մրգերից ստացված կոնցենտրացված հյութ, հատապտուղներից ստացված կոնցենտրացված հյութ, բանջարեղենից ստացված կոնցենտրացված հյութ,

3) դիֆուզային մրգային հյութ, դիֆուզային հատապտղային հյութ, դիֆուզային բանջարեղենային հյութ կամ մրգերից ստացված դիֆուզային հյութ, հատապտուղներից ստացված դիֆուզային հյութ, բանջարեղենից ստացված դիֆուզային հյութ,

4) մրգային նեկտար, հատապտղային նեկտար, բանջարեղենային նեկտար կամ մրգերից ստացված նեկտար, հատապտուղներից ստացված նեկտար, բանջարեղենից ստացված նեկտար,

5) հյութ պարունակող մրգային ըմպելիք, հյութ պարունակող հատապտղային ըմպելիք, հյութ պարունակող բանջարեղենային ըմպելիք կամ հյութ պարունակող՝ մրգերից ստացված ըմպելիք, հյութ պարունակող՝ հատապտուղներից ստացված ըմպելիք, հյութ պարունակող՝ բանջարեղենից ստացված ըմպելիք,

6) հատապտղային օշարակ կամ հատապտուղներից ստացված օշարակ,

7) մրգային խյուս, հատապտղային խյուս, բանջարեղենային խյուս կամ մրգերից ստացված խյուս, հատապտուղներից ստացված խյուս, բանջարեղենից ստացված խյուս,

9) կոնցենտրացված մրգային խյուս, կոնցենտրացված հատապտղային խյուս, կոնցենտրացված բանջարեղենային խյուս կամ մրգերից ստացված կոնցենտրացված խյուս, հատապտուղներից ստացված կոնցենտրացված խյուս, բանջարեղենից ստացված կոնցենտրացված խյուս։

33. Երկու և ավելի տեսակի մրգերից և (կամ) բանջարեղենից արտադրված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի անվանումների մեջ պետք է ներառվեն այդ արտադրանքի բաղադրության մեջ մտնող հյութերի և (կամ) մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերի անվանումները, և դրանք նշվում են՝ համապատասխան հյութի և (կամ) խյուսի ծավալային մասի նվազման կարգով։ Երկու և ավելի տեսակի մրգերից և (կամ) բանջարեղենից արտադրված հյութամթերքի անվանման մեջ հյութերի և (կամ) մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերի անվանումները կարող են փոխարինվել «խառը մրգային և (կամ) հատապտղային և (կամ) բանջարեղենային», «մրգերի և (կամ) հատապտուղների և (կամ) բանջարեղենի խառնուրդից» բառերով, «մուլտիմրգային» կամ «մուլտիհատապտղային» կամ «մուլտիբանջարեղենային» բառով կամ մրգերի և (կամ) բանջարեղենի խմբի անվանմամբ։

34. Ուղղակի մզման հյութի անվանման մեջ կամ այն անվանմանն անմիջապես մոտ մասում պետք է նշվեն «ուղղակի մզման» բառերը։

35. Վերականգնված հյութի անվանման մեջ կամ այդ անվանմանն անմիջապես մոտ մասում պետք է նշվեն «կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային հյութից պատրաստված», «կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային հյութից և մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերից պատրաստված» բառերը կամ «վերականգնված» բառը։

36. Այն հյութերի անվանումները, որոնցում ավելացված են շաքար և (կամ) շաքարներ և (կամ) դրանց լուծույթները և (կամ) մրգահյութերը, պետք է լրացվեն «շաքարի ավելացմամբ» կամ «շաքարների ավելացմամբ» բառերով, կամ «շաքարով» կամ «շաքարներով» բառերով։

37. Եթե մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարի կամ հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքի արտադրության ժամանակ օգտագործվել են քաղցրացուցիչներ, ապա այդ նեկտարի կամ հյութ պարունակող այդ ըմպելիքի անվանումները պետք է լրացվեն «քաղցրացուցիչով» կամ «քաղցրացուցիչներով» բառերով։ Եթե մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարը կամ հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքը պարունակում է ասպարտամ, ապա սպառողական փաթեթվածքի վրա պետք է զետեղվի հետևյալ գրառումը՝ «Պարունակում է ֆենիլալանինի աղբյուր»։

38. Կերակրի կամ ծովի աղի ավելացմամբ արտադրված մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի սպառողական փաթեթվածքի վրա՝ այդ արտադրանքի անվանման կողքին, թույլատրվում է զետեղել հետևյալ գրառումը՝ «Աղով»։

39. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի անվանումները, ինչպես նաև սպառողական փաթեթվածքի մականշվածքը դրա այլ հատկանիշների և (կամ) արտադրման ու մշակման եղանակների մասին նշում պարունակող բառերով լրացնելը պարտադիր չէ։

40. Այն հյութամթերքի անվանումների կողքին, որի մեջ մեղր է ավելացվել, պետք է զետեղվի հետևյալ գրառումը՝ «Մեղրով»։

41. Մանկական սննդի համար նախատեսված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի սպառողական փաթեթվածքի վրա այդ արտադրանքի անվանման մեջ կամ դրան անմիջապես մոտ մասում պետք է նշվեն «մանկական սննդի համար» բառերը կամ այդ արտադրանքի՝ երեխաների սննդի համար նախատեսված լինելն արտահայտող այլ բառեր, ինչպես նաև նշվեն այն երեխաների տարիքային կատեգորիայի մասին տեղեկատվությունը, որոնց համար նախատեսված է այդ արտադրանքը, և այդ արտադրանքի սպառողական փաթեթվածքը բացելուց հետո դրա պահպանման պայմանների և ժամկետների մասին խորհուրդները։

42. Մեկ տարեկան երեխաների համար նախատեսված մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի սպառողական փաթեթվածքի վրա նշվում են երեխայի տարիքը (ամիսներով), որից սկսած խորհուրդ է տրվում այդ արտադրանքը ներառել երեխայի օրաբաժնում, և դրա սպառման վերաբերյալ խորհուրդները։ Ընդ որում, երեխաների տարիքը չի թույլատրվում նշել չորս ամսականից փոքր։

43. Եթե կոնցենտրացված հյութը կամ կոնցենտրացված օշարակը նախատեսված են սպառողներին իրացնելու համար և օգտագործելուց առաջ պետք է վերականգնվեն, ապա այդ արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա պետք է նշվեն դրա վերականգնման կանոնները։

44. Մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարների, օշարակների, հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքների սպառողական փաթեթվածքների վրա պետք է զետեղվեն տեղեկություններ՝ հյութի և (կամ) մրգային և (կամ) բանջարեղենային խյուսի նվազագույն ծավալային մասի մասին։

45. «Պտղամսով» գրառումը հյութերի և մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարների սպառողական փաթեթվածքների վրա զետեղվում է այն դեպքում, եթե համապատասխան պտղամսի ծավալային մասը պատրաստի արտադրանքում գերազանցում է 8 տոկոսը կամ եթե այդ արտադրանքը պարունակում է ցիտրուսային մրգերի բջիջներ։

46. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի սպառողական փաթեթվածքների վրա «Պարզեցված» գրառումը զետեղվում է միայն այն դեպքում, եթե նստվածքի զանգվածային մասը չի գերազանցում 0,3 տոկոսը։

47. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության ժամանակ ասկորբինաթթվի օգտագործման մասին տեղեկատվություն այդ արտադրանքի բաղադրության մասին տեղեկատվության մեջ չի նշվում, եթե ասկորբինաթթվի մնացորդային քանակը պատրաստի արտադրանքում չի գերազանցում դրա բնական մակարդակը։ Ասկորբինաթթվի օգտագործումը՝ որպես հակաօքսիդիչ, հիմք չէ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի սպառողական փաթեթվածքի վրա «C վիտամինով» գրառումը զետեղելու համար։

48. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հարստացված հյութամթերքի սպառողական փաթեթվածքի վրա՝ այդ արտադրանքի անվանման մեջ կամ անմիջապես դրան մոտ մասում, պետք է նշվի «հարստացված» բառը։ Լրացուցիչ թույլատրվում է նշել այդ արտադրանքի բաղադրության մեջ մտնող սննդային և (կամ) կենսաբանական ակտիվ նյութերի անվանումները, ինչպես նաև այդ նյութերը պարունակող սննդամթերքի անվանումները կամ այդ նյութերի խմբի անվանումը։

49. Մրգերի և (կամ) բանջարեղենի անվանումները և այդ անվանումներից ածանցված բառերն այդ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի սպառողական փաթեթվածքի վրա կարող են նշվել ինչպես առանձին, այնպես էլ համապատասխան բառակապակցություններով, եթե միայն այդ անվանումների և բառակապակցությունների կիրառությունը սպառողներին չի մոլորեցնում։

50. Այն մրգերի և (կամ) բանջարեղենի գրաֆիկական պատկերները, որոնցից ստացված հյութերը և (կամ) խյուսը չեն օգտագործվել մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված կոնկրետ հյութամթերքի արտադրության ժամանակ, չպետք է զետեղվեն դրա սպառողական փաթեթվածքի վրա։

51. Եթե մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի մեջ ավելացված ածխածնի դիօքսիդի զանգվածային մասը կազմում է 0,2 տոկոսից ոչ պակաս, ապա այդ արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա պետք է նշվի «գազավորված» բառը։

52. Համեմունքների և (կամ) դրանց լուծամզվածքների ավելացմամբ արտադրված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի սպառողական փաթեթվածքի վրա պետք է նշվի «Համեմունքներով» գրառումը, և (կամ) պետք է նշվեն համապատասխան համեմունքների անվանումները։

53. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի բաղադրությունը սպառողական փաթեթվածքի վրա պետք է նշվի հետևյալ հաջորդականությամբ՝

1) հյութի և (կամ) մրգային և (կամ) բանջարեղենային խյուսի անվանումները, այդ արտադրանքի բաղադրության մեջ մտնող բաղադրիչների և սննդային հավելումների անվանումները (եթե դրանք օգտագործվել են)՝ հյութի նկատմամբ,

2) հյութի և (կամ) մրգային և (կամ) բանջարեղենային խյուսի անվանումները, այդ արտադրանքի բաղադրության մեջ մտնող բաղադրիչների և սննդային հավելումների անվանումները և վերջում նշվում է ջուրը՝ մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարի, օշարակի, հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքի նկատմամբ։

54. Այն հյութերի բաղադրությունը, որոնց արտադրության ժամանակ բաղադրիչներ կամ սննդային հավելումներ չեն օգտագործվել, սպառողական փաթեթվածքի վրա կարելի է չնշել։

55. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության ժամանակ կոնցենտրացված հյութեր և (կամ) կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային խյուսեր օգտագործելու դեպքում այդ արտադրանքի բաղադրության մեջ ծավալային մասի նվազման կարգով նշվում են համապատասխան հյութերի և (կամ) մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերի անվանումները, և տվյալ բաղադրության նշմանն անմիջապես մոտ մասում տեղակայվում է «Պատրաստված է կոնցենտրացված հյութերից», «Պատրաստված է կոնցենտրացված խյուսերից» կամ «Պատրաստված է կոնցենտրացված հյութերից և խյուսերից» գրառումը։

56. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված խառը հյութամթերքի բաղադրության մեջ նվազման կարգով պետք է նշվեն այդ արտադրանքի արտադրության համար օգտագործված բոլոր հյութերը և (կամ) մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերը։

57. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հարստացված հյութամթերքի բաղադրության մեջ նշվում են այդ բաղադրության մեջ մտնող բոլոր սննդային և (կամ) կենսաբանական ակտիվ նյութերը։

58. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի համը և բույրը վերականգնելու համար օգտագործված կոնցենտրացված բնական բուրաստեղծ մրգային կամ բանջարեղենային նյութերը և վերականգնված հյութերի պատրաստման ժամանակ կոնցենտրացված հյութերի և խյուսի վերականգման համար օգտագործվող խմելու ջուրը պատրաստի արտադրանքի բաղադրության մեջ չեն նշվում։

59. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի սպառողական փաթեթվածքի վրա խորհուրդներ են նշվում այդ արտադրանքի սպառողական փաթեթվածքը բացելուց հետո դրա պահպանման պայմանների վերաբերյալ։

60. Սպառողների համար չնախատեսված տրանսպորտային փաթեթվածքում տեղադրված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի մակնշումը պետք է համապատասխանի սննդամթերքի մակնշման մասին Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 3-րդ հոդվածով սահմանված պահանջներին։

61. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի խմբաքանակի համարի կամ արտադրման ամսաթվի մասին տեղեկատվությունը, արտադրողի և (կամ) օտարերկրյա արտադրողի գործառույթներ իրականացնող անձի անվանումը և գտնվելու վայրը (հասցեն, այդ թվում՝ այդ արտադրանքի ծագման երկիրը և (կամ) վայրը) այդ արտադրանքի տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող են փոխարինվել նույնականացման ծածկագրով։ Տվյալ ծածկագիրը պետք է հստակ նշվի ապրանքաուղեկից փաստաթղթերում։

62. Եթե կոնցենտրացված հյութերում և կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերում առկա են կալիումի կազեինատի և (կամ) նատրիումի կազեինատի մնացորդային քանակներ, ապա այդ արտադրանքի տրանսպորտային փաթեթվածքում և ապրանքաուղեկից փաստաթղթերում պետք է նշվեն «պարունակում է կալիումի կազեինատ» և (կամ) «պարունակում է նատրիումի կազեինատ» բառերը։

 

Հոդված 6. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության և շրջանառության գործընթացներին ներկայացվող պահանջները

 

1. Արտադրողները, վաճառողները և արտադրողի կողմից լիազորված անձինք պարտավոր են իրականացնել մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության և շրջանառության գործընթացներն այնպես, որ արտադրանքը համապատասխանի Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգով և «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով դրա առնչությամբ սահմանված պահանջներին։

2. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի տեղափոխումը՝ լցված վիճակում, պետք է իրականացվի սննդամթերքի փոխադրման համար նախատեսված տանկերներում, ցիստեռններում, ճկուն բաքերում։

3. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները և (կամ) բեռնարկղերը կամ տարողությունները պետք է պատշաճորեն սարքավորված լինեն՝ այդ արտադրանքի անհրաժեշտ ջերմաստիճանը պահպանելու համար։

4. Բեռնառաքողներն իրենք են ընտրում տրանսպորտային միջոցի և տրանսպորտային միջոցը համալրելու համար օգտագործվող համապատասխան սարքավորումների տեսակը, մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի փոխադրման ժամանակ այդ սարքավորման աշխատանքի ռեժիմը՝ կախված օդերևութաբանական պայմաններից՝ նպատակ ունենալով ապահովելու այդ արտադրանքի համապատասխանությունը Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, ինչպես նաև ապահովել այդ արտադրանքի փոխադրման պայմանների համապատասխանությունը՝ դրա արտադրողի կողմից սահմանված պահանջներին։

 

Հոդված 7. Անվտանգության պահանջներին համապատասխանության ապահովումը

 

1. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգին ապահովվում է դրա անվտանգության պահանջների ուղղակի կատարմամբ կամ այն ստանդարտների պահանջների կատարմամբ, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը։

2. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի՝ Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը գնահատելիս (հավաստելիս) հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու նպատակով կիրառվում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման ու արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) իրականացման համար անհրաժեշտ նմուշների ընտրության կանոնները պարունակող ստանդարտները՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման ու արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) իրականացման համար անհրաժեշտ նմուշների ընտրության կանոններ պարունակող ստանդարտների ցանկին համապատասխան։

 

Հոդված 8. Մրգերից և կամ բանջարեղենից ստացված հյութամթերքի համապատասխանության գնահատումը (հավաստումը)

 

1. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի՝ Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանության գնահատումը (հավաստումը) իրականացվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին համապատասխան՝ ստորև ներկայացված ձևերով՝

1) Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին այդ արտադրանքի համապատասխանության հաստատում,

2) այդ արտադրանքի առանձին տեսակների պետական գրանցում,

3) այդ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջների հետ կապված՝ արտադրության, պահպանման, փոխադրման և իրացման գործընթացներին ներկայացվող՝ Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն)։

2. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի համապատասխանության գնահատման (հավաստման) ժամանակ՝ բացառությամբ պետական հսկողության (վերահսկողության), որպես հայտատու կարող է լինել Կողմի օրենսդրությանը համապատասխան՝ դրա տարածքում որպես անհատ ձեռնարկատեր հանդես եկող կամ արտադրող կամ վաճառող հանդիսացող իրավաբանական անձը կամ ֆիզիկական անձը, կամ օտարերկրյա արտադրողի գործառույթներ կատարող անձը՝ նրա հետ ունեցած պայմանագրի հիման վրա՝ Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի և (կամ) Մաքսային միության այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովման մասով, որի գործողությունները տարածվում են դրա վրա, և սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին մատակարարվող արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվություն կրելու մասով (օտարերկրյա արտադրողի գործառույթներ կատարող անձը)։

3. Հայտատուն պարտավոր է ապահովել մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի համապատասխանությունը Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

4. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքը, որը ենթակա չէ պետական գրանցման և շրջանառության մեջ է դրվում Մաքսային միության միասնական մաքսային տարածքում, ենթակա է Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանության պարտադիր հաստատման՝ համապատասխանությունը հայտարարագրելու ձևով։

5. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին այդ արտադրանքի համապատասխանության մասին հայտարարագիրը հայտատուի կողմից ընդունելու միջոցով՝ սեփական ապացույցների և (կամ) այն ապացույցների հիման վրա, որոնք ստացվել են Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) Միասնական ռեեստրում ընդգրկված սերտիֆիկացման մարմնի և (կամ) հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) (այսուհետ՝ երրորդ կողմ) մասնակցությամբ։

6. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի համապատասխանության հայտարարագրման դեպքում հայտատուն կարող է օգտագործել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում շարադրված՝ համապատասխանության հայտարարագրման 1Հ, 2Հ, 3Հ, 4Հ տիպային սխեմաները։

7. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի խմբաքանակի համապատասխանության հայտարարագրման դեպքում համապատասխանության մասին հայտարարագրի գործողության ժամկետը պետք է համապատասխանի այդ արտադրանքի պիտանիության ժամկետին։

8. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված՝ սերիաներով թողարկվող հյութամթերքի համապատասխանության հայտարարագրման դեպքում համապատասխանության մասին հայտարարագրի գործողության ժամկետը կազմում է հինգ տարուց ոչ ավելի։

9. Պետական գրանցման ենթակա են մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի առանձին տեսակները, մասնավորապես՝

1) մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված նորահայտ հյութամթերքը,

2) մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հատուկ հյութամթերքը։

10. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված նորահայտ հյութամթերքի շարքին են դասվում «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով որոշվող արտադրանքը և սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում չնշված մրգերից և (կամ) բանջարեղենից արտադրված հյութամթերքը։

11. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի առանձին տեսակների պետական գրանցումն իրականացվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված կարգով։

12. Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքին և դրան ներկայացվող պահանջների հետ կապված՝ արտադրության, պահպանման, փոխադրման և իրացման գործընթացներին ներկայացվող՝ Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Հավելված 1

Մրգերից և բանջարեղենից ստացված

 հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ

Մաքսային միության տեխնիկական

կանոնակարգի (ՄՄ ՏԿ 023/2011)

Աղյուսակ 1

 

Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված պահածոյացված հյութամթերքի անվտանգության միկրոկենսաբանական ցուցանիշները (արտադրական մանրէազերծության պահանջները)

 

Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերք

Միկոօրգանիզմները՝ թերմոստատիկ պահպանումից հետո

սպոր առաջացնող մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ

մեզոֆիլ կլոստրիդիաներ

սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ, բորբոսասնկեր, խմորասնկեր

կաթնաթթվային միկրոօրգանիզմներ

 1

 2

 3

 4

 5

Հետևյալ մրգերից բաղկացած հյութամթերք

       

pH 4,2 և բարձր, ինչպես նաև pH 3,8 և բարձր՝ ծիրանից, դեղձից, տանձից ստացված հյութամթերքի համար*1, *2

B. cereus և B. polymyxa չեն թույլատրվում 1գ (սմ3)-ում, B. Subtilis՝ 11 ԳԱՄ/գ-ից ոչ ավելի (սմ3), մնացածները չեն նորմավորվում

Cl. botulinum և Cl. perfringens չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3), մնացածները՝ 1 ԳԱՄ/գ-ից ոչ ավելի (սմ3)

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

pH 4,2-ից ցածր, ինչպես նաև pH 3,8-ից ցածր ՝ ծիրանից, դեղձից, տանձից ստացված հյութամթերքի համար

Չեն նորմավորվում

Չեն նորմավորվում

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

Հետևյալ բանջարեղենից ստացված հյութամթերք.

       

12%-ից պակաս չոր նյութերի պարունակությամբ տոմատի խյուս, տոմատի մածուկ*1,*2

B. cereus և B. polymyxa չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3), B. Subtilis՝ 11 ԳԱՄ/գ-ից ոչ ավելի (սմ3), մնացածները չեն նորմավորվում

Cl. botulinum և Cl. perfringens չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3), մնացածները՝ 1 ԳԱՄ/գ-ից ոչ ավելի (սմ3)

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

այլ՝ pH 4,2 և բարձր

B. cereus և B. polymyxa չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3), B. Subtilis՝ 11 ԳԱՄ/գ-ից ոչ ավելի (սմ3), մնացածները չեն նորմավորվում

Cl. botulinum և Cl. perfringens չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3), մնացածները՝ 1 ԳԱՄ/գ-ից ոչ ավելի (սմ3)

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

pH 3,7-4,2*1, *2

Չեն նորմավորվում

Cl. botulinum և Cl. perfringens չեն թույլատրվում 1 գ-ում (սմ), մնացածները՝ 1 ԳԱՄ/գ-ից ոչ ավելի (սմ3)

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

pH 3,7-ից ցածր

Չեն նորմավորվում

Չեն նորմավորվում

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

 

*Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված այն հյութամթերքում, որի պահպանումն իրականացվում է 20 °C-ից բարձր ջերմաստիճանում, սպոր առաջացնող թերմոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմների պարունակություն 1 գ-ում (սմ3) չի թույլատրվում։

*2 ՝ Մանկական սննդի համար նախատեսված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքում մեզոֆիլ կլոստրիդիաների պարունակություն 10գ-ում (սմ3) և սպոր առաջացնող թերմոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմների պարունակություն 1 գ-ում (սմ3) չի թույլատրվում։

 

Աղյուսակ 2

 

Թարմ մզված հյութերի անվտանգության միկրոկենսաբանական ցուցանիշները

 

Հելմինթների ձվեր

Աղիքային ախտածին պարզագույն օրգանիզմների ցիստեր

(ՄԱՖԱՄՔ) ԳԱՄ/գ (սմ3), ոչ ավելի

Թարմ մզված հյութերի քանակությունը (գ (սմ3),

որոնցում չեն թույլատրվում

ԱՑԽՄ (կոլիֆորմներ)

E. coli

S. aureus

Չեն թույլատրվում

Չեն թույլատրվում

1 x 103

1,0

1,0

1,0

Աղյուսակ 3

 

Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված, պահածոյացված և pH 3,8 և ցածր ածխաթթվի օգտագործմամբ գազավորված հյութամթերքի, ինչպես նաև կոնցենտրացված հյութերի, կոնցենտրացված օշարակների և կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերի անվտանգության միկրոկենսաբանական ցուցանիշները

Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերք

(ՄԱՖԱՄՔ) ԳԱՄ/գ (սմ3), ոչ ավելի

Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի քանակությունը գ (սմ3), որում չեն թույլատրվում

Խմորասնկեր ԳԱՄ/գ (սմ3), ոչ ավելի

Բորբոսներ ԳԱՄ/գ (սմ3), ոչ ավելի

Այլ միկրոօրգանիզմներ

ԱՑԽՄ

(կոլիֆորմներ)

1

2

3

4

5

6

Մրգերից ստացված հյութեր, բանջարեղենից ստացված հյութեր, մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարներ, օշարակներ և հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքներ, պահածոյացված և pH 3,8 և ցածր ածխաթթվի օգտագործմամբ գազավորված

50

1000

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

50

Կաթնաթթվային միկրոօրգանիզմներ չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

Մրգերից ստացված կոնցենտրացված հյութեր, կոնցենտրացված օշարակներ, կոնցենտրացված մրգային խյուսեր, պահածոյացված

Չեն նորմավորվում

Չեն նորմավորվում

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

Սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)*1

Բանջարեղենից ստացված կոնցենտրացված հյութեր, կոնցենտրացված բանջարեղենային խյուսեր (բացառությամբ տոմատի հյութի և խյուսի), պահածոյացված

Չեն նորմավորվում

Չեն նորմավորվում

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

Մեզոֆիլ կլոստրիդիաներ չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3), սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)*1

Մրգերից ստացված կոնցենտրացված հյութեր, բանջարեղենից ստացված կոնցենտրացված հյութեր, կոնցենտրացված օշարակներ և կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային խյուսեր, այդ թվում՝ արագ սառեցրած

5x103

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

2x103

5x103

Չեն նորմավորվում

Կոնցենտրացված տոմատի հյութ, տոմատի խյուս (12%-ից ավելի լուծվող չոր նյութերի պարունակությամբ), տոմատի մածուկ

Չեն նորմավորվում

Չեն նորմավորվում

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)

Չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)*2

Մեզոֆիլ կլոստրիդիաներ չեն թույլատրվում

1 գ-ում (սմ3), կաթնաթթվային միկրոօրգանիզմներ չեն թույլատրվում

1 գ-ում (սմ3), սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ չեն թույլատրվում 1 գ-ում (սմ3)*1

*1՝ Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի դեպքում, որի վաճառքն իրականացվում է մանրածախ առևտրով։

*2՝ Բորբոսների թույլատրելի թիվը՝ ըստ Հովարդի՝ տեսադաշտում 40%-ից ոչ ավելի։

 

Աղյուսակ 4

 

Մրգերից ստացված պաստերացված հյութամթերքի անվտանգության միկրոկենսաբանական ցուցանիշները

Բորբոսասնկեր,

ԳԱՄ/գ (սմ3), ոչ ավելի

(ՄԱՖԱՄՔ) ԳԱՄ/գ (սմ3), ոչ ավելի

Պաստերացված հյութամթերքի

քանակությունը գ (սմ3), որում չեն թույլատրվում

Enterobacteriaceae

ընտանիքի մանրէներ

B. cereus

Խմորա-սնկեր

5

1x102

1,0

0,1

0,1

Հավելված 2

Մրգերից և բանջարեղենից ստացված

 հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ

Մաքսային միության տեխնիկական

կանոնակարգի (ՄՄ ՏԿ 023/2011)

 

Հյութամթերքի արտադրության համար օգտագործվող մրգեր և բանջարեղեն։ Վերականգնված հյութերում, ուղղակի մզման հյութերում և մրգային խյուսում կամ բանջարեղենային խյուսում լուծվող չոր նյութերի պարունակությանը ներկայացվող պահանջները։ Մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարներում մրգերից ստացված հյութի կամ բանջարեղենից ստացված հյութի, կամ մրգային խյուսի, կամ բանջարեղենային խյուսի ծավալային մասը

Մրգերի և բանջարեղենի անվանումները՝ ռուսերենով

Մրգերի և բանջա-րեղենի անվանում-ները՝ անգլե-րենով

Մրգերի և բանջարեղենի անվանում-ները՝ լատինե-րենով

Վերա-կանգնված հյութերում և մրգային խյուսում կամ բանջա-րեղենային խյուսում լուծվող- չոր նյութերի նվազագույն պարունակու-թյունը*1, *2 (%-ը՝ 20°C-ի դեպքում)

Ուղղակի մզման հյութերում և մրգային խյուսում կամ բանջա-րեղենային խյուսում լուծվող-չոր նյութերի նվազագույն պարունա-կությունը*3, *4, *5

(%-ը՝ 20°C-ի դեպքում)

Մրգային և

(կամ) բանջա-րեղենային նեկտարներում հյութի, կամ մրգային խյուսի, կամ բանջա-րեղենային խյուսի նվազագույն ծավալային -մասը (%)

1 2 3 4 5 6

Ծիրան

Apricot

Prunus armeniaca L.

11,2

10,2

40,0

Սերկևիլ

Quince

Cydonnia oblonga Mill.

11,2

-

25,0

Ակայ

Acai

Eyterpe Oleracea

-

3,4

-

Ալուչա

Cherry Plum

Prunus ceracifera

12,0

 

25,0

Արքայախնձոր

Pineapple

Ananas comosus (L.) Merrill

Ananas sativis L. Schult. f.

12,8 *6, *8

11,2 *6, *8

40,0

Աննոնա՝ փշոտ

Soursop

Annona muricata L.

14,5

-

25,0

Աննոնա՝ թեփուկավոր

Sugar

Apple

Annona squamosa L.

14,5

-

25,0

Նարինջ

Orange

Citrus sinensis (L.)

11,2 *6

10,0 *6

50,0

Նարինջ՝ կարմիր

Red (blood) Orange

Citrus sinensis (L.)

-

-

50,0

Ձմերուկ

Water Melon

Citrullus lanatus (Thunb.)

Matsum. & Nakai var. Lanatus

8,0

 

40,0

Ացերոլա («Արևմտահնդկական բալ», «Բարբադոսյան բալ»)

Acerola (West Indian Cherry)

Malpighia spp. (Моc. & Sesse)

6,5

 

25,0

Ադամաթուզ

Banana

Musa species,

including M. acuminata and M. paradisiaca but excluding other plantains

 

20,0

25,0

Ծորի

Barberry

Berberis vilgaris

-

-

25,0

Հատապտուղ՝ բոյզենի (յանգբերրիի և արքայամորու հիբրիդը)

Boysen-berry

Rubus ursinus Cham. & Schltdl.

10,0

-

25,0

Հապալաս

Lingon-berry

Vaccinium vitis-idaea L.

9,6

 

25,0

Շամբուկ

Elderberry

Sambucus nigra L.

Sambucus сanadensis

10,5

 

50,0

Խաղող

Grape

Vitis

Vinifera L. or hybrids thereof

Vitis Labrusca or hybrids thereof

15,9

13,5

50,0

Բալ

Sour cherry

Prunus cerasus L.

13,5

12,4

25,0

Բալ

Stonesbaer

Prunus cerasus L. Cv. Stevnsbaer

17,0

 

25,0

Բալ՝ սուրինամի

Suriname cherry

Eugenia uniflora Rich.

6,0

-

25,0

Ագռավախաղող

Crowberry

Empetrum nigrum L.

6,0

-

25,0

Գենիպապ

Genipap

Genipa americana

17,0

-

25,0

Կապույտ հապալաս

Blueberry

Vaccinium uliginosum

10,0

-

40,0

Նուռ

Pomegranate

Punica granatum L.

12,0

-

25,0

Թուրինջ

Grapefruit

Citrus paradisi Macfad

10,0 *6

9,5*6

50,0

Թուրինջ «Սուիթի» (հիբրիդ)

Պոմելո

Sweetie grapefruit

Citrus paradisi, Citrus grandis

10,0

 

50,0

Տանձ

Pear

Pyrus communis L.

12,0

11,0

40,0

Գուավա

Guava

Psidium guajava L.

8,5

8,5

25,0

Գուավա՝ հատապտղային

Guavaberry, Birchberry

Eugenia syringe

-

-

25,0

Սեխ

Melon

Cucumis melo L.

8,0

 

35,0

Սեխ՝

կասաբա

Casaba Melon

Cucumis melo L. subsp. melo var. inodorus H. Jacq.

7,5

 

25,0

Սեխ՝ մեղրի

Honeydew Melon

Cucumis melo L. subsp. melo var. inodorus H. Jacq

10,0

-

25,0

Մոշ

Blackberry

Rubus fruitcosus L.

9,0

-

30,0

Մոշ՝ ամերիկյան

Dewberry

Rubus hispidus (Հյուսիսային Ամերիկայում), R. caesius (Եվրոպայում)

10,0

-

25,0

Սալոր՝ կարիբյան (կայա)

Caja

Spondia lutea L.

10,0

-

25,0

Ելակ (վայրի)

Wild strawberry

Fragaria vesca L., Fragaria viridis (colina)

6,0

-

40,0

Թուզ

Fig

Ficus carica L.

18,0

-

25,0

Դդմիկ

Marrow (Squash)

Cucurbita pepo

-

-

-

Կայնիտո (աստղային խնձոր)

Star Apple

Chrysophyllum cainito

-

-

25,0

Կակաո (պտղամիս)

Cocoa pulp

Theobroma cacao L.

14,0

-

50,0

Կակտուս՝ մրգային

Cactus fruit (Prickly pear)

Opuntia ficus-indica

 

12,0

 

Բռինչ՝ սովորական

High cranberry

Viburnum opulus

-

-

25,0

Կաղամբ՝ սպիտակ

Round-headed cabbage

Brassica oleraceae L.

-

4,5

-

Կարամբոլա (աստղային միրգ)

Starfruit

Averrhoa carambola L.

7,5

-

25,0

Կարտոֆիլ

Potato

Solanum tuberosum L.

-

-

-

Կիվի

Kiwi

Actinidia deli- ciosa (A.Chev.) C.

F. Liang & A. R.

Fergoson

   

25,0

Հոն

Cornel (Cornelian cherries)

Cornus mas.

   

25,0

Ելակ (մշակովի մորի)

Strawberry

Fragaria ananassa

Duchense (Fragaria chiloensis Duchense Fragaria virginiana Duchense)

7,5

6,3

40,0

Լոռամրգի

Cranberry

Vaccinium macrocarpon Aiton

7,5

 

30,0

Լոռամրգի (վայրի)

Cranberry (Marshwort)

Vaccinium oxycoccus L.

7,0

-

25,0

Հնդկընկյուզ (կոկոս)*7 (կոկոսի ջուր)

Coconut water

Cocos nucifera L.

5,0

 

25,0

Հաղարջ

Gooseberry

Ribes uva-crispa L.

7,5

-

30,0

Հաղարջ՝ սպիտակ

White Gooseberry

Ribes uva-crispa L.

-

-

30,0

Հաղարջ՝ կարմիր

Red Gooseberry

Ribes uva-crispa

-

-

30.0

Եգիպտացորեն՝ շաքարային

Sweet corn Maize

Zea mays Linnaeus var. saccharata (Sturtevant) L.H. Bailey

   

30,0

Կումքուատ

Kumquat

Fortunella Swingle spp.

-

-

25,0

Կուպուաչու

Cupua/\

Theobroma grandiflorum L.

9,0

-

35,0

Լայմ

Lime

Citrus aurantifolia (Christm.) (swingle)

8,0 *6

 

25,0

Կիտրոն

Lemon

Citrus limon (L.)

Burm. f. Citrus limonum Rissa

8,0 *6

7,0 *6

25,0

Կիտրոնաթուփ

Schizandra (Magnolia- vine)

Schisandra chinensis (Turcz.) Baill.

   

25,0

Լիչի

Litchi, Lychee

Litchi chinensis Sonn.

11,2

-

20,0

Հատապտուղ՝ լոգանյան (արքայամորու և մոշի բնական հիբրիդը)

Loganberry

Rubus loganobaccus L. H. Bailey

10.5

-

25,0

Լուլո

Lulo

Solanum quitoense Lam.

-

-

25,0

Ազնվամորի՝ կարմիր

Red Raspberry

Rubus idaeus L. Rubus strigosus Michx.

7,0

6,3

40,0

Ազնվամորի՝ սև

Black Raspberry

Rubus occidentalis L.

11,1

6,3

25,0

Ծիրան՝ արևադարձային (մամմի)

Mammee apple

Mammea americana

-

-

25,0

Մանգո

Mango

Mangifera indica L.

13,5

14,0

25,0

Մանդարին (թենջերին)

Mandarine (Tangerine)

Citrus reticulata Blanca

11,8 *6

10,5 *6

50,0

Մարակույա

Passion Fruit

Passiflora edulis Sims. f. edulis, Passiflora edulis Sims. f. Flavicarpa O. Def.

12,0 *6

12,0 *6

25,0

Մարակույա (սիրածաղիկ)

Common granadilla

Passiflora quadrangularis

-

12,4

25,0

Մարակույա դեղին (դեղին սիրածաղիկ)

Yellow Passion Fruit

Passiflora edulis

   

25,0

Սապոտա՝ մեծ

Sapote

Pouteria sapota

   

25,0

Գազար

Carrot(s)

Daucus maxinus x Daucus carota

8,0

 

25,0

Ճախնամորի

Cloudberry

Rubus chamae-morus L.

9,0

-

30,0

Ծիրան՝ բրազիլական

Loquat

Eribotrya japonesa

   

25,0

Նեկտարին

Nectarine

Prunus persica (L.) Batsch var. nucipersica (Suckow) с. К. Schneid.

10,5

 

40,0

Չիչխան

Sea Buckthorn

Hippophae elaeguacae

-

-

25,0

Դժնիկ

Buckthorn- berry (sallow-thornberry)

Hippoрhae rhamnoides L.

6,0

 

25,0

Վարունգ

Cucumber (gherkin)

Cucumis sativus L.

-

3,0

-

Պապայա

Papaya

Carica papaya L.

-

-

25,0

Պապրիկա՝ բանջարեղենային

Vegetable paprika

Сapsicum annuum

-

6,6

-

Դեղձ

Peach

Prunus persica (L.) Batsch var. persica

10,5

9,0

40,0

Մաղադանոս՝ արմատային

Parsley root

Petroselium Crispum Nut

-

10,0

-

Մաղադանոս՝ տերևային

Parsley leaves

Petroselium Crispum Nut

-

7,6

-

Արոսի պտուղ

Rowan-berry

Sorbus aucuparia L.

11,0

-

30,0

Արոսի սևապտուղ (Արոնիա)

Aronia (Choke-berry)

Pyrus arbustifolia (L.) Pers.

13,5

 

25,0

Սալաթ-կաթնուկ

Cos Lettuce

Lactuca sativa L.

 

2,5

 

Սալաթ՝ տերևավոր

Lettuce

Lactuca sativa L.

-

2,0

-

Ճակնդեղ՝ սովորական

Red beet

Beta vulgaris

9,0

-

25,0

Նեխուր՝ արմատային

Celery root

Apium graveolens L. Rapaceum

 

6,0

 

Նեխուր՝ տերևավոր

Celery leaves

Apium graveolens

 

2,1

 

Սալոր

Plum

Prunus domestica L. subsp.domestica

12,0

 

30,0

Հաղարջ՝ սպիտակ

White Currant

Ribes rubrum L.

10,0

-

25,0

Հաղարջ՝ կարմիր

Red Currant

Ribes rubrum L.

10,0

-

25,0

Հաղարջ՝ սև

Black Currant

Ribes nigrum L. сем.

11,0

10,5

25,0

Տամարինդ

Tamarind

Tamarindus indica

13,0

 

Ընդհանուր թթվայնությունն ապահովելու համար անհրաժեշտ քանակությունը՝ 0,5%-ից ոչ պակաս

Մամուխ

Sloe

Prunus spinosa L.

6,0

-

25,0

Թխեմալի

Cherry plum

Prunus Cerasifera

-

-

25,0

Արջախաղող

Bearberry

Arctostaphylos uva ursi L.

-

-

25,0

Տոմատ (լոլիկ)

Tomato

Lycopersicum esculentum L.

5,0

4,2

50,0

Թութ

Mulberry

Rubus chamaemorus L. hybrid Morus

-

-

40,0

Դդում

Pumpkin gourd

Spec. Cucurbitaceae

5,0

-

25,0

Սամիթ

Dill

Anethum graveolens L.

-

6,3

-

Ումբու

Umbu

Spondias tuberosа Arruda ex Kost.

9,0

 

25,0

Արմավ

Date

Phoenix dactylifera L.

18,5

-

25,0

Խուրմա

Persimmon

Diospyros khaki Thunb.

-

-

40,0

Բեկտենու հատապտուղ

Bird Cherry

Padus

-

-

25,0

Կեռաս

Sweet Cherry

Prunus avium L.

20,0

-

25,0

Հապալաս

Bilberry, Blueberry

Vaccinium myrtillus L., Vaccinium corymbosum L., Vaccinium angustifolium

7,1

 

25,0

Սալոր՝ սև

Prune

Prunus domestica L., subsp. domestica

18,5

 

25,0

Թութ

Mulberry

Morus spp.

-

-

30,0

Մասուր

Rosehip

Rose spp. L.

9,0

-

40,0

Մասուր

Cynorr-hodon

Rosa canina L.

-

-

40,0

Խնձոր

Apple

Malus domestica Borkh

11,2 (*6)

10,0 (*6)

50,0

Խնձոր՝ կեշյու

Cashew-apple

Anacardium occidentale L.

11,5

-

25,0

Խնձոր՝ կրեբի

Crab Apple

Malus prunifolia (Willd.) Borkh. Malus sylvestris Mill.

15,4

-

25,0

Խնձոր՝ կորիզավոր

Pome apple

Syzygium jambosa

   

25,0

Յանգբերրի (ազնվամորու և մոշի հիբրիդ)

Young-berry

Rubus vitifolius x Rubus idaeus Rubus baileyanis

10,0

 

25,0

Բարձր թթվայնությամբ այլ մրգեր

       

Ընդհանուր թթվայնության ապահովման համար անհրաժեշտ քանակությունը՝ 0,5%-ից ոչ պակաս

Պտղամսի բարձր պարունակությամբ կամ ինտենսիվ բույրով այլ մրգեր

       

25,0

Ցածր թթվայնությամբ, պտղամսի ցածր պարունակությամբ կամ թույլ կամ միջին բույրով այլ մրգեր

       

50,0

*1՝ Մրգերից ստացված հյութում կամ բանջարեղենից ստացված հյութում, կամ կոնցենտրացված հյութից վերականգնված խյուսում և (կամ) մրգային և (կամ) բանջարեղենային խյուսում լուծվող չոր նյութերի պարունակությունը պետք է լինի սույն հավելվածում նշված մակարդակից ոչ պակաս՝ առանց հաշվի առնելու դրանցում ցանկացած այլ ավելացված բաղադրիչների չոր նյութերի պարունակությունը։

*2՝ Եթե սույն հավելվածում բացակայում են վերականգնված հյութում, կամ մրգային կամ բանջարեղենային խյուսում լուծվող չոր նյութերի նվազագույն պարունակության նորմերը, ապա նվազագույն արժեքը որոշվում է ուղղակի մզման հյութում, կամ մրգային խյուսում, կամ բանջարեղենային խյուսում այն չոր նյութերի պարունակության հիման վրա, որոնք օգտագործվում են համապատասխան կոնցենտրացված հյութի կամ կոնցենտրացված մրգային խյուսի և բանջարեղենային խյուսի արտադրության ժամանակ։

*3՝ Ուղղակի մզման հյութերում կամ մրգային խյուսում, կամ բանջարեղենային խյուսում լուծվող չոր նյութերի պարունակությունը պետք է համապատասխանի սույն հավելվածով սահմանված նորմերին։

*4՝ Ուղղակի մզման հյութերի, կամ մրգային խյուսի, կամ բանջարեղենային խյուսի դեպքում, որոնց համար սույն հավելվածում բացակայում են լուծվող չոր նյութերի նվազագույն պարունակության նորմերը, լուծվող չոր նյութերի նվազագույն պարունակությունը պետք է համապատասխանի այդ նյութերի պարունակությանը մրգերից ստացված հյութում, կամ բանջարեղենից ստացված հյութում, կամ մրգային խյուսում, կամ բանջարեղենային խյուսում, որոնք արտադրվում են որպես ելանյութ օգտագործվող մրգերի կամ բանջարեղենի վերամշակման ժամանակ։

*5՝ Արգելվում է ուղղակի մզման հյութի կամ մրգային խյուսի, կամ բանջարեղենային խյուսի նոսրացումը ջրով՝ դրանցում լուծվող չոր նյութերի պարունակությունը նվազեցնելու նպատակով։

*6՝ Հաշվի առնելով թթվայնության հետ կապված ճշգրտումները։

*7՝ Համապատասխանում է «կոկոսի ջրին», որը հանվում է հնդկընկույզի պտղից՝ առանց դրա պտղամիսը մզելու։

*8՝ Արքայախնձորի վերականգնված հյութում լուծվող չոր նյութերի նվազագույն պարունակության նորմերը սահմանելիս հաշվի է առնվում այն, որ տարբեր տեղանքներում, որտեղ աճեցվում և վերամշակվում են արքայախնձորներ, լուծվող չոր նյութերի պարունակությունը կարող է լինել սույն հավելվածով սահմանված մակարդակից ավելի ցածր։ Այդ դեպքում Մաքսային միության միասնական մաքսային տարածքում արքայախնձորի հյութի շրջանառությունը թույլատրվում է այն պայմանով, որ լուծվող չոր նյութերի պարունակությունը հյութում կկազմի 10%-ից ոչ պակաս (20 °C-ի դեպքում՝ թթվայնության հետ կապված ճշգրտումները հաշվի առնելով), իսկ արքայախնձորի վերականգնված հյութը լիովին կհամապատասխանի Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

 

Հավելված 3

Մրգերից և բանջարեղենից ստացված

 հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ

Մաքսային միության տեխնիկական

կանոնակարգի (ՄՄ ՏԿ 023/2011)

 

Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության ժամանակ օգտագործելու համար թույլատրված սննդային հավելումների և տեխնոլոգիական միջոցների ցանկ

 

Աղյուսակ 1

 

Թթվայնության կարգավորիչներ

Սննդային հավելումը

ՀՄՀ-ի (Е) համարը *1

Չափաքանակը*2 (գ/լ), ոչ ավելի

Թույլատրված են կիրառման համար

1

2

3

4

Կիտրոնաթթու

330

3

Վերականգնված հյութերում, դիֆուզային հյութերում, կոնցենտրացված հյութերում, կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերում, ուղղակի մզման հյութերում և 4,2-ից բարձր pH ունեցող մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերում

Կիտրոնաթթու

330

5

Մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարներում

Կիտրոնաթթու

330

Տե՛ս հղումը*3

Հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքներում, օշարակներում

Խնձորաթթու

296

3

Արքայախնձորի վերականգնված հյութում, արքայախնձորի կոնցենտրացված հյութում, մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարներում, հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային, ըմպելիքներում, օշարակներում

Գինեթթու

334

4

Խաղողի վերականգնված հյութում (կարմիր և սպիտակ), խաղողի կոնցենտրացված հյութում (կարմիր և սպիտակ), մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարներում, հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքներում, օշարակներում

Նատրիումի տարտրատ

335

Տե՛ս հղումը *3

Հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքներում, օշարակներում

Կալիումի տարտրատ

336

Նատրիում-կալիումի տարտրատ

337

Նատրիումի ցիտրատներ

331

Կալիումի ցիտրատներ

332

Կալցիումի ցիտրատներ

333

Կաթնաթթու

270

Տե՛ս հղումը*3

Բանջարեղենից ստացված հյութերում, բանջարեղենային նեկտարներում, հյութ պարունակող բանջարեղենային ըմպելիքներում (բացառությամբ կաթնաթթվային խմորման ենթարկված մթերքների)

*1 ՀՄՀ՝ սննդային հավելումների ծածկագրման Համարակալման միջազգային համակարգը, Е՝ Եվրոպական միության սննդային հավելումների ծածկագրման համակարգը։

*2 Սպառման համար նախատեսված պատրաստի արտադրանքի մեջ սննդային հավելման չափաքանակը։

*3 Սննդային հավելումը արտադրողի կողմից պետք է օգտագործվի այն նվազագույն չափաքանակով, որն անհրաժեշտ է տվյալ սննդային հավելման կիրառության նպատակներն ապահովելու համար։

 

Աղյուսակ 2

 

Հակաօքսիդիչներ

Սննդային հավելումները

ՀՄՀ-ի (E) համարը*1

Չափաքանակը*2 (գ/լ), ոչ ավելի

Թույլատրված են կիրառման համար

Ասկորբինաթթու և դրա աղերը

300-303

Տե՛ս հղումը*3

Ուղղակի մզման հյութերում, վերականգնված հյութերում, դիֆուզային հյութերում, մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերում, կոնցենտրացված հյութերում, կոնցենտրացված մրգային և (կամ)բանջարեղենային խյուսերում, մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարներում, հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային, ըմպելիքներում, օշարակներում

0,25

Մանկական սննդի համար նախատեսված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքում

Լեցիտին

322

Տե՛ս հղումը*3

Մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հարստացված հյութամթերքում

*1 ՀՄՀ՝ սննդային հավելումների ծածկագրման Համարակալման միջազգային համակարգը, Е՝ Եվրոպական միության սննդային հավելումների ծածկագրման համակարգը։

*2 Սպառման համար նախատեսված պատրաստի արտադրանքի մեջ սննդային հավելման չափաքանակը։

*3 Սննդային հավելումը արտադրողի կողմից պետք է օգտագործվի այն նվազագույն չափաքանակով, որն անհրաժեշտ է տվյալ սննդային հավելման կիրառության նպատակներն ապահովելու համար։

 

Աղյուսակ 3

 

Հագեցման գազ

Սննդային հավելումը

ՀՄՀ-ի (E) համարը*1

Չափաքանակը*2

Թույլատրված է կիրառման համար

Ածխածնի երկօքսիդ

290

Տե՛ս հղումը*3

Ուղղակի մզման հյութերում, վերականգնված հյութերում, դիֆուզային հյութերում, մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարներում, հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային, ըմպելիքներում, օշարակներում

*1 ՀՄՀ՝ սննդային հավելումների ծածկագրման Համարակալման միջազգային համակարգը, Е՝ Եվրոպական միության սննդային հավելումների ծածկագրման համակարգը։

*2 Սպառման համար նախատեսված պատրաստի արտադրանքի մեջ սննդային հավելման չափաքանակը։

*3 Սննդային հավելումը արտադրողի կողմից պետք է օգտագործվի այն նվազագույն չափաքանակով, որն անհրաժեշտ է տվյալ սննդային հավելման կիրառության նպատակներն ապահովելու համար։

 

Աղյուսակ 4

 

Կայունացուցիչներ և թանձրացուցիչներ

Սննդային հավելումները

ՀՄՀ-ի (Е) համարը*1

Չափաքանակը*2 (գ/լ), ոչ ավելի

Թույլատրված են կիրառման համար

1

2

3

4

Պեկտիններ

440

Տե՛ս հղումը*3

Պտղամսով՝ ուղղակի մզման հյութերում, պտղամսով՝ վերականգնված հյութերում, պտղամսով՝ դիֆուզային հյութերում, պտղամսով մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարներում, պտղամսով՝ հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքներում, օշարակներում

Սախարոզաներ ացետատ իզոբուտիրատ

444

0,3

Հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային, ըմպելիքերում*4

Գլիցերինի և խեժաթթուների եթերներ

445

0,1

Արաբական խեժ

414

Տե՛ս հղումը*3

Եղջերենու խեժ

410

Գուարային խեժ

412

Քսանտանային խեժ

415

Օսլաներ

1400-1451

Կարբոքսիմեթիլ ցելյուլոզա

466

Գխատտի խեժ

419

*1 ՀՄՀ՝ սննդային հավելումների ծածկագրման Համարակալման միջազգային համակարգը, Е՝ Եվրոպական միության սննդային հավելումների ծածկագրման համակարգը։

*2 Սպառման համար նախատեսված պատրաստի արտադրանքի մեջ սննդային հավելման չափաքանակը։

*3 Սննդային հավելումը արտադրողի կողմից պետք է օգտագործվի այն նվազագույն չափաքանակով, որն անհրաժեշտ է տվյալ սննդային հավելման կիրառության նպատակներն ապահովելու համար։

*4 E419, E444, E445 և E466 սննդային հավելումները կիրառվում են հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքներում՝ բացառությամբ վաղ տարիքի երեխաների սննդի համար նախատեսված հյութամթերքի։

 

Աղյուսակ 5

Քաղցրացուցիչներ

Սննդային հավելումները

ՀՄՀ-ի (E) համարը*1

Չափաքանակը*2 (գ/լ), ոչ ավելի

Թույլատրված են կիրառման համար

Կալիումի ացեսուլֆամ

950

0,35

Մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարներում, հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիքներում

Ասպարտամ

951

0,6

Սախարին և դրա աղերը

954

0,08

(սախարինի հաշվարկով)

Սուկրալոզա (տրիքլորգալակ- տոսախարոզա)

955

0,3

Նեոհեսպերիդին դիհիդրոխալկոն

959

0,03

Ստեվիազիդ

960

Տե՛ս հղումը*3

*1 ՀՄՀ՝ սննդային հավելումների ծածկագրման Համարակալման միջազգային համակարգը, Е՝ Եվրոպական միության սննդային հավելումների ծածկագրման համակարգը։

*2 Սպառման համար նախատեսված պատրաստի արտադրանքի մեջ սննդային հավելման չափաքանակը։

*3 Սննդային հավելումը արտադրողի կողմից պետք է օգտագործվի այն նվազագույն չափաքանակով, որն անհրաժեշտ է տվյալ սննդային հավելման կիրառության նպատակներն ապահովելու համար։

 

Աղյուսակ 6

 

Տեխնոլոգիական միջոցներ

Նշանակությունը

Տեխնոլոգիական միջոցները

1

2

Փրփրամարիչներ

Պոլիդիմեթիլսիլոքսան*1

Պարզեցման, հակաօքսիդացման և զտման միջոցներ, ֆլոկուլյանտներ և սորբենտներ

Ադսորբցիայի (մակակլանման) միջոցներ (սպիտակեցուցիչներ,

բնական կամ ակտիվացված հողեր)

Կլանող խեժեր

Ակտիվացված ածուխ (միայն բուսական)

Բենտոնիտ

Կալցիումի հիդրօքսիդ*2

Ցելյուլոզա

Խիտոզան

Կոլոիդային սիլիկահող

Դիատոմիտ

Ժելատին (կաշվի կոլագենի)

Իոնափոխանակիչ խեժեր (կատիոնափոխանակիչներ և անիոնափոխանակիչներ)

Կաոլին

Պեռլիտ

Պոլիվինիլպոլիպիրոլիդոն

Հեղուկ սիլիկահող (սիլիկասոլ)

Տանին

Կալիումի տարտրատ*2

Կալցիումի կարբոնատ (նստեցված)*2

Ծծմբի դիօքսիդ*2,*3

Կիզելգուր

Կալիումի և նատրիումի կազեինատներ*4

Ձկնասոսինձ*4

Բրնձի թեփուկներ

Տոկոֆերոլ*5

Ֆերմենտային պատրաստուկներ (առանձին կամ համադրություններ)*6

Պեկտինազներ (պեկտինի հիդրոլիզի համար), պրոտեազներ (սպիտակուցների հիդրոլիզի համար), ամիլազներ (օսլայի հիդրոլիզի համար) և ցելյուլազներ (սահմանափակ կիրառության համար՝ բջջապատերի քայքայումը դյուրացնելու նպատակով)

Փաթեթավորման գազեր*7

Ազոտ

Ածխածնի դիօքսիդ

*1 Պատրաստի արտադրանքի մեջ առավելագույն մնացորդային քանակը՝ 10 մգ/լ։

*2 Միայն խաղողի հյութի արտադրության դեպքում։

*3 Պատրաստի արտադրանքի մեջ առավելագույն մնացորդային քանակը՝ 10 մգ/լ (ընդհանուր SO2-ի հաշվարկով)։

*4 Տվյալ տեխնոլոգիական միջոցների օգտագործման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել դրանց պոտենցիալ ալերգենությունը։ Այն դեպքում, եթե տվյալ տեխնոլոգիական միջոցների մնացորդային քանակներն առկա են սպառման համար նախատեսված՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքում, ապա այդ արտադրանքը ենթակա է մակնշման՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 11-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան։

*5 Պատրաստի արտադրանքի մեջ առավելագույն մնացորդային քանակը՝ 8 մգ/կգ։

*6 Ֆերմենտային պատրաստուկները կարող են օգտագործվել որպես տեխնոլոգիական միջոցներ, եթե դրանց օգտագործումը չի հանգեցնի հումքի լրիվ նոսրացմանը և ազդեցություն չի ունենա վերամշակվող մրգերի կամ բանջարեղենի մեջ ցելյուլոզայի պարունակության վրա։

*7 Կարող են օգտագործվել ժամանակավոր պահածոյացման համար։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան