ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
04 հունիսի 2015 թ. |
Հ. 1704-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի Հ.6133-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի Հ.2808-Ա, 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի Հ.4141-Ա, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի Հ.3949-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածով, 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ/ ենթակետով և Երևան քաղաքի ավագանու 2013թ. հունիսի 15-ի N 11-Ն որոշմամբ հաստատված հ.1 հավելվածի 35-րդ կետի 9-րդ ենթակետով.
1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի` ստորև թվարկված կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները`
1) Անշարժ գույքի կառավարման վարչության (հավելված հ.1).
2) Առողջապահության վարչության (հավելված հ.2).
3) Առևտրի և ծառայությունների վարչության (հավելված հ.3).
4) Արտաքին կապերի վարչության (հավելված հ.4).
5) Արտաքին ձևավորման և գովազդի վարչության (հավելված հ.5).
6) Բնապահպանության վարչության (հավելված հ.6).
7) Եկամուտների հաշվառման և գանձման վարչության (հավելված հ.7).
7.1 Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն (հավելված 7.1).
8) Իրավաբանական վարչության (հավելված հ.8).
9) Հանրակրթության վարչության (հավելված հ.9).
10) Կոմունալ տնտեսության վարչության (հավելված հ.10).
11) Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության (հավելված հ11).
12) Մշակույթի և տուրիզմի վարչության (հավելված հ.12).
13) Շինարարության և բարեկարգման վարչության (հավելված հ.13).
14) Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության (հավելված հ.14).
15) (ենթակետն ուժը կորցրել է 30.08.22 հ. 3131-Ա)
15.1 Սպորտի և երիտասարդության հարցերի վարչության (հավելված 15.1).
16) Վերահսկողության վարչության (հավելված հ.16).
17) Տրանսպորտի վարչության (հավելված հ.17).
18) Լրատվության վարչության (հավելված հ.18).
19) Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության (հավելված հ.19).
20) Ֆինանսական վարչության (հավելված հ.20).
21) Գործերի կառավարման և սպասարկման վարչության (հավելված հ.21).
22) Գնումների վարչության (հավելված հ.22).
23) Կազմակերպական վարչության (հավելված հ.23).
24) Առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի (հավելված հ.24).
25) Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության (հավելված հ.25).
26) (ենթակետն ուժը կորցրել է 30.08.22 հ. 3131-Ա)
27) (ենթակետն ուժը կորցրել է 16.09.22 հ. 3279-Ա)
28) Ներքին աուդիտի բաժնի (հավելված հ.28).
29) Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի (հավելված հ.29).
30) Հասարակական կարգի պահպանության ծառայության (հավելված հ.30).
31) Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության (հավելված հ.31).
32) Արձանագրային և արխիվային գործերի բաժնի (հավելված հ.32):
(1-ին կետը փոփ., լրաց. 04.06.21 Հ. 1867-Ա, 30.08.22 հ. 3131-Ա, 16.09.22 հ. 3279-Ա)
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունիսի 29-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» հ.2808-Ա, 2012 թվականի մայիսի 24-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և հասարակական կարգի պահպանության ծառայության կանոնադրությունները հաստատելու մասին» հ.4141-Ա և Երևանի քաղաքապետի 2013 թվականի օգոստոսի 5-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները հաստատելու և Երևանի քաղաքապետի 2011թ. հունիսի 29-ի հ.2808-Ա, 2012թ. մայիսի 24-ի հ.4141-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N3949-Ա որոշումները։
3. Երևանի քաղաքապետի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի «Երևանի քաղաքապետի 2009 թվականի հուլիսի 29-ի հ.7149-Ա և 2013 թվականի օգոստոսի 5-ի հ.3949-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» հ.6133-Ա որոշման 2-րդ կետից հանել «և Բաժնի նոր կանոնադրությունը» բառերը։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Հավելված հ.1 Երևանի քաղաքապետի 2015թ. հունիսի 4-ի հ.1704 -Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության
1. Ընդհանուր դրույթներ
1.Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ քաղաքապետարան) աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունը (այսուհետ՝ վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2.Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին կամ քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի:
3.Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4.Վարչությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝ ապահովում է վարչական վարույթի իրականացումը։
5.Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից, քաղաքապետարանի աշխատակազմի համար հատկացված միջոցների հաշվին:
6.Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:
2. Վարչության նպատակը, խնդիրները և գործառույթները
7. Վարչության նպատակը Երևանի սեփականություն համարվող անշարժ գույքի կառավարման մասով՝ Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է:
8. Վարչության խնդիրները և գործառնությունները բխում են անշարժ գույքի կառավարման բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
9. Վարչությունը՝
1) մշակում է համայնքային սեփականություն համարվող գույքի կառավարմանն առնչվող Երևան քաղաքի ավագանու որոշումների նախագծեր, Երևանի քաղաքապետի որոշումների նախագծեր, այդ թվում՝ գույքն օգտագործման (կառուցապատման, անհատույց օգտագործման, վարձակալության իրավունքով) հանձնելու /տրամադրելու/, օտարելու (առուվաճառք, նվեր, նվիրաբերություն), գույքի գործառական նշանակության փոփոխության մասին, ինչպես նաև Երևանի քաղաքապետի կարգադրությունների նախագծեր,
2) իրականացնում է գույքի կառավարմանն ուղղված, Երևանի ավագանու որոշումների, Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների կատարումը կամ կատարման հսկողությունը.
3) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման փաստերի մասին տեղյակ է պահում քաղաքապետին, ներկայացնելով առաջարկություններ.
4) մշակում և ներկայացնում է առաջարկություններ գույքի կառավարման բնագավառին առնչվող ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս քաղաքացիների և կազմակերպությունների դիմումներին, բողոքներին և առաջարկություններին.
6) կատարում է քաղաքապետի, ինչպես նաև տվյալ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող պաշտոնատար անձի հանձնարարությունները և ցուցումները.
7) Երևանի քաղաքապետի որոշումների հիման վրա կնքում է համապատասխան պայմանագրեր, դրանցում փոփոխություններ և /կամ/ լրացումներ.
8) իրականացնում է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների համարակալման և հասցեավորման աշխատանքները.
9) իրականացնում է Երևանի քաղաքապետի որոշումներով և կարգադրություններով սահմանված այլ աշխատանքներ.
10) կարող է ուսումնասիրություններ իրականացնել քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների կողմից օգտագործվող գույքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ.
11) իրականացնում է հսկողություն Երևան համայնքի գույքի շահագործման, արդյունավետ օգտագործման նկատմամբ.
12) ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» հ.947-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված /մահացած/ զինծառայողների ընտանիքների բնակարանների ապահովման կարգը և չափերը սահմանելու մասին» հ.1419-Ն որումներով հաստատված կարգերով զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ վարչական շրջաններից ստացված եզրակացության հիման վրա կազմում է հաշվառման ցուցակները և ներկայացնում Երևանի քաղաքապետի հաստատմանը.
13) իրականացնում է Երևանի վարչական շրջանի տարածքում գտնվող քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող ընտանիքների հաշվառումը, արդյունքների մասին առաջարկություններ է ներկայացնում Երևանի քաղաքապետին.
14) նախապատրաստում է վարչության գործառույթներին վերաբերվող Երևանի ավագանու որոշումների նախագծեր։
15) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը։
16) նախապատրաստում է հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխումների վերաբերյալ Երևան քաղաքի ավագանու և Երևանի քաղաքապետի որոշումների նախագծեր.
17) ապահովում է համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։
3. Վարչության աշխատանքների կազմակերպումը
10. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
11. Վարչության կազմում գործում են 4 բաժիններ.
1) շենքերի, շինությունների, ոչ բնակելի տարածքների հաշվառման և կառավարման,
2) հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման,
3) հողօգտագործման պայմանագրերի կնքման, հաշվառման և վերահսկողության,
4) անշարժ գույքի համարակալման, հաշվառման և վերլուծության:
12. Վարչության աշխատակիցներին աշխատանքի նշանակումն ու ազատումն իրականացվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
13. Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
14. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության բաժնի պետերի, վարչության բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
15. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
16. Վարչության պետը.
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3) վարչության աշխատողների միջև կատարում է պարտականություների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի.
4) ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, հաստատում /նշագրում/ է Երևանի ավագանու, Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
5) իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
4. Վարչության գործունեության դադարեցումը
17. Վարչության գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը խմբ. 02.12.22 հ. 4253-Ա)
Հավելված հ.2 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ քաղաքապետարան) աշխատակազմի առողջապահության վարչությունը (այսուհետ՝ վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին կամ քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի:
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով(այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան` ապահովում է վարչական վարույթի իրականացումը:
5. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից։
6. Վարչությունը կարող է ունենել Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:
2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Վարչության նպատակը առողջապահության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
8. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են առողջապահության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
9. Վարչությունը
1) ապահովում է քաղաքապետարանի առողջապահական ընկերությունների կողմից պետական առողջապահական ծրագրերի իրականացումը՝ սահմանելով հսկողություն դրանց կատարման նկատմամբ և ներկայացնում է առաջարկություններ դրանց կատարելագործման ուղղությամբ.
2) կառավարում է Երևանի ենթակայության առողջապահական ընկերությունների գործունեությունը.
3) վերլուծության է ենթարկում Երևանի ենթակայության առողջապահական ընկերությունների գործունեությունը, անհրաժեշտության դեպքում քաղաքապետին ներկայացնում է առաջարկություններ՝ արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ.
4) առաջարկություններ է մշակում.
ա. Երևանի ենթակայության առողջապահական ընկերությունների վերակազմավորման կամ լուծարման վերաբերյալ և ներկայացնում է քաղաքապետին օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու համար.
բ. Երևանի բյուջեով նախատեսված ֆինանսավորման ուղղությունների վերաբերյալ և վերահսկում է Երևանի ենթակայության առողջապահական ընկերությունների կողմից դրանց նպատակային կատարումը.
5) վերլուծության է ենթարկում Երևանի ենթակայության առողջապահական ընկերությունների շենքերի կառուցման, վերակառուցման և ընթացիկ շինվերանորոգման աշխատանքների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, անհրաժեշտության դեպքում քաղաքապետին ներկայացնում է առաջարկություններ այդ ուղղությամբ.
6) ուսումնասիրում և միջոցներ է ձեռնարկում բժշկական օգնության որակի բարելավման ուղղությամբ.
7) վերահսկում է առողջապահական ընկերությունների կողմից բնակչության անվճար բժշկական օգնության իրականացումը, անհրաժեշտության դեպքում քաղաքապետին ներկայացնում է առաջարկություններ արձանագրված թերությունների ուղղությամբ.
8) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է հիգիենիկ և հակահամաճարակային մարմինների սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը.
9) առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետին՝ Երևանի ենթակայության առողջապահական ընկերությունների ղեկավարների օրենսդրությանը հակասող հրամանների գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու վերաբերյալ.
10) ներկայացնում է առաջարկություններ Երևանի ենթակայության առողջապահական ընկերությունների տնօրենների խրախուսման, կարգապահական տույժերի վերաբերյալ.
11) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը։
3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևան քաղաքի ավագանին:
11. Վարչության պետին և աշխատակիցներին աշխատանքի նշանակում և ազատում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նման լիազորություն ունեցող պաշտոնատար անձը:
12. Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
13. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով:
14. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
15. Վարչության պետը`
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում Երևանի ենթակայության առողջապահական ընկերությունների տնօրենների ընդունման և ազատման վերաբերյալ.
4) վարչության աշխատողների միջև կատարում է պարտականությունների բաշխում. աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի:
5) ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
6) իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված N 3 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի N 1704-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության
(վերնագիրը խմբ. 04.06.21 Հ. 1867-Ա)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևանի քաղաքապետարանի /այսուհետ՝ քաղաքապետարան/ աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչությունը /այսուհետ՝ վարչություն/ քաղաքապետարանի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկին կամ Երևանի քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի:
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերով։
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևանի բյուջեից:
5. Վարչությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան ապահովում է վարչական վարույթի իրականացումը:
6. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:
2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Վարչության նպատակն առևտրի և ծառայությունների բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է:
8. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են առևտրի և ծառայությունների բնագավառում նորմատիվ իրավական ակտերով և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը։
9. Վարչությունը.
1) մշակում է Երևանի ավագանու և քաղաքապետի որոշումների, կարգադրությունների նախագծեր և դրանք ներկայացնում քաղաքապետին,
2) ապահովում է Երևանի ավագանու և քաղաքապետի որոշումների, կարգադրությունների կատարումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը,
3) առևտրի և ծառայությունների բնագավառում հիմնավորված միկրո և մակրո քաղաքականություն վարելու նպատակով ուսումնասիրում և վերլուծում է Երևան քաղաքում առևտրի և ծառայությունների ոլորտում տիրող իրավիճակը, բացահայտում հրատապ լուծում պահանջող հարցերը, դրանց մասին տալիս է տեղեկություններ և առաջարկություններ, ներկայացնում է քաղաքապետին՝ որոշումների և կարգադրությունների նախագծերի տեսքով,
4) մշակում և քաղաքապետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը, ապահովում դրանց կատարումը, արդյունքների մասին զեկուցում քաղաքապետին,
5) իր իրավասության սահմաններում վերահսկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը և դրանց խախտման փաստերի մասին տեղեկացնում քաղաքապետին,
6) մշակում և ներկայացնում է առաջարկություններ առևտրի և ծառայությունների բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ,
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս քաղաքացիների առաջարկություններին, դիմումներին և բողոքներին,
8) կատարում է քաղաքապետի, ինչպես նաև վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետի տեղակալի հանձնարարականները,
9) առևտրի և ծառայությունների ոլորտում ապահովում է քաղաքապետի գործունեության արդյունավետությունը և օպերատիվությունը,
10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում առևտրի և ծառայությունների ոլորտում վարչական շրջանների ղեկավարներին օրենքով սահմանված կարգով պատվիրակված լիազորությունների կատարման ընթացքի և պարտադիր լիազորությունների կատարման նկատմամբ,
11) ներկայացնում է առաջարկություններ Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի առևտրի և ծառայությունների ոլորտի աշխատողների նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ,
12) օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում հսկողություն է իրականացնում առևտրի, հանրային սննդի, սահմանափակման ենթակա և կենցաղային ծառայությունների ոլորտում,
13) Երևանի ավագանու սահմանած կարգով և չափորոշիչներին համապատասխան՝ դիմումի հիման վրա առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետին առևտրի և ծառայությունների ոլորտի կազմակերպություններին որակի աստիճաններ շնորհելու մասին,
14) առևտրի և ծառայությունների ոլորտում իրականացնում է հսկողություն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջների կատարման նկատմամբ,
15) իրեն տրված լիազորությունների սահմաններում իրականացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված խախտումների փաստերի արձանագրումը և վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված նյութերը ներկայացնում է քաղաքապետին,
16) իրականացնում է ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության, Երևանի ավագանու և քաղաքապետի որոշումներով, կարգադրություններով սահմանված առևտրի և ծառայությունների ոլորտի կանոնակարգմանն ուղղված այլ միջոցառումներ,
17) վարչությունն իրավասու է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներից, կազմակերպություններից և պաշտոնատար անձանցից, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերից ստանալ իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ,
18) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը։
3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Վարչության կառուցվածքը և հաստիքները քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
11. Վարչության պետին և վարչության աշխատակիցներին աշխատանքի նշանակում և ազատում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նման լիազորություն ունեցող պաշտոնատար անձը:
12. Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
13. Վարչության պետի, վարչության պետի տեղակալների, վարչության մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
14. Վարչության պետի բացակայության դեպքում նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
15. Վարչության պետը՝
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության գործունեությունը,
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերվող նորմատիվ իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը,
3) վարչության աշխատողների միջև կատարում է պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի,
4) ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի ավագանու և քաղաքապետի որոշումների, կարգադրությունների նախագծերը,
5) իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ,
6) ղեկավարում և ապահովում է վարչության աշխատակիցների մասնակցությունը համաքաղաքային և պետական միջոցառումներին:
(հավելվածը խմբ. 04.06.21 Հ. 1867-Ա)
Հավելված հ.4 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևանի քաղաքապետարանի /այսուհետ՝ քաղաքապետարան/ աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը /այսուհետ՝ վարչություն/ քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին կամ քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձին:
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևանի բյուջեից, Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորման համար հատկացված միջոցների հաշվին:
5. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր։
2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Վարչության նպատակը արտաքին կապերի բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են արտաքին կապերի բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
8. Վարչությունը՝
1) նախապատրաստում է Երևանի քաղաքապետի հանձնարարականով համապատասխան որոշումներն ու կարգադրությունները,
2) նախապատրաստում է վարչությանը հանձնարարված հարցերի գծով քաղաքապետարանի նիստերի անցկացման համար անհրաժեշտ տեղեկանքներ և այլ փաստաթղթեր,
3) ապահովում է արտասահմանյան քաղաքների հետ բարեկամական կապերի հաստատումն ու զարգացումը,
4) ապահովում է միջազգային, տարածաշրջանային և այլ կառույցներին Երևան քաղաքի անդամակցության գործընթացը,
5) նպաստում է արտասահմանյան քաղաքների և միջազգային կազմակերպությունների հետ Երևանի քաղաքապետարանի երկկողմ և բազմակողմ համագործակցության իրականացմանը,
6) քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ նախապատրաստում է արտասահմանյան քաղաքների, ինչպես նաև այնտեղի առանձին կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ համագործակցության պայմանագրերը և հետևում դրանց իրագործման ընթացքին,
7) իրականացնում է քաղաքապետի մոտ արտասահմանյան պատվիրակությունների և օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց հետ կապված արարողակարգային միջոցառումները, մասնակցում է այդ հանդիպումներին, դրանց մասին նախապատրաստում տեղեկանքներ և ներկայացնում քաղաքապետին,
8) իրականացնում է Երևանի քաղաքապետի հրավերով Երևան ժամանող արտասահմանյան պատվիրակությունների, խմբերի, առանձին ներկայացուցիչների ընդունումը,
9) կազմակերպում է քաղաքապետարանի պատվիրակությունների և համակարգի աշխատակիցների արտասահմանյան ծառայողական գործուղումների հետ կապված հարցերը, որոշումների պատրաստումը, արտերկրի մուտքի թույլտվությունների ստացումը, գնումների գործընթացի կազմակերպումը, քննարկում է նաև ծառայողական գործուղումների հաշվետվությունները և արդյունքները,
10) ապահովում է արտասահմանյան քաղաքների և միջազգային կազմակերպությունների հետ Երևանի քաղաքապետի և աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց կապը և թղթակցության վարումը,
11) համակարգում է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների, հյուպատոսությունների, միջազգային կազմակերպությունների և արտերկրում ՀՀ դեսպանությունների հետ տարվող աշխատանքները,
12) փորձաքննության է ենթարկում ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանություններ, հյուպատոսություններ և միջազգային կազմակերպություններ ուղղվող փաստաթղթերը,
13) իրականացնում է Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ արարողակարգային ընդունելությունների, հանդիպումների և միջոցառումների ապահովումը,
14) կազմակերպում է Երևանի քաղաքապետի կողմից տրվող մեդալների, կոչումների, պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման արարողությունները,
15) կազմակերպում է Երևանի քաղաքապետի անունից շնորհավորական նամակների պատրաստումը,
16) ապահովում է արարողակարգային հանդիպումների, միջոցառումների և նյութերի անհրաժեշտ թարգմանությունների կազմակերպումը,
17) իրականացնում է Երևանի քաղաքապետի անունից պաշտոնական ընդունելությունների կազմակերպումը և արարողակարգի ապահովումը:
3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
10. Վարչության կազմում գործում են 2 բաժիններ`
1) արտաքին հարաբերությունների,
2) արարողակարգի:
11. Վարչության պետին և աշխատակիցներին «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի սահմանված կարգով աշխատանքի է նշանակում և ազատում նման լիազորություն ունեցող պաշտոնատար անձը:
12. Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
13. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության բաժնի պետերի, վարչության բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
14. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պաշտոնի ստանձնման հետ կապված հարցերը կարգավորվում են «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
15. Վարչության պետը`
1) կազմակերպում է վարչության աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ վարչության բաժինների պետերին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը,
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3) քաղաքապետին և աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է վարչության աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, վարչության լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ,
4) աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` իր վարչության համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է վարչության համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը,
5) ստորագրում է իր և վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը,
6) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքների ներկայացնումը,
7) քաղաքապետին առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով, աշխատակազմի և վարչության կանոնադրություններով նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբեյալ,
8) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված հ.5 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևանի քաղաքապետարանի /այսուհետ` քաղաքապետարան/ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը /այսուհետ` վարչություն/ քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին։
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալիներից մեկին կամ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին կամ Երևանի քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի։
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով(այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից։
5. Վարչությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին և այլ իրավական ակտերի համապատասխան ապահովում է վարչական վարույթի իրականացումը։
6. Վարչությունն կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:
2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Վարչության նպատակը արտաքին ձևավորման և գովազդի բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
8. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են արտաքին ձևավորման և գովազդի բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
9.Վարչությունը քաղաքաշինության բնագավառում /արտաքին ձևավորման և գովազդի մասով/ օրենքով սահմանված կարգով քաղաքապետին վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է հետևյալ գործառույթները.
1/ մշակում է Երևանի ավագանու և քաղաքապետի որոշումների, կարգադրությունների նախագծեր դրանք ներկայացնում քաղաքապետին.
2/ ապահովում է Երևանի ավագանու և քաղաքապետի որոշումների, կարգադրությունների կատարումն ու դրանց հսկողությունը.
3/ համակարգում է իր բնագավառի Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների աշխատանքը, քաղաքապետին ներկայացնում առաջարկություններ դրանց ղեկավարների ընդունած՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող իրավական ակտերը վերացնելու կամ կասեցնելու վերաբերյալ.
4/ արտաքին ձևավորման և գովազդի բնագավառում հիմնավորված միկրո և մակրո քաղաքականություն վարելու նպատակով ուսումնասիրում և վերլուծում է Երևան քաղաքում արտաքին գովազդի ոլորտում տիրող իրավիճակը, բացահայտում հրատապ լուծում պահանջող հարցերը, դրանց մասին տալիս տեղեկություններ և առաջարկություններ, ներկայացնում քաղաքապետին՝ որոշումների և կանոնադրությունների նախագծերի տեսքով.
5 /մշակում և քաղաքապետի հաստատմանը ներկայացնում վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը, ապահովում դրանց կատարումը,արդյունքների մասին զեկուցում քաղաքապետին.
6/ իր իրավասության սահմաններում վերահսկում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը և դրանց փաստերի մասին տեղեկացնում քաղաքապետին.
7/ մշակում և ներկայացնում առաջարկություններ արտաքին ձևավորման և գովազդի բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
8/ կատարում քաղաքապետի, ինչպես նաև վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետի տեղակալի հանձնարարականները.
արտաքին ձևավորման և գովազդի ոլորտում ապահովում է քաղաքապետի գործունեության արդյունավետությունը և օպերատիվությունը.
9/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում արտաքին ձևավորման և գովազդի ոլորտում վարչական շրջանների ղեկավարների օրենքով սահմանված կարգով պատվիրակված լիազորությունների կատարման նկատմամբ
10/ որոշում է Երևան քաղաքի տարածքում արտաքին ձևավորման և գովազդի վահանակների տեղադրման /տեղաբաշխման/,առկա գովազդային վահանակների իրավական կարգավիճակը ճշտելու, տեղափոխման, ապամոնտաժման, վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետների երկարացման, վերականգման, վերակառուցման և արդիականացման նպատակահարմարությունը և քաղաքապետի հաստատմանն է ներկայացնում համալիր լուծումների տարբերակներ՝ որոշումների կամ կարգադրությունների տեսքով.
11/ արտաքին ձևավորման և գովազդի ոլորտում իրականացնում է հսկողություն «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և իրավական այլ ակտերի պահանջների կատարման նկատմամբ.
12/ իրեն տրված լիազորությունների սահմաններում իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված խախտումների փաստերի արձանագրումը և վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված նյութերը ներկայացնում է Երևանի քաղաքապետին.
13/ իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության, Երևանի ավագանու և քաղաքապետի որոշումներով, կարգադրություններով սահմանված արտաքին ձևավորման և գովազդի ոլորտի կանոնակարգմանն ուղղված այլ միջոցառումներ.
14/ Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը։
10. Վարչությունն իրավասու է քաղաքապետարանի աշխատակազմի կառուցբածքային ստորաբաժանումներից, կազմակերպություններից և պաշտոնատար անձանցից, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերից ստանալ իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ։
3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
11. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
12. Վարչության պետին և վարչության աշխատակիցներին աշխատանքի նշանակում և ազատում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նման լիազորություն ունեցող պաշտոնատար անձը։
13. Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն։
14. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
15. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:։
16. Վարչության պետը՝
1/ կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
2/ իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3/ վարչության աշխատողների միջև կատարում է պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ.
4/ ստորագրում է իր և վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
5/ իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ.
6/ ղեկավարում և ապահովում է վարչության աշխատակիցների մասնակցությունը համաքաղաքային և պետական միջոցառումներին։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված հ.6 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` քաղաքապետարան) աշխատակազմի բնապահպանության վարչությունը (այսուհետ` վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին կամ քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի:
3. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝ ապահովում է վարչական վարույթի իրականացումը։
5. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսավորման համար հատկացված միջոցների հաշվին:
6. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր։
I. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Վարչության նպատակը բնապահպանության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
8. Վարչության խնդիրներն ու գործառույթները բխում են բնապահպանության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և (կամ) իրականացմանը:
9. Վարչությունը`
1) համագործակցելով հանրապետության գործադիր մարմինների հետ մշակում է Երևան քաղաքի տարածքում բնապահպանության ոլորտում Երևանի ավագանու, քաղաքապետի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացմանն ուղղված ծրագրեր, քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների նախագծեր և սահմանված կարգով պատվիրում է նշված բնագավառին վերաբերվող աշխատանքներ.
2) պատվիրատու է հանդիսանում քաղաքապետարանի ծրագրով իրականացվող բնապահպանության բնագավառին վերաբերվող աշխատանքների։ Մասնակցում է իր կողմից համակարգվող բնագավառին վերաբերվող պետական ծրագրերի մշակմանը և իր լրազորությունների շրջանակներում ապահովում Է դրանց իրականացումը Երևան քաղաքի վարչական տարածքում.
3) իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության համայնքային ծրագրեր.
4) ապահովում է Երևանի ավագանու, քաղաքապետի, շրջակա միջավայրի ոլորտում պետական կառավարման լիազորված մարմնի որոշումների, հրամանների, կարգադրությունների և այլ նորմատիվ ակտերի, փաստաթղթերի պահանջների կատարումն ու հսկողությունը.
5) ապահովում է Երևանի սեփականություն համարվող հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից.
6) ըստ անհրաժեշտության մասնակցում է բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման կողմից իրականացվող ստուգումներին.
7) ապահովում է ոլորտի պետական քաղաքականության իրականացմանն ուղղված ծրագրերի, հայեցակարգերի, միջոցառումների մշակումը և դրանց իրականացումը.
8) իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները Երևանի տարածքում.
9) իրականացնում է կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին ուղղված հարմարվողականության և մեղմման միջոցառումների մշակում, այդ ծրագրերի իրականացման կազմակերպում և համակարգում.
10) մշակում է ոլորտին վերաբերվող առաջարկություններ՝ Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում ընդգրկելու համար.
11) մշակում է առաջարկություններ՝ ոլորտում ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվային ակտերի կատարելագործման վերաբերյալ.
12) համակարգում և վերահսկում է Երևանի կանաչապատման աշխատանքները.
13) ապահովում է Երևանի սեփականություն համարվող հողերում բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների իրականացումը.
14) վերահսկում և ապահովում է Երևանի սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների կատարումը.
15) իրականացնում է վարձակալված համայնքային ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների՝ վարձակալների կողմից կատարման մշտադիտարկում և իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ.
16) Երևան քաղաքում քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող ընդհանուր օգտագործման հողային տարածքներում հսկողություն է իրականացնում բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ և խախտման դեպքեր հայտնաբերելիս կազմում է արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 156-րդ և 157-րդ հոդվածներով.
17) վերահսկում և ապահովում է Երևան քաղաքում տնային կենդանիների պահման թույլտվության և հաշվառման պահանջների պահպանումը և խախտման դեպքեր հայտնաբերելիս կազմում է արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի պահանջներին համապատասխան.
18) վերահսկում և համակարգում է Երևան քաղաքում թափառող կենդանիների վնասազերծման և դրանց թվաքանակի կառավարման միջոցառումների իրականացումը.
19) վերահսկում և ապահովում է անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքը սպասարկող անասնաբույժի միջոցով.
20) համակարգում է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում համայնքի սեփականություն հանդիսացող ոռոգման ցանցերի շահագործումը, դրանց շինարարությունը և վերանորոգումը.
21) բնապահպանության ոլորտի պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցնելուց հետո՝ Երևանի ավագանուն է ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար Երևանի բնապահպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ցանկը և դրանց իրականացման ժամանակացույցը.
22) ապահովում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված գործառույթների իրականացումը.
23) ապահովում է բնապահպանական պետական և համայնքային զարգացման ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Երևան քաղաքում.
24) աջակցում է Երևանի տարածքում գտնվող արգելոցների, արգելավայրերի հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, այդ տարածքում որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը.
25) քննարկում և համաձայնեցնում է տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացվող կանաչապատման և բարեկարգման նախագծերը.
26) վերլուծում է շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մթնոլորտային օդի, ստորերկրյա և մակերևութային ջրային ռեսուրսների աղտոտվածության, բարելավման կարիք ունեցող հողերի որակի մշտադիտարկման արդյունքները և մշակում է առաջարկություններ ցուցանիշների բարելավման վերաբերյալ:
27) իր լիազորությունների սահմաններում համաձայնեցնում է բնապահպանության ոլորտին վերաբերվող նախագծեր, ծրագրեր և այլ փաստաթղթեր.
28) բնապահպանական ծրագրերի իրականացման խնդիրներով համագործակցում է ոչ պետական կազմակերպությունների, միջազգային և հասարակական բնապահպանական ուղղվածություն ունեցող կազմակերպությունների հետ.
29) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը:
II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
11. Վարչության պետին և աշխատակիցներին «Համայնքային ծառայության մասին» օրենքի համաձայն աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում է նման լիազորությամբ օժտված պաշտոնատար անձը:
12. Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն։
13. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
14. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով։
15. Վարչության պետը՝
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և (կամ) վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3) հսկողություն է իրականացնում վարչության իրավասությանը վերաբերող որոշումների և կարգադրությունների կատարման նկատմամբ.
4) վարչության աշխատողների միջև կատարում է գործառույթների և պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ.
5) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում վարչության աշխատողներին խրախուսելու, ինչպես նաև առաջխաղացման կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
6) ներկայացնում է վարչությունն այլ մարմինների և կազմակերպությունների, քաղաքապետարանի ստորաբաժանումների հետ փոխհարաբերություններում.
7) ստորագրում է վարչության անունից տրվող փաստաթղթերը, ըստ անհրաժեշտության՝ նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
8) իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
16. Վարչության աշխատակիցները, համաձայն աշխատանքային պարտականությունների բաշխման, իրականացնում են իրենց լիազորություններն ու պաշտոնական պարտականությունները և հաշվետու են վարչության պետին:
III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
17. Վարչության գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը խմբ. 24.12.21 Հ. 4570-Ա)
Հավելված հ.7 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության
I. Ընդհանուր դրույթներ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ քաղաքապետարան) աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչությունը (այսուհետ վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին կամ քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի:
3. Վարչությանը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
3.1. Վարչությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան ապահովում է վարչական վարույթի իրականացումը։
(3.1-ին կետը լրաց. 11.03.20 հ. 943-Ա)
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան քաղաքի բյուջեից:
5. Վարչությունն ունի Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:
II. Վարչության նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները
6. Վարչության նպատակը եկամուտների հաշվառման և գանձման բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման, ինչպես նաև գույքահարկի ու հողի հարկի գանձման և տեղական հարկերի ու տուրքերի և իրենց մատուցած ծառայությունների դիմաց վճարների, Երևանի սեփականություն համարվող գույքի վարձակալությունից և օտարումից մուտքերի գանձման կազմակերպման և վերահսկման ապահովումն է։
7. Վարչության խնդիրներն ու գործառույթները եկամուտների հաշվառման և գանձման բնագավառում բխում են իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
8. Վարչությունը`
1) մշակում, կազմում և առաջարկություններ է ներկայացնում Երևան քաղաքի բյուջեի նախագծի վերաբերյալ.
2) մշակում և կազմում է Երևան քաղաքի և Երևանի վարչական շրջանների սեփական եկամուտների ցուցանիշների եռամսյա և ամսական բաշխումը.
3) իրականացնում է Երևան քաղաքում տեղական հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճար վճարողների (այսուհետ հարկատու) միասնական հաշվառում.
4) կազմակերպում է հարկատուների սպասարկումը (հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճար վճարողների իրազեկում, հաշվարկների, հայտարարագրերի, հաշվետվությունների, տեղեկանքների ընդունում, օրենքով սահմանված դեպքերում հաշվարկում)
5) մեթոդական և կազմակերպչական աշխատանքներ է իրականացնում Երևան քաղաքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին.
6) գանձապետական համակարգի միջոցով իրականացնում է Երևան քաղաքի բյուջեի փաստացի մուտքերի ամենօրյա հաշվառում, դրանց ճշտության ստուգում, սխալ մուտքագրված գումարների հաշվանցման հետ կապված փաստաթղթերի կազմում, ամենօրյա հավելվածների տրամադրում վարչական շրջաններ.
7) կանոնակարգում է Երևան քաղաքի վարչական շրջաններին հատկացվող գույքային հարկերի և աղբահանության վճարումների կանխիկ ընդունման անդորրագրերի` որպես խիստ հաշվառման փաստաթղթերի, տպագրության, հատկացման, հաշվառման և պահպանման աշխատանքների կազմակերպումը.
8) իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի` եկամտային մասն ապահովող, համապատասխան ստորաբաժանումներից, վարչություններից և գերատեսչություններից ներկայացված տեղեկությունների քննարկումն ու ամփոփումը.
9) նախապատրաստում և ապահովում է իր գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր.
10) իրականացնում է վարչության իրավասության սահմաններում այլ լիազորություններ։
III. Վարչության աշխատանքների կազմակերպումը
9. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
10. Վարչության կազմում գործում են երկու բաժիններ.
1) հարկային եկամուտների հաշվառման և գանձման բաժին, որը կանոնակարգում է Երևան քաղաքի հարկային եկամուտների հաշվառումն ու գանձումը,
2) ոչ հարկային եկամուտների հաշվառման և գանձման բաժին, որը կանոնակարգում է Երևան քաղաքի ոչ հարկային եկամուտների հաշվառումն ու գանձումը:
11,Վարչության պետին «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պաշտոնում նշանակում է և պաշտոնից ազատում է Երևանի քաղաքապետը:
12, Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
13. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության բաժնի պետերի, վարչության բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
14. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
15. Վարչության պետը`
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3) կատարում է վարչության գործունեության բնագավառում վարվող քաղաքականության մասով` քաղաքապետի, իսկ համայնքային ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով` աշխատակազմի քարտուղարի հանձնարարականները.
4) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում վարչության աշխատողներին խրախուսելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
5) լուծում է վարչության առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրներ, ընդունում որոշումներ.
6) աշխատակազմի ներսում իր լիազորությունների շրջանակներում շփվում է քաղաքապետի, Երևանի ավագանու անդամների, աշխատակազմում հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, աշխատակազմի քարտուղարի ինչպես նաև աշխատակազմի ստորաբաժանումների պետերի և այլ աշխատողների հետ.
7) աշխատակազմից դուրս շփվում և պարբերաբար հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, մասնակցում է ՀՀ և օտարերկրյա պետությունների, ՀՀ այլ համայնքների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպես նաև հանդես է գալիս առաջարկություններով, զեկույցներով և այլն.
8) քաղաքապետի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և աշխատակազմի ռազմավարական, կազմակերպական և մասնագիտական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին.
9) բացահայտում, վերլուծում և գնահատում է վարչության առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրները, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ ապահովում այդ աշխատանքների կատարումը.
10) մեթոդական օժանդակություն է ցուցաբերում Երևան քաղաքի վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումներին.
11) վարչության աշխատողների միջև կատարում է պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի.
12) ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
13) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը։
14) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում գործառույթներ:
(հավելվածը լրաց. 11.03.20 հ. 943-Ա)
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված հ. 7.1 Երևանի քաղաքապետի2015 թվականի հունիսի 4-ի Հ. 1704-Ա որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության
1. Ընդհանուր դրույթներ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ քաղաքապետարան) աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին։
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին։
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով։
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան քաղաքի բյուջեից։
5. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր։
6. Վարչության կազմում գործում է 2 բաժին.
1) Երեխաների պաշտպանության,
2) Սոցիալական պաշտպանության։
2. Վարչության նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները
7. Վարչության նպատակը երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
8. Վարչությունն օրենքով սահմանված կարգով լուծում է իր առջև դրված հետևյալ խնդիրները՝
1) Երևան քաղաքում իրականացնում է երեխաների և սոցիալական պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացման ապահովումը,
2) աջակցում է Երևան քաղաքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների պաշտպանության ապահովմանը,
3) Երևան քաղաքում ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների իրացման համար օրենքներով սահմանված սկզբունքների կիրառման արդյունավետությունը,
4) երեխայի և սոցիալական պաշտպանության նպատակով ներգրավում է միջազգային, հասարակական և բարեգործական կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց՝ համագործակցության և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար։
9. Վարչության գործառույթները բխում են երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում օրենսգրքերով, օրենքներով և այլ իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և ուղղված են դրանց արդյունավետ իրականացմանը։ Վարչությունը Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության քաղաքականությունն իրականացնելիս համագործակցում է պետական մարմինների, միջազգային, հասարակական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ։
10. Վարչությունը, համայնքի իրավասությունների շրջանակներում իր նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) ապահովում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության քաղաքականության իրականացումը, Երևանի քաղաքապետին է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ուղղությամբ,
2) աջակցում է Երևան քաղաքում երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությանը,
3) մշակում և իրականացնում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված ծրագրեր,
4) երեխայի նկատմամբ բռնության, մարդու կամ երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման, ընտանիքում բռնության դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ համագործակցում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է ուղղորդում,
5) համագործակցում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում ծրագրեր իրականացնող, ինչպես նաև ծառայություններ մատուցող հաստատությունների և կազմակերպությունների հետ և աջակցում դրանց գործունեությանը,
6) իրականացնում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում ծրագրերի մշտադիտարկումը, գնահատումը, հավաքագրում, ինչպես նաև վերլուծում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառի խնդիրները, որոնց հիման վրա մշակում և իրականացնում է տեղական սոցիալական ծրագրեր,
7) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով՝ մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը,
8) քաղաքապետարանի, ինչպես նաև քաղաքապետարանի համագործակցությամբ այլ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող սոցիալական ծրագրերի նկատմամբ իրականացնում է մշտադիտարկում, գնահատում սոցիալական ծրագրերի արդյունավետությունը և դրա հիման վրա առաջարկություն ներկայացնում այդ ծրագրերի շարունակելիության, փոփոխման, լրացման կամ դադարեցման վերաբերյալ,
9) իր իրավասության սահմաններում մասնակցում է Երևան քաղաքի երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառի բյուջեի մշակմանը,
10) Երևանի քաղաքապետի կամ համապատասխան տեղակալի հանձնարարությամբ մասնակցում է քաղաքապետարանի աշխատակազմի ռազմավարական, կազմակերպական և մասնագիտական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, ինչպես նաև առկա խնդիրներին տալիս համապատասխան լուծումներ,
11) աջակցում է Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինների (այսուհետ՝ վարչական շրջանի բաժիններ), ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների մեթոդական և մասնագիտական գործունեությանը,
12) ապահովում է սոցիալական պաշտպանության բնագավառում պետության կողմից պատվիրակված ծառայությունները և իրականացնում հսկողություն ու մշտադիտարկում օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով,
13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ վերապահված այլ լիազորություններ։
11. Երեխաների պաշտպանության բաժինը, Վարչության նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) աջակցում է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը,
2) երեխայի նկատմամբ բռնության դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ համագործակցում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում բռնության ենթարկված երեխային կամ դեպքը,
3) վարում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տեղեկատվական համակարգը, համագործակցում է նմանատիպ այլ համակարգեր սպասարկող կազմակերպությունների հետ,
4) իրականացնում է որդեգրման ենթակա երեխաների հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
5) Երևան քաղաքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից երեխայի որդեգրման գործընթացում իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորությունները,
6) Երևան քաղաքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնելու դեպքում իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորությունները,
7) ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած, ինչպես նաև հանցագործությունից տուժած երեխաների տեղավորման խնդիրները,
8) աջակցում է Երևան քաղաքում թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխաների պաշտպանության և կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխային կամ դեպքը,
9) երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին է ներկայացնում բաժնի գործունեության մասին տարեկան հաշվետվություն,
10) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում, խնամքի տրամադրման վերաբերյալ կատարում ուսումնասիրություն և տրամադրում համապատասխան եզրակացություն, ինչպես նաև իրականացնում է օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ,
11) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդության հիման վրա կազմակերպում է առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը,
12) վարչական շրջանի բաժինների միջոցով իրականացնում է խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում բնակվող երեխայի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողություն,
13) վարչական շրջանի բաժինների միջոցով աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերմանը՝ դրանց բացակայության դեպքերում,
14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ։
12. Սոցիալական պաշտպանության բաժինը, Վարչության նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը,
2) հայտնաբերում է սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին,
3) սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին՝ դժվարություններ հաղթահարելու իրենց կարողությունները զարգացնելու, ինչպես նաև կարիքների բավարարման նպատակով՝ մշակում և իրականացնում է սոցիալական ծրագիր,
4) աջակցում է համայնքում ծնելիության և բազմազավակության խթանմանը,
5) մշակում և իրականացնում է պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի կամ նրա ընտանիքի, ինչպես նաև մեծ Հայրենական մեծ պատերազմի մասնակցի և նրան հավասարեցված անձանց համար սոցիալական աջակցության ծրագրեր,
6) աջակցում է Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական կյանքին մասնակցության խթանմանը, ինչպես նաև իրականացնում է համապատասխան ծրագրեր հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովելու ուղղությամբ,
7) միջոցառումներ է ձեռնարկում Երևան քաղաքում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ,
8) աջակցում է Երևան քաղաքում ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում բռնության կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում ընտանիքում բռնության ենթարկված անձին կամ դեպքը,
9) աջակցում է Երևան քաղաքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց պաշտպանության և մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձին կամ դեպքը,
10) աջակցում է Երևան քաղաքում փախստականների ինտեգրմանը,
11) կազմակերպում է քաղաքային սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը,
12) ապահովում է Երևան քաղաքում բարեգործական ծրագրեր իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հետ սոցիալական գործընկերությունը,
13) Երևանի ավագանու հաստատված կարգի համաձայն իրականացնում է կամավոր խնդիրների լուծման նպատակով սոցիալական աջակցության ծրագրեր,
14) հավաքագրում և վերլուծում է Երևան քաղաքում սոցիալական պաշտպանության բնագավառի խնդիրները, որոնց հիման վրա մշակում և իրականացնում է տեղական սոցիալական ծրագրեր,
15) կազմակերպում է սոցիալական պաշտպանության բնագավառում Երևանի քաղաքապետին կից ստեղծված հանձնաժողովների և խորհուրդների աշխատանքները՝ օրենքով սահմանված կարգով,
16) համայնքի սոցիալական աշխատողի միջոցով իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններ,
17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ։
3. Վարչության աշխատանքների կազմակերպումը
13. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևան քաղաքի ավագանին։
14. Վարչության պետին և ծառայողներին աշխատանքի նշանակում և ազատում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիազորված պաշտոնատար անձը։
15. Վարչության գործունեությունը ղեկավարում է Վարչության պետը և կրում պատասխանատվություն Վարչության գործունեության համար։
16. Վարչության պետի, Վարչության բաժնի պետերի, Վարչության բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով սահմանվում են տվյալ համայնքային ծառայողի պաշտոնի անձնագրով։
17. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
18. Վարչության պետը.
1) ապահովում է Վարչության իրավասությանը վերաբերող օրենքների և այլ իրավական ակտերի, երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառի կառավարման պետական լիազոր մարմինների, Երևանի քաղաքապետի և Վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը,
2) հսկողություն է իրականացնում Վարչության իրավասությանը վերաբերող որոշումների ու կարգադրությունների կատարման նկատմամբ,
3) Վարչության բաժինների պետերի և Վարչության մյուս ծառայողների միջև կատարում է գործառույթների և պարտականությունների բաշխում, ծառայողներին տալիս է պարտադիր կատարման ծառայողական ցուցումներ և հանձնարարություններ,
4) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում Վարչության ծառայողներին խրախուսելու, ինչպես նաև առաջխաղացման կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ,
5) ներկայացնում է Վարչությունն այլ մարմինների և կազմակերպությունների, քաղաքապետարանի ստորաբաժանումների հետ փոխհարաբերություններում,
6) ստորագրում է Վարչության անունից տրվող փաստաթղթերը, ըստ անհրաժեշտության նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը,
7) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,
8) համակարգում և ղեկավարում է Վարչության աշխատանքները,
9) մասնակցում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության հարցերի քննարկմանը և քաղաքականության ձևավորմանը,
10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
(հավելվածը լրաց. 30.08.22 հ. 3131-Ա)
Հավելված հ.8 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության
1. Ընդհանուր դրույթներ
1. Երևանի քաղաքապետարանի/այսուհետ՝ քաղաքապետարան/ աշխատակազմի իրավաբանական վարչությունը /հետագայում` Վարչություն/ քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Վարչության աշխատանքների համակարգումը իրականացնում է Երևանի քաղաքապետը:
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով(այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան ապահովում է վարչական վարույթի իրականացումը։
5. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևանի բյուջեից:
6. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:
2. Վարչության նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները
7. Վարչության նպատակը` Երևանի քաղաքապետի լիազորությունների իրականացման ընթացքում իրավական բնույթի հարցերի լուծման ապահովումն է։
8. Վարչության խնդիրներն ու գործառույթները բխում են օրինականության ապահովման և իրավական բնույթի հարցերի լուծման բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը։
9. Վարչությունը`
1) ապահովում է քաղաքապետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, Երևանի ենթակայության կազմակերպությունների իրավական աջակցությունը.
2) մշակում է իրավական ակտերի, պայմանագրերի նախագծեր.
3) այլ մարմինների կողմից Երևանի քաղաքապետի քննարկմանը ներկայացված իրավական ակտերի, քաղաքաքապետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից Երևան քաղաքի ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ տալիս է եզրակացություններ.
4) ստուգում է Երևանի քաղաքապետին ներկայացվող որոշումների և կարգադրությունների նախագծերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և նշագրում դրանք.
5) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից մշակվող պայմանագրերի նախագծերի վերաբերյալ տալիս է եզրակացություններ, հաստատված պայմանագրերը հաշվառում և գրանցում է պայմանագրերի հաշվառման գրքում.
6) քաղաքապետարանում քննարկվող իրավական լուծումներ պահանջող հարցերի վերաբերյալ տալիս է մասնագիտական եզրակացություններ.
7) ուսումնասիրում է Երևանի քաղաքային համայնքին առնչվող օրենսդրական դաշտը և ներկայացնում օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ.
8) աջակցում է ՀՀ իրավական ակտերի կենսագործմանն ուղղված քաղաքապետարանի աշխատակազմում տարվող աշխատանքներին.
9) ապահովում է Երևանի քաղաքային համայնքի և քաղաքապետարանի աշխատակազմի շահերի պաշտպանությունը ՀՀ դատական մարմիններում, ԴԱՀԿ ծառայությունում.
10) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս քաղաքացիների և կազմակերպությունների այն առաջարկություններին, դիմումներին և գանգատներին, որոնց քննարկումը հանձնարարված է Վարչությանը.
11) ապահովում է Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի այն որոշումների ու Երևանի քաղաքապետի այն կարգադրությունների կատարման ընթացքը և /կամ/ կատարման հսկողությունը, որոնք վերաբերվում են քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական բնույթի գործառույթներին.
12) Երևանի քաղաքապետին և քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ Վարչության իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
13) աջակցում է Երևանի քաղաքապետին « Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի գործունեության համակարգման գործում.
14) իրականացնում է Երևանի քաղաքապետի որոշումներով և հանձնարարականներով իրեն վերապահված այլ լիազորություններ.
15) Վարչությունն իրավասու է քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից, կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից ստանալ իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ.
16) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը։
3. Վարչության աշխատանքների կազմակերպումը
10. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևան քաղաքի ավագանին:
11. Վարչության կազմում գործում են 4 բաժիններ.
1) նորմատիվ իրավական ակտերի մշակման և իրավական փորձաքննության,
2) դատական ներկայացուցչության ապահովման,
3) քաղաքապետարանի առանձնացված ստորաբաժանումներում և կազմակերպություններում իրավաբանական աշխատանքների համակարգման,
4) բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության:
12. Վարչության պետին և վարչության աշխատակիցներին աշխատանքի նշանակում և ազատում է «Համայնքային ծառայության մասին » ՀՀ օրենքով նման լիազորությամբ օժտված պաշտոնատար անձը:
13. Վարչության գործունեությունը ղեկավարում է Վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
14. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության բաժնի պետերի, վարչության բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով:
15. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
16. Վարչության պետը`
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3) մշակում և /կամ/ նախապատրաստում է Երևանի ավագանու, քաղաքապետի, ինչպես նաև Երևան համայնքին վերաբերող այլ մարմինների կողմից ընդունման ենթակա իրավական ակտերի, այդ թվում` նորմատիվ, նախագծեր, եզրակացություն տալիս համանման իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
4) մշակում և /կամ/ նախապատրաստում է համապատասխան պայմանագրերի, փաստաթղթերի և տեղեկանքների նախագծեր, եզրակացություն տալիս վարչություն ներկայացված պայմանագրերի, փաստաթղթերի և տեղեկանքների նախագծերի վերաբերյալ.
5) ուսումնասիրում է Երևան համայնքին, Երևանում տեղական ինքնակառավարմանն ու տարածքային կառավարմանը առնչվող իրավաբանական բնույթի հարցերը և տալիս /առաջարկում/ համապատասխան լուծումներ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, մասնակցում Երևանի ավագանու նիստերին և համապատասխան հանձնաժողովների աշխատանքներին.
6) առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետին` քաղաքապետարանում, այդ թվում` առանձնացված ստորաբաժանումներում, Երևանի ենթակայության կազմակերպություններում իրավական ակտերի, այդ թվում` Երևանի ավագանու ու քաղաքապետի, պահանջների կատարման համար անհրաժեշտ գործառույթների իրականացման մասին.
7) իր լիազորությունների և տրված հանձնարարականների շրջանակում սահմանված կարգին համապատասխան ապահովում է վարչական վարույթի և /կամ/ վարչարարության իրականացումը.
8) կազմակերպում է վարչության աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ վարչության պետի տեղակալին և բաժինների պետերին, վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.
9) քաղաքապետին և աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է վարչության աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, վարչության լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
10) աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` իր վարչության համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է վարչության համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
11) ստորագրում է իր և վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
12) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքների ներկայացնումը.
13) քաղաքապետին առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով, աշխատակազմի և վարչության կանոնադրություններով նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ.
14) աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում վարչության համայնքային ծառայողների նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժերի միջոցներ կիրառելու մասին առաջարկություններ.
15) քաղաքապետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն վարչության իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ.
16) ապահովում է Երևանի ավագանու որոշումների, քաղաքապետի որոշումների, կարգադրությունների, ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է քաղաքապետին ու աշխատակազմի քարտուղարին.
17) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
18) աշխատակազմի քարտուղարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ` վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
19) վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև աշխատակազմի քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
20) ըստ անհրաժեշտության քաղաքապետին ներկայացնում է համապատասխան զեկուցումներ` իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
21) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
17. Վարչության պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված հ.9 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ քաղաքապետարան) աշխատակազմի հանրակրթության վարչությունը (այսուհետ՝ վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին կամ քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի:
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով(այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից հատկացված միջոցների հաշվին:
5. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:
II ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Վարչության նպատակը կրթության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների, ինչպես նաև պետական կրթական քաղաքականության իրականացման ապահովումն է:
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են կրթության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
8. Վարչությունը՝
1) մշակում է կրթության բնագավառում Երևանի ավագանու, քաղաքապետի կողմից պետական կրթական քաղաքականության իրականացմանն ուղղված որոշումների և կարգադրությունների նախագծեր,
2) ապահովում է Երևանի ավագանու, քաղաքապետի որոշումների և կարգադրությունների, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հրամանների պահանջների կատարումն ու հսկողությունը,
3) ապահովում է Երևանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում /ՀՈԱԿ, ՊՈԱԿ այսուհետ՝ ուսումնական հաստատություն/ պետական կրթական քաղաքականության իրականացումը,
4) վերահսկողություն է իրականացնում քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների բնականոն գործունեության ապահովման նկատմամբ,
5) վերահսկում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը` հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան,
6) համակարգում և վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություն, ինչպես նաև վարում է նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումը,
7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցկացնում է պետական ուսումնական հաստատության տնօրենի և մանկավարժական աշխատողի ատեստավորումը,
8) ապահովում է «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողի փոխադրման և ավարտման կարգի» պահանջները,
9) վերահսկում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական և նորարարական հնարավոր գործունեության իրականացման ընթացքը,
10) ապահովում է նախադպրոցական տարիքի երեխաների առողջապահական խնդիրների լուծման գործընթացը,
11) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը,
12) վերահսկողություն է իրականացնում ուսումնական հաստատությանն ամրացված պետական և համայնքային սեփականության օգտագործման և պահպանության, ինչպես նաև պետական ուսումնական հաստատության սեփականության պահպանության նկատմամբ,
13) մշակում է կրթության բնագավառում ՀՀ օրենսդրության պահանջների կատարումն ապահովող մեթոդական նամակներ, կրթության որակի բարձրացմանը նպաստող առաջարկություններ, աշխատանքային ծրագրեր,
14) մշակում է քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական, հատուկ հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցի զարգացման, Երևան քաղաքի տարածքում նոր ուսումնական հաստատությունների ստեղծման, տեղաբաշխման ծրագրեր,
15) իրականացնում է քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական, հատուկ հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի հարստացման, ուսումնամեթոդական ժամանակակից տեխնոլոգիաներով, ձեռնարկներով, դասագրքերով ու նորմատիվային փաստաթղթերով ապահովմանն ուղղված աշխատանքները,
16) կազմակերպում է կրթական ոլորտի խնդիրներին համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, ինչպես նաև ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաներ, դպրոցականների մարզական առաջնություններ, ուսումնադաստիարակչական և ռազմահայրենասիրական բնույթի այլ միջոցառումներ,
17) օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս քաղաքացիների և կազմակերպությունների այն առաջարկություններին, դիմումներին ու բողոքներին, որոնց քննարկումը հանձնարարված է վարչությանը,
18) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը,
19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
III ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևան քաղաքի ավագանին:
10. Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կազմում գործում են 2 բաժիններ.
1) դպրոցական,
2) նախադպրոցական կրթության։
11. Վարչության պետին և վարչության աշխատակիցներին աշխատանքի նշանակում և ազատում է «Համայնքային ծառայության մասին » ՀՀ օրենքով նման լիազորությամբ օժտված պաշտոնատար անձը:
12. Վարչության գործունեությունը ղեկավարում է Վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
13. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության բաժնի պետերի, վարչության բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով:
14. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
15. Վարչության պետը՝
1) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
2) հսկողություն է իրականացնում վարչության իրավասությանը վերաբերող որոշումների ու կարգադրությունների կատարման նկատմամբ,
3) վարչության բաժինների պետերի և վարչության մյուս աշխատողների միջև կատարում է գործառույթների և պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ,
4) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում վարչության աշխատողներին խրախուսելու, ինչպես նաև առաջխաղացման կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ,
5) ներկայացնում է վարչությունը այլ մարմինների և կազմակերպությունների, քաղաքապետարանի ստորաբաժանումների հետ փոխհարաբերություններում,
6) ստորագրում է վարչության անունից տրվող փաստաթղթերը, ըստ անհրաժեշտության՝ նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը,
7) իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված լիազորություններ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված հ.10 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության
I. Ընղհանուր դրոււթներ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ քաղաքապետարան) աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունը (այսուհետ՝ վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին։
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին կամ քաղաքապետարանի ղեկավար պաշտոնատար անձի:
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով(այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից։
5. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կլոր կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր։
II. Վարչության նպատակը, խնդիրներն ու հիմնական գործառույթները
6. Վարչության նպատակը կոմունալ տնտեսության բնագավառում Երևանի քաղաքապետին օրենքով վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են կոմունալ տնտեսության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
8. Վարչությունը՝
1) համագործակցելով հանրապետության գործադիր մարմինների հետ մշակում է Երևան քաղաքի տարածքում կոմունալ տնտեսության ոլորտներում Երևանի ավագանու, քաղաքապետի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացմանն ուղղված ծրագրեր, քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների նախագծեր և սահմանված կարգով պատվիրում է նշված բնագավառին վերաբերվող աշխատանքներ.
2) պատվիրատու է հանդիսանում քաղաքապետարանի ծրագրով իրականացվող կոմունալ տնտեսության բնագավառին վերաբերվող աշխատանքների։ Մասնակցում է իր կողմից համակարգվող բնագավառին վերաբերվող պետական ծրագրերի մշակմանը և իր լրազորությունների շրջանակներում ապահովում Է դրանց իրականացումը Երևան քաղաքի վարչական տարածքում.
3) կազմակերպում է Երևանի սեփականություն համարվող հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, գազի, ջեռուցման ցանցերի և ճարտարագիտական այլ կառույցների շահագործումը.
4) կազմակերպում է մայրաքաղաքի փողոցների, հրապարակների, այգիների, ընդհանուր օգտագործման այլ հասարակական վայրերի սանիտարական մաքրումը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերից և մասնավոր տնատիրություններից կատարվող աղբահանության աշխատանքները.
5) հսկողություն է իրականացնում Երևանի վարչական տարածքում գործող սանիտարական մաքրման և աղբահանության ընկերությունների կողմից կատարված աշխատանքների նկատմամբ.
6) իրականացնում է Նուբարաշենի աղբավայրը վարձակալությամբ շահագործող «Էրեբունի մաքրություն» ՍՊԸ կողմից պայմանագրային պարտավորությունների հսկողություն.
7) կառավարում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, էլեկտրացանցեր, գազի, ջեռուցման ցանցերի եւ ճարտարագիտական այլ կառույցների շահագործումր։
8) համագործակցում է կենսաապահովման ոլորտի՝ գազի, էլեկտրացանցերի և կապի Երևան քաղաքի համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների հետ.
9) մեթոդական օժանդակություն է ցուցաբերում Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան բաժիններին.
10) վարչության ծրագրով վերահսկում և համակարգում է Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» և «Գերատեսչական շենքերի պահպանում և շահագործում» ՓԲ ընկերությունների գործունեությունը։
11) իրականացնում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններից բխող գործառույթներ.
12) վերահսկում և մասնակցություն է ցուցաբերում համատիրություններին տրամադրվող վարկային և աջակցման ծրագրերին՝ շահառուների միջև հուշագրի առկայության դեպքում։
13) ԶԼՄ-ների միջոցով պարբերաբար իրազեկում է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին ու շինությունների սեփականատերերին՝ իրենց լիազորությունների /իրավունքների և պարտականությունների/ մասին և իրականացնում սեփականատերերի իրավունքների պաշտպանություն։
14) վերահսկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին /համատիրություններին/ ներկայացվող պահանջների կատարումը և խախտումներ հայտնաբերելու դեպքում միջնորդում է Երևանի քաղաքապետին՝ խախտումներ թույլտվողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով պատժամիջոցներ կիրառելու համար։
15) աջակցում է բազաբնակարան շենքերի կառավարման մարմինների ղեկավար անձնակազմի վերապատրաստմանը՝ դասընթացների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպման միջոցով և մատուցում է խորհրդատվական ծառայություն։
16) վերահսկում է վարչության կողմից համակարգվող ընկերությունների գործունեությունը՝ նրանց հաշվեկշռում գտնվող շենքերի, շինությունների, ինչպես նաև հիմնական և շրջանառու միջոցների պահպանման և շահագործման ուղղությամբ։
17) նպաստում է Երևան քաղաքում ՀՀ կառավարության կողմից մշակված բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության իրականացմանը՝ կենտրոնացված, լոկալ և անհատական ջեռուցման համակարգերի վերականգնման և ընդլայնման ծրագրերի իրագործմամբ։
18) աջակցում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններին քաղաքի սանմաքրման և աղբահանության գործառույթների իրականացման, քաղաքի ջրամատակարարման աղբյուրների, ջրավազանների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս։
19) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը։
III. Վարչության աշխատանքների կազմակերպումը
9. Վարչության կառուցվածքը և հաստիքացուցակը Երևանի քաղաքապետի ներկայացմամբ սահմանում է Երևանի ավագանին։
10. Վարչության կազմում գործում են 3 բաժիններ.
1) աղբահանության և սանմաքրման,
2) կենսաապահովման,
3) համատիրությունների հետ աշխատանքի։
11. Վարչության պետին և աշխատակիցներին աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նման լիազորություն ունեցող պաշտոնատար անձը։
12. Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն։
13. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության բաժնի պետերի, վարչության բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
14. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
15. Վարչության պետը
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3) վարչության աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում Է խրախուսման և կարգապահական տույժի.
4) ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
5) իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ։
IV. Վարչության աշխատանքների դադարեցումը
16. Վարչության գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված հ.11 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության
I. Ընդհանուր դրույթներ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ քաղաքապետարան) աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը /այսուհետ՝ վարչություն/ քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին։
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկին, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին կամ քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի:
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան ապահովում է վարչական վարույթի իրականցումը։
5. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան քաղաքի բյուջեից քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսավորման համար հատկացված միջոցների հաշվին։
6. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր։
II Վարչության նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները
7. Վարչության նպատակը քաղաքաշինության բնագավառում Երևանի քաղաքապետին օրենքով վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
8. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
9. Վարչությունը՝
1) Երևանի գլխավոր հատակագծին և քաղաքաշինական այլ ծրագրային փաստաթղթերին համապատասխան կազմակերպում է հողերի տրամադրման, հողօգտագործման սահմանների ճշտման գործառույթներ.
2) իրականացնում է Երևան քաղաքի առանձին հատվածների, քաղաքաշինական համալիրների, շենքերի ու շինությունների կառուցման, վերակառուցման հետ կապված քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման գործառույթները.
3) ներկայացնում է առաջարկություններ քաղաքաշինական գործունեության կանոնակարգման կատարելագործման ուղղությամբ.
4) իր գործառույթների շրջանակներում, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով նախապատրաստում է Երևանի ավագանու և քաղաքապետի որոշման նախագծերը.
5) քննարկում է շենքեր և շինություններ կառուցելու համար հող հատկացնելու մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հայտերը և դիմումները.
6) քննարկում է շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հայտերը և դիմումները.
7) իր գործառույթների շրջանակներում մշակում է հողերի տրամադրման կամ օտարման մրցույթների և աճուրդների անցկացման համար հիմք հանդիսացող քաղաքաշինական փաստաթղթերը.
8) ապահովում է պետական, Երևան համայնքի և մասնավոր սեփականություն հանդիսացող հողերի վրա շենքեր և շինություններ կառուցելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմումը և սահմանված կարգով հաստատման ներկայացումը.
9) համաձայնեցման է նախապատրաստում շենքերի և շինությունների կառուցման նախագծերը.
10) Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հանձնարարությունների և ցուցումների հիման վրա իրականացնում է պետական, Երևան համայնքի և մասնավոր սեփականություն հանդիսացող հողերում կառուցապատման այլ խնդիրներ.
11) ապահովում է շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման նախագծերի մշակման հիմք հանդիսացող ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմումը և սահմանված կարգով ներկայացնում հաստատման.
12) համաձայնեցման է նախապատրաստում շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման նախագծերը.
13) ապահովում է հողամասերի, շենքերի և շինությունների ինժեներական սպասարկման համար անհրաժեշտ արտաքին հաղորդակցուղիների ցանցերի հետ կապված խնդիրների քննարկումը և սահմանված կարգով համաձայնեցումը.
14) ուսումնասիրում և նախապատրաստում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների, բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերում, այդ թվում՝ շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման, ինչպես նաև պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում այդ կառույցների օրինականացման և տնօրինման վերաբերյալ քաղաքաշինական եզրակացությունները, իրականացնում է ինքնակամ զբաղեցրած հողամասերի գույքագրումը և չափագրումը, տրամադրում է հողամասերի գլխավոր հատակագծերը.
15) ուսումնասիրում է Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների նկատմամբ իրավունքների վերականգնման վերաբերյալ քաղաքացիների դիմումները և նախապատրաստում է դրանց վերաբերյալ քաղաքաշինական եզրակացություններ.
16) համաձայնեցնում է արտաքին հաղորդակցուղների ցանցերի նախագծերը.
17) աջակցում է Երևանի քաղաքապետին քաղաքապետարանի քաղաքաշինության բնագավառում գործող «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի գործունեության համակարգման գործում.
18) ապահովում է Երևանի քաղաքապետի, վարչության աշխատանքները համակարգողի և աշխատակազմի քարտուղարի համապատասխանաբար որոշումների, կարգադրությունների, հանձնարարությունների կատարումը.
19) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը։
III Վարչության աշխատանքների կազմակերպումը
10. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
3. Վարչության կազմում գործում են հինգ բաժիններ.
1) Հողհատկացման և հողօգտագործման,
2) Քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման,
3) Քաղաքաշինական վերլուծությունների և տեղեկատվության ապահովման,
4) Ինժեներական ենթակառուցվածքների,
5) Կառուցապատման ծրագրերի մշակման և ձևակերպման։
11. Վարչության պետին «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պաշտոնում նշանակում է և պաշտոնից ազատում է Երևանի քաղաքապետը:
12. Վարչության գործունեության գործունեության կազմակերպումն ու ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
13. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության բաժնի պետերի, վարչության բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
14. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
15. Վարչության պետն անիմջականորեն ենթակա և հաշվետու է աշխատակազմի քարտուղարին։
16. Վարչության պետը՝
1) իր իրավասության շրջանակում կազմակերպում է վարչության գործունեությունը,
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը,
3) ներկայացնում է առաջարկություն քաղաքաշինական գործունեության կանոնակարգման վերաբերյալ,
4) ապահովում է հողհատկացման և հողօգտագործման վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց հայտերի, դիմումների, գրությունների ուսումնասիրությունը, տալիս է դրանց մասին եզրակացություն և Երևանի քաղաքապետի քննարկմանն է ներկայացնում Երևանի քաղաքապետի որոշման նախագծերը,
5) ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի ավագանու, Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը,
6) ապահովում է շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց հայտերի ուսումնասիրությունը, նախապատրաստում է նախագծերի մշակման համար հիմք հանդիսացող ճարտարապետահատակագծային առաջադրանքներ և շինարարության (քանդման) թույլտվություններ,
7) համաձայնեցման է ներկայացնում ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա մշակված նախագծերը,
8) մասնակցում է քաղաքի կառուցապատման ծրագրերի մշակմանը և ձևակերպմանը,
9) Երևանի քաղաքապետի, վարչության աշխատանքները համակարգողի և աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը,
10) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն,
11) մշակում և Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին ու աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում վարչության աշխատանքային ծրագրերը,
12) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ։
IV Վարչության գործունեության դադարեցումը
17. Վարչության գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված հ.12 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևանի քաղաքապետարանի /այսուհետ` քաղաքապետարան/ աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչութ-յունը /այսուհետ` Վարչություն/ քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին։
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին կամ քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի։
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից հատկացված միջոցների հաշվին։
5. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր
2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Վարչության նպատակը մշակույթի և տուրիզմի բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են մշակույթի և տուրիզմի բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
8. Վարչության հիմնական խնդիրներն են.
1) Ապահովել մայրաքաղաքի մշակութային ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործումը։
2) Ստեղծել իրատեսական հնարավորություններ մայրաքաղաքի մշակութային և տուրիստական կյանքին վերաբերվող ամբողջ տեղեկատվության կենտրոնացման, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետ մասնագիտական, գործնական լայն համագործակցության համար։
3) Վարչության գործառույթները բխում են մշակույթի և տուրիզմի բնագավառում ՀՀ օրենսդրությամբ Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը։
9. Վարչությունը`
1) կազմակերպում և հսկում է քաղաքապետարանի ենթակայության մշակութային հաստատությունների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում դրանց վերակազմակերպման, լուծարման, նորերի ստեղծման վերաբերյալ,
2) ապահովում է մշակութային հաստատությունների կողմից ուսումնական ծրագրերի և դասաժամերի նպատակային կիրառումը,
3) առաջարկություններ է ներկայացնում մշակութային հաստատություններում պետական պատվերների բաշխման վերաբերյալ,
4) վերահսկում է քաղաքային ենթակայության մշակութային հաստատություններում վճարովի ծառայությունների իրականացման գործընթացը և համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը։ Իրականացնում է ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ,
5) կազմակերպում է համաքաղաքային մշակութային և տուրիզմի զարգացմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև պետական, ազգային տոներին նվիրված զանգվածային միջոցառումներ,
6) Երևան քաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ համագործակցության միջոցով ապահովում է Երևան քաղաքում մշակութային և տուրիզմի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրագործման ներդաշնակ և օրենսդրական պահանջներին համապատասխանող գործունեություն,
7) առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետարանի ենթակայության մշակութային կազմակերպությունների, հանգստի գոտիների ստեղծման, պահպանման ու շահագործման վերաբերյալ,
8) Երևանի քաղաքապետի հաստատմանն է ներկայացնում Երևան քաղաքում տուրիզմի ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, ինչպես նաև առաջարկներ է ներկայացնում Երևան քաղաքում տուրիզմի ոլորտի քաղաքականության մշակման, պետական մարմինների հետ համատեղ ծրագրերի իրագործման վերաբերյալ,
9) համագործակցում է Երևան քաղաքի տարածքում գործող ոչ պետական մշակութային, տուրիստական ընկերությունների, մասնագիտացված բուհերի և հասարակական կազմակերպությունների հետ,
10) Համագործակցում է Երևան քաղաքի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների հետ,
11) ապահովում և վերահսկում է քաղաքապետարանի ենթակայության մշակութային հաստատություններին` ՀՀ պետական և Երևան քաղաքի բյուջեներից կատարվող հատկացումերի բաշխումը և նպատակային օգտագործումը։
12) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը։
3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևան քաղաքի ավագանին:
11. Վարչության կազմում գործում են 2 բաժիններ.
1) մշակույթի բաժին,
2) տուրիզմի բաժին։
12. Վարչության պետին և վարչության աշխատակիցներին աշխատանքի նշանակում և ազատում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նման լիազորություն ունեցող պաշտոնատար անձը։
13. Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում պատասխանատվություն։
14.Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության բաժնի պետերի, վարչության բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
15. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
16. Վարչության պետը`
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3) վարչության աշխատողների միջև կատարում է պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի.
4) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում վարչության կողմից համակարգվող հաստատությունների ղեկավար կադրերի նշանակման համար.
5) ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
6) իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված հ.13 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության
1. Ընդհանուր դրույթներ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ քաղաքապետարան) աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունը (այսուհետ՝ վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին։
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին, կամ քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի։
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝ ապահովում է վարչական վարույթի իրականացումը։
5. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից:
6. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:
2. Վարչության նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները
7. Վարչության նպատակը շինարարության և բարեկարգման բնագավառներում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
8. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են շինարարության և բարեկարգման բնագավառներում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
9. Վարչությունը.
1) համագործակցելով հանրապետության գործադիր մարմինների հետ, մշակում է Երևան քաղաքի տարածքում շինարարության և բարեկարգման ոլորտներում Երևանի քաղաքապետի կողմից տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված ծրագրային որոշումների ու կարգադրությունների նախագծերը և սահմանված կարգով պատվիրվում է նշված բնագավառին վերաբերվող աշխատանքներ,
2) վարչությունը հանդիսանում է պատվիրատու քաղաքապետարանի ծրագրով իրականացվող շինարարության և բարեկարգման բնագավառերում շինարարական, նախագծա–նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների և հեղինակային հսկողության ծառայությունների, մասնակցում է իր կողմից համակարգվող բնագավառներին վերաբերվող պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը Երևան քաղաքի տարածքում,
3) կազմակերպում է Երևան քաղաքի ճանապարհների, կամուրջների, քաղաքապետարանի ծրագրով կառուցվող նոր շենքերի և շինությունների շինարարությունը, երրորդ աստիճանի վնասվածության բազմաբնակարան շենքերի վերականգնման–ամրացման, հենապատերի վերանորոգման, փողոցների հիմնանորոգման և վերակառուցման, ասֆալտբետոնյա ծածկի ընթացիկ նորոգման և հիմնանորոգման, հետիոտն անցումների վերանորոգման, Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հուշարձանների պահպանման, նորոգման և հարակից տարածքների բարեկարգման, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային կենտրոնների հիմնանորոգման և ջեռուցման համակարգերի կառուցման աշխատանքները, աջակցում է հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը,
4) վերահսկում ու համակարգում է Երևան քաղաքի տարածքում քաղաքապետարանի ծրագրով իրականացվող շինարարության, բարեկարգման, ջրային կառույցների, կամուրջների և կամրջային կառուցվածքների սպասարկման ու շահագործման ծառայությունները,
5) աջակցում է Երևանի միջով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը,
6) իրականացնում է քաղաքային նշանակության գոյություն ունեցող քաղաքաշինական օբյեկտներում հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժման համար պայմաններ ստեղծելու ծրագիր,
7) վերահսկում է վարչության կողմից համակարգվող «Ջրային կառույցների» ՓԲ ընկերության գործունեությունը, հաշվեկշռում գտնվող շենքերի, շինությունների պահպանումն ու շահագործումը։
3. Վարչության աշխատանքների կազմակերպումը
10. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
11. Վարչության կազմում գործում են 2 բաժիններ.
1) շինարարության և բարեկարգման,
2) ծրագրավորման և նախագծա–նախահաշվային փաստաթղթերի հետ աշխատանքների:
12. Վարչության պետին և աշխատակիցներին աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նման լիազորություն ունեցող պաշտոնատար անձը:
13. Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
14. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության բաժնի պետերի, վարչության բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
15. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
16. Վարչության պետը՝
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն,
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը,
3) սահմանված կարգով իրականացնում է վարչության աշխատակիցների որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումներ,
4) վարչության աշխատողների միջև կատարում է աշխատանքային պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի,
5) ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը,
6) իրականացնում է վարչության աշխատանքների հետ ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
4. Վարչության գործունեության դադարեցումը
17. Վարչության գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված հ.14 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության
1. Ընդհանուր դրույթներ
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունը (հետագայում՝ Վարչություն) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին կամ քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի։
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով(այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան, ապահովում է վարչական վարույթի իրականացումը:
5. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևանի բյուջեից:
6. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք և դրոշմակնիք:
2. Վարչության նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները
7. Վարչության նպատակը Երևանի զարգացման և ներդրումային ծրագրերի մշակման և իրագործման բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
8. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են զարգացման և ներդրումային ծրագրերի մշակման և իրագործման բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
9. Վարչությունը
1) Երևանի ավագանու քննարկմանը ներկայացնելու համար մշակում և Երևանի քաղաքապետին է ներկայացնում Երևանի զարգացման միամյա, քառամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրերի նախագծերը, ինչպես նաև հաստատված ծրագրերում առաջարկվող փոփոխությունները,
2) իրականացնում է Երևան քաղաքում ներդրումային քաղաքականության մշակման աշխատանքներ,
3) ուսումնասիրում է միջազգային առաջատար փորձը, այդ թվում նաև գործընկեր քաղաքների հաջողված նախագծերը՝ կիրառելով քաղաքային տնտեսության բարելավմանն ուղղված առաջարկների մշակման և իրականացման ընթացքում,
4) Երևանի քաղաքապետին առաջարկներ է ներկայացնում Երևանում զարգացման և ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով վարկեր, փոխատվություններ, օրենքով սահմանված կարգով այլ փոխառու միջոցներ և դրամաշնորհներ ներգրավելու վերաբերյալ,
5) ապահովում է Երևանի քաղաքապետարանի համար հետաքրքրություն ներկայացնող՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների նախագծերին մասնակցությունը, ինչպես նաև հանդես է գալիս համատեղ հետաքրքություն ներկայացնող ծրագրերով՝ ներգրավելով միջազգային դոնոր կազմակերպություններ,
6) Երևանի քաղաքապետին առաջարկներ է ներկայացնում Երևան քաղաքի գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ և իրականացնում է նպատակաուղղված քաղաքականություն քաղաքի ներդրումային գրավչության բարելավման ուղղությամբ,
7) Երևանի քաղաքապետին է ներկայացնում Երևանի զարգացման ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվություններ, Երևանի սոցիալ-տնտեսական վիճակի գնահատման, առկա ռեսուրսների, զարգացման հիմնական ուղղությունների ուսումնասիրման, տարածական պլանավորման, ենթակառուցվածքների ընդհանուր վիճակի վերաբերյալ վերլուծության և կանխատեսումների արդյունքները,
8) մայրաքաղաքի ներդրումային գրավչության բարձրացման և օտարերկրյա գործընկերներին ու հայաստանյան գործարար հատվածին իրազեկելու նպատակով՝ համակարգում է Երևանի տնտեսության և ներդրումային հնարավորությունների մասին տեղեկատվական նյութերի պատրաստման և տարածման աշխատանքները,
9) Երևանի քաղաքապետին առաջարկներ է ներկայացնում Երևանի բյուջեի նախագծի վերաբերյալ,
10) Երևանի քաղաքապետին առաջարկներ է ներկայացնում Երևանի տարածքում տեղական հարկերի, տուրքերի, ինչպես նաև Երևան համայնքին մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարների տեսակների ու դրույքաչափերի մասին որոշման նախագծերի վերաբերյալ,
11) քաղաքապետին և աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է վարչության աշխատանքային ծրագրերը և դրանց կատարման հաշվետվությունները: Անհրաժեշտության դեպքում, վարչության լիազորությունների սահմաններում, նախապատրաստում է առաջարկներ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ,
12) ապահովում է Երևանի ավագանու որոշումների, քաղաքապետի որոշումների, կարգադրությունների, ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը, արդյունքների մասին տեղեկացնում է քաղաքապետին ու աշխատակազմի քարտուղարին,
13) համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական կառույցների, գործարար ոլորտի ներկայացուցիչների, միջազգային և տեղական փորձագետների և խորհրդատուների, ինչպես նաև համապատասխան ոլորտների շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ,
14) աշխատակազմի քարտուղարին, անհրաժեշտության դեպքում, ներկայացնում է առաջարկներ՝ վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար,
15) վարչության առջև դրված գործառույթներն իրականացնելու հետ կապված, աշխատակազմի քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրակցություններ՝ համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների մասնակցությամբ,
16) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը:
3. Վարչության աշխատանքների կազմակերպումը
10. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
11. Վարչության կազմում գործում են 2 բաժիններ.
1) զարգացման և ներդրումային ենթակառուցվածքային ծրագրերի բաժին,
2) միջազգային ներդրումային և այլ հաստատությունների նախագծերի համակարգման բաժին:
12. Վարչության պետին և վարչության աշխատակիցներին աշխատանքի նշանակում և ազատում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նման լիազորություն ունեցող պաշտոնատար անձը:
13. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության բաժնի պետերի, վարչության բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
14. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կարգավորվում է «Համայքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
15. Վարչության պետը՝
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը,
3) վարչության աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի.
4) ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
5) իրականացնում է վարչության աշխատանքների կազմակերպման և ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված հ.15 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության
(հավելվածն ուժը կորցրել է 30.08.22 հ. 3131-Ա)
Հավելված 15.1 Երևանի քաղաքապետի2015 թ. հունիսի 4-ի հ. 1704-Ա որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին։
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին։
3. Վարչությունը ղեկավարվում Է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, Քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից հատկացված միջոցների հաշվին։
5. Վարչությունը կարող Է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր։
II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Վարչության նպատակը ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն Է։
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և (կամ) իրականացմանը։
8. Վարչությունը՝
1) մշակում է սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում Երևանի ավագանու, քաղաքապետի կողմից համայնքային երիտասարդական քաղաքականության իրականացմանն ուղղված որոշումների և կարգադրությունների նախագծեր,
2) ապահովում է Երևանի ավագանու, քաղաքապետի որոշումների և կարգադրությունների, սպորտի և երիտասարդական քաղաքականության համար պատասխանատու լիազորված մարմնի հրամանների պահանջների կատարումն ու հսկողությունը,
3) կազմակերպում և վերահսկում է Երևան քաղաքի ենթակայության մարզական կազմակերպությունների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում դրանց ընդլայնման, վերակազմակերպման, լուծարման, նորերի ստեղծման վերաբերյալ,
4) առաջարկություններ է ներկայացնում մարզական կազմակերպություններում պետական պատվերների տեղադրման վերաբերյալ,
5) վերահսկում է քաղաքային ենթակայության մարզական կազմակերպություններում վճարովի ծառայությունների իրականացման գործընթացը և համապատասխանությունը օրենսդրությանը։ Իրականացնում է ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ,
6) կազմակերպում է համաքաղաքային հանրային, առողջարարական, մարզական և երիտասարդական միջոցառումներ, ինչպես նաև ՀՀ պետական և ազգային տոների և հիշատակի օրերի հետ կապված՝ հանրային միջոցառումներ,
7) Երևանի վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ ապահովում է Երևան քաղաքում մարզական և երիտասարդական քաղաքականության մշակման, համատեղ ծրագրերի իրագործման ներդաշնակ և օրենսդրական պահանջներին համապատասխանող գործունեություն,
8) առաջարկություններ է ներկայացնում Երևան քաղաքի ենթակայության մարզական օբյեկտների կառուցման, հանգստի գոտիների ստեղծման, պահպանման ու շահագործման վերաբերյալ,
9) առաջարկություններ է ներկայացնում քաղաքի ենթակայության մարզական կազմակերպություններում ՀՀ պետական բյուջեից և Երևան համայնքի բյուջեից կատարվող հատկացումների նպատակային օգտագործման վերաբերյալ,
10) ապահովում է հանրային, առողջարարական, մարզական և երիտասարդական համաքաղաքային միջոցառումների տարեկան օրացուցային պլանի մշակումը և անմիջական իրականացումը,
11) ձևավորում է Երևան քաղաքի հավաքական թիմերը, ապահովում նրանց մասնակցությունը հանրապետական, միջազգային մրցումներին և Համահայկական խաղերին, անհրաժեշտությունից ելնելով՝ կազմակերպում է ուսումնամարզական հավաքներ և գործուղումներ,
12) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին Է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը,
13) Օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք Է տալիս քաղաքացիների և կազմակերպությունների այն առաջարկություններին, դիմումներին ու բողոքներին, որոնց քննարկումը հանձնարարված Է Վարչությանը,
14) իրականացնում Է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ։
III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում Է Երևանի քաղաքի ավագանին։
10. Վարչության պետին և Վարչության աշխատակիցների աշխատանքի նշանակումն ու ազատումը իրականացվում Է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
11. Վարչության գործունեությունը ղեկավարում Է Վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն։
12. Վարչության պետի, Վարչության պետի տեղակալների, Վարչության մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
13. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կարգավորվում Է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
14. Վարչության պետը ՝
1) կազմակերպում և ղեկավարում Է վարչության ընդհանուր գործունեությունը,
2) ապահովում Է Վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և (կամ) Վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը,
3) Վարչության աշխատողների միջև կատարում է պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի,
4) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում Երևան համայնքի ենթակայությամբ գործող մարզական կազմակերպությունների ղեկավար կադրերի վերաբերյալ,
5) ստորագրում է Վարչության կողմից տրվող փաստաթղթերը, ըստ անհրաժեշտության՝ նշագրում է Երևանի ավագանու, քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը,
6) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
IV. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
15. Վարչության գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
(հավելվածը լրաց. 16.09.22 հ. 3279-Ա)
Հավելված հ.16 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ քաղաքապետարան) աշխատակազմի վերահսկողության վարչությունը (այսուհետ՝ վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին (այսուհետ՝ քաղաքապետ), իրականացնում է վերահսկողություն և հանդես է գալիս քաղաքապետի անունից։
2. Վարչության աշխատանքների համակարգումը քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին կամ քաղաքապետարանի (այսուհետ՝ քաղաքապետարան) այլ ղեկավար պաշտոնատար անձի։
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից ։
5. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր։
2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Վարչության նպատակը Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման վերահսկողության ապահովումն է:
7. Վարչությունը իր նպատակների և խնդիրների իրականացման ժամանակ համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային մարմինների, դրանց կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների պաշտոնատար անձանց հետ, նրանցից ստանում է իր գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր։
8. Իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է վերահսկվող օբյեկտի և հաշվետու միավորից՝ անկախության և ամբողջականության սկզբունքներով։
9. Վերահսկում է.
1) Քաղաքապետարանի ստորաբաժանումների, կազմակերպությունների, ընկերությունների կողմից Երևան համայնքի բյուջեով նախատեսված ծախսերի կատարման, ինչպես նաև հատուկ և նպատակային հիմնադրամներից տրամադրվող հատկացումների, փոխառությունների օգտագործման իսկությունը, նպատակայնությունը և արդյունավետությունը, դրանց օրինականության նկատմամբ իրականացնում է հսկողություն (ներառյալ գնումների գործընթացի նկատմամբ հսկողություն)։
2) Երևանի բյուջեի եկամուտների հավաքագրման գործընթացը և այն իրականացնող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Երևանի ավագանու որոշումների, Երևանի քաղաքապետի իրավական ակտերի պահանջների ապահովումը։
3) Երևանի ակտիվների գոյացման և օգտագործման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջների կատարումը։
4) Երևանի մասնակցությամբ ընկերությունների կողմից շահութաբաժինների ճիշտ հաշվարկումն ու վճարումը, իսկ 50 տոկոս և ավելի պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների գծով նաև զուտ շահույթի բաշխման գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը։
5) Հաշվապահական հաշվառման վարման և Երևանի բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման և ներկայացնելու՝ ՀՀ օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով, քաղաքապետի իրավական ակտերով սահմանված պահանջներին՝ համապատասխանությունը։
6) Երևանի սեփականության (ներառյալ՝ մտավոր սեփականությունը, մշակութային արժեքները) տարրերի (տիրապետում, օգտագործում և տնօրինում) իրացումը։
10. Հսկողություն է իրականացնում խախտումների և թերությունների վերացման, քաղաքապետարանին, ընկերություններին և կազմակերպություններին հասցրած վնասի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների արդյունավետության նկատմամբ։
11. Գնահատում է քաղաքապետարանի ստորաբաժանումներում, կազմակերպություններում և ընկերություններում իրականացվող աուդիտի գործառույթները, հաշվետվությունների արժանահավատությունը։
12. Վերահսկողության արդյունքների հիման վրա ներկայացնում է համապատասխան առաջարկություններ պաշտոնատար անձանց կողմից ընդունած՝ ՀՀ օրենսդրությանը հակասող իրավական ակտերը վերացնելու կամ կասեցնելու վերաբերյալ, ինչպես նաև արձանագրված խախտումների վերացման, պատճառված նյութական վնասի փոխհատուցման և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ստանում է դրանց կատարումը հաստատող փաստաթղթեր։
13. Անհրաժեշտության դեպքում, իր իրավասությունների սահմաններում իրականացրած գործողությունների արդյունքների հիման վրա կարող է առաջարկություններ ներկայացնել իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
14. Նախապատրաստում է վերահսկվող օբյեկտի վերահսկման արդյունքների քննարկման լիազորություն ունեցող պաշտոնատար անձին կամ մարմնին հասցեագրվող գրությունները։
15. Քաղաքապետի հանձնարարությամբ՝ վարչության աշխատակիցները կարող են հանդես գալ որպես այն իրավաբանական անձանց մասնակցի (բաժնետիրոջ) լիազոր ներկայացուցիչ կամ խորհրդի անդամ, որոնց բաժնետիրոջ իրավասությունները պատկանում կամ պատվիրակված են Երևանին։
16. Վարչության աշխատակիցները կարող են համատեղության կարգով ընդգրկվել պետական կառավարման բնագավառում որոշակի գործառույթների իրականացման նպատակով ստեղծվող հանձնաժողովների կազմում, աշխատանքային և այլ խմբերում՝ առանց լրացուցիչ վճարի։
17. Իր խնդիրներն ու գործառույթները իրականացնելու համար իրավունք ունի.
1) Ծանոթանալու այն բոլոր փաստաթղթերին, որոնք վերաբերում են հսկողության օբյեկտի գործունեությանը (պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ պարունակող փաստաթղթերին կարող են ծանոթանալ միայն համապատասխան թույլտվություն ունեցող աշխատակիցները)։
2) պահանջելու և ստանալու անհրաժեշտ տեղեկանքներ, տեղեկատվություն, հաշվապահական հաշվետվություններ և պարզաբանումներ։
18. Ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ։
IV. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
19. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևան քաղաքի ավագանին:
20. Վարչության պետին և աշխատակիցներին աշխատանքի նշանակում և ազատում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով նման լիազորություն ունեցող պաշտոնատար անձը։
21. Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն։
22. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
23. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
V. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
24. Գործում է քաղաքապետի կամ վարչությունը համակարգող պաշտոնատար անձի անմիջական ենթակայությամբ և հաշվետու է նրան։
25. Կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն։
26. Ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
27. Վարչության աշխատակիցների միջև կատարում է պարտականությունների բաշխում. աշխատակիցներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքնային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի։
28. Ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը։
29. Իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված հ.17 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության
1. Ընդհանուր դրույթներ
1. Երևանի քաղաքապետարանի(այսուհետ` քաղաքապետարան) աշխատակազմի տրանսպորտի վարչությունը (այսուհետ` վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին կամ քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի:
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից։
5. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:
2. Վարչության նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները
6. Վարչության նպատակը տրանսպորտի բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է:
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են տրանսպորտի բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը, ինչպես նաև Երևան քաղաքի տրանսպորտային համակարգի արդյունավետ կենսագործունեության ապահովմանը։
8. Վարչությունը՝
1) ՀՀ օրենսդրությամբ սաhմանված կարգով կազմակերպում է ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, վերահսկում նրա երթուղիներն ու չվացուցակները, կազմակերպում կանգառների և կայանատեղերի գործունեությունը.
2) իր խնդիրներին համապատասխան համակարգում է բոլոր տեսակի քաղաքային ուղևորատար ընդհանուր օգտագործման տրանսպորտի (ավտոբուս, տրոլեյբուս, միկրոավտոբուս, մետրոպոլիտեն) աշխատանքն անկախ դրանց պատկանելիությունից և սեփականության ձևից.
3) սահմանված կարգով հաստատում է քաղաքային ուղևորատար տրանսպորտի չվացուցակները ու ապահովում դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
4) քաղաքի զարգացման գլխավոր հատակագծին համապատասխան իրականացնում է միջոցառումներ քաղաքային ուղևորատար տրանսպորտի երթակարգավարական կետերի համակարգի կատարելագործման, քաղաքային տրանսպորտի համալիր զարգացման և դրա հեռանկարային տեսակների ընտրության ուղղությամբ.
5) ղեկավարում է քաղաքի երթուղային ցանցի ճշգրտման, քաղաքային ուղևորատար ընդհանուր օգտագործման տրանսպորտի (ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական) և թեթև մարդատար տաքսիների կայանման տեղերի տեղաբաշխման, տրանսպորտային միջոցների երթևեկության չվացուցակներում և ժամային գրաֆիկներում փոփոխություններ կատարելու աշխատանքները.
6) մասնակցում է քաղաքի ճանապարհա-փողոցային ցանցի զարգացմանն առընչվող քաղաքաշինական հարցերի մշակմանը, եզրակացություններ տալիս ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների ներդրման նպատակահարմարության մասին.
7) տալիս է եզրակացություններ Երևան քաղաքի տարածքում կազմակերպվող շինհրապարակներով փողոցների երթևեկելի մասերի և մայթերի հատվածների զբաղեցման հնարավորության և նպատակահարմարության վերաբերյալ.
8) իրականացնում է ուղևորատար տրանսպորտի կանգառանշանների գույքագրումը.
9) սահմանված կարգով մասնակցում է Երևանի քաղաքապետարանի կողմից համակարգվող ընկերությունների և կազմակերպությունների տրանսպորտային միջոցների դուրս գրման, հաշվեկշռից-հաշվեկշիռ հանձնման և օտարման մասին հարցերի նախապատրաստմանը.
10) մշակում և քաղաքապետի հաստատմանն է ներկայացնում ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագրեր և վերահսկում դրանց կատարումը.
11) համապատասխան շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակում և Երևանի քաղաքապետին է ներկայացնում առաջարկություններ ճանապարհային երթևեկության կազմակերպման կատարելագործման և վթարայնության նվազեցման վերաբերյալ:
3. Վարչության աշխատանքների կազմակերպումը
9. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
10. Վարչության կազմում գործում են 2 բաժիններ.
1) հասարակական տրանսպորտի կարգավորման,
2) երթևեկության կառավարման։
11. Վարչության պետին և վարչության աշխատակիցներին աշխատանքի նշանակում և ազատում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ նման լիազորություն ունեցող պաշտոնատար անձը:
12. Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
13. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով:
14. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
15. Վարչության պետը`
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3) վարչության աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի.
4) ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
5) իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված N 18 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի N 1704-Ա որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության
(վերնագիրը խմբ. 04.06.21 Հ. 1867-Ա)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևանի քաղաքապետարանի /այսուհետ` քաղաքապետարան/ աշխատակազմի Լրատվության վարչությունը /այսուհետ` Վարչություն/ քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին։
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին կամ քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի։
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝ ապահովում է վարչական վարույթի իրականացումը։
5. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից հատկացված միջոցների հաշվին։
6. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք։
2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Վարչության նպատակը լրատվության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
8. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են տեղեկատվական բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
9. Վարչությունը`
1) մշակում և Երևանի քաղաքապետին է ներկայացնում ԶԼՄ-ների հետ համագործակցության հայեցակարգը,
2) իրագործում է քաղաքապետ-զանգվածային լրատվամիջոցներ կապը,
3) ապահովում է Երևանի քաղաքապետի մամուլի ասուլիսների, հարցազրույցների, նրա մասնակցությամբ տարբեր միջոցառումների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ղեկավարների հետ հանդիպումների նախապատրաստումը, կազմակերպումն ու լուսաբանումը,
4) ապահովում է քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակազմի ամենօրյա գործունեության պարբերական լուսաբանումը, հաղորդագրությունների պատրաստումը,
5) կազմակերպում է օրվա մամուլի, հեռուստահաղորդումների լրաքաղը, դիտանցը (մոնիտորինգը) և ներկայացնում է Երևանի քաղաքապետին,
6) Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ` լրատվամիջոցներին տրամադրում է հայտարարություններ, պարզաբանումներ,
7) ապահովում է քաղաքապետարանի ինտերնետային կայքի տեղեկատվական սպասարկումը,
8) կազմակերպում է ԶԼՄ-ների, անկախ փորձագետների, քաղաքապետարանի գործունեության ոլորտներին առնչվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մայրաքաղաքի հիմնախնդիրների քննարկումների, տարբեր միջոցառումների անցկացումը, դրանց արդյունքների հրապարակման և համապատասխան լրատվություն տրամադրելու գործընթացը,
9) ապահովում է քաղաքապետարանի ոլորտների պատասխանատուների ելույթների, մամուլի ասուլիսների, ճեպազրույցների, հանդիպումների, հարցազրույցների կազմակերպումը, ծրագրումը և անցկացումը, օժանդակում է Երևան քաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի ղեկավարների կողմից իրականացվող աշխատանքների լուսաբանման կազմակերպմանը,
10) կազմակերպում է քաղաքապետարանի գործունեության ոլորտներին առնչվող հասարակական կազմակերպություններին անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու գործընթացը, իրազեկման ծրագրերի մշակումը և իրականացումը,
11) ապահովում է լրատվության ոլորտին վերաբերող` Երևանի քաղաքապետի որոշումների և հանձնարարականների կատարումը,
12) ծրագրում է վարչության ընթացիկ գործունեությունը,
13) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը։
3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
11. Վարչության պետին աշխատանքի նշանակում և ազատում Երևանի քաղաքապետը` «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով։
12. Վարչության աշխատակիցներին աշխատանքի նշանակում և ազատում է «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով նման լիազորություն ունեցող պաշտոնատար անձը։
13. Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում պատասխանատվություն։
14. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, մասնագետների իրավունքները և պարտականությունները օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
15. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով։
16. Վարչության պետը`
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3) վարչության աշխատողների միջև կատարում է պարտականությունների բաշխում. աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի:
4) ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
5) իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
4. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
17. Վարչության գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
(հավելվածը խմբ. 04.06.21 Հ. 1867-Ա)
Հավելված հ.19 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ քաղաքապետարան) աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը (այսուհետ՝ վարչություն), քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին։
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկին կամ քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի:
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչությունը ֆինանսավորվում է Երևան համայնքի բյուջեից՝ քաղաքապետարանի ֆինանսավորման համար հատկացված միջոցների հաշվին։
5. Վարչությունն կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր։
2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Վարչության նպատակը քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում Երևանի քաղաքապետին վերապահված վերահսկողության լիազորությունների իրականացման ապահովումն է։
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված վերահսկողության լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
8. Վարչությունը՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է քաղաքաշինական գործունեության հսկողություն՝ անկախ շինարարական օբյեկտի գերատեսչական ենթակայությունից, պատկանելիությունից և սեփականության կամ օգտագործման ձևից,
2) իր գործառույթների կազմակերպման ու իրականացման նպատակով կազմում է Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումների ու կարգադրությունների նախագծեր,
3) ապահովում է իր գործառույթներին ուղղված Երևանի ավագանու որոշումների, Երևանի քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների կատարումը և կատարման հսկողությունը,
4) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման մասին տեղյակ է պահում Երևանի քաղաքապետին՝ ներկայացնելով առաջարկություններ,
5) կատարում է Երևանի քաղաքապետի հանձնարարությունները և ցուցումները,
6) Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրում է Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների կողմից ինքնակամ կառույցների շինարարության և ապօրինի հողօգտագործման կասեցման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքները,
7) միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ,
8) միջոցներ է ձեռնարկում ապօրինի հողօգտագործման կասեցման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ,
9) հսկողություն է իրականացնում Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող շենքերի, շինությունների նպատակային օգտագործման և պահպանման նկատմամբ,
10) իր գործառույթների շրջանակում հսկողություն է իրականացնում Երևան քաղաքի վարչական տարածքում հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակության օգտագործելու նկատմամբ,
11) հսկողություն է իրականացնում քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի՝ Երևանում գործող նորմերի իրականացման համար Երևանի ավագանու կողմից սահմանված լրացուցիչ պայմանների կատարման նկատմամբ,
12) հսկողություն է իրականացնում քանդման-վերականգնման թույլտվությունների հիման վրա Երևան քաղաքում վթարների վերացումը, ստորգետնյա հաղորդուղիների վերականգնումը, անցկացումը, կառուցումն ու այլ աշխատանքները նախատեսված ժամկետում իրականացնելու նկատմամբ,
13) սահմանված կարգով ապահովում է շինարարության ավարտի փաստագրման աշխատանքների նախապատրաստումը և Երևանի քաղաքապետի ստորագրմանն է ներկայացնում շինարարության շահագործման փաստագրման ակտը,
14) հսկողություն է իրականացնում կառուցապատողների կողմից շինարարական աշխատանքներն սկսելու մասին սահմանված կարգով և ժամկետներում քաղաքապետարանին տեղեկացնելու և այդ աշխատանքները շինարարության թույլտվությամբ կամ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում ավարտելու նկատմամբ,
15) հսկողություն է իրականացնում կառուցապատվող օբյեկտի շինարարական աշխատանքներն ըստ հաստատված ճարտարապետաշինարարական նախագծի պահանջներով իրականացնելու նկատմամբ և սահմանված նորմերի խախտումների հայտնաբերման դեպքում միջոցներ է ձեռնարկում կասեցնելու շինարարական աշխատանքների գործողությունները մինչև դրանց հետևանքների վերացումը,
16) սահմանված քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտումներով իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ հաղորդում է ներկայացնում իրավասու մարմիններին՝ քաղաքաշինական բնագավառում համապատասխան գործունեության իրավունք ունեցող անձանց նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցներ կիրառելու համար,
17) հսկողություն է իրականացնում կառուցապատողի կողմից օբյեկտի շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու համար սահմանված կանոնների կամ պայմանների պահպանման նկատմամբ,
18) իր գործառույթների շրջանակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս ֆիզիկական ու իրավաբանական անձանց դիմումներին, գանգատներին և առաջարկություններին,
19) իր իրավասությունները կատարելու ընթացքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից պահանջում է անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ և այլ տեղեկություններ,
20) իր իրավասության շրջանակներում հայտնաբերված խախտումների նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ և 2449-րդ հոդվածներով նախատեսված դեպքերով կազմում է համապատասխան արձանագրություններ և իրավախախտում կատարած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նյութերը ներկայացնում է Երևանի քաղաքապետի վարչական իրավախախտումների գործերը նախապատրաստող հանձնաժողովին։
21) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը:
3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
9. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
10. Վարչության պետին և մյուս աշխատակիցներին աշխատանքի նշանակում և ազատում է «Համայնքային ծառայութայն մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նման լիազորություն ունեցող պաշտոնատար անձը։
11. Վարչության գործնեությունը կազմակերպում ու ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն։
12. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության բաժնի պետերի, վարչության բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
13. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
14. Վարչության պետը՝
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն,
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը,
3) վարչության աշխատակիցների միջև կատարում է պարտականությունների բաշխում, նրանց տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարականներ, ինչպես նաև նրանց ներկայացնում է խրախուսման կամ կարգապահական տույժի,
4) նշագրում է շինարարության շահագործման փաստագրման ակտերը,
5) ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը,
6) իրականացնում է վարչության աշխատանքների կազմակերպման ու ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ։
15. Վարչության պետի տեղակալը կատարում է վարչության պետի անմիջական հանձնարարությունները և համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով իրեն վերապահված լիազորությունները։
16. Վարչության կազմում գործում են 4 բաժիններ (այսուհետ՝ բաժիններ)՝
1) տարածքային առաջին բաժին,
2) տարածքային երկրորդ բաժին,
3) տարածքային երրորդ բաժին,
4) տարածքային չորրորդ բաժին։
17. Վարչության բաժինները գլխավորում են բաժինների պետերը։ Յուրաքանչյուր բաժնի պետ կազմակերպում և ղեկավարում է իր բաժնի աշխատանքները, ապահովում է Երևանի քաղաքապետի ու վարչության պետի հանձնարարականների կատարումը և դրանց համար կրում պատասխանատվություն։
18. Բաժինները վարչության պետի հանձնարարությամբ՝
1) միջոցներ են ձեռնարկում ապօրինի շինարարության կասեցման և դրանց հետևանքների վերացման նկատմամբ վարչությանը վերապահված գործառույթների իրականացման ուղղությամբ,
2) միջոցներ են ձեռնարկում ապօրինի հողօգտագործման կասեցման և դրանց հետևանքների վերացման նկատմամբ վարչությանը վերապահված գործառույթների իրականացման ուղղությամբ,
3) վարչության պետի նշագրմանն են ներկայացվում բաժինների կողմից նախապատրաստված շինարարության շահագործման փաստագրման ակտերը,
4) ապահովում են բաժիններին տրված հանձնարականների, դիմում-բողոքների, գրությունների՝ սահմանված ժամկետներում կատարումը,
5) ապահովում են բաժինների առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պատրաստումը,
6) վարչության պետին են ներկայացնում բաժինների աշխատանքային ծրագրերը,
7) իրենց լիազորությունների շրջանակներում նախապատրաստում են առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
8) պարտադիր քննության են առնում 1-08 ծառայության և «Թեժ գիծ» հեռախոսակապերով քաղաքացիներից ստացված տեղեկությունները և վարչության գործառույթների շրջանակներում ձեռնարկված միջոցների մասին յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում վարչության պետին ներկայացնում կատարված աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն,
9) ապահովում են սույն կանոնադրությամբ վարչությանը վերապահված գործառույթների շրջանակում վարչության պետի կողմից տրված հանձնարարականների կատարումը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված հ.20 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ քաղաքապետարան) աշխատակազմի ֆինանսական վարչությունն (այսուհետ՝ վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Վարչության աշխատանքների համակարգումն Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկին կամ քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի:
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևանի բյուջեից՝ Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորման համար հատկացված միջոցների հաշվին:
5.Վարչությունը կարող է ունենալ իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր։
2. Վարչության նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները
6. Վարչության նպատակը ֆինանսների բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են ֆինանսների բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
8. Վարչությունը՝
1) մշակում և առաջարկություններ է ներկայացնում Երևան քաղաքի բյուջեի նախագծի, ինչպես նաև Երևանի վարչական շրջաններին Երևան քաղաքի բյուջեից հատկացնումների վերաբերյալ,
2) կազմում է Երևան քաղաքի բյուջեի ծախսերը՝ եռամսյա բաշխմամբ և ներկայացնում համապատասխան որոշման նախագիծը,
3) ներկայացնում է առաջարկություններ Երևանի բյուջեի ծախսերի, դրանց մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ,
4) համապատասխան որոշումների հիման վրա կատարում է Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասի մեջ փոփոխություններ և իրականացնում հսկողություն Երևան քաղաքի բյուջեի ծախսերի հաշվառման նկատմամբ,
5) իրականացնում է ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու և պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման համար Երևան համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կանխատեսումների, Երևան համայնքի բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմում և հատկացվող գումարների եռամսյա համամասնությունների վերաբերյալ առաջարկությունների հավաքագրում, ճշտում և ամփոփում,
6) իրականացնում է ՀՀ պետական բյուջեից յուրաքանչյուր տարվա փաստացի աշակերտների թվաքանակի հիման վրա ըստ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական միջոցների հաշվարկումը և բաշխումը,
7) իրականացնում է Երևան քաղաքի բյուջեի ծախսերի ֆինանսավորում (նախահաշիվների, պայմանագրերի, պայմանագրից քաղվածքների, կատարման ժամանակացույցերի կազմում, հաստատում, ֆինանսավորման հայտերի հիման վրա վճարման հանձնարարագրերի պատրաստում և այլն),
8) իրականացնում է ՀՀ պետական բյուջեից տրվող նպատակային հատկացումների և Երևան քաղաքի բյուջեի եկամուտների ու ծախսերի կատարման վերաբերյալ ամսական, եռամսյակային հաշվետվությունների հավաքագրում, ամփոփում և վերլուծություն,
9) գանձապետական համակարգի միջոցով իրականացնում է Երևան քաղաքի բյուջեի դրամական միջոցների կառավարում, եկամուտների ու ծախսերի ամենօրյա հաշվառում, դրանց ճշտության ստուգում, սխալ մուտքագրված գումարների վերադարձման հետ կապված փաստաթղթերի կազմում և անհրաժեշտ տեղեկանքների տրամադրում,
10) կազմակերպում է Երևան քաղաքի բյուջեի ծախսերի արդյունավետության գնահատման աշխատանքներ, տալիս է եզրակացություն գնման առարկա հանդիսացող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման արդյունավետության վերաբերյալ,
11) իրականացնում է վերահսկողություն ՀՀ պետական և Երևան քաղաքի բյուջեներով հատկացված միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման ուղղությամբ,
12) իրականացում է քաղաքապետարանի կողմից համակարգվող դպրոցների գործող ուսումնական պլանների և տիպային հաստիքացուցակների հետ տարիֆիկացիաների ու հաստիքացուցակների համեմատության և ամփոփման աշխատանքները,
13) իրականացնում է քաղաքապետարանի ենթակայության պետական ոչ առևտրային ինչպես նաև Երևանի ենթակայության ոչ առևտրային և առևտրային կազմակերպությունների տարեկան եկամուտների ու ծախսերի, դրամական միջոցների հոսքերի ծրագրային ցուցանիշների (նախահաշիվների) եռամսյակային, տարեկան ֆինանսատնտեսական վիճակների դիտարկումներ (մոնիտորինգ), նրանց կողմից ներկայացվող հաշվապահական հաշվեկշիռների, դրանց կից հաշվետվությունների, նախահաշիվների համեմատ փաստացի կատարողականների, հաստիքացուցակների նախագծերի հավաքագրում, ճշտում և ամփոփում, ներկայացնում առաջարկություններ այդ կազմակերպությունների առողջացման վերաբերյալ,
14) գնահատում է քաղաքապետարանի, Երևանի ենթակայության համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից օգտագործվող կամ վերջիններիս կողմից տրամադրվող ֆինանսատնտեսական բնույթի տեղեկատվության արժանահավատությունն ու ճշտությունը, ինչպես նաև վերջիններիս կողմից իրականացվող գործառույթների օրենսդրության պահանջներին համապատասխանությունը, եկամուտների և ծախսերի հաշվառման ու սկզբնական գրանցումների ճշտությունը, ծախսերի տնտեսման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և տնտեսման հնարավորությունները,
15) ներկայացնում է առաջարկություններ Երևան քաղաքի բյուջեի եկամտային մասի Երևանի ենթակայության առևտրային կազմակերպությունների կողմից շահութաբաժինների գծով մասհանումներին վերաբերող հատվածի վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում է հսկողություն Երևան քաղաքի բյուջեի եկամտային մասի վերջիններիս կողմից շահութաբաժինների գծով մասհանումների հավաքագրման վրա,
16) ներկայացնում է առաջարկություններ Երևանի ենթակայության համայնքային, պետական ոչ առևտրային և առևտրային կազմակերպությունների հիմնադրման, վերակազմակերպման (փոխանցման ակտեր), լուծարման վերաբերյալ,
17) կազմում է քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հաստիքացուցակների ու պաշտոնային դրույքաչափերի սահմանման վերաբերյալ ավագանու որոշումների նախագծերը,
18) ցուցաբերում է մեթոդական օգնություն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին, Երևան քաղաքի վարչական շրջաններին՝ Երևան քաղաքի բյուջեի նախագծի նախապատրաստման գործընթացի կազմակերպման ընթացքում, իսկ քաղաքապետարանի ենթակայության համայնքային և պետական ոչ առևտրային ու առևտրային կազմակերպություններին՝ հաշվապահական հաշվառման ճիշտ կազմակերպման, հաշվեկշիռների կազմման, գույքագրման ժամանակին և ճիշտ կատարման գործընթացում,
19) վարում է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հաշվապահական հաշվառումը,
20) նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,
21) նախապատրաստում և ապահովում է իր գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր:
22) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը:
23) իրականացնում է Երևանի քաղաքապետի որոշումներով և կարգադրություններով իրեն վերապահված այլ լիազորություններ:
3. Վարչության կառուցվածքը և աշխատանքների կազմակերպումը
9. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
10. Վարչության կազմում գործում են 5 բաժիններ.
1) հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժին,
2) բյուջետային ծրագրավորման բաժին,
3) կազմակերպությունների եկամուտների ու ծախսերի ծրագրավորման և մոնիտորինգի բաժին,
4) ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործառույթների կազմակերպման բաժին,
5) գործառնական բաժին։
11. Վարչության պետին և վարչության աշխատակիցներին աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված նման լիազորություն ունեցող պաշտոնատար անձը:
12. Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
13. Վարչության պետի, վարչության պետի տեղակալների, վարչության բաժնի պետերի, վարչության բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով:
14. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
15. Վարչության պետը՝
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն,
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3) վարչության աշխատողների միջև կատարում է պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի,
4) ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը,
5) իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված N 21 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի N 1704-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության
(վերնագիրը խմբ. 04.06.21 Հ. 1867-Ա)
1. Ընդհանուր դրույթներ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) հանդիսանում է քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Վարչության աշխատանքները համակարգվում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից:
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով:
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից:
5. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք ու դրոշմակնիք:
2. Վարչության գործունեության նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները
6. Վարչության նպատակը, խնդիրները և գործառույթները բխում են իրավական ակտերով Երևանի քաղաքապետին և Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
7. Վարչությունը ՝
ա) իր գործառույթների կազմակերպման ու իրականացման նպատակով կազմում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծեր.
բ) ապահովում է իր գործառույթներին ուղղված Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների կատարումն ու կատարման հսկողությունը.
գ) իր իրավասության սահմաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման փաստերի մասին տեղյակ է պահում Երևանի քաղաքապետին` ներկայացնելով առաջարկություններ.
դ) հսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում և քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում, քաղաքային ենթակայության կազմակերպություններում գործավարության ճիշտ կազմակերպման և գործավարական միասնական համակարգի իրականացման ուղղությամբ.
ե) առաջարկություններ է ներկայացնում Քաղաքապետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին և պատասխանատվություն է կրում Քաղաքապետարանի գործավարության ճիշտ կազմակերպման ու վարման համար.
զ) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն Երևանի քաղաքապետի, Երևանի քաղաքապետի տեղակալների և Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մոտ.
է) հսկողություն է իրականացնում Քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում քաղաքացիների ընդունելության կազմակերպման նկատմամբ.
ը) ապահովում է Քաղաքապետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգով Վարչությանը վերապահված պահանջների կատարումը.
թ) ապահովում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների կատարումը և միաժամանակ վարում է վարչական գործերի ժամանակագրական և առարկայական հաշվառման գրանցամատյաններ, ինչպես նաև առանձին գրանցամատյան` վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտերի հաշվառման համար:
ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» հ.1204-Ն որոշման պահանջների կատարումը, այդ թվում՝ բանավոր, գրավոր, վերահասցեագրված, մերժված և բավարարված հարցումների վիճակագրությունը.
ժա) իրականացնում է Երևանի քաղաքապետարան մուտքագրված փաստաթղթերի առնչությամբ տրված հանձնարարականների կատարման, կատարողական կարգապահության, փաստաթղթաշրջանառության գործընթացների նկատմամբ հսկողությունը, քաղաքացիների և իրավաբանական անձանց տրված պատասխանների հիմնավորվածությունը և արդյունքների մասին յուրաքանչյուր շաբաթ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Աշխատակազմի քարտուղարին.
ժբ) հսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի որոշումներից բխող այլ ածանցյալ փաստաթղթերի (պայմանագրերի և համաձայնագրերի կնքում, գլխավոր հատակագծերի թողարկում և այլն) նախապատրաստման ուղղությամբ.
ժգ) իր իրավասության շրջանակներում մասնագիտական և իրավաբանական խորհրդատվություն է մատուցում ֆիզիկական և իրավաբանական անձանց կամ նրանց ներկայացուցիչներին՝ ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև Քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների և իրավասությունների շրջանակներում իրականացվող գործունեության բնագավառներին վերաբերող հարցերի առնչությամբ.
ժդ) ուսումնասիրում է Քաղաքապետարանի ղեկավարությանը հասցեագրված քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից առձեռն Վարչություն մուտքագրման ներկայացվող դիմումները, գրությունները և դրանց քննարկման ու ընթացք տալու համար անհրաժեշտ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերի ամբողջականությունը.
ժե) իրականացնում է Աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման, գույքի կառավարման կազմակերպումը.
ժզ) կազմակերպում և ապահովում է Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացը. Քաղաքապետարանի պահեստներից նյութական միջոցների բացթողնման ընթացքը.
ժէ) հսկողություն է իրականացնում կնքված պայմանագրերով ապրանքների, ծառայությունների՝ ժամանակին և տեխնիկական բնութագրերին համապատասխան, մատակարարումների նկատմամբ.
ժը) կատարում է Քաղաքապետարանի տրանսպորտային միջոցների հաշվառման, վերահաշվառման, տեխնիկական զննման և պարտադիր ապահովագրության, վթարների դեպքում Քաղաքապետարանի հաշվեկշռում առկա տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման և ԱՊՊԱ գործակալությունների հետ աշխատանքներ.
ժթ) կատարում է Քաղաքապետարանի հաշվեկշռում առկա տրանսպորտային միջոցների վարորդների ամրակցում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության առցանց հարթակում.
ի) կատարում է Քաղաքապետարանի հաշվեկռում առկա տրանսպորտային միջոցներն անհատույց օգտագործման հանձնելու գործընթաց.
լ) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով՝ մշակում և Աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը:
3. Վարչության կառուցվածքը և աշխատանքների կազմակերպումը
8. Վարչության կառուցվածքը և հաստիքները սահմանում է Երևանի ավագանին:
9. Վարչության կազմում գործում են 3 բաժիններ.
1) ընդհանուր,
2) քաղաքացիների սպասարկման,
3) մատակարարման և տեխնիկական սպասարկման:
10. Վարչության պետին և աշխատակիցներին աշխատանքի է նշանակում կամ աշխատանքից ազատում «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
11. Վարչության գործունեությունը ղեկավարում է Վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
12. Վարչության պետի, Վարչության բաժինների պետերի, Վարչության մասնագետների, Վարչության բաժինների մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
13.Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: 14. Վարչության պետը՝
ա) կազմակերպում և ղեկավարում է Վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
բ) ապահովում է Վարչության իրավասությանը վերաբերող Երևանի ավագանու որոշումների, Երևանի քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների, Վարչության աշխատանքները համակարգող Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների կատարումը.
գ) կազմակերպում է Վարչության աշխատանքերը, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ Վարչության բաժինների պետերին, Վարչության մասնագետներին, վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի.
դ) ստորագրում է Վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
ե) իրականացնում է Վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
15. Վարչության բաժինների պետերը՝
ա) կազմակերպում և ղեկավարում են Բաժինների գործունեությունը, որի համար կրում են պատասխանատվություն.
բ) ապահովում են Բաժնի իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
գ) Վարչության պետին ներկայացնում են առաջարկություններ՝ Բաժնի աշխատողների միջև պարտականությունների բաշխման կապակցությամբ, Բաժնի աշխատողներին տալիս են պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, առաջարկություն են ներկայացնում Վարչության պետին՝ նրանց խրախուսման կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
դ) իրականացնում են Բաժնի աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
16. Վարչության աշխատակիցները, համաձայն աշխատանքային պարտականությունների բաշխման, իրականացնում են իրենց լիազորություններն ու պաշտոնական պարտականությունները:
(հավելվածը խմբ. 04.06.21 Հ. 1867-Ա)
Հավելված հ.22 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության
I. Ընդհանուր դրույթներ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ քաղաքապետարան) աշխատակազմի գնումների վարչությունը (այսուհետ վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին կամ քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի:
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից:
5. Վարչությունը իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է անհրաժեշտ գործառույթներ:
6. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:
II. Վարչության նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները
7. Վարչության նպատակն է ապահովել քաղաքապետարանի (այդ թվում՝ Երևան քաղաքի վարչական շրջանների) կարիքների համար գնումների գործընթացների կազմակերպումը և համակարգումը:
(7-րդ կետը լրաց. 10.05.21 Հ. 1435-Ա)
8. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են` գնումների բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
9. Վարչությունը`
1) ապահովում է Երևան քաղաքի բյուջեի ծրագրերի գծով գնումների պլանի վարումը և դրա փոփոխությունների նախապատրաստումը և Երևանի քաղաքապետի կամ Երևանի քաղաքապետի կողմից լիազորված պատասխանատու անձի հաստատման ներկայացումը.
2) վերլուծություններ և առաջարկություններ է ներկայացնում Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գնումների համակարգման աշխատանքների վերաբերյալ.
3) տրամադրում է մեթոդական օժանդակություն և խորհրդատվություն` Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, համայնքային հիմնարկներին և կազմակերպություններին գնումների կազմակերպման գործընթացում, անհրաժեշտության դեպքում հսկողություն է սահմանում վերջիներիս կողմից կազմակերպվող գնման գործընթացների նկատմամբ.
4) կազմակերպում է Երևան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացները.
5) Երևանի քաղաքապետի որոշման առկայության դեպքում կազմակերպում է համայնքային հիմնարկների և կազմակերպությունների գնման գործընթացները.
6) նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
7) նախապատրաստում է վարչության առջև դրված գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, պարզաբանումներ և այլ փաստաթղթեր.
8) իրականացնում է «Գնումների մասին » ՀՀ օրենքով և իրավական ակտերով նախատեսված գնումների գործընթացի ուսումնասիրություն և նախնական հսկողություն.
9) սահմանված կարգով կազմակերպում է քաղաքապետարանի և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից գնման գործընթացների հայտարարությունների և հրավերների հրապարակման գործընթացը։
10) իրականացնում է վարչության իրավասության սահմաններում այլ լիազորություններ:
11) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը:
(9-րդ կետը լրաց. 10.05.21 Հ. 1435-Ա)
III. Վարչության աշխատանքների կազմակերպումը
10. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
11. Վարչության կազմում գործում են երկու բաժիններ.
1) ապրանքների գնումների բաժին, որը կազմակերպում և համակարգում է ապրանքների գնման գործընթացները,
2) աշխատանքների և ծառայություների գնումների բաժին, որը կազմակերպում և համակարգում է աշխատանքների, ծառայություների գնման գործընթացները:
(11-րդ կետը խմբ. 10.05.21 Հ. 1435-Ա)
12.Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
13. Վարչության պետին «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պաշտոնում նշանակում է և պաշտոնից ազատում է Երևանի քաղաքապետը:
14. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության բաժնի պետերի, վարչության բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
15. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
16. Վարչության պետը`
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերվող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3) կատարում է վարչության գործունեության բնագավառում վարվող քաղաքականության մասով` քաղաքապետի, իսկ համայնքային ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով` աշխատակազմի քարտուղարի հանձնարարականները.
2) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում վարչության աշխատողներին խրախուսելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, իրականացնում է վարչության աշխատակիցների որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումներ.
4) լուծում է վարչության առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրներ, ընդունում որոշումներ.
5) աշխատակազմի ներսում իր լիազորությունների շրջանակներում շփվում է քաղաքապետի, Երևանի ավագանու անդամների, աշխատակազմում հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, աշխատակազմի քարտուղարի ինչպես նաև աշխատակազմի ստորաբաժանումների պետերի և այլ աշխատողների հետ.
6) աշխատակազմից դուրս շփվում և պարբերաբար հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, մասնակցում է ՀՀ և օտարերկրյա պետությունների, ՀՀ այլ համայնքների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպես նաև հանդես է գալիս առաջարկություններով, զեկույցներով և այլն.
7) քաղաքապետի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և աշխատակազմի ռազմավարական, կազմակերպական և մասնագիտական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին.
8) բացահայտում, վերլուծում և գնահատում է վարչության առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրները, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ ապահովում այդ աշխատանքների կատարումը.
9) կանոնակարգում է Երևան քաղաքի վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների աշխատանքները.
10) վարչության աշխատողների միջև կատարում է պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի.
11) ստորագրում է գնման ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցի հետ պայմանագիրը.
12) ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը,
13) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում գործառույթներ:
(հավելվածը լրաց., խմբ. 10.05.21 Հ. 1435-Ա)
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված հ.23 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
1. Ընդհանուր դրույթներ.
1. Երևանի քաղաքապետարանի /այսուհետ՝ քաղաքապետարան/ աշխատակազմի կազմակերպական վարչությունը /այսուհետ՝ վարչություն/ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին։
2. Համաձայն Երևանի քաղաքապետի կողմից հաստատված կառուցվածքի, վարչության աշխատանքների համակարգումը կատարում է Երևանի քաղաքապետի խորհրդականը։
3. Վարչությունը ֆինանսավորվում է Երևան համայնքի բյուջեից։
4. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
5. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով, իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր։
2. Վարչության նպատակը, խնդիրները և գործառույթները.
6. Վարչությունը ապահովում և կազմակերպում է Երևան քաղաքի ավագանու գործունեության համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը։
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են սույն բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
8. Վարչությունը.
1) ապահովում է ավագանու անդամների մասնակցությունը նստաշրջաններին, նիստերին, ինչպես նաև ավագանու մշտական հանձնաժողովների նիստերին;
2) սահմանված ժամկետում ապահովում է Երևան քաղաքի ավագանու նիստի, արտահերթ նիստի օրակարգի նախագծի, դրանում ընդգրկված հարցերի, որոշման նախագծերի և դրանց կցված փաստաթղթերի տրամադրումն ավագանու անդամներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, ինչպես նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՊՓԲԸ–ի միջոցով ապահովում է այդ նյութերի տեղադրումը Երևանի պաշտոնական համացանցային կայքում;
3) ապահովում է Երևան քաղաքի ավագանու նիստերի, արտահերթ նիստերի արձանագրումը, արձանագրությունների ընդունված կարգով տրամադրումն ավագանու անդամներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, ինչպես նաև դրանց տեղադրումը քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում;
4) սահմանված ժամկետում ապահովում է Երևան քաղաքի ավագանու կողմից ընդունված որոշումների տեղադրումը քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում;
5) աջակցում է ավագանու մշտական հանձնաժողովների աշխատանքներին;
6) ապահովում է Երևան քաղաքի ավագանու կողմից ստեղծվող քննող հանձնաժողովներին անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկանքների տրամադրումը;
7) ապահովում է Երևան քաղաքի ավագանու նիստերի ընթացքում ավագանու անդամների բանավոր հարցերի և դրանց տրված պատասխանների սղագրումը և սահմանված ժամկետում սղագրության տեղադրումը քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում;
8) ապահովում է հանրության տեղեկացումն ավագանու հերթական նիստի ժամանակի և օրակարգի նախագծի վերաբերյալ;
9) քաղաքացիների և իրավաբանական անձանց պահանջով ապահովում է ավագանու անդամներին տրամադրված նիստի հետ կապված նախագծերի և դրանց կցված փաստաթղթերի պատճենների տրամադրումը՝ դրա ծախսերը ծածկող վճարի դիմաց;
10) քաղաքապետի և /կամ/ աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի մշակումը։
11) քաղաքապետի հանձնարարությամբ նախապատրաստում և Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացնում Երևանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, Երևանի ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանակոչությունների վերաբերյալ առաջարկությունների փաթեթները;
12) քաղաքապետի հանձնարարությամբ նախապատրաստում և Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացնում Երևան քաղաքում պետական և հասարակական նշանավոր գործիչների հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրման վերաբերյալ առաջարկությունների փաթեթները;
13) տրամադրում է տեղեկանքներ Երևան քաղաքում անվանակոչված և վերանվանված փողոցների վերաբերյալ;
14) քաղաքապետի հանձնարարությամբ նախապատրաստում է Երևան քաղաքի պատվավոր կոչումներ և պարգևներ շնորհելու վերաբերյալ փաստաթղթերն ու նյութերը;
15) քննարկում և համապատասխան ընթացք է տալիս Երևան քաղաքում հանրային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ ստացված իրազեկումներին;
16) օժանդակում է Երևան քաղաքում ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին;
17) արձանագրում է Երևանի քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցությունները, արձանագրություններն առաքում հանձնարարականների կատարողներին;
18) կատարում է վարչություն մուտքագրված գրությունների, դիմումների ուսումնասիրում և նախապատրաստում է պատասխանները;
19) ամենամսյա հաշվետվություն է ներկայացնում Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձին վարչության գործունեության վերաբերյալ;
20) կատարում է քաղաքապետարանի ղեկավարության այլ հանձնարարականներ;
21) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը։
3. Վարչության գործունեության կազմակերպումը.
9. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևան քաղաքի ավագանին։
10. Վարչությունը ղեկավարում է վարչության պետը, որը պատասխանատվություն է կրում վարչության գործունեության համար։
11. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով:
12. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
13. Վարչության պետին, վարչության մյուս աշխատողներին աշխատանքի է նշանակում և ազատում «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ նման լիազորություն ունեցող պաշտոնատար անձը։
14. Վարչության պետը`
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3) պետը ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, կազմակերպում է վարչության ամենօրյա աշխատանքները։ Հանդես է գալիս վարչության անունից՝ աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարականներ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի, ապահովում է վարչության համագործակցությունը քաղաքապետարանի մյուս ստորաբաժանումների հետ։
4). Վարչության պետը, վարչության գործունեության ոլորտում /բնագավառում/, աշխատակիցների միջոցով ապահովում է վարչությանը տրված որոշումների, կարգադրությունների և հանձնարարականների կատարումը և դրա համար կրում է պատասխանատվություն։
5) Սահմանված կարգով իրականացնում է վարչության աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ։
6) Իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ։
15. Վարչության աշխատակիցները, համաձայն աշխատանքային պարտականությունների բաշխման, իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս հաշվետու են վարչության պետին։
4. Վարչության գործունեության դադարեցումը.
16. Վարչության գործունեությունը դադարեցվում է վարչության լուծարման կամ վերակազմավորման դեպքում՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված հ.24 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի
1. Ընդհանուր դրույթներ
1. Երևանի քաղաքապետարանի /այսուհետ՝ քաղաքապետարան/ աշխատակազմի առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժինը /այսուհետ՝ բաժին/ քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Քաղաքապետարանի աշխատակազմի առաջին բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ բաժնի աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3. Քաղաքապետարանի աշխատակազմի առաջին բաժնի պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեի հաշվին:
4. Բաժինը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:
2. Բաժնի նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները
5. Բաժնի նպատակը պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների վերաբերյալ փաստաթղթերի, զորահավաքային նախապատրաստության և զորակոչի ու քաղաքացիական պաշտպանության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
6. Բաժնի խնդիրները և գործառույթները բխում են հատուկ և գաղտնի փաստաթղթերի գործավարության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
7. Բաժինը.
1) ընդունում է պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների վերաբերյալ փաստաթղթեր, գրանցում և ներկայացնում քաղաքապետին.
2) մշակում և իրականացնում է գաղտնիության ռեժիմի ապահովման միջոցառումներ.
3) կատարում է համապատասխան ուսումնասիրություններ գաղտնի տեղեկությունների արտահոսքի հնարավոր ուղիները հայտնաբերելու և փակելու նպատակով.
4) մասնակցում է գաղտնի տեղեկությունների հրապարակման փաստերի, գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և գաղտնիության ռեժիմի մյուս խախտումների վերաբերյալ ծառայողական քննության անցկացմանը.
5) մասնակցում է գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկերի, ներգերատեսչական կարգով սահմանվող մյուս նորմատիվային ակտերի մշակմանը.
6) ընդունում է՝ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից ստացած պաշտոնական գրությունները, որոշումները, կարգադրությունները, օրենքները, արձանագրությունները մուտքագրում համապատասխան մատյաններում և ներկայացնում քաղաքապետարանի ղեկավարությանը.
7) գրանցում և մուտքագրում է քաղաքապետարանի ղեկավարության կողմից մակագրված փաստաթղթերը և առաքում կատարողներին.
8) վերահսկում է պետական կառավարման մարմիններից ստացած հսկողական փաստաթղթերի կատարման ընթացքը.
9) վերահսկում է քաղաքապետարանի ղեկավարության կողմից մակագրված հսկողական փաստաթղթերի կատարման ընթացքը.
10) վերահսկում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող փաստաթղթերի կատարման ընթացքը,կատարում է վերլուծություն և այդ մասին տեղյակ պահում քաղաքապետին.
11) կազմակերպում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող և մուտքագրված մնացած այլ փաստաթղթերի պահպանումը և նպատակային օգտագործումը.
12) բաժնում ստացվող հատուկ և գաղտնի փաստաթղթերի գործավարության մի զգալի մասը կատարվում է համակարգչի օգնությամբ հատուկ ծրագրով.
13) կատարում է «Զինապարտության մասին», «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին»,«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքների պահանջները քաղաքապետարանին վերապահված լիազորությունների շրջանակներում.
14) կատարում է ՀՀ կառավարության «Գարնանային և աշնանային զորակոչը կազմակերպելու մասին» ամենամյա համապատասխան որոշումների կատարումն ապահովող միջոցառումները Երևան քաղաքի մասով.
15) կատարում է Երևանի քաղաքային զորակոչային հանձնաժողովի քարտուղարի պարտականություններին վերաբերող աշխատանքներ.
16) կատարում է Երևան քաղաքի տարածքային զինկոմիսարիատների կողմից ներկայացված տարկետում տրված զինակոչիկների անձնական գործերում կատարվելիք ամբողջ գործավարությունը.
17) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Բաժնի աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը։
3. Բաժնի աշխատանքների կազմակերպումը
8. Բաժնի կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
9. Բաժնի աշխատակիցներին աշխատանքի նշանակումն ու ազատումն իրականացվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
10. Բաժնի գործունեությունը ղեկավարում է բաժնի պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
11. Բաժնի պետի, բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
12. Բաժնի պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կատարվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
13. Բաժնի պետը՝
1) Կազմակերպում և ղեկավարում է բաժնի ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն:
2) ապահովում է բաժնի իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ բաժնի աշխատանքները համակարգող քաղաքապետարանի
3) Կատարում է բաժնի ամբողջ գործավարությունը, որը բխում է ՀՀ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի և ՀՀ կառավարության 30.12.1997թ. հ.626-ԿԳ որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներից:
4) Բաժնում մուտք եղած բոլոր պաշտոնական գրությունները նախապատրաստում է և ներկայացնում քաղաքապետարանի ղեկավարության նշագրմանը և հետևում հանձնարարականների կատարմանը:
14. Աշխատակիցները բաժնի գործունեության համար կրում են պատասխանատվություն:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված N 25 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի N 1704-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության
(վերնագիրը խմբ. 04.06.21 Հ. 1867-Ա)
1. Ընդհանուր դրույթներ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Վարչության աշխատանքների համակարգումն իրականացնում է Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
3. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից:
5. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք ու դրոշմակնիք:
2. Վարչության նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները
6. Վարչության նպատակը մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառում Երևանի քաղաքապետին և Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին և Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
8. Վարչությունը`
ա) նախապատրաստում է անձնակազմի կառավարման գծով Քաղաքապետի կարգադրությունների և Աշխատակազմի քարտուղարի հրամանների նախագծերը.
բ) իրականացնում է Քաղաքապետի կողմից ընդունված կարգադրությունների և Աշխատակազմի քարտուղարի կողմից ստորագրված հրամանների հաշվառման, դրանց բնօրինակների պահպանության և առաքման հանձնելու աշխատանքները.
գ) իրականացնում է Քաղաքապետի և Աշխատակազմի քարտուղարի կողմից նշանակվող անձանց (այդ թվում`Քաղաքապետարանի կառավարման ներքո գտնվող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների, վարչական շրջանի ղեկավարների և այլն), ինչպես նաև Աշխատակազմում համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, հաշվառման, հանձնման-ընդունման, պահպանման աշխատանքները.
դ) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է Աշխատակազմի համայնքային ծառայողների էլեկտրոնային տարբերակով գրանցամատյանային տվյալների հավաքագրման և դրանք Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնելու աշխատանքները.
ե) Աշխատակազմի ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծեր և դրանք ներկայացնում Աշխատակազմի քարտուղարին.
զ) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմի գլխավոր, ինչպես նաև առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի (ատեստավորման) նախապատրաստական աշխատանքները.
է) ապահովում է Աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և համայնքային ծառայողների ատեստավորման Քաղաքապետարանի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառի հարցաշարերի և հարցատոմսերի մշակման աշխատանքները.
ը) կազմում է Աշխատակազմի տվյալ տարվա ընթացքում հերթական, ինչպես նաև արտահերթ, ատեստավորման ենթակա համայնքային ծառայողների ցանկերը և դրանք ներկայացնում Աշխատակազմի քարտուղարին.
թ) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմի համայնքային ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները.
ժ) հաշվառում է Աշխատակազմի համայնքային ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները` անմիջական ղեկավարների եզրակացություններով, ինչպես նաև, Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ, ուսումնասիրում է դրանք և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
ժա) իրականացնում է Աշխատակազմում աշխատանքային, այդ թվում` ժամկետային աշխատանքային և, ըստ անհրաժեշտության, նյութական պատասխանատվության պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները.
ժբ) ապահովում է Աշխատակազմում համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործընթացների (համայնքային ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնի մասին տեղեկացնելու, համայնքային ծառայության պաշտոնում նշանակելու, այդ թվում` արտամրցույթային կարգով, համայնքային ծառայության դասային աստիճան շնորհելու, կարգապահական տույժեր կիրառելու, ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն ժամկետի, համայնքային ծառայության պաշտոնից ազատելու և այլն) ժամկետների պահպանման աշխատանքները.
ժգ) ապահովում է Աշխատակազմի աշխատողների ծառայողական վկայականների պատվիրումը և դրանց տրամադրումը.
ժդ) հսկողություն է իրականացնում «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված բարեվարքության հարցերով կազմակերպչին վերապահված գործառույթների կատարման նկատմամբ.
ժե) ապահովում է մարդկային ռեսուրսների կառավարման ավտոմատացված համակարգերի ներդրումը.
ժզ) բացահայտում է Աշխատակազմի մեծ ներուժ ունեցող աշխատակիցների և նրանց ներուժի արդյունավետ օգտագործման ուղղությունները՝ դրված նպատակներին հասնելու համար.
ժէ) իրականացնում է Աշխատակազմի աշխատակիցների կողմից ներկայացվող հաշվետվությունների հիմքով գործունեության գնահատման վերլուծությունը.
ժը) գնահատում է Աշխատակազմի ստորաբաժանումների և աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների արդյունավետությունը.
ժթ) իրականացում է Աշխատակազմի աշխատակիցների հաճախումների հսկողական գործառույթները.
ի) իրականացնում է աշխատանքի պաշտպանության համակարգերի ստեղծման և կիրառման աշխատանքները.
իա) մշակում է աշխատանքի պաշտպանության քաղաքականության ուղեցույցեր.
իբ) իրականացնում է աշխատանքային կարգապահական ներքին կանոնների պահանջների կատարումը:
3. Վարչության աշխատանքների կազմակերպումը
9. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
10. Վարչության կազմում գործում են 3 բաժիններ.
1) մրցույթների և ատեստավորման կազմակերպման.
2) կադրային գործի վարման.
3) մարդկային ռեսուրսների կառավարման համակարգերի մշակման և ներդրման:
11. Վարչության աշխատակիցների՝ աշխատանքի նշանակումն ու ազատումն իրականացվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
12. Վարչության գործունեությունը ղեկավարում է Վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
13. Վարչության պետի, Վարչության բաժինների պետերի, Վարչության բաժինների մասնագետների իրավունքները և պարտականությունները սահմանվում են համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերով։
14. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
15. Վարչության պետը.
ա) կազմակերպում և ղեկավարում է Վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
բ) ապահովում է Վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
գ) կազմակերպում է Վարչության աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ Վարչության բաժինների պետերին, վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը. նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի.
դ) ստորագրում է Վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի ավագանու, Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը, Աշխատակազմի քարտուղարի հրամանների նախագծերը.
ե) իրականացնում է Վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
4. Վարչության գործունեության դադարեցումը
16. Վարչության գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը խմբ. 04.06.21 Հ. 1867-Ա)
Հավելված հ.26 Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունիսի 4-ի N 1704-Ա որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ
(հավելվածն ուժը կորցրել է 30.08.22 հ. 3131-Ա)
Հավելված հ.27 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի
(հավելվածն ուժը կորցրել է 16.09.22 հ. 3279-Ա)
Հավելված հ.28 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևանի քաղաքապետարանի /այսուհետ՝ քաղաքապետարան/ աշխատակազմի ներքին աուդիտի բաժինը /այսուհետ՝ բաժին/ քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին։
2. Բաժնի աշխատանքները համակարգվում են Երևանի քաղաքապետի և ներքին աուդիտի կոմիտեի կողմից։
3. Բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով(այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Բաժնի պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից։
5. Բաժինը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:
2. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԵՎ ԲԱԺՆԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Ներքին աուդիտի նպատակը Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է և նրան աջակցելը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանող և արդյունավետ ֆինանսական կառավարման համար քաղաքապետարանի և ենթակա կազմակերպությունների գործունեությունը բարելավելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով:
7. Բաժնի խնդիրները և գործառույթները բխում են իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
8. Բաժինը՝
1) ձեռնարկում է միջոցներ քաղաքապետարանում և ենթակա կազմակերպություններում առկա ռիսկերը բացահայտելու և գնահատելու ուղղությամբ.
2) քաղաքապետարանում և ենթակա կազմակերպություններում գնահատում է ֆինանսական կառավարման, հսկողության համակարգերի արդյունավետությունը և համապատասխանությունը.
3) հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորների վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.
4) իրականացնում է ներքին աուդիտ որոշակի աուդիտորական առաջադրանքների ապահովմանն ուղղված հավաստիացման կամ խորհրդատվական ծառայությունների մատուցման միջոցով:
5) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Բաժնի աշխատանքային, ռազմավարական և տարեկան ծրագրերը:
3. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. Բաժնի կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
10. Բաժնի պետին և բաժնի աշխատակիցներին աշխատանքի նշանակում և ազատում է «Համայնքային ծառայության մասին» և «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքներով նման լիազորությամբ օժտված պաշտոնատար անձը:
11. Բաժնի ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է բաժնի պետը և դրա համար կրում պատասխանատվություն:
12. Բաժնի պետը և բաժնի աշխատողները համարվում են համայնքային ծառայողներ:
13. Բաժնի պետի, բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» և «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնների անձնագրերով:
14. Բաժնի պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» և «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգերով:
15. Բաժնի պետը՝
1) կազմակերպում և ղեկավարում է բաժնի ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում պատասխանատվություն.
2) ապահովում է բաժնի իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3) նախապատրաստում է ներքին աուդիտի գծով Երևանի քաղաքապետի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի քարտուղարի հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման.
4) պատրաստում և Երևանի քաղաքապետին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը.
5) կազմում և Երևանի քաղաքապետին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը.
6) հետևում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը.
7) անհրաժեշտության դեպքում, խորհրդակցելով լիազոր մարմնի հետ, մշակում է առանձին մեթոդաբանություն բաժնի գործունեության համար.
8) բաժնի գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների` ներքին գնահատումների միջոցով իրականացնում է աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների.
9) Երևանի քաղաքապետին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում՝
ա. հաշվետվություններ աուդիտի արդյունքների և արձանագրված խնդիրների, արված առաջարկությունների և քաղաքապետարանի ու կազմակերպությունների գործունեությունը բարելավելու նպատակով ձեռնարկված գործողությունների մասին.
բ. ներքին աուդիտի տարեկան գործունեության ծրագրի իրականացման մասին.
գ. ներքին աուդիտի իրականացման համար օգտագործված և անհրաժեշտ ռեսուրսների մասին.
դ. բաժնի առջև ծառացած սահմանափակումների բոլոր դեպքերի մասին:
10) զեկուցում է Երևանի քաղաքապետին աուդիտի իրականացման խոչընդոտների ևխնդիրների վերաբերյալ:
11) ստորագրում է բաժնի կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
12) առաջարկում է Երևանի քաղաքապետին` փորձագետ նշանակել, եթե ներքին աուդիտի իրականացման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ ու հմտություններ.
13) համագործակցում է ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցում է նրանց խորհրդակցություններին:
IV ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
16. Բաժնի գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված հ.29 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժին
1. Ընդհանուր դրույթներ
1. Երևանի քաղաքապետարանի /այսուհետ՝ քաղաքապետարան/ աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժինը /այսուհետ՝ բաժին/ քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին։
2. Բաժնի աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկին, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին կամ քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի։
3. Բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով(այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Բաժնի պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից։
5. Բաժինը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերին համապատասխան՝ ապահովում է վարչական վարույթի իրականացումը։
6. Բաժինը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր։
2. Բաժնի նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները
7. Բաժնի նպատակը քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի իրականացման համար քաղաքաշինության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
8. Բաժնի խնդիրները և գործառույթները բխում են քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի իրականացման համար քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
9. Բաժինը `
1) իրականացնում է Երևան քաղաքի առանձին հատվածների, քաղաքաշինական համալիրների, շենքերի ու շինությունների կառուցման, վերակառուցման հետ կապված քաղաքաշինական և ճարտարապետաշինարարական փաստաթղթերի ձևակերպման գործառույթները,
2) ներկայացնում է առաջարկություններ քաղաքաշինական գործունեության կանոնակարգման կատարելագործման ուղղությամբ,
3) մասնակցում է քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկումներին, ներկայացնում է իրավական ակտերով հիմնավորված դիտողություններ, առաջարկություններ, այլընտրանքային նախագծեր և ծրագրեր,
4) քննարկում է շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հայտերը և դիմումները,
5) ապահովում է պետական, Երևան համայնքի և մասնավոր սեփականություն հանդիսացող հողերի վրա շենքեր և շինություններ կառուցելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմումը և սահմանված կարգով հաստատման ներկայացումը,
6) համաձայնեցման է նախապատրաստում շենքերի և շինությունների կառուցման նախագծերը,
7) Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հանձնարարությունների և ցուցումների հիման վրա իրականացնում է պետական, Երևան համայնքի և մասնավոր սեփականություն հանդիսացող հողերում կառուցապատման այլ խնդիրներ,
8) ապահովում է շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման նախագծերի մշակման հիմք հանդիսացող ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմումը և սահմանված կարգով ներկայացնում հաստատման,
9) ապահովում է Երևանի քաղաքապետի, բաժնի աշխատանքները համակարգողի և աշխատակազմի քարտուղարի համապատասխանաբար՝ որոշումների, կարգադրությունների, հանձնարարությունների կատարումը։
3. Բաժնի աշխատանքների կազմակերպումը
9. Բաժնի կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին։
10. Բաժնի պետին և բաժնի աշխատակիցներին աշխատանքի նշանակում և ազատում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նման լիազորությամբ օժտված պաշտոնատար անձը։
11. Բաժնի պետի, բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
12. Բաժնի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է բաժնի պետը և դրա համար կրում է պատասխանատվություն։
13. Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է աշխատակազմի քարտուղարին։
14. Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են բաժնի աշխատողները։
15. Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի գլխավոր մասնագետներից մեկը՝ քաղաքապետի հայեցողությամբ։
16. Բաժնի պետը՝
1) կազմակերպում և ղեկավարում է բաժնի ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն,
2) կատարում է բաժնի գործունեության բնագավառին վերաբերող իրավական ակտերի, բնագավառում վարվող քաղաքականության մասով՝ քաղաքապետի և /կամ/ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի, իսկ համայնքային ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով՝ աշխատակազմի քարտուղարի հանձնարականները և ցուցումները,
3) օժանդակում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին՝ Երևանի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության կանոնակարգմանն ուղղված «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածով նախատեսված գործընթացներն իրականացնելիս,
4) Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հանձնարարությամբ, ՀՀ կառավարության 29.08.2002թ. հ.1473-Ն, 21.12.1998թ. հ.812 և 02.02.2002թ. հ.91 որոշումներով սահմանված կարգերով մշակում և ներկայացնում է 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կատեգորիայի ռիսկայնության աստիճաններ ունեցող օբյեկտների ճարտարապետահատակագծային առաջադրանքները, համաձայնեցման նախապատրաստում ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը և կառուցապատողին տրվող շինարարության /կամ քանդման/ թույլտվությունները,
5) մասնակցում է քաղաքի կառուցապատման ծրագրերի մշակմանը և ձևակերպմանը,
6)Երևանի քաղաքապետի, բաժնի աշխատանքները համակարգողի, աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը,
7) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն,
8) Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը,
9) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ։
4. Բաժնի գործունեության դադարեցումը
17. Բաժնի գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված հ.30 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ.1704-Ա որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` քաղաքապետարան) աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Ծառայության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին կամ քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձի:
3. Ծառայությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Ծառայությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:
5. Ծառայության աշխատակիցները ծառայողական պարտականությունները կատարելիս կարող են կրել համազգեստ, որն ունի տարբերանշաններ և խորհրդանշան, որոնց նկարագիրն ինչպես նաև դրանց կրելու և հատկացնելու կարգը հաստատում է Երևանի քաղաքապետը:
6. Ծառայության աշխատակիցներին տրվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված միասնական նմուշի վկայականներ:
2. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Ծառայության նպատակը հասարակական կարգի պահպանության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
8. Ծառայության խնդիրները և գործառույթները բխում են հասարակական կարգի պահպանության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
9. Ծառայության գործառույթներն են.
1) վարչական իրավախախտումների փաստերի արձանագրում և վարչական շրջանի ղեկավարին համապատասխան տեղեկատվության տրամադրում` վարչական իրավախախտումը և դրա հետևանքները վերացնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու համար,
2) հսկողություն` վարչական շրջանների աշխատակազմի համապատասխան բաժինների կողմից Ծառայության կողմից արձանագրված վարչական իրավախախտումների վերացմանն ուղղված գործողությունների կատարման ուղղությամբ,
3) վարչական շրջանների կողմից ստացված վարչական իրավախախտումների հետևանքների վերացման մասին տեղեկատվության հավաքագրում և հաշվառում փաստաթղթային և էլեկտրոնային եղանակներով,
4) հանրային նշանակության օբյեկտների և վայրերի ստուգումների և շրջայցերի իրականացում՝ քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների և վարչական շրջանների աշխատակազմի համապատասխան բաժինների հետ համատեղ,
5) հսկողություն ինքնակամ շինարարությունների և հողազավթումների նկատմամբ, դրանց կանխումը և կասեցումը: Ինքնակամ շինարարությունների և հողազավթումների հետևանքների վերացումը` քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ,
6) հսկողություն ոչ նպատակային օգտագործումը վերացնելու, պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ապօրինի զավթումները վերացնելու, վարձակալությամբ տրամադրված հողամասերի վրա ինքնակամ շինություններ կառուցելը կասեցնելու, կանխելու և հետևանքները վերացնելու, իրականացվող կառուցապատումների կառուցապատման նախագծին համապատասխանության ապահովելու, հողի օգտագործման կամ կանոնները պահպանելու, ժամանակավոր տրամադրված հողամասերը ժամանակին վերադարձնելու, հողի բերրի շերտի օգտագործման և քաղաքաշինության բնագավառներում ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված բոլոր կանոնների պահպանման և խախտումների վերացման ուղղությամբ,
7) առևտրի և սպասարկման ոլորտում.
ա. հսկողություն Երևան քաղաքի վարչական սահմաններում գործող հանրային նշանակության օբյեկտների կողմից ՀՀ օրենքներով և այլ իրավական նորմերով սահմանված հասարակական կարգի պահպանության նորմերի կատարմանը,
բ. հսկողություն Երևան քաղաքի վարչական սահմաններում գործող հասարակական նշանակության օբյեկտներում աշխատակիցների աշխատանքային արտահագուստով լինելու, համապատասխան որակավորում պահանջող հաստիքներում որակավորված աշխատակիցների առկայությանը,
գ. հսկողություն Երևան քաղաքի վարչական սահմաններում գործող հանրային նշանակության օբյեկտներում լռության պահպանման նկատմամբ,
դ. հսկողություն Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրի կանոնների պահպանմանը` ներառյալ, բայց չսահմանափակվելով` առևտրի համար չսահմանված առևտրի բացառելը հասարակական նշանակության օբյեկտներում ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի կանոնների պահպանման նկատմամբ, դրանք անչափահասներին վաճառքի բացառումը, արգելված ապրանքների վաճառքի իրականացման բացառելը, ժամկետանց սննդի վաճառքի արգելելը, առանց համապատասխան ապրանքանիշի ապրանքներ վաճառելը, տեխնիկական անդորրագրին չհամապատասխանող ապրանքներ վաճառելը բացառելը, հասարակական նշանակության օբյեկտներում և խանութներում շուտ փչացող և այլ ապրանքների պահպանման համար համապատասխան պայմանների ապահովումը, առանց համապատասխան թույլտվության օբյեկտներից դուրս ապրանքների ցուցադրման կանխելը:
8) ապահովում է իր բնագավառին ուղղված Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումների ու կարգադրությունների կատարումը և կատարման հսկողությունը,
9) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման մասին տեղյակ է պահում Երևանի քաղաքապետին՝ ներկայացնելով առաջարկություններ,
10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս քաղաքացիների ու կազմակերպությունների դիմումներին, գանգատներին և առաջարկություններին,
11) կատարում է Երևանի քաղաքապետի հանձնարարությունները և ցուցումները.
12) իր իրավասությունները կատարելու ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան քաղաքացիներից և կազմակերպություններից պահանջում է անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ և տեղեկություններ,
13) իր իրավասության շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածներով հասարակական պահպանության կարգերի խախտման փաստերի մասին կազմում է արձանագրություններ՝ նույն օրենսգրքի 219.1 հոդվածին համապատասխան և իրավախախտում կատարած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նյութերը ներկայացնում է Երևանի քաղաքապետի վարչական իրավախախտումների գործերը նախապատրաստող հանձնաժողովին:
14) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Ծառայության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը:
3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
10. Ծառայության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
11. Ծառայության կազմում գործում են 4 բաժիններ`
1) 1-ին բաժին,
2) 2-րդ բաժին,
3) 3-րդ բաժին,
4) 4-րդ բաժին։
12. Ծառայության աշխատակիցների աշխատանքի նշանակումն ու ազատումն իրականացվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
13. Ծառայության գործունեությունը ղեկավարում է Ծառայության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
14. Ծառայության պետի, Ծառայության պետի տեղակալների, Ծառայության բաժնի պետերի, բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
15. Ծառայության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
16. Ծառայության պետը.
1) կազմակերպում և ղեկավարում է Ծառայության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն,
2) ապահովում է Ծառայության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ ծառայության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3) Ծառայության աշխատակիցների միջև կատարում է պարտականությունների բաշխում։ Նրանց տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարականներ, ինչպես նաև ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի,
4) ստորագրում է Ծառայության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը,
5) իրականացնում է Ծառայության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
17. Ծառայության պետի տեղակալը կատարում է Ծառայության պետի անմիջական հանձնարարությունները և համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով իրեն վերապահված լիազորությունները:
18. Ծառայության բաժինները գլխավորում են բաժնի պետերը: Յուրաքանչյուր բաժնի պետ կազմակերպում է իր բաժնի աշխատանքները, ապահովում է Երևանի քաղաքապետի և Ծառայության պետի հանձնարարականների կատարումը և դրանց համար կրում պատասխանատվություն:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար |
Ս. Մակարյան |
Հավելված N 31 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի N 1704-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության
1. Ընդհանուր դրույթներ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ քաղաքապետարան) աշխատակազմի զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչությունը (այսուհետ՝ վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին կամ քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի:
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր):
4. Վարչությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝ ապահովում է վարչական վարույթի իրականացումը։
5. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից, քաղաքապետարանի աշխատակազմի համար հատկացված միջոցների հաշվին:
6. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:
2. Վարչության նպատակը, խնդիրները և գործառույթները
7. Վարչության նպատակը պաշտպանության ոլորտում և արտակարգ իրավիճակներում՝ Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ապահովումն է:
8. վարչության խնդիրները և գործառնությունները բխում են` « Պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության մասին իրավական ակտերով, ինչպես նաև ՀՀ կառավարության և ՀՀ Նախագահի (գաղտնի և ոչ գաղտնի) որոշումներով, նորմատիվ իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
9. Վարչությունը՝
1) աջակցում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացմանը և զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրմանը,
2) աջակցում է պահեստազորային պատրաստության միջոցառումների իրականացմանը,
3) ապահովում է զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին քաղաքապետարանի այն աշխատակիցների մասնակցությունը՝ որոնք հաշվառված են ՀՀ ԶՈՒ պահեստազորում,
4) իրականացնում է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների, Երևանի ենթակայության կազմակերպությունների զինվորական հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման, պահեստազորայինների ամրագրման աշխատանքները,
5) զորահավաքային (պահեստազորայինների) նախապատրաստության շրջանակ-ներում և զորահավաքային զորակոչի ժամանակ աջակցում է Երևան քաղաքի ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներին (զինկոմիսարիատներին) զորա-հավաքային խնդիրների կատարմանը,
6) իր իրավասության սահմաններում աջակցում է զինված ուժերի զորահավաքային ծավալմանը,
7) կազմակերպում է զորահավաքի ժամանակ զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիներին ծանուցման գործընթացը,
8) համագործակցում և աջակցում է Երևան քաղաքի ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներին (զինկոմիսարիատներին) զորահավաքային զորակոչի և պահեստազորում հաշվառված քաղաքացիների ցուցակների ճշգրտման նպատակով,
9) կազմում է միջոցառումների կատարման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու տեղեկագիր,
10) կազմում է աշխատանքային ռեժիմների փոխադրման ներքին պլան,
11) կազմում է Երևան քաղաքի տնտեսության զորահավաքի պլան,
12) իրականացնում է սպառնալից ժամանակաշրջանում (համաձայն ՀՀ կառավարության որոշման) պլաններով նախատեսված միջոցառումների ճիշտ և ժամանակին կատարման աշխատանքները, վերահսկում, տեղեկատվության ամփոփում և զեկույցների պատրաստում ըստ վերադասության,
13) պլանավորում է շտաբային մարզումներ և մշակում կազմակերպչական հարցեր,
14) անցկացնում և ամփոփում է շտաբային մարզումներ,
15) համակարգում և իրականացնում է Երևան քաղաքի տնտեսության զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի հետ կապված աշխատանքները,
16) համակարգում է զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմա-կերպությունների հետ տարվող աշխատանքների (եռակողմ պայմանագրերի կնքման գործընթաց, զորահավաքային նախապատրաստություն, օրենքով պահաջվող անհրաժեշտ փաստաթղթային բազայի վարում և ձևայնացված (ֆորմալիզացիոն) փաստաթղթերի ստեղծում),
17) քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման և պլանում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով ներկայացնում է առաջարկություններ, ինչպես նաև մասնակցում է պլանի ճշգրտումներին,
18) վերահսկում և համակարգում է քաղաքացիական պաշտպանության ծառայությունների աշխատանքները,
19) վերահսկում է բնակչության իրազեկման համակարգերի մշտական աշխատունակությունը,
20) վերահսկում է քաղաքապետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների ազդարարման աղյուսակների կազմումը և դրանց կիրառությունը,
21) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության կառույցների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում,
22) համակարգում է աղետի գոտում բնակչության պատսպարման, տարհանման և անհատական միջոցներով ապահովման կազմակերպչական աշխատանքները,
23) համակարգում է գույքի, նյութական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների հավաքագրման և օգտագործման աշխատանքները,
24) համակարգում է տարհանման և տեղաբաշխման աշխատանքները,
25) համակարգում է տարհանման և տարհանված բնակչության կենսաապահովման պլանների մշակման աշխատանքները,
26) իրականացնում է Երևան քաղաքի տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակաշրջանում պլաններով նախատեսված միջոցառումների ճիշտ և ժամանակին կատարման աշխատանքները, վերահսկում, տեղեկատվության ամփոփում և զեկույցների պատրաստում ըստ վերադասության,
27) կատարում է քաղաքապետի՝ ինչպես նաև տվյալ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող պաշտոնատար անձի հաձնարարությունները և ցուցումները,
28) իրականացնում է Երևան քաղաքի վարչական շրջանների զորակոչային, զորահավաքային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպա-նության վերաբերվող աշխատանքների համակարգումը և միջոցառումների կատարման հսկողությունը,
29) ուսումնասիրություններ է իրականացնում քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների զորահավաքային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության վերաբերվող հարցերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ,
30) նախապատրաստում է վարչության գործառույթներին վերաբերվող Երևանի ավագանու որոշումների նախագծեր,
31) իրականացնում է Երևանի քաղաքապետի որոշումներով և կարգադրություններով սահմանված այլ աշխատանքներ:
3. Վարչության աշխատանքների կազմակերպումը
10. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
11. Վարչության կազմում գործում են 2 բաժիններ.
1) պլանավորման, զորակոչային հարցերի և զորահավաքային,
2) քաղաքացիական պաշտպանության:
12. Վարչության աշխատակիցներին աշխատանքի նշանակումն ու ազատումն իրականացվում է «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով։
13. Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
14. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության բաժնի պետերի, վարչության բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
15. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
16. Վարչության պետը.
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն,
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը,
3) վարչության աշխատողների միջև կատարում է պարտականություների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի,
4) ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի ավագանու, Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը,
5) իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
4. Վարչության գործունեության դադարեցումը
17. Վարչության գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը լրաց. 04.06.21 Հ. 1867-Ա)
Հավելված N 32 Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի N 1704-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արձանագրային և արխիվային գործերի բաժնի
1. Ընդհանուր դրույթներ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) աշխատակազմի արձանագրային և արխիվային գործերի բաժինը (այսուհետ՝ Բաժին) հանդիսանում է քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Բաժնի աշխատանքները համակարգվում է Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից:
3. Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով /այսուհետ՝ իրավական ակտեր/։
Բաժնի պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից:
4. Բաժինը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով իր անվանմամբ կնիք և դրոշմակնիք։
2. Բաժնի գործունեության նպատակը, խնդիրներըև հիմնական գործառույթները
5. Բաժնի նպատակները, խնդիրները և գործառույթները բխում են իրավական ակտերով Երևանի քաղաքապետին և Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
6. Բաժինը՝
ա) ապահովում է Քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների և Երևանի ենթակայության կազմակերպությունների կողմից ներկայացվող Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերի /այսուհետ՝ նախագծեր/ մուտքագրման, շրջանառության, նշագրման ժամկետների հսկողության ընթացակարգը.
բ) խմբագրում է նախագծի տեքստն առանց բովանդակային փոփոխության՝ նշագրողների կողմից դիտողություններ և առաջարկություններ չլինելու դեպքում.
գ) նախագծի վերջնական տարբերակը տպագրում է համապատասխան ձևաթղթերի վրա և նախագծի հիմքերի հետ միասին հանձնում է նախագծի հեղինակին.
դ) ապահովում է Երևանի քաղաքապետի կողմից ընդունված որոշումների և կարգադրությունների սահմանված ժամկետում հրապարակումը, բազմացումը և առաքումը.
ե) ապահովում է Քաղաքապետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգով Բաժնին վերապահված այլ պահանջների կատարումը.
զ) ապահովում է արխիվային փաստաթղթերի համալրումը, հաշվառումը, արխիվացումն ու պահպանումը, փաստաթղթերի պատճենների և կրկնօրինակների տրամադրումը.
է) իրականացնում է համայնքային սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքի փոխանցումը պետական սեփականության՝ «Արխիվային գործի մասին» օրենքի պահանջներին համապատասխան.
ը) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով՝ մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Բաժնի աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը.
թ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ պատրաստում է լրացուցիչ պարզաբանումներ չպահանջող դիմումների պատասխանները.
3. Բաժնի կառուցվածքը և աշխատանքների կազմակերպումը
7. Բաժնի կառուցվածքը և հաստիքները սահմանում է Երևանի ավագանին:
8. Բաժնի պետին և աշխատակիցներին աշխատանքի է նշանակում կամ աշխատանքից ազատում «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
9. Բաժնի պետի, Բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
10. Բաժնի պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
11. Արձանագրային և արխիվային գործերի բաժնի պետը՝
ա) կազմակերպում և ղեկավարում է Բաժնի ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
բ) ապահովում է Բաժնի իրավասությանը վերաբերող Երևանի ավագանու որոշումների, Երևանի քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների, Բաժնի աշխատանքները համակարգող Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների կատարումը.
գ) Բաժնի աշխատողների միջև կատարում է պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի.
դ) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
ե) Բաժնի աշխատակիցները, համաձայն աշխատանքային պարտականությունների բաշխման, իրականացնում են իրենց լիազորություններն ու պաշտոնական պարտականությունները:
(հավելվածը լրաց. 04.06.21 Հ. 1867-Ա)