ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2021 թվականի |
թիվ 87 |
քաղ. Նուր-Սուլթան |
«ԵԱՏՄ ԹՎԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ «ՑՈՒՑԱՓԵՂԿԻ» ՍՏԵՂԾՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված միջոցառումների պլանի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման նպատակով, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմներին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 29 կարգադրությանը համապատասխան, նշված մեխանիզմների 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան որպես տեղեկատվական նյութ ներկայացված փաստաթղթերի փաթեթի հիման վրա, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ «ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում» նախագծի իրագործման մեջ հետաքրքրվածությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սկսել «ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում» նախագծի իրագործումը։
2. Հաստատել կից ներկայացվող՝
«ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում» նախագծի անձնագիրը.
«ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում» նախագծի իրագործման միջոցառումների բարձրամակարդակ պլանը («ճանապարհային քարտեզը»)։
3. Սահմանել, որ՝
նախագծի իրագործմանը մասնակցում են Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունները.
2022 թվականին նախագծի ֆինանսավորումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության բյուջեի այն միջոցների հաշվին, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման ծախսերի շրջանակներում՝ մինչև 290,8 մլն ռուբլու չափով:
(3-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 18.02.22 թիվ 16)
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ մեկամսյա ժամկետում հաստատել՝
ծրագրի համակարգման հարցերով աշխատանքային խմբի մասին հիմնադրույթը և դրա կազմը.
նախագծի տեխնիկական առաջադրանքը:
5. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման նախագծի իրագործման համար պատասխանատու լիազորված մարմիններին (կազմակերպություններին), մեկամսյա ժամկետում՝
սահմանել նախագծի իրագործման համար պատասխանատու լիազորված մարմինները (կազմակերպությունները) և դրանց մասին ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին.
Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածություններ՝ նախագծի համակարգող խմբի կազմում ընդգրկելու համար։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Ժապարով |
Ա. Օվերչուկ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 87 որոշմամբ |
ԱՆՁՆԱԳԻՐ
«ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում» նախագծի
Բաժին |
Բովանդակություն |
1. Նախագծի անվանումը |
ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում (այսուհետ՝ Նախագիծ)։ |
2. Նախագծի նպատակները և առանցքային արդյունքները |
- հիմնական տեխնոլոգիական ենթակառուցվածքի ստեղծումը՝ որպես ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգ, digital transport corridors ecosystem, DTCE) իրագործման և ձևավորման համար անհրաժեշտ տեխնոլոգիական հիմք. - ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ձևավորման մոտեցումներում ընդունված հիմնական տեխնոլոգիական լուծումների ապրոբացիան. - ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծումը (այսուհետ՝ ծառայությունների «ցուցափեղկ»), որը նախատեսված է Միության անդամ պետությունների թվային ծառայությունների ազգային տարրերի՝ օգտատերերի հետ հաղորդակցական և ծառայություններին առնչվող փոխգործակցության կազմակերպման, ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի հնարավորությունների օգտագործմամբ Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի իրագործման համար թվային ենթակառուցվածքի ձևավորման (տվյալների առումով) համար. |
- օգտատերերին հասանելիության տրամադրում՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեղեկատվական պորտալի բազայի հիման վրա էլեկտրոնային ծառայությունների մասին տեղեկատվություն ստանալու համար՝ հաշվի առնելով ծառայություններին առնչվող ազգային առանձնահատկությունը և դրանց մասսայականացումը. - նվազագույնս կենսունակ էկոհամակարգի տեխնոլոգիական հավաքակազմի ձևավորումը (minimal viable ecosystem, այսուհետ՝ MVE). - ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի շրջանակներում կազմակերպական և տեխնոլոգիական լուծումների բազմացման վերաբերյալ հանձնարարականների մշակումը և համաձայնեցումը։ Նախագծի իրագործման արդյունքը ծավալուն տեխնոլոգիական ենթակառուցվածքի և ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» բաղադրիչների ծրագրային ապահովման ձևավորումն է՝ ներառյալ - օգտատերերի իսկորոշման ու ավտորիզացման մոդուլը, - «Տեղեկատվական պորտալ» մոդուլը, - ծառայությունների հրապարակման և ազգային հատվածների հետ ինտեգրման մոդուլը, - «Տիպային ծրագրային լուծումների գրադարան» մոդուլը, - ծառայությունների մշտադիտարկման և ֆունկցիոնալ հասանելիության մոդուլը, - վերլուծության մոդուլը, - «API մոդելները և ինտեգրման բաղադրիչը» մոդուլը, ինչպես նաև ծառայությունների տիպային նախատիպերի ձևավորումը, այդ թվում՝ - Անդամ պետությունների տարածքներով անցնող մայրուղային ավտոմոբիլային ճանապարհների և միջազգային տրանսպորտային միջանցքների ենթակառուցվածքային օբյեկտների թվային քարտեզ և տվյալների բազա. - Ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտների ամրագրման ծառայություն. - Անդամ պետության ավտոմոբիլային անցակետում հերթի ամրագրման ծառայություն. | |
- Ավտոտրանսպորտային միջոցների վարորդների հեռավար բժշկական զննության անցկացման ծառայություն (ներառյալ COVID-19 կորոնավիրուսային վարակի կանխարգելումը և կանխումը). - Էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրի կիրառման ծառայություն (երկաթուղային տրանսպորտի համար). - Էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրի կիրառման ծառայություն (ավտոմոբիլային տրանսպորտի համար). - Էլեկտրոնային ուղեթերթիկի կիրառման ծառայություն. - Քաշաեզրաչափքային հսկողության էլեկտրոնային արձանագրության կիրառման ծառայություն. - Էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ փոխադրումների հետագծման ծառայություն (տրանսպորտի համաձայնեցված տեսակների համար). - Երրորդ երկրների համակարգերի հետ Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի տեղեկատվության փոխանակման ծառայություն։ Նախագծի իրագործման ժամանակ սպառողների շահագրգիռ խմբերն են՝ - Եվրասիական տնտեսական հանձնաժողովը. - ԵԱՏՄ անդամ պետությունների պետական իշխանության մարմինները. - ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի կոմերցիոն ծառայությունների տրամադրումն ապահովող գործարար կազմակերպությունները. - ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ծառայությունների օգտատերեր հանդիսացող և լոգիստիկ ոլորտում գործունեություն իրականացնող գործարար կազմակերպությունները։ Նպատակների իրականացմամբ ապահովվի նվազագույնս կենսունակ էկոհամակարգի (MVE) տեխնոլոգիական հավաքակազմի ձևավորումը՝ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների տարածքներում թվային ծառայությունների ճարտարապետությունը մասշտաբավորելու համար, ինչպես նաև հնարավոր կլինի մշակել անհրաժեշտ միջոցներ՝ էկոհամակարգի հետագա զարգացման համար, ներառյալ կապահովվի ԵԱՏՄ միասնական տրանսպորտային տարածության կառուցումը խոչընդոտող գործոնների հաղթահարման վերաբերյալ առաջարկների մշակումը։ | |
3. Նախագծի արդյունավետության նպատակային ցուցիչներն ու ցուցանիշները |
Նախագծի իրագործման ընթացքում ստեղծվելու են անհրաժեշտ տեխնոլոգիական հիմքեր, ստեղծվելու է հիմնական թվային ենթակառուցվածք և իրականացվելու է իրավական ասպեկտների մշակում՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի հետագա ձևավորման համար, այդ թվում՝ - ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծումը. - ԵԱՏՄ անդամ պետությունների համար համընդհանուր ծառայությունների և տեխնոլոգիական լուծումների տիպային նախատիպերի, ինչպես նաև ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի շրջանակներում կազմակերպական և տեխնոլոգիական լուծումների բազմացման վերաբերյալ հանձնարարականների ստեղծումը. - Միության թվային օրակարգի և անդամ պետությունների պետական տեղեկատվական համակարգերի շրջանակներում իրագործվող նախագծերի համար արդիական և արժանահավատ տվյալների տրամադրում (այդ թվում՝ ծառայությունների ցանկի և հասանելիության մասին, որոնք տրամադրվում են անդամ պետությունների հայեցողությամբ)։ Նախագծի իրագործման արդյունքում ստացվելու են հետևյալ ցուցանիշները՝ - ծառայությունների մշակված տիպային նախատիպերի քանակը՝ 10-ից ոչ պակաս. - հանրային պորտալ դիմած օգտատերերի թիվը՝ 200 000-ից ոչ պակաս. - պետական մարմիններում՝ տվյալների ստացման համար API ծառայություններից օգտվող օգտատերերի թիվը՝ 5-ից ոչ պակաս. - տվյալների ստացման համար API ծառայություններից օգտվող կազմակերպություն հանդիսացող օգտատերերի թիվը՝ 10-ից ոչ պակաս։ |
4. Նախագծի շրջանակները |
Նախագիծն իրագործվում է Միության բոլոր անդամ պետությունների տարածքում, մշակման համար ընտրված ծառայությունների միջազգային տրանսպորտային միջանցքների մայրուղային երթուղիներում՝ հաշվի առնելով Հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի «Եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների ցանկի մասին» թիվ 31 հանձնարարականը՝ ներառյալ՝ |
- Բելառուսի Հանրապետության՝ Լեհաստանի Հանրապետության հետ արևմտյան սահմանից Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության տարածքով մինչև ՉԺՀ-ի սահմաններն ընկած ավտոմոբիլային երթուղին. - Ղազախստանի Հանրապետության՝ ՉԺՀ-ի հետ սահմանից Ռուսաստանի Դաշնության տարածքով մինչև Բելառուսի Հանրապետության՝ Լեհաստանի Հանրապետության հետ արևմտյան սահմանն ընկած երկաթուղային երթուղին. - Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ընկած ավտոմոբիլային երթուղին՝ ներառյալ Վրաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը։ Նախագծի շրջանակներում կատարողը մշակում է նվազագույնս կենսունակ էկոհամակարգի (MVE) բաղադրիչների ծրագրային ապահովումը՝ հաշվի առնելով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի արդեն իսկ մշակված և իրագործման համար պլանավորված ընդհանուր ռեսուրսները։ Նախագծի շրջանակներում նախատեսված են՝ - փոխադրման մասնակիցների փոխգործակցության օպտիմալացմանը և գործառնական ծախքերի կրճատմանն ուղղված ծառայությունների տիպային նախատիպերի ինտեգրումը և ապրոբացիայի անցկացումը. - կողմնակի կոմերցիոն և պետական ծառայությունների՝ իրավաբանորեն նշանակալի տվյալների՝ ինչպես մեկ պետության իրավազորության սահմաններում, այնպես էլ մի քանի երկրների պետական մարմինների միջև փոխանակմանն առնչվող փոխգործակցության սկզբունքների մշակման և ապրոբացիայի անցկացումը. - մի քանի պետությունների ազգային մակարդակի կողմնակի կոմերցիոն ծառայությունների՝ տվյալները ներկայացնելու առնչությամբ, և սպառողների համար որակի պահանջվող մակարդակն ունեցող ծառայությունների՝ անկախ իրավազորությունից, փոխգործակցության վերաբերյալ որոշումների մշակման և ապրոբացիայի անցկացումը. - ազգային մակարդակից տրամադրվող տվյալների հիման վրա ծառայությունների հասանելիության (աշխատունակության) հսկողությունն ապահովող համակարգի մշակման և ապրոբացիայի անցկացումը։ Նախագծի շրջանակներում նախատեսված չեն՝ - կոմերցիոն ծառայությունների ստեղծումը (եկամուտների ստացում անմիջապես Նախագծի իրագործումից և (կամ) Նախագծի շրջանակներում ծառայությունների մատուցումից). | |
5. Թույլտվություններ, սահմանափակումներ, ռիսկեր |
- ամբողջապես գործող վերազգային և ազգային թվային հարթակների և ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ծառայությունների ստեղծումը։ Նախագծի իրագործման առանցքային ռիսկերը՝ - տրանսպորտային լոգիստիկ ոլորտում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների հարակից ոլորտներում փոխգործակցության գոյություն ունեցող պրոցեսների և փոխադրման գործընթացի կազմակերպման տեխնոլոգիաների ազդեցությունը՝ կառավարման և հսկողության կիրառվող «թղթային» տեխնոլոգիաներով. - տեխնոլոգիական ռիսկերը՝ կապված թվային ենթակառուցվածքի ոչ բավարար պատրաստվածության և մի շարք թվային ծառայությունների մշակման (հարմարեցման) անհրաժեշտության հետ. - տնտեսական ռիսկերը՝ կապված կապի ծրագրային տեխնիկական միջոցների և ծառայությունների թանկացման հետ. - ֆինանսական ռիսկերը՝ կապված Նախագծի ամբողջ ծավալով ֆինանսավորումն ապահովելու անհրաժեշտության հետ. - քաղաքական ռիսկերը՝ կապված տրանսպորտային լոգիստիկ ոլորտի զարգացման առաջնահերթությունների փոփոխման հնարավորության հետ։ Նախագծի սահմանափակումները՝ - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների կողմից ֆինանսական և վարչական աջակցության անհրաժեշտությունը. - կապվածությունն ԵԱՏՄ այլ թվային նախաձեռնությունների հետ, նախագծերի փոխադարձ համակարգման անհրաժեշտությունը։ |
6. Նախագծի իրագործման ժամկետները |
Նախագծի իրագործումը ներառում է հետևյալ միջոցառումները՝ I. Կազմակերպական միջոցառումներ 1. Համակարգող խմբի կազմի ձևավորումն ու հաստատումը և համակարգող խմբի մասին հիմնադրույթի հաստատումը: 2. Նախագծի իրագործման տեխնիկական առաջադրանքի մշակումը և հաստատումը: |
3. Նախագիծն իրագործող Կոնսորցիումի գործունեության ուղղության ձևավորումը: | |
4. Նախագծի իրագործմանն առնչվող մրցութային ընթացակարգերի անցկացումը (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմների 12-րդ կետին համապատասխան): | |
5. Միության մարմիններ ներկայացվող՝ Նախագծի իրագործման վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունը: | |
6. ԵԱՏՄ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը Նախագծի տարրերի և ծառայությունների գործունեությունն ապահովելու շրջանակներում: | |
II. Տեխնոլոգիական միջոցառումները | |
7. ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ընդհանուր համակարգային նախագծումը: | |
8. ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ցուցադրական ստենդի ստեղծումը: | |
9. ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ցուցադրական ստենդի թեստավորման անցկացումը: | |
10. Թեստավորման արդյունքների հիման վրա ցուցադրական ստենդի թեստավորման վերաբերյալ հաշվետվության և տեխնիկական հանձնարարականների նախապատրաստումը: | |
11. ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեխնիկական աշխատանքային նախագծի, Նախագծի շրջանակներում տվյալների փոխանակման արձանագրությունների և կանոնակարգերի ճարտարապետության մշակում: | |
12. ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ծառայությունների տիպային նախատիպերին, ինչպես նաև ազգային հատվածների ձևավորման շրջանակներում տվյալների ձևաչափին, կառուցվածքին, կազմին ներկայացվող հիմնական պահանջների և հանձնարարականների մշակումը: | |
13. ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» բաղադրիչների մշակումը, տեղադրումը և կարգաբերումը: | |
14. MVE-ի (նվազագույնս կենսունակ էկոհամակարգ) ձևավորման շրջանակներում ծառայությունների տիպային նախատիպերի տեխնիկական աշխատանքային նախագծումը: | |
15. MVE-ի ձևավորման շրջանակներում ծառայությունների տիպային նախատիպերի իրագործումը: | |
16. ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի տվյալների մուտքագրումը և ստուգումը, ծառայությունների տիպային նախատիպերի գործունեության կարգաբերումը: | |
17. Տեղեկությունների փոխանակման անցուղիների կարգաբերումը և արտաքին բաղադրիչների հետ ինտեգրման հնարավորության ապահովումը: | |
III. ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» շահագործման կազմակերպումը, ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի զարգացման վերաբերյալ առաջարկների մշակումը | |
18. Օգտատերերի ուսուցումը: | |
19. ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» փորձնական շահագործումը: | |
20. ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի զարգացման վերաբերյալ առաջարկների մշակումը՝ ներառյալ ազգային ծառայությունները և տարրերը: | |
21. Նախագծի արդյունքների ամփոփումը, ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի շրջանակներում կազմակերպական և տեխնոլոգիական որոշումների բազմացման վերաբերյալ հանձնարարականների մշակումը: | |
7. Նախագծի մասնակիցների դերերի և պատասխանատվության բաշխումը: |
Դերերի գործառույթները՝ Հանձնաժողովը` - ապահովում է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» գործունեության կազմակերպման համար նորմատիվ իրավական բազան. - մշակում և հաստատում է ազգային ծառայությունների հրապարակման կարգը, ինչպես նաև ապահովում է Միության տարածքում տեխնոլոգիական լուծումների համակարգումը և փոխգործունակությունը. |
- ձևավորում է տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» վրա իրագործման ենթակա՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ծառայությունների (տարրերի) ցանկը. - իրականացնում է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի հիմնական ռեսուրսների հաշվառումը (նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ (ՆՏՏ), առկայության դեպքում). - ապահովում է ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» իրագործումը և շահագործումը՝ տվյալների փոխանակման և ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակիցների փոխգործակցության իրագործման, ինչպես նաև ծառայությունների սահմանափակ շրջանակի վրա հայեցակարգային լուծումների ապրոբացիայի նպատակով. - հաստատում է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայություններին, ինչպես նաև տվյալների ձևաչափին, կառուցվածքին, կազմին ներկայացվող պահանջներն ու հանձնարարականները և մշակում է դրանց հասանելիության կանոնները. - ապահովում է մրցութային ընթացակարգերի կազմակերպումը՝ ներառյալ ծառայությունների մատուցման, մրցույթի հաղթողի որոշման, հաղթողի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ ծանուցման հրապարակումը. - ապահովում է Նախագծի իրագործման շրջանակներում մեթոդական, տեղեկատվական-հաղորդակցական և վարչական աջակցությունը: | |
ԵԱՏՄ անդամ պետությունների պետական իշխանության մարմինները՝ - իրականացնում են ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների մշակումը, շահագործումը և տրամադրումը. - իրականացնում են հսկողական (վերահսկողական) և այլ պետական գործառույթներ՝ օգտագործելով ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի հնարավորությունները: | |
ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմինները (կազմակերպությունները)՝ - ազգային մակարդակով սահմանում են ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային հատվածների կառուցման ճարտարապետությունը. - ապահովում են ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների ստեղծումը և գործունեությունը. - ապահովում են տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» վրա ազգային ծառայությունների հրապարակումն ապահովելու նպատակով նորմատիվ իրավական բազայի ձևավորումը. | |
- սահմանում են տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տարրերի գործունեության և ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի որակի հսկողության մեխանիզմները, այդ թվում՝ ԵԱՏՄ նորմատիվ իրավական բազայի պահանջներին և Հանձնաժողովի կողմից հաստատված հանձնարարականներին համապատասխանության առնչությամբ. - ստանում են տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» վրա ձևավորվող վիճակագրական (վերլուծական) տեղեկատվությունը. - օգտագործում են մոդելավորման և նեղ հատվածների բացահայտման ծառայությունները, այդ թվում՝ մեծ տվյալների վերլուծության հիման վրա տրանսպորտային և թվային ենթակառուցվածքի զարգացման վերաբերյալ առաջարկների մշակման համար. - մշակում են ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի զարգացման վերաբերյալ առաջարկները: | |
Համակարգող խումբը՝ - իրականացնում է Նախագծի իրագործման վարչական-կառավարչական համակարգումը. - մասնակցում է տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» իրագործմանն առնչվող աշխատանքների համակարգմանը. - ձևավորում և պահպանում է ընդհանուր տեխնիկական ու տեխնոլոգիական քաղաքականությունը՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի միասնական տեղեկատվական տարածք ստեղծելու նպատակով. - մշակում է տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» իրագործման տեխնիկական առաջադրանքը. - մասնակցում է Նախագիծը կատարողի ընտրության մրցութային հանձնաժողովի աշխատանքին. - մասնակցում է տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տարրերի փորձարկմանը (թեստավորմանը, ղեկավարմանը). - մասնակցում է աշխատանքների արդյունքների ընդունմանը. - նախապատրաստում է հաշվետվություններ Նախագծի իրագործման ընթացքի վերաբերյալ: | |
Կոնսորցիումը՝ - մասնակցում է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» բաղադրիչներին ներկայացվող պահանջների մշակման աշխատանքներին. | |
- մասնակցում է տեղեկատվության պաշտպանությանն առնչվող տեղեկատվական անվտանգությանը ներկայացվող պահանջների մշակման աշխատանքներին՝ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերին համապատասխան. - մասնակցում է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» բոլոր մոդուլներին ներկայացվող տեխնիկական պահանջների մշակման աշխատանքներին. - մասնակցում է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեխնիկական նախագծման, մշակման և ներդրման աշխատանքներին. - մասնակցում է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի զարգացման վերաբերյալ առաջարկների մշակման աշխատանքներին: | |
Կոնսորցիումի համակարգողը (օպերատորը)՝ - ղեկավարում է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեխնիկական նախագծման, մշակման, ներդրման և տեխնիկական շահագործման աշխատանքները. - ապահովում է ազգային ծառայությունների տրամադրումն ապահովող Միության անդամ պետությունների պետական մարմինների, Միության անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) և գործարար կազմակերպությունների հետ փոխգործակցությունը. - մասնակցում է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» և տարրերի զարգացման վերաբերյալ առաջարկների մշակման աշխատանքներին. - կատարում է նախագծի իրագործման համար անհրաժեշտ այլ գործառույթներ: | |
Կոմերցիոն ծառայությունների տրամադրումն ապահովող գործարար կազմակերպությունները՝ - իրականացնում են կողմնակի կոմերցիոն ծառայությունների մշակումը, շահագործումը և տրամադրումը. - օգտագործում են Հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապատասխան տվյալների ձևաչափը, կառուցվածքը և կազմը. - մշակում են ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի զարգացման վերաբերյալ առաջարկները: | |
Գործարար կազմակերպությունները՝ որպես օգտատերեր՝ - օգտվում են ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ծառայություններից. - մշակում են ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի զարգացման վերաբերյալ առաջարկները: | |
8. Ծրագրի վերաբերյալ հաշվետվությունները |
Նախագծի իրագործման ընթացքի մշտադիտարկման անցկացմանն առնչվող հիմնական գործունեությունն իրականացվում է Համակարգող խմբի կողմից: Մշտադիտարկման ընթացքում ձևավորվում են հետևյալ հաշվետվությունները, որոնք Համակարգող խմբի կողմից ներկայացվում են ԵԱՏՄ անդամ պետությունների գործադիր իշխանությունների շահագրգիռ մարմիններ և Նախագծի իրականացմանը մասնակցող կազմակերպություններ՝ - եռամսյակային հաշվետվությունը՝ Նախագծի ընթացքի, Նախագծի պլանի պահպանման գնահատմամբ և ընթացիկ ռիսկերի գնահատմամբ. - Նախագծի փուլերի և, ընդհանուր առմամբ՝ Նախագծի իրագործման ամփոփ հաշվետվությունը՝ պլանավորված արդյունքներին հասնելու գնահատմամբ. |
9. Սեփականության իրավունքը |
Նախագծի իրագործման արդյունքների իրավատերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է: ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ազգային ծառայությունների մշակված ծրագրային ապահովման իրավունքների և ծառայությունների տիպային նախատիպերի կանոնակարգումը գտնվում է Հանձնաժողովի և ԵԱՏՄ կառավարման մարմինների տնօրինման ներքո՝ ԵԱՏՄ իրավունքի գործող նորմերին համապատասխան: Նախագծի ընթացքում մշակված ծրագրային բաղադրիչների կոմերցիոն օգտագործման իրավունքների կանոնակարգումը նույնպես գտնվում է Հանձնաժողովի տնօրինման ներքո: Ծառայությունների պրովայդերների և ծառայությունների օպերատորների կողմից Նախագծի իրագործման համար տրամադրված ծառայությունների տիպային նախատիպերի իրավունքները պատկանում են դրանց իրավատերերին: |
10. Ֆինանսավորման աղբյուրները և ծավալները |
Նախագծի ֆինանսավորումը նախատեսվում է Միության բյուջեի միջոցների հաշվին, որոնք նախատեսված են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար՝ 2022 թվականի Միության թվային օրակարգի իրագործման ծախսերի շրջանակներում՝ մինչև 290 829 915,75 ռուսական ռուբլու չափով, (2-րդ և 3-րդ պարբերությունները հանվել են ԵՏՀԽ 18.02.22 թիվ 16) Ֆինանսական մոդելում ներդրված է Նախագծի իրագործմանն առնչվող միջոցառումների բարձրամակարդակ պլանի («ճանապարհային քարտեզի») առանցքային միջոցառումների իրագործումը, այդ թվում՝ - ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ընդհանուր համակարգային նախագծումը (մինչև 9 196 577,39 ռուսական ռուբլի). - ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ցուցադրական ստենդի իրագործումը (մինչև 18 281 681,11 ռուսական ռուբլի). - ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ճարտարապետության տեխնիկական աշխատանքային նախագծի, արձանագրությունների և տվյալների փոխանակման կանոնակարգերի մշակումը (մինչև 11 988 295, 99 ռուսական ռուբլի). - ծառայությունների տիպային նախատիպերի տեխնիկական աշխատանքային նախագծումը, տվյալների ձևաչափին, կառուցվածքին և կազմին ներկայացվող հիմնական պահանջների և հանձնարարականների մշակումը (մինչև 12 680 129,43 ռուսական ռուբլի). - ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» բաղադրիչների մշակումը, տեղադրումը և կարգաբերումը (մինչև 104 506 561,20 ռուսական ռուբլի). - ծառայությունների տիպային նախատիպերի իրագործումը (մինչև 108 686 823,65 ռուսական ռուբլի). - տեղեկությունների փոխանակման անցուղիների կարգաբերումը և արտաքին բաղադրիչների հետ ինտեգրման հնարավորության ապահովումը (մինչև 4 528 617,65 ռուսական ռուբլի). - ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական հաղորդակցական «ցուցափեղկի» փորձնական շահագործումն անցկացնելու ապահովումը (մինչև 20 961 229,34 ռուսական ռուբլի): |
(աղյուսակը փոփ., լրաց. ԵՏՀԽ 18.02.22 թիվ 16)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 87 որոշմամբ |
ԲԱՐՁՐԱՄԱԿԱՐԴԱԿ ՊԼԱՆ
«ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում» նախագծի իրագործման միջոցառումների («ճանապարհային քարտեզ»)
Սույն պլանում կիրառվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«ԵԱՏՄ անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ»՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ապարատի մաս՝ օժտված պետական իշխանական լիազորություններով.
«ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ)»՝ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման շրջանակներում միջոցառումների պլանի կատարման համար պատասխանատու ԵԱՏՄ անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ (կազմակերպություններ) (այսուհետ՝ ԵԱՏՄ ԹՏՄ-ի էկոհամակարգ, digital transport corridors ecosystem, DTCE)՝ «ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում» նախագիծն իրագործելիս (այսուհետ՝ Նախագիծ).
«համակարգող խումբ»՝ Նախագծի համակարգման աշխատանքային խումբ, որի կազմում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացուցիչների հետ համատեղ ընդգրկվում են ԵԱՏՄ անդամ պետությունների և (կամ) ԵԱՏՄ անդամ պետությունների կազմակերպությունների լիազորված մարմինների ներկայացուցիչներ.
«կոնսորցիում»՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) կազմակերպությունների միավորում, որը ձևավորվել է Նախագծի իրագործման նպատակով՝ կոնսորցիումի մասին համաձայնագրի հիման վրա.
«կոնսորցիումի համակարգող»՝ մրցութային հիմունքներով որպես Նախագիծը կատարող սահմանվող կազմակերպություն, որն իրականացնում է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» մշակումն ու շահագործումը, որը ներգրավում է համակատարողներ Միության բոլոր անդամ պետություններից (այսուհետ՝ Համակարգող).
«Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկ»՝ ազգային ծառայությունների «ցուցափեղկ», որը նախատեսված է օգտատերերի հետ Միության անդամ պետությունների թվային ծառայությունների ազգային տարրերի հաղորդակցական և ծառայություններին առնչվող փոխգործակցությունը կազմակերպելու, ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի հնարավորություններն օգտագործելով՝ Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի իրագործման նպատակով թվային ենթակառուցվածք (տվյալների առումով) ձևավորելու համար։
Համարը՝ ը/կ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Իրագործման ժամկետը |
Պատասխանատու կատարողը |
I. Կազմակերպական միջոցառումները | ||||
1. |
Համակարգող խմբի կազմի ձևավորումն ու հաստատումը և համակարգող խմբի մասին հիմնադրույթի հաստատումը |
Համակարգող խմբի մասին հիմնադրույթը և դրա կազմը հաստատող Հանձնաժողովի ակտ |
2021 թվականի դեկտեմբեր |
Հանձնաժողով ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ) ԵԱՏՄ անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ |
2. |
Նախագծի իրագործման տեխնիկական առաջադրանքի մշակում և հաստատում |
Տեխնիկական առաջադրանքը հաստատող Հանձնաժողովի ակտ |
2022 թվականի հունվար |
Համակարգող խումբ, Հանձնաժողով |
3. |
Նախագիծն իրագործող Կոնսորցիումի գործունեության ուղղության ձևավորում |
Նախագիծն իրագործող Կոնսորցիումի գործունեության ուղղության հաստատում |
2021 թվականի դեկտեմբեր |
ԵԱՏՄ անդամ պետությունների ընկերություններ |
4 |
Նախագծի իրագործմանն առնչվող մրցութային ընթացակարգերի անցկացում (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմների 12-րդ կետին համապատասխան) |
Նախագծի իրագործումը կատարող կոնսորցիումի որոշում |
2022 թվականի մայիս |
Հանձնաժողով |
5. |
Միության մարմիններ ներկայացվող՝ Նախագծի իրագործման վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն |
Հաշվետվությունների ներկայացում եռամսյակի կտրվածքով |
Սկսած 2022 թվականի II եռամսյակից |
Կոնսորցիումի համակարգող |
6. |
ԵԱՏՄ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում` Նախագծի տարրերի և ծառայությունների գործունեությունն ապահովելու շրջանակներում |
Նախագծի տարրերի և ծառայությունների գործունեության ապահովման նպատակով մշակված և համաձայնեցված են ԵԱՏՄ անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր |
2022 թվականի հուլիս |
Հանձնաժողով ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ) |
II. Տեխնոլոգիական միջոցառումներ | ||||
7. |
ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ընդհանուր համակարգային նախագծում |
Մշակվել է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեխնիկական աշխատանքային նախագիծը |
2022 թվականի մայիս. |
Կոնսորցիում Համակարգող խումբ |
8. |
ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ցուցադրական ստենդի ստեղծում |
Ծավալված է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ցուցադրական ստենդը |
2022 թվականի մայիս |
Կոնսորցիում |
9. |
ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ցուցադրական ստենդի թեստավորման անցկացում |
Անցկացվել է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ցուցադրական ստենդի թեստավորումը |
2022 թվականի մայիս |
Կոնսորցիում |
10. |
Թեստավորման արդյունքների հիման վրա ցուցադրական ստենդի թեստավորման վերաբերյալ հաշվետվության և տեխնիկական հանձնարարականների նախապատրաստում |
Թեստավորման արդյունքների հիման վրա նախապատրաստվել են ցուցադրական ստենդի թեստավորման վերաբերյալ հաշվետվությունը և տեխնիկական հանձնարարականները |
2022 թվականի մայիս |
Կոնսորցիում |
11. |
ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեխնիկական աշխատանքային նախագծի, Նախագծի շրջանակներում տվյալների փոխանակման արձանագրությունների և կանոնակարգերի ճարտարապետության մշակում |
Մշակվել է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ճարտարապետության, տվյալների փոխանակման արձանագրությունների և կանոնակարգերի տեխնիկական աշխատանքային նախագիծը՝ Նախագծի շրջանակներում |
07.2022թ. |
Կոնսորցիում Համակարգող խումբ |
12. |
ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ծառայությունների տիպային նախատիպերին, ինչպես նաև ազգային հատվածների ձևավորման շրջանակներում տվյալների ձևաչափին, կառուցվածքին, կազմին ներկայացվող հիմնական պահանջների և հանձնարարականների մշակում |
Մշակվել են ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ծառայությունների նախատիպերին ներկայացվող հիմնական պահանջները և հանձնարարականները, ինչպես նաև առաջարկները` G2B և B2G ծառայությունների համար տվյալների ստանդարտների, ձևաչափերի և կառուցվածքների, В2В և В2С ծառայությունների տվյալների ձևաչափերին և կառուցվածքներին ներկայացվող պահանջների (հանձնարարականների) մշակման և հաստատման համար՝ ազգային հատվածների ձևավորման շրջանակներում |
07.2022թ. |
Կոնսորցիում Համակարգող խումբ |
13. |
ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» բաղադրիչների մշակում, տեղադրում և կարգաբերում՝ ներառյալ՝ |
Մշակվել, տեղադրվել և կարգաբերվել են ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» բաղադրիչները |
2022 թվականի սեպտեմբեր |
Կոնսորցիում |
13.1 Օգտատերերի իսկորոշման և ավտորիզացման մոդուլ |
2022 թվականի սեպտեմբեր. |
|||
13.2. «Տեղեկատվական պորտալ» մոդուլ |
2022 թվականի սեպտեմբեր |
|||
13.3 «API մոդելներ և ինտեգրման բաղադրիչ» մոդուլ |
2022 թվականի սեպտեմբեր. |
|||
13.4. «Տիպային ծրագրային լուծումների գրադարան» մոդուլ |
2022 թվականի սեպտեմբեր. |
|||
13.5 Վերլուծության մոդուլ |
2022 թվականի սեպտեմբեր |
|||
13.6. Ծառայությունների մշտադիտարկման և ֆունկցիոնալ հասանելիության մոդուլ |
2022 թվականի սեպտեմբեր |
|||
13.7. Ծառայությունների հրապարակման և ազգային հատվածների հետ ինտեգրման մոդուլ |
2022 թվականի սեպտեմբեր |
|||
14. |
MVE (նվազագույնս կենսունակ էկոհամակարգ) ձևավորման շրջանակներում ծառայությունների տիպային նախատիպերի տեխնիկական աշխատանքային նախագծում |
Նախագծվել են թվային ծառայությունների տիպային նախատիպերը՝ MVE-ի ձևավորման շրջանակներում |
08.2022թ. |
Կոնսորցիում |
15. |
MVE-ի ձևավորման շրջանակներում ծառայությունների տիպային նախատիպերի իրագործում՝ ներառյալ՝ |
Իրագործվել են ծառայությունների տիպային նախատիպերը՝ MVE-ի ձևավորման շրջանակներում |
2022 թվականի նոյեմբեր |
Կոնսորցիում |
15.1. Ծառայություն 1 «Անդամ պետությունների տարածքներով անցնող մայրուղային ավտոմոբիլային ճանապարհների և միջազգային տրանսպորտային միջանցքների ենթակառուցվածքային օբյեկտների թվային քարտեզ և տվյալների բազա» |
2022 թվականի նոյեմբեր |
|||
15.2. Ծառայություն 2 «Ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտների ամրագրման ծառայություն» |
2022 թվականի նոյեմբեր |
|||
15.3. Ծառայություն 3 «Անդամ պետության ավտոմոբիլային անցակետում հերթի ամրագրման ծառայություն» |
2022 թվականի նոյեմբեր |
|||
15.4. Ծառայություն 3 «Ավտոտրանսպորտային միջոցների վարորդների հեռավար բժշկական զննության անցկացման ծառայություն (ներառյալ COVID-19 կորոնավիրուսային վարակի կանխարգելումն ու կանխումը)» |
2022 թվականի նոյեմբեր |
|||
15.5. Ծառայություն 5 «Էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրի կիրառման ծառայություն (երկաթուղային տրանսպորտի համար)» |
2022 թվականի նոյեմբեր |
|||
15.6. Ծառայություն 6 «Էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրի կիրառման ծառայություն (ավտոմոբիլային տրանսպորտի համար)» |
2022 թվականի նոյեմբեր. |
|||
15.7. Ծառայություն 7 «Էլեկտրոնային ուղեթերթիկի կիրառման ծառայություն» |
2022 թվականի նոյեմբեր |
|||
15.8. Ծառայություն 8 «Քաշաեզրաչափքային հսկողության էլեկտրոնային արձանագրության կիրառման ծառայություն» |
2022 թվականի նոյեմբեր |
|||
15.9. Ծառայություն 9 «Էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ փոխադրումների հետագծման ծառայություն (տրանսպորտի համաձայնեցված տեսակների համար)» |
2022 թվականի նոյեմբեր |
|||
15.10. Ծառայություն 10 «Երրորդ երկրների համակարգերի հետ Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի տեղեկատվության փոխանակման ծառայություն» |
2022 թվականի նոյեմբեր |
|||
16. |
ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի տվյալների մուտքագրում և ստուգում, ծառայությունների տիպային նախատիպերի գործունեության կարգաբերում |
Կատարվել է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի տվյալների մուտքագրումը և ստուգումը, ծառայությունների տիպային նախատիպերի գործունեության կարգաբերումը |
2022 թվականի նոյեմբեր |
Կոնսորցիում |
17. |
Տեղեկատվության փոխանակման անցուղիների կարգաբերում և արտաքին բաղադրիչների հետ ինտեգրման հնարավորության ապահովում |
Կատարվել է տեղեկատվության փոխանակման անցուղիների կարգաբերումը և ապահովվել է արտաքին բաղադրիչների հետ ինտեգրման հնարավորությունը |
2022 թվականի նոյեմբեր. |
Կոնսորցիում |
III. ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» շահագործման կազմակերպումը, ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ առաջարկների մշակում | ||||
18. |
Օգտատերերի ուսուցում |
Անցկացվել է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» շահագործմանն առնչվող հարցերով օգտատերերի ուսուցումը |
2022 թվականի դեկտեմբեր |
Կոնսորցիում |
19. |
ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» փորձնական շահագործումը |
Կատարվել է հիմնական տեխնոլոգիական, կազմակերպական որոշումների նախնական ապրոբացիա, փորձնական շահագործման մեջ է դրվել ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկը» |
2022 թվականի դեկտեմբեր. |
Համակարգող ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ) Համակարգող խումբ |
20. |
ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի զարգացման վերաբերյալ առաջարկների մշակում՝ ներառյալ ազգային ծառայությունները և տարրերը |
Մշակվել են ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի զարգացման վերաբերյալ առաջարկները՝ հաշվի առնելով փորձնական շահագործման արդյունքները, այդ թվում՝ մշակվել են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործման վերաբերյալ առաջարկները՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ծառայությունների և անհրաժեշտ թվային ենթակառուցվածքի իրագործման նպատակով |
12.2022թ. |
Համակարգող ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ) Համակարգող խումբ |
21. |
Նախագծի արդյունքների ամփոփում, ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի շրջանակներում կազմակերպական և տեխնոլոգիական որոշումների բազմացման վերաբերյալ հանձնարարականների մշակում |
Մշակվել են հանձնարարականներ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի շրջանակներում կազմակերպական և տեխնոլոգիական որոշումների բազմացման վերաբերյալ՝ հաշվի առնելով փորձնական շահագործման արդյունքները |
12.2022թ. |
Համակարգողը Հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ) ԵԱՏՄ անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ |
(աղյուսակը փոփ. ԵՏՀԽ 18.02.22 թիվ 16)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: