ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2023 թվականի N 544-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները հաստատելու մասին, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է» N 1035-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) NN 1 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) N 2 հավելվածի՝
ա. «Ե.00.00 Տեխնիկական գիտություններ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
« |
|
», |
բ. «Զ.01.00 Ագրոնոմիա» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023/2024 ուսումնական տարվանից և տարածվում նաև մինչև 2023/2024 ուսումնական տարին սույն որոշմամբ հաստատված հավելվածներում նոր ընդգրկված մասնագիտություններով սովորողների վրա՝ 2023/2024 և հետագա ուսումնական տարիների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկի վերադարձի իրավունքով:
3. Մինչև 2023/2024 ուսումնական տարին «091601.00.7 Ֆարմացիա» մասնագիտությամբ մագիստրատուրա կամ «Ակնաբանություն», «Լաբորատոր ախտորոշում», «Ճառագայթային ախտորոշում», «Մանկաբարձություն և գինեկոլոգիա», «Սրտաբանություն (կարդիոլոգիա)» մասնագիտություններով կլինիկական օրդինատուրա ընդունված սովորողները մինչև ուսումնառության ավարտը շարունակում են օգտվել ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկի վերադարձի իրավունքից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
14.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 544-Ն որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂԻ (ՈՒՍԱՆՈՂԻ) ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է
Դասիչը (ծածկագիրը) |
Մասնագիտությունը |
Որակավորումը |
01 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ||
011 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ||
011101.00.7 |
Կրթական գիտություններ |
Կրթության մագիստրոս |
011302.00.7 |
Հատուկ մանկավարժություն |
Մանկավարժության մագիստրոս |
02 ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՐՎԵՍՏ | ||
021 ԱՐՎԵՍՏ | ||
021201.00.7 |
Դիզայն |
Արվեստի մագիստրոս |
021801.00.7 |
Արվեստի տեսություն և պատմություն |
Արվեստի տեսության և պատմության մագիստրոս |
03 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
031 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
031401.00.7 |
Սոցիոլոգիա |
Սոցիոլոգիայի մագիստրոս |
031501.00.7 |
Մշակութաբանություն |
Մշակութաբանության մագիստրոս |
05 ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ||
051 ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
051101.00.7 |
Կենսաբանություն |
Կենսաբանության մագիստրոս |
051201.00.7 |
Կենսաքիմիա |
Կենսաբանության մագիստրոս |
051202.00.7 |
Կենսաֆիզիկա |
Կենսաբանության մագիստրոս |
052 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ | ||
052101.00.7 |
Շրջակա միջավայրի գիտություններ |
Շրջակա միջավայրի մագիստրոս |
052201.00.7 |
Բնապահպանություն և բնօգտագործում |
Շրջակա միջավայրի մագիստրոս |
053 ՔԻՄԻԱ | ||
053101.00.7 |
Քիմիա |
Քիմիայի մագիստրոս |
054 ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ | ||
054101.00.7 |
Երկրաբանություն |
Երկրաբանության մագիստրոս |
054201.00.7 |
Աշխարհագրություն |
Աշխարհագրության մագիստրոս |
054301.00.7 |
Գեոմատիկա |
Երկրի մասին գիտությունների մագիստրոս |
055 ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
055101.00.7 |
Ֆիզիկա |
Ֆիզիկայի մագիստրոս |
055102.00.7 |
Ռադիոֆիզիկա |
Ֆիզիկայի մագիստրոս |
056 ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ||
056101.00.7 |
Մաթեմատիկա |
Մաթեմատիկայի մագիստրոս |
056201.00.7 |
Վիճակագրություն |
Վիճակագրության մագիստրոս |
056801.00.7 |
Մեխանիկա |
Մեխանիկայի մագիստրոս |
056802.00.7 |
Ֆինանսական մաթեմատիկա |
Ֆինանսական մաթեմատիկայի մագիստրոս |
06 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ) | ||
061 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ) | ||
061101.00.7 |
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) |
Ինֆորմատիկայի մագիստրոս |
061102.00.7 |
Ծրագրային ճարտարագիտություն |
Ինֆորմատիկայի մագիստրոս |
061103.00.7 |
Համակարգչային ճարտարագիտություն |
Ինֆորմատիկայի մագիստրոս |
061104.00.7 |
Տեղեկատվական համակարգեր |
Ինֆորմատիկայի մագիստրոս |
061105.00.7 |
Տեղեկատվական տեխնոլոգիաներ |
Ինֆորմատիկայի մագիստրոս |
061901.00.7 |
Տեղեկատվական անվտանգություն |
Տեղեկատվական անվտանգության մագիստրոս |
07 ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ||
071 ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | ||
071201.00.7 |
Շրջակա միջավայրի պահպանություն |
Ճարտարագիտության մագիստրոս |
071301.00.7 |
Էներգետիկա |
Ճարտարագիտության մագիստրոս |
071501.00.7 |
Մետալուրգիա |
Ճարտարագիտության մագիստրոս |
071602.00.7 |
Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ |
Ճարտարագիտության մագիստրոս |
071801.00.7 |
Նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա |
Ճարտարագիտության մագիստրոս |
071804.00.7 |
Ագրարային ճարտարագիտություն |
Ճարտարագիտության մագիստրոս |
072 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ | ||
072101.00.7 |
Պարենամթերքի տեխնոլոգիա |
Տեխնոլոգիայի մագիստրոս |
072301.00.7 |
Տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա |
Տեխնոլոգիայի մագիստրոս |
073 ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ||
073101.00.7 |
Ճարտարապետություն |
Ճարտարապետության մագիստրոս |
073102.00.7 |
Քաղաքային տնտեսություն |
Ճարտարագիտության մագիստրոս |
073201.00.7 |
Շինարարական ճարտարագիտություն |
Ճարտարագիտության մագիստրոս |
08 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ | ||
081 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
081101.00.7 |
Ագրոնոմիա |
Գյուղատնտեսության մագիստրոս |
081102.00.7 |
Անասնաբուծություն |
Գյուղատնտեսության մագիստրոս |
082 ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ | ||
082101.00.7 |
Անտառային տնտեսություն |
Անտառային տնտեսության մագիստրոս |
083 Ձկնային տնտեսություն | ||
083101.00.7 |
Ձկնային տնտեսություն |
Ձկնային տնտեսության մագիստրոս |
084 Անասնաբուժություն | ||
084101.00.7 |
Անասնաբուժություն |
Անասնաբուժության մագիստրոս |
09 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ | ||
092 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ | ||
092301.00.7 |
Սոցիալական աշխատանք |
Սոցիալական աշխատանքի մագիստրոս |
10 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՍԵՐՎԻՍ) | ||
101 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
101501.00.7 |
Զբոսաշրջություն |
Զբոսաշրջության մագիստրոս |
103 Անվտանգության ծառայություն | ||
103201.00.7 |
Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում |
Անվտանգության ծառայության մագիստրոս |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂԻ (ՈՒՍԱՆՈՂԻ) ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
14.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 ապրիլի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|