ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 766-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի նոյեմբերի 25-ի «Հ. Գևորգյանի մասին» N 693-Ա որոշման մեջ «մարզպետարանի աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 1-ի «Լևոն Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին» N 1151-Ա որոշման վերնագրում և տեքստում «մարզպետարանի աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հուլիսի 26-ի «Արման Գևորգյանին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին» N 839-Ա որոշման վերնագրում և տեքստում «մարզպետարանի աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Էդգար Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար նշանակելու մասին» N 1945-Ա որոշման վերնագրում և տեքստում «մարզպետարանի» բառը փոխարինել «մարզպետի աշխատակազմի» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 12-ի«Արամ Հովհաննիսյանին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղար նշանակելու մասին» N 698-Ա որոշման վերնագրում և տեքստում «մարզպետարանի» բառը փոխարինել «մարզպետի աշխատակազմի» բառերով։
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 16-ի «Արսեն Աբրահամյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար նշանակելու մասին» N 710-Ա որոշման վերնագրում և տեքստում «մարզպետարանի» բառը փոխարինել «մարզպետի աշխատակազմի» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի մարտի 16-ի «Արսեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար նշանակելու մասին» N 258-Ա որոշման վերնագրում և տեքստում «մարզպետարանի» բառը փոխարինել «մարզպետի աշխատակազմի» բառերով:
8. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի մարտի 26-ի «Արթուր Մկրտչյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար նշանակելու մասին» N 294-Ա որոշման վերնագրում և տեքստում «մարզպետարանի» բառը փոխարինել «մարզպետի աշխատակազմի» բառերով:
9. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հուլիսի 14-ի «Կամո Աշրաֆյանին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար նշանակելու մասին» N 745-Ա որոշման վերնագրում և տեքստում «մարզպետարանի» բառը փոխարինել «մարզպետի աշխատակազմի» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |