ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2015 թվականի N 1183-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ ՈՒ ՄԱՔՍԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ` ՆՇՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 02.03.23 N 254-Ն)
Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 02.03.23 N 254-Ն)
1. Հաստատել, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի`
1) Արևմտյան մաքսատուն-վարչության կառուցվածքային ստորաբաժանումների գտնվելու վայրեր են համարվում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության փոստի տեսակավորման և փոխանակման կենտրոնը և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի համապատասխան տարածքը.
2) Հյուսիսային մաքսատուն-վարչության «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետի գտնվելու վայր է համարվում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող «Շիրակ» օդանավակայանի համապատասխան տարածքը.
3) (ենթակետն ուժը կորցրել է 02.03.23 N 254-Ն)
(1-ին կետը փոփ. 02.03.23 N 254-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 16 Երևան |