ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
30 հոկտեմբերի 2020 թ. |
Հ. 3373-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» Հ.76 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N 3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» հ.76 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի գրությունը, կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 15.10.2020թ. հ.2 արձանագրության քաղվածքը և խորհրդի անդամի՝ Մարգարիտա Հրանտի Ապրեսյանի անձնական դիմումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 27.10.2020թ. հ.12-106611 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» հ.76 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների՝ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներ Մարգարիտա Հրանտի Ապրեսյանի և Հովսեփ Սամվելի Հովսեփյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 22-րդ կետի 2-րդ սյունակում՝ «Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» անվան հ.76 հիմնական դպրոց» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» հ.76 հիմնական դպրոց» ՊՈԱԿ» բառերով, 5-րդ սյունակում՝ «Հովսեփյան Հովսեփ Սամվելի» և «Ապրեսյան Մարգարիտա Հրանտի» բառերը փոխարինել «Վարդանյան Իրինա Ալբերտի» և «Իսոյան Թերեզա Վաղինակի» բառերով, 6-րդ սյունակում՝ «Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետ» և «ԵՊՀ, անգլերենի դասախոս» բառերը՝ ««Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՓԲԸ-ի փոխտնօրեն» և ««Ալ.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի ջութակի և կիթառի դասատու» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ |