ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2022 թվականի N 644-Լ
«ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ՓՈԽԱԴՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԲԵՌՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԲԵՌՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ, «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ, «ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշման 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ճանաչել «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ որպես Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) փոխադրման օպերատոր (այսուհետ՝ օպերատոր)։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և օպերատորի միջև Հայաստանի Հանրապետության տարածքից բեռներ արտահանող կամ Հայաստանի Հանրապետության տարածք բեռներ ներմուծող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների բեռների՝ լաստանավով փոխադրումն ապահովելու մասին պայմանագրի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի։
3. Հաստատել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և օպերատորի միջև «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջոցով իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների մատուցման հետ կապված հաշվարկների կազմակերպման մասին պայմանագրի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։
4. Հաստատել «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության և օպերատորի միջև «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջոցով իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների մատուցման հետ կապված հաշվարկների կազմակերպման մասին պայմանագրի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի։
5. Առաջարկել օպերատորին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման համապատասխանաբար 3-րդ և 4-րդ կետերով հաստատված պայմանագրեր և ներկայացնել հաշվետվություններ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն։
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով հաստատված պայմանագրի կնքումը։
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշմամբ հավանության արժանացած միջոցառման մոնիթորինգի իրականացման կառուցակարգ։
8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել լաստանավերի չվացուցակի (հաստատված երթուղիների գրաֆիկի) վերաբերյալ տեղեկատվություն: Ընդ որում, չվերթները պետք է լինեն շաբաթական առնվազն մեկ և առավելագույնը երկու անգամ։
9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ամսական պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն կատարված փոխադրումների վերաբերյալ։
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
06.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի N 644-Լ որոշման |
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԲԵՌՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԲԵՌՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ք. Երևան |
« » ——— 20 թ. |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ ԷՆ), ի դեմս` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, ով գործում է ԷՆ-ի կանոնադրության հիման վրա, մի կողմից, և «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ (այսուհետ` Ընկերություն), ի դեմս` տնօրեն Հենրիկ Մալերյանի, որը գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, այսուհետ երկուսը միասին կանվանվեն Կողմեր, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) 3-րդ կետի 1-ին ենթակետը՝ կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Սույն Պայմանագիրը կարգավորում է Կողմերի փոխհարաբերությունները՝ կապված Ընկերության միջոցով լաստանավային փոխադրումների հետ:
1.2. Ընկերությունը վարձակալում է լաստանավ (լաստանավեր)՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բեռների՝ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ փոխադրման կազմակերպման համար, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության տարածքից բեռներ արտահանող կամ Հայաստանի Հանրապետության տարածք բեռներ ներմուծող
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններին (այսուհետ՝ Շահառու) բեռների փոխադրման աջակցություն տրամադրելու նպատակով։
1.3. Շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների փոխադրման ծառայության մատուցման համար Ընկերությունը Շահառուներին մատուցած ծառայության արժեքն ուղղակի Շահառուներից չի գանձում, այլ այդ արժեքը փոխհատուցվում է Ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։
1.4. Շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների փոխադրման ծառայության մատուցման արժեքը փոխհատուցվում է Ընկերության կողմից վարձակալած լաստանավի վարձավճարի արժեքի 100 (մեկ հարյուր) տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան ՓոթիԿովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ մեկ չվերթի համար 60 (վաթսուն) մլն ՀՀ դրամ։ Ընդ որում, փոխհատուցումը տրամադրվում է յուրաքանչյուր չվերթի իրականացման դեպքում։
1.5. Շահառուների կողմից լաստանավի ոչ ամբողջական ծանրաբեռնման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների բեռների՝ լաստանավով փոխադրելու պարագայում սույն պայմանագրի 1.4-րդ կետով նշված փոխհատուցման գումարը նվազեցվում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների բեռների՝ լաստանավով փոխադրման ծավալին համարժեք մատուցված ծառայության արժեքի չափով, մասնավորապես, մեկ բեռնատար մեքենայի հաշվով մեկ չվերթի համար 1.2 մլն դրամ, իսկ մեկ ուղղության համար՝ 0.6 մլն դրամ և մեկ երկաթուղային վագոնի հաշվով մեկ չվերթի համար՝ 1.5 մլն դրամ, իսկ մեկ ուղղության համար՝ 0.75 մլն դրամ։
1.6. Ընկերությունը լաստանավով բեռների փոխադրման համար Շահառուներից ընդունում է հայտեր և ապահովում վերջիններիս բեռների փոխադրումը լաստանավով։
2. Կողմերի պարտավորությունները և իրավունքները
2.1. Ընկերությունը պարտավոր է`
2.1.1. Վարձակալել լաստանավ, սահմանել լաստանավի հստակ չվացուցակ, մասնավորապես, շաբաթական առավելագույնը 2 (երկու) չվերթ Փոթի-Կովկաս նավահանգիստ և առավելագույնը 2 (երկու) չվերթ Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղություններով։
2.1.2. Ապահովել Շահառուների բեռների՝ լաստանավով փոխադրման գործընթացը և մատուցել բեռների փոխադրման ծառայությունները պատշաճ ձևով:
2.1.2. Շահառուներից ընդունել Որոշման հավելվածով նշված հայտեր:
2.1.3. Ուսումնասիրել սույն պայմանագրի 2.1.2-րդ կետով ներկայացված հայտերի համապատասխանությունը Որոշման հավելվածով ներկայացված պահանջներին։
2.1.4. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն Շահառուներին մատուցված ծառայությունների մասով և հաշվետվություն՝ համաձայն սույն պայմանագրի N 1 ձևի։
2.2. Ընկերությունն իրավունք ունի`
2.2.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստանալ Շահառուների՝ լաստանավով բեռների փոխադրման ծառայության մատուցման՝ սույն պայմանագրով նախատեսված արժեքի չափով ծախսերի փոխհատուցում։
2.2.2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների փոխադրման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման հայտ:
2.2.3. Մերժել Շահառուների կողմից ներկայացված հայտը՝ Որոշման հավելվածի 17-րդ կետին համապատասխան։
2.3. ԷՆ-ը պարտավոր է`
2.3.1. Ուսումնասիրել Ընկերության կողմից ներկայացված հայտը և հաշվետվությունները։
2.3.2. Սույն Պայմանագրի 2.3.2-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել եզրակացություն՝ համաձայն Որոշման հավելվածով նախատեսված N 3 ձևի։
2.3.3. ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում (www.mineconomy.am) ամսական պարբերականությամբ հրապարակել սույն Պայմանագրով նշված չվերթների և դրանց փոխհատուցման մասին տեղեկատվություն՝ համաձայն սույն պայմանագրի N 2 ձևի։
2.4. ԷՆ-ը իրավունք ունի`
2.4.1 Ընկերությունից պահանջել և ստանալ տեղեկատվություն ու հաշվետվություն՝ համաձայն սույն Պայմանագրի N 1 ձևի։
2.4.2. Անհրաժեշտության դեպքում, ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Ըներությունից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն։
3. Կողմերի պատասխանատվությունը
3.1. Կողմերը սույն Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունների չկատարման և/կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության:
4. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը
4.1. Կողմերից և ոչ մեկը պատասխանատվություն չի կրում սույն Պայմանագրով իր ցանկացած պարտավորությունների ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու համար, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, այն է` ջրհեղեղ, հրդեհ, երկրաշարժ և այլ բնական աղետներ, սույն Պայմանագրի կնքման պահից հետո ծագած ցանկացած պետական մարմինների ակտեր կամ գործողություններ, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել:
Եթե այդ հանգամանքներից որևէ մեկն անմիջական ազդեցություն է ունեցել սույն Պայմանագրով սահմանված ժամկետում պարտավորությունների կատարման վրա, ապա պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգվում է այնքան ժամանակով, որքան որ գործել են այդ ուժերը:
4.2. Այն Կողմը, որը չի կատարում սույն Պայմանագրով իր պարտավորություններն անհաղթահարելի ուժի ազդեցության պատճառով, պարտավոր է անմիջապես ծանուցել մյուս Կողմին սույն Պայմանագրի 4.1-ին կետում նշված հանգամանքների, դրանց տևողության և ավարտի մասին, սակայն ոչ ուշ, քան դրանց սկսելու և ավարտի ամսաթվից 5 (հինգ) օրացուցային օր: Ծանուցման մեջ նշված փաստերը պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից տրված և Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահի կողմից ստորագրված, կնիքով հաստատված պաշտոնական փաստաթղթերով:
4.3. Ծանուցման բացակայությունը կամ ուշացումով ծանուցումը զրկում է Կողմին սույն Պայմանագրի 4.1-ին կետում նշված հանգամանքներից յուրաքանչյուրին հղում կատարելու իրավունքից` որպես իր պարտավորությունների չկատարման համար պատասխանատվությունից ազատող հիմք:
5. Վեճերի լուծումը
5.1. Սույն Պայմանագրի կատարման ժամանակ առաջացող բոլոր վեճերը լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով, որոնք կարող են անցկացվել, այդ թվում՝ նաև փոստով գրությունների ուղարկման, ֆաքսիմիլային հաղորդագրությունների փոխանակման միջոցով:
5.2. Եթե բանակցությունների արդյունքում Կողմերը համաձայնության չեն գալիս, ապա բոլոր վեճերը կարող են լուծվել նախապահանջային կարգով: Նախապահանջի քննության ժամկետը կազմում է նախապահանջն ստանալու օրվանից 30 (երեսուն) օր:
5.3. Եթե Կողմերը չեն կարգավորում վեճերը բանակցությունների միջոցով և/կամ նախապահանջային կարգով, ապա դրանք լուծվում են դատական կարգով՝ ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան:
6. Պայմանագրի մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու և դրա լուծման կարգը
6.1. Սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք Կողմերը ձևակերպում են սույն Պայմանագրին կից Լրացուցիչ համաձայնագրով:
6.2. Սույն Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել Կողմերից յուրաքանչյուրի կողմից` Պայմանագրի լուծման մտադրության մասին մյուս կողմին գրավոր ծանուցելով Պայմանագրի լուծման նախատեսվող ամսաթվից 15 (տասնհինգ) օրացուցային օր առաջ:
6.3. Սույն Պայմանագիրը համարվում է լուծված լուծման մասին ծանուցման մեջ նշված ամսաթվից` իրականացված բեռնափոխադրումների և մատուցված ծառայությունների հաշվարկներով Կողմերի բոլոր պարտավորությունների կատարման պայմանով:
6.4. Սույն Պայմանագիրը լուծելիս Կողմերը կազմում են փոխադարձ հաշվարկների ակտ և իրականացնում են համապատասխան վճարումներ մինչև Պայմանագրի լուծման ամսաթիվը:
7. Այլ պայմաններ
7.1. Կողմերի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, երկաթուղային տրանսպորտում գործող նորմատիվ ակտերով, ՄԲՀՀ, միջազգային պայմանագրերով և այլ համաձայնագրերով, որոնց մասնակիցներն են սույն Պայմանագրի Կողմերը:
7.2. Կողմերը պարտավորվում են չհրապարակել այն տեղեկատվությունը, որն իրենց հայտնի է դարձել սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքում, բացառությամբ ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
7.3. Գտնվելու վայրի, փոստային հասցեի, հեռախոսահամարների, ֆաքսի, բանկային և այլ վավերապայմանների փոփոխության դեպքում Կողմերը պարտավոր են փոփոխության ամսաթվից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել միմյանց:
7.4. Սույն Պայմանագիրը կազմված է հայոց լեզվով, ստորագրված և կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երեք օրինակից՝ մեկական օրինակ Կողմերից յուրաքանչյուրին:
8. Պայմանագրի գործողության ժամկետը
8.1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրելու ամսաթվից և գործում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը (երեսունմեկը) ներառյալ:
9. Կողմերի հասցեները և բանկային վավերապայմանները
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
Ընկերություն՝ «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ | |
Հասցե՝ ՀՀ, 0010, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5
ՀՎՀՀ՝ 02698604
ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն
հ/հ 900011018695
նախարար՝ Վահան Քերոբյան ____________________________ Ստորագր. Կ.Տ. |
Հասցե` Քաջազնունու փ.շ/2/22 կենտրոն 0018, Երևան, Հայաստան
Հեռ. քաղ.` +9217594083, +37455162078 Հեռ. բջջ.` +9217594083, +37455162078 հ/հ ՀՀ դրամ` 1510056263880100 Բանկ` Արարատբանկ ՓԲԸ
ՀՎՀՀ` 00505151 Էլ. հասցե՝
տնօրեն՝ Հենրիկ Մալերյան Փաշոյի __________________________ Ստորագր. Կ.Տ. |
Ձև N 1
Շահառու հանդիսացող կազմակերպությունների բեռների փոխադրման հաշվետվություն
Շահառուի անվանումը |
Փոխադրման ուղղությունը(արտահանում ՀՀ-ից/ ներմուծում ՀՀ) |
Բեռնա-փոխադրման տեսակը (ավտոմոբի |
Բեռի չափը (տոննա) |
Բեռի արժեքը (դրամ) |
Արտա-հանման երկիրը |
Լաստանավով փոխադրման արժեքը |
Արտահանումը/ ներմուծումը հավաստող փաստաթղթերի համարները (կցվում են պատճենները) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Շահառու չհանդիսացող կազմակերպությունների բեռների փոխադրման հաշվետվություն
Շահառու չհանդիսացող կազմակերպության անվանումը |
Փոխադրման ուղղությունը (արտահանում ՀՀ-ից/ներմուծում ՀՀ) |
Բեռնափոխադրման տեսակը (ավտոմոբիլ |
Բեռի չափը (տոննա) |
Լաստանավով փոխադրման արժեքը |
Ձև N 2
Տեղեկատվություն
ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում իրականացված չվերթների և տրամադրված փոխհատուցման վերաբերյալ «____» ___________ 20__ դրությամբ
Չվերթների քանակ |
Փոխադրված բեռներ |
Տրամադրված փոխհա-տուցման չափը, հազ. դրամ | |||||
Ներմուծում, տոննա |
Արտահանում, տոննա |
Ներմուծում մեքենա, հատ |
Արտահանում մեքենա, հատ |
Ներմուծում վագոն, հատ |
Արտահանում վագոն, հատ | ||
1. |
|
|
|
|
|
| |
2. |
|
|
|
|
|
| |
3. |
|
|
|
|
|
| |
… |
|
|
|
|
|
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
06.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի N 644-Լ որոշման |
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
ք. Երևան |
« » ——— 20 թ. |
«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը («ՀԿԵ» ՓԲԸ), այսուհետ` «Երկաթուղի», ի դեմս Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի (ՖՏՍՃԿ) պետ Դորոխին Սերգեյ Վլադիմիրի, ով գործում է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մելնիկով Ալեքսեյ Վալերիի կողմից տրված 19.03.2022 թ. թիվ 31 Լիազորագրի հիման վրա, մի կողմից, և «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ այսուհետ` «Վճարող», ի դեմս տնօրեն Հենրիկ Մալերյան Փաշոյի, ով գործում է Կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, այսուհետ միասին` «Կողմեր», կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Սույն Պայմանագիրը կարգավորում է Կողմերի փոխհարաբերությունները՝ կապված հաշվարկների կազմակերպման և փոխադրավճարների, գանձումների, ինչպես նաև Հարավկովկասյան երկաթուղով բոլոր տեսակի հաղորդակցություններում երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ժամանակ «ՀԿԵ» ՓԲԸ հասանելիք այլ վճարների (այսուհետ` Վճարումներ) հետ:
1.2. Հայաստանի Հանրապետության երկաթուղով բեռնափոխադրումների համար վճարը հաշվարկվում է Երկաթուղու պաշտոնական կայքում (www.railway.am) տեղադրված «ՀԿԵ» ՓԲԸ Երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների սակագնային քաղաքականության» այն կանոններով և դրույքներով, որոնք գործում են փոխադրման փաստաթղթերում բեռը փոխադրման ընդունելու մասին օրացուցային դրոշմակը դնելու ամսաթվին:
1.3. «ՀԿԵ» ՓԲԸ կայարաններում բեռնափոխադրումների կազմակերպման հետ կապված լրացուցիչ գանձումները և այլ վճարները հաշվարկվում են փոխադրման փաստաթղթերում բեռը փոխադրման ընդունելու մասին օրացուցային դրոշմակը դնելու ամսաթվին գործող Երկաթուղու պաշտոնական կայքում (www.railway.am) տեղադրված Սակագնային քաղաքականության N 11 հավելվածի՝ «Բեռնափոխադրումների կազմակերպման ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից տրամադրվող աշխատանքների և ծառայությունների գնացուցակի» (այսուհետ՝ Գնացուցակ) դրույքաչափերով:
1.4. Սույն Պայմանագրով Վճարողին տրվում է անձնական հաշվի ծածկագիր 65900741 (այսուհետ` ԱՀ), որը կիրառվում է Կողմերի միջև սույն Պայմանագրի շրջանակներում հաշվարկների կատարման ժամանակ, և վճարողի երկաթուղային ծածկագիր 65900741:
1.5. Վճարողի համար վճարման և Երկաթուղու համար բեռնափոխադրումների հետ կապված Վճարումների գանձման հիմք է հանդիսանում ԱՀ և Վճարողի լրիվ անվանման նշումը փոխադրման փաստաթղթերում որպես վճարումն իրականացնող անձ:
2. Կողմերի պարտավորությունները
2.1. Երկաթուղին պարտավոր է`
2.1.1. Մատուցել ծառայությունները պատշաճ ձևով՝ համաձայն Վճարողի հայտի (Հավելված 1), որը հանդիսանում է սույն Պայմանագրի անբաժանելի մասը:
2.1.2. Իրականացնել սույն Պայմանագրի շրջանակներում մուտքագրված գումարների և Վճարումների հաշվառումը Վճարողի ԱՀ-ով, ինչպես նաև Վճարողի ԱՀ-ից Վճարումների դուրսգրումը:
2.1.3. Վճարողի գրավոր դիմումի հիման վրա ներկայացնել հաշիվ` Վճարողի ԱՀ-ին Երկաթուղու Վճարումների գանձման համար բավարար դրամական միջոցների փոխանցման նպատակով:
2.1.4. Անհրաժեշտության դեպքում, էլեկտրոնային փոստով տեղեկացնել Վճարողին Երկաթուղուն հասանելիք Վճարումների վճարման պարտքի առաջացման մասին:
2.1.5. Մատուցել Վճարողին փոխադրման գործընթացին զուգընթաց աշխատանքներ և ծառայություններ՝ համաձայն Գնացուցակի:
2.1.5.1. Աշխատանքների և ծառայությունների արժեքի և ցանկի փոփոխության և լրացման դեպքում պարտադիր ծանուցել Վճարողին` Երկաթուղու պաշտոնական կայքում (www.railway.am) և ԶԼՄ-ներում տեղեկատվության հրապարակման` նոր դրույքաչափերով հաշվարկներ կատարելու ամսաթվից առնվազն 15 (տասնհինգ) օրացուցային օր առաջ:
2.1.6. Իրականացնել Վճարողի հայտերի ընդունում և քննարկում Վճարողի կողմից սույն Պայմանագրի 2.2.1-ին, 2.2.2-րդ և 2.2.3-րդ կետերի պայմանների կատարման դեպքում:
2.1.7. Տրամադրել «ՀԿԵ» ՓԲԸ պատկանող շարժակազմ և ընդունել բեռները փոխադրման Վճարողի համաձայնեցված հայտերի հիման վրա Վճարողի կողմից սույն Պայմանագրի 2.2.1-ին, 2.2.2-րդ և 2.2.3-րդ կետերի պայմանների կատարման դեպքում:
2.1.8. Դադարեցնել պարտավորությունների կատարումը՝ կապված բեռնափոխադրումների, ծառայությունների մատուցման հետ` Վճարողի ԱՀ-ում Վճարումների մարման համար բավարար դրամական միջոցների բացակայության դեպքում:
2.2. Վճարողը պարտավոր է`
2.2.1. Ապահովել Վճարողի ԱՀ-ին Երկաթուղու կողմից ծառայությունների մատուցման դեպքում Վճարումների գանձման համար բավարար դրամական միջոցների առկայությունը:
2.2.2. Կատարել վճարումները Երկաթուղուն լրիվ ծավալով 100% կանխավճարի տեսքով ոչ ուշ, քան ծառայությունների մատուցումից 3 (երեք) օրացուցային օր առաջ:
2.2.3. Ապահովել Երկաթուղուն հասանելիք վճարների լրիվ և ժամանակին վճարումն ըստ մատուցված ծառայությունների և փոխադարձ հաշվարկների ակտերի:
2.2.4. Նշել ԱՀ `
- փոխադրման և առաջնային հաշվապահական փաստաթղթերում, որոնք ձևակերպվում են երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ժամանակ, որոնց վճարումը կատարում է Վճարողը՝ համաձայն սույն Պայմանագրի անբաժանելի մասը կազմող Հավելված 2-ում ներկայացված կարգի,
- սույն Պայմանագրի կատարման հետ կապված ֆինանսական փաստաթղթերում, նախապահանջներում:
2.2.5. Բեռները փոխադրման ներկայացնել համաձայնեցված ամսական ծավալներով (Հավելված 1):
2.2.6. Երկաթուղու հարցմամբ ներկայացնել փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են բեռնափոխադրումների ժամանակ հաշվարկների հաստատման համար:
2.2.7. Ձևակերպել վճարման հանձնարարագրեր Երկաթուղուն դրամական միջոցներ փոխանցելու նպատակով` համաձայն սույն Պայմանագրի անբաժանելի մասը կազմող Հավելված 3-ում սահմանված կարգի:
2.2.8. Իրականացնել Երկաթուղու նկատմամբ ԱՀ-ի ենթահաշիվներում առաջացած պարտքի վճարում առանձին վճարման հանձնարագրերի միջոցով ոչ ուշ, քան պարտքի առաջացման օրվանից 3 (երեք) բանկային օրվա ընթացքում:
2.2.9. Վճարողի ԱՀ-ի հաշիվների վրա առաջացած պարտքի վճարումը 5 բանկային օրից ուշացման դեպքում վճարողը վճարում է տույժ չվճարված գումարի 0,02% (զրո ամբողջ երկու հարյուրերորդական տոկոս) չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
2.2.10. Կատարել մաքսային տարանցում մաքսային ընթացակարգը եզրափակելու հետ կապված մաքսային գործառնություններ (մաքսային մարմին ներկայացնել այն փաստաթղթերը և տեղեկությունները, որոնց ցանկը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 159-րդ հոդվածով):
3. Հաշվարկների կարգը
3.1. Վճարողը Երկաթուղուց ստացված կանխավճարի հաշվի հիման վրա Երկաթուղու հաշվարկային հաշվին է փոխանցում դրամական միջոցներ որպես կանխավճար, որոնք բավարար են Երկաթուղուն հասանելիք Վճարումների մարման համար: Դրամական միջոցների ստացման ամսաթիվ է համարվում Երկաթուղու հաշվարկային հաշվին դրամական միջոցների մուտքագրման ամսաթիվը` հաստատված բանկի քաղվածքով:
3.2. Երկաթուղուն հասանելիք Վճարումների գումարների ամրագրումը Վճարողի ԱՀ-ին իրականացվում է բեռը փոխադրման ընդունելու ամսաթվին: Վճարողի ԱՀ-ից Վճարումների դուրսգրումը (վերջնահաշվարկ) իրականացվում է Երկաթուղու կողմից բեռնափոխադրումների և այլ ծառայությունների մատուցման ավարտի ամսաթվով:
3.3. Երկաթուղին մինչև ընթացիկ ամսվա 10-ը կազմում և ներկայացնում է Վճարողին մատուցված ծառայությունների և փոխադարձ հաշվարկների ակտի երկու օրինակ նախորդ ամսվա համար` կցելով առաջնային փաստաթղթերը և հաշիվ-ապրանքագրերը:
3.4. Վճարողը պարտավոր է ստորագրել մատուցված ծառայությունների և փոխադարձ հաշվարկների ակտը և հանձնել ստորագրված ակտի մեկ օրինակը Երկաթուղուն՝ այն ստանալու օրվանից 7 (յոթ) օրացուցային օրվա ընթացքում:
3.5. Սույն Պայմանագրի շրջանակներում հաշիվ-ապրանքագրերը, մատուցված ծառայությունների և փոխադարձ հաշվարկների ակտերը, առաջնային փաստաթղթերի ցուցակները և այլ փաստաթղթերը հանձնվում են Վճարողին «ՀԿԵ» ՓԲԸ Տրանսպորտային ծառայությունների բաժնի միջոցով:
3.6. Մատուցված ծառայությունների և փոխադարձ հաշվարկների ակտի տվյալների հետ հիմնավորված անհամաձայնության դեպքում Վճարողը սույն Պայմանագրի 3.4-րդ կետով սահմանված ժամկետում ստորագրում է այն իր անհամաձայնություններով և հանձնում Երկաթուղուն: Ակտի փոխանցման հետ միասին Վճարողը հանձնում է տարաձայնությունները հաստատող փաստաթղթերը (ակտեր, հաշվարկներ, հաշիվներ, հաշիվ-ապրանքագրեր և այլ փաստաթղթեր):
3.7. Երկաթուղու կողմից տարաձայնությունների ընդունման դեպքում Կողմերը կատարում են ակտում Կողմերի լիազորված ներկայացուցիչների ստորագրությամբ հաստատված փոփոխությունները: Սույն Պայմանագրի 3.4-րդ կետով սահմանված ժամկետում Վճարումների չհամաձայնեցված գումարները Կողմերը քննարկում են նախապահանջային կարգով:
3.8. Վճարողի կողմից սույն Պայմանագրի 3.4-րդ կետով սահմանված ժամկետում մատուցված ծառայությունների և փոխադարձ հաշվարկների ակտը չներկայացնելու դեպքում ակտը համարվում է համաձայնեցված Երկաթուղու խմբագրությամբ:
3.9. Պայմանագրի արժույթն է հայկական դրամը: Վճարման պահ է համարվում Երկաթուղու հաշվարկային հաշվին դրամական միջոցների մուտքագրման օրը:
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Կողմերը սույն Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունների չկատարման և/կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության:
5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը
5.1. Կողմերից և ոչ մեկը պատասխանատվություն չի կրում սույն Պայմանագրով իր ցանկացած պարտավորությունների ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու համար, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, այն է` ջրհեղեղ, հրդեհ, երկրաշարժ և այլ բնական աղետներ, սույն Պայմանագրի կնքման պահից հետո ծագած ցանկացած պետական մարմինների ակտեր կամ գործողություններ, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել:
Եթե այդ հանգամանքներից որևէ մեկն անմիջական ազդեցություն է ունեցել սույն Պայմանագրով սահմանված ժամկետում պարտավորությունների կատարման վրա, ապա պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգվում է այնքան ժամանակով, որքան որ գործել են այդ ուժերը:
5.2. Այն Կողմը, որը չի կատարում սույն Պայմանագրով իր պարտավորություններն անհաղթահարելի ուժի ազդեցության պատճառով, պարտավոր է անմիջապես ծանուցել մյուս Կողմին սույն Պայմանագրի 5.1-ին կետում նշված հանգամանքների, դրանց տևողության և ավարտի մասին, սակայն ոչ ուշ, քան դրանց սկսելու և ավարտի ամսաթվից 5 (հինգ) օրացուցային օր: Ծանուցման մեջ նշված փաստերը պետք է հաստատվեն ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից տրված և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի կողմից ստորագրված, կնիքով հաստատված պաշտոնական փաստաթղթերով:
5.3. Ծանուցման բացակայությունը կամ ուշացումով ծանուցումը զրկում է Կողմին սույն Պայմանագրի 5.1-ին կետում նշված հանգամանքներից յուրաքանչյուրին հղում կատարելու իրավունքից` որպես իր պարտավորությունների չկատարման համար պատասխանատվությունից ազատող հիմք:
6. Վեճերի լուծումը
6.1. Սույն Պայմանագրի կատարման ժամանակ առաջացող բոլոր վեճերը լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով, որոնք կարող են անցկացվել, այդ թվում՝ նաև փոստով գրությունների ուղարկման, ֆաքսիմիլային հաղորդագրությունների փոխանակման միջոցով:
6.2. Եթե բանակցությունների արդյունքում Կողմերը համաձայնության չեն գալիս, ապա բոլոր վեճերը կարող են լուծվել նախապահանջային կարգով: Նախապահանջի քննության ժամկետը կազմվում է նախապահանջն ստանալու օրվանից 30 (երեսուն) օր:
6.3. Եթե Կողմերը չեն կարգավորում վեճերը բանակցությունների միջոցով և/կամ նախապահանջային կարգով, ապա դրանք լուծվում են դատական կարգով՝ ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան:
7. Պայմանագրի մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու և դրա լուծման կարգը
7.1. Սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք Կողմերը ձևակերպում են սույն Պայմանագրին կից Լրացուցիչ համաձայնագրով:
7.2. Սույն Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել Կողմերից յուրաքանչյուրի կողմից` Պայմանագրի լուծման մտադրության մասին մյուս կողմին գրավոր ծանուցելով Պայմանագրի լուծման նախատեսվող ամսաթվից 15 (տասնհինգ) օրացուցային օր առաջ:
7.3. Սույն Պայմանագիրը համարվում է լուծված լուծման մասին ծանուցման մեջ նշված ամսաթվից` իրականացված բեռնափոխադրումների և մատուցված ծառայությունների հաշվարկներով Կողմերի բոլոր պարտավորությունների կատարման պայմանով:
7.4. Սույն Պայմանագիրը լուծելիս Կողմերը կազմում են փոխադարձ հաշվարկների ակտ և իրականացնում են համապատասխան վճարումներ մինչև Պայմանագրի լուծման ամսաթիվը:
8. Այլ պայմաններ
8.1. Կողմերի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, երկաթուղային տրանսպորտում գործող նորմատիվ ակտերով, ՄԲՀՀ, միջազգային պայմանագրերով և այլ համաձայնագրերով, որոնց մասնակիցներն են սույն Պայմանագրի Կողմերը:
8.2. Կողմերը պարտավորվում են չհրապարակել այն տեղեկատվությունը, որն իրենց հայտնի է դարձել սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքում, բացառությամբ ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
8.3. Գտնվելու վայրի, փոստային հասցեի, հեռախոսահամարների, ֆաքսի, բանկային և այլ վավերապայմանների փոփոխության դեպքում Կողմերը պարտավոր են փոփոխության ամսաթվից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել միմյանց:
8.4. Սույն Պայմանագիրը կազմված է հայոց և ռուսաց լեզուներով, ստորագրված և կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից՝ մեկական օրինակ Կողմերից յուրաքանչյուրին:
9. Պայմանագրի գործողության ժամկետը
9.1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրելու ամսաթվից և գործում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը (երեսունմեկը) ներառյալ:
9.2. Սույն Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է յուրաքանչյուր հաջորդ օրացուցային տարով, ոչ ավելի, քան 3 անգամ, եթե Կողմերից ոչ մեկը չի հայտնում դրա դադարեցման մասին Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից 30 (երեսուն) օրացուցային օր առաջ:
10. Կողմերի հասցեները և բանկային վավերապայմանները
Երկաթուղի՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն («ՀԿԵ» ՓԲԸ)
Հասցե` 0005, ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի 50 Հեռախոս/ֆաքս` ( +374 10) 57-27-22 Հեռ.: ( +374 10) 57-36-74 Հ/համար ՀՀ դրամ՝ 160413023260 Բանկ`«ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ Էրեբունի մ-ճ ՀՎՀՀ` 00448268 Էլ. հասցե՝ ctu@railway.am Կայք՝ www.railway.am
ՖՏՍՃԿ պետ` Ս. Վ. Դորոխին ___________________________
Ստորագր. Կ.Տ. |
Վճարող՝ «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ
Հասցե` Քաջազնունու փ.շ/2/22 կենտրոն 0018, Երևան, Հայաստան Հեռ. քաղ.` +9217594083, +37455162078 Հեռ. բջջ.` +9217594083, +37455162078 Հ/համար ՀՀ դրամ ` 1510056263880100 Բանկ` Արարատբանկ ՓԲԸ ՀՎՀՀ` 00505151 Էլ. հասցե՝
Տնօրեն՝ Հենրիկ Մալերյան Փաշոյի ______________________
Ստորագր. Կ.Տ. |
Հավելված N 1 « » ______________ 20 թ. կնքված պայմանագրի Приложение 1 форма ГУ-12 |
№ п/п |
Дата |
Код и точное наименование груза |
Назначение |
Количеств о тонн |
Род вагонов, грузоподъемность контейнеров |
Приме-чание | ||||
Наименования станций, инфраструктуры, страны назначения, передаточной станции, грузополучателя, и др.
|
Коды |
заявленное кол-во |
согла-сованное кол-во |
Наиме-нование | ||||||
|
| |||||||||
Коды станции назначения, погран. передаточные станции, станции передачи и др. |
страны назначения | |||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ИТОГО |
|
|
|
|
|
|
«За достоверность сведений, внесенных в заявку, несу ответственность» | ||||
Представитель грузоотправителя |
_________________ должность |
_________________ подпись |
_________________ ФИО | ||
Дата ______________ 2022г | |||||
«Отметка о согласовании заявки перевозчиком» | _________________________________________________________ | ||||
«Отметка о согласовании заявки владельцем инфраструктуры» | _________________________________________________________ |
Երկաթուղի՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն («ՀԿԵ» ՓԲԸ)
Հասցե` 0005, ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի 50 Հեռախոս/ֆաքս` ( +374 10) 57-27-22 Հեռ.: ( +374 10) 57-36-74 Հ/համար ՀՀ դրամ՝ 160413023260 Բանկ`«ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ Էրեբունի մ-ճ ՀՎՀՀ` 00448268 Էլ. հասցե՝ ctu@railway.am Կայք՝ www.railway.am
ՖՏՍՃԿ պետ` Ս. Վ. Դորոխին ___________________________
Ստորագր. Կ.Տ. |
Վճարող՝ «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ
Հասցե` Քաջազնունու փ.շ/2/22 կենտրոն 0018, Երևան, Հայաստան Հեռ. քաղ.` +9217594083, +37455162078 Հեռ. բջջ.` +9217594083, +37455162078 Հ/համար ՀՀ դրամ ` 1510056263880100 Բանկ` Արարատբանկ ՓԲԸ ՀՎՀՀ` 00505151 Էլ. հասցե՝
Տնօրեն՝ Հենրիկ Մալերյան Փաշոյի ______________________
Ստորագր. Կ.Տ. |
Հավելված N 2 « » ______________ 20 թ. կնքված պայմանագրի |
Փոխադրման փաստաթղթերի ձևակերպման կարգ
Արտահանման, ներմուծման բեռների, ինչպես նաև միջպետական հաղորդակցությունում ընթացող բեռների փոխադրման ժամանակ փոխադրման փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է՝ համաձայն հետևյալ կարգի:
1. Հարավկովկասյան երկաթուղով ընթացող բեռների փոխադրումների համար ՄԲՀՀ փոխադրման փաստաթղթերի ձևակերպման ժամանակ փաստաթղթերի 3-րդ սյունակում՝ «Առաքողի հայտարարություններ» և փաստաթղթերի 23-րդ սյունակում՝ «Բեռնափոխադրման վճարումների գանձում» նշվում է «ՀԿԵ կողմից 65900741 (Վճարողի ծածկագիր)*, վճարումը ՖՏՍՃԿ միջոցով»:
2. Արևմտյան Եվրոպայի երկրներից բեռների փոխադրումների համար փոխադրման փաստաթղթերի ձևակերպման ժամանակ ՑԻՄ (ՑԻՄ/ԳԲՌՍ) բեռնագրի 7-րդ (Առաքողի հայտարարություններ) սյունակում նշվում է` «ՀԿԵ կողմից 65900741 (Վճարողի ծածկագիր)*, վճարումը ՖՏՍՃԿ միջոցով»:
3. Միջպետական հաղորդակցության փոխադրման փաստաթղթերի ձևակերպման ժամանակ «Վճարող» սյունակի դատարկ ամփոփիչ դաշտում նշվում է «ՀԿԵ կողմից 65900741 (Վճարողի ծածկագիր)*, վճարումը ՖՏՍՃԿ միջոցով:
* Վճարողի ութանիշ ԱՀ-ն համաձայն Պայմանագրի 1.4-րդ կետի:
Երկաթուղի՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն («ՀԿԵ» ՓԲԸ)
Հասցե` 0005, ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի 50 Հեռախոս/ֆաքս` ( +374 10) 57-27-22 Հեռ.: ( +374 10) 57-36-74 Հ/համար ՀՀ դրամ՝ 160413023260 Բանկ`«ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ Էրեբունի մ-ճ ՀՎՀՀ` 00448268 Էլ. հասցե՝ ctu@railway.am Կայք՝ www.railway.am
ՖՏՍՃԿ պետ` Ս. Վ. Դորոխին ___________________________
Ստորագր. Կ.Տ. |
Վճարող՝ «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ
Հասցե` Քաջազնունու փ.շ/2/22 կենտրոն 0018, Երևան, Հայաստան Հեռ. քաղ.` +9217594083, +37455162078 Հեռ. բջջ.` +9217594083, +37455162078 Հ/համար ՀՀ դրամ ` 1510056263880100 Բանկ` Արարատբանկ ՓԲԸ ՀՎՀՀ` 00505151 Էլ. հասցե՝
Տնօրեն՝ Հենրիկ Մալերյան Փաշոյի ______________________
Ստորագր. Կ.Տ. |
Հավելված N 3 « » ______________ 20 թ. կնքված պայմանագրի |
Վճարման հանձնարարագրի ձևակերպման կարգ
1. «Վճարման նպատակը» սյունակում
Վճարողը նշում է`
2.1. Առաջին տողում` Վճարողի (սույն Պայմանագրի 1.5 կետ) ու ծառայության տեսակի և նրա հարկման կարգի ծածկագիրը (1 նիշ- բաժանվում է գծիկով «/»)*, բաժանված «կետ ստորակետ» նիշով`
- ԱԱՀ 20% դրույքի դեպքում նշվում է 2;
- հարկման չենթարկվող ծառայությունների համար (հարկման օբյեկտ չհանդիսացող) նշվում է 1:
2.2. Երկրորդ տողում` տեքստային ֆորմատով
նշվում է սույն Պայմանագրի համարը և ամսաթիվը, ծառայության տեսակը և հարկման կարգը:
___________________________________________________
*
- Արտահանման հաղորդակցությունում փոխադրման ծածկագիր – 10E/1
- Ներմուծման հաղորդակցությունում փոխադրման ծածկագիր - 10I/2
- Տեղական հաղորդակցությունում փոխադրման ծածկագիր - 10L/2
- Լրացուցիչ ծառայությունների ծածկագրերը ներկայացված են «Բեռնափոխադրումների կազմակերպման ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից տրամադրվող աշխատանքների և ծառայությունների գնացուցակի»` տեղադրված Երկաթուղու պաշտոնական կայքում (www.railway.am):
___________________
Լրացման օրինակ՝
Արտահանման համար փոխադրում՝ բեռնափոխադրման վճարը – 200000 դրամ՝ առանց ԱԱՀ, վճար լրացուցիչ արտապլանային հայտի համար – 10000 դրամ՝ առանց ԱԱՀ:
Երկաթուղի՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն («ՀԿԵ» ՓԲԸ)
Հասցե` 0005, ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի 50 Հեռախոս/ֆաքս` ( +374 10) 57-27-22 Հեռ.: ( +374 10) 57-36-74 Հ/համար ՀՀ դրամ՝ 160413023260 Բանկ`«ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ Էրեբունի մ-ճ ՀՎՀՀ` 00448268 Էլ. հասցե՝ ctu@railway.am Կայք՝ www.railway.am
ՖՏՍՃԿ պետ` Ս. Վ. Դորոխին ___________________________
Ստորագր. Կ.Տ. |
Վճարող՝ «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ
Հասցե` Քաջազնունու փ.շ/2/22 կենտրոն 0018, Երևան, Հայաստան Հեռ. քաղ.` +9217594083, +37455162078 Հեռ. բջջ.` +9217594083, +37455162078 Հ/համար ՀՀ դրամ ` 1510056263880100 Բանկ` Արարատբանկ ՓԲԸ ՀՎՀՀ` 00505151 Էլ. հասցե՝
Տնօրեն՝ Հենրիկ Մալերյան Փաշոյի ______________________
Ստորագր. Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
06.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի N 644-Լ որոշման |
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N___
«ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
ք. ________ |
«_____» __________ 20___թ. |
«Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերությունը, |
«ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ, |
այսուհետ՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ, |
այսուհետ՝ «Հաճախորդ», |
ի դեմս Գորկու անվան ֆիրմային տրանսպորտային ծառայությունների տարածքային կենտրոնի՝ (ЦФТО) կառուցվածքային ստորաբաժանումը՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի մասնաճյուղի (ГТЦФТО) ղեկավարի՝ Կոզլով Դմիտրի Եվգենևիչի կողմից։ |
|
03.02.2021 թ. N 41-Դ լիազորագրի հիման վրա գործող |
ՀՎՀՀ` 00505151 |
Միասին կոչված «Կողմեր», ստորագրել են սույն Պայմանագիրը հետևյալի մասին. 1.1. Սույն Պայմանագիրը կարգավորում է Կողմերի հարաբերությունները՝ կապված հաշվարկների կազմակերպման և Հաճախորդի կողմից բեռնափոխադրումների, տուրքերի, տուգանքների և այլ վճարումների հետ, որոնք կապված են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ՝ օգտագործելով Հաճախորդի Միասնական անձնական հաշիվը (ЕЛС) ապրանքներ և/կամ դատարկ վագոններ տեղափոխելիս։ 1.2. Սույն Պայմանագրի շրջանակներում Հաճախորդին տրվում է վճարողի կոդը ___________1, Հաճախորդի՝ «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ի անունից նշված տրանսպորտային և այլ փաստաթղթերում, բացվում է անձնական հաշիվ: Սույն Պայմանագրով Հաճախորդը հանդես է գալիս որպես Վճարող, որի մասին համապատասխան տեղեկատվությունը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից մուտքագրվում է «АС ЭТРАН»։ 1.3. Հաճախորդը վճարում է հետևյալ ծառայությունների համար՝ արտահանում, ներմուծում, հավելավճարներ, ծառայություններ, որոնք նախատեսված են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի տրանսպորտային ծառայության պայմաններով՝ տեղադրված «Ռուսական երկաթուղիներ»-ի կայքում և այլն: 1.4. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կարգավորման ընթացակարգը, Կողմերի պատասխանատվությունը և սույն Պայմանագրի կատարման այլ պայմանները սահմանվում են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների միջև փոխգործակցության կարգի կանոնակարգում (այսուհետ՝ Կանոնակարգ)` հաշվարկներ կազմակերպելիս և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից վճարված փոխադրման վճարներ, տուրքեր, տուգանքներ և այլ տուրքեր վճարելիս, օգտագործելով հաճախորդի միասնական անձնական հաշիվը (ЕЛС) ապրանքների և (կամ) դատարկ մեքենաների փոխադրման համար, որը հաստատվել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 2013 թ. օգոստոսի 5-ի N 1685р հրամանով և հրապարակվել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի պաշտոնական կայքում www.rzd.ru հասցեով, որը սույն Պայմանագրի անբաժանելի մասն է։ 1.5. Ստորագրելով սույն Պայմանագիրը՝ Հաճախորդը հաստատում է, որ կարդացել և համաձայն է Կանոնակարգով սահմանված պայմաններին: 1.6. Կանոնակարգի 4-րդ բաժնի ցանկացած դրույթների խախտման մասին Հաճախորդին ծանուցելու աղբյուրներ՝ hello@bluegreens.ru: 1.7. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում «____» ___________ 20___թվականից և գործում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, իսկ հաշվարկների առումով՝ մինչև դրանք ամբողջությամբ ավարտվեն։ | |
1.8. Կողմերի գտնվելու վայրը և վավերապայմանները. | |
1.8.1. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ. |
1.8.2. Հաճախորդ. |
«Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերություն («Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ) TIN 7708503727, OGRN 1037739877295, OKPO 00083262, KPP 997650001 «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գտնվելու վայրը՝ 107174, ք. Մոսկվա, вн. тер. г. Բասմանի մունիցիպալ շրջան, փ. Նովայա Բասմաննայա, 2/1, շենք 1: TCFTO-ի փոստային հասցե. Տուփ-208. Փաստացի հասցե՝ 603070, Նիժնի Նովգորոդ, Նոլինսկայա փող., 56։ հեռ. 8(831) 248-37-37, ֆաքս 8(831)248-65-59:
Բանկի վավերապայմանները. Վճարման ստացող. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկության ընթացիկ հաշիվ Գորկու ՏԿՏՕ-ի գտնվելու վայրում Բանկի անվանումը. PJSC VTB բանկի մասնաճյուղ Նիժնի Նովգորոդում, BIK 042202837, հաշիվ 40702810229241044426, կոր/հաշիվ 30101810200000000837, TIN 7708503727, KPP 997650001, OKPO 00083262, OGRN 1037739877295: Ռուսական երկաթուղիների բեռնափոխադրումների միասնական զանգերի կենտրոն. հեռախոս՝ 8-800-755-00-00, էլ. փոստ՝ cargo.support@rzd.ru . |
«ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ Հասցե` Քաջազնունու փ.շ/2/22 կենտրոն 0018, Երևան, Հայաստան Հեռ. քաղ.` +9217594083, +37455162078 Հեռ. բջջ.` +9217594083, +37455162078 հ/հ ՀՀ դրամ` 1510056263880100 Բանկ` Արարատբանկ ՓԲԸ ՀՎՀՀ` 00505151 Էլ.փոստ՝ hello@bluegreens.ru |
Կողմերի ստորագրությունները:
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ.
_________________/Դ. Ե. Կոզլով/
Կ.Տ. |
Հաճախորդ՝ Հենրիկ Մալերյան Փաշոյի
________________________
Կ.Տ. |
____________________
1 Присваивается ОАО «РЖД» Клиенту после подключения Клиента к АС ЭТРАН.
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
06.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2022 թվական: