ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2020 թվականի |
թիվ 50 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ փոփոխությունների 3-րդ կետի «ա» ենթակետի երրորդ և չորրորդ պարբերությունների, 4-րդ կետի երրորդ պարբերության (սույն որոշման հավելված)։
Փոփոխությունների 3-րդ կետի «ա» ենթակետի երրորդ պարբերությունը և 4-րդ կետի երրորդ պարբերությունը (սույն որոշման հավելված) ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2019 թվականի հոկտեմբերի 1-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Փոփոխությունների 3-րդ կետի «ա» ենթակետի չորրորդ պարբերությունը (սույն որոշման հավելված) ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի ապրիլի 21-ի թիվ 50 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող
1. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում (2-րդ հավելված)՝
099 ծածկագրով դիրքում «2017 թվականի ՖԻՖԱ-ի» բառերից հետո ավելացնել «, 2020 թվականի ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության» բառերը,
172 և 173 ծածկագրով դիրքերում «հետազոտական գործունեության իրականացման» բառերից հետո ավելացնել «և դրա արդյունքների առևտրայնացման» բառերը.
լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«18Х* | Հայաստանի Հանրապետությունում ապրանքների տեղափոխման այլ առանձնահատկություններ՝
միակողմանիորեն ներմուծված |
180 | Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի համաձայն տեղափոխվող ապրանքներ
(Հայաստանի Հանրապետության համար)»: |
2. Ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունների դասակարգչում ( 6-րդ հավելված)՝
НТД ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«ННС |
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան ոչ լրիվ մաքսային հայտարարագրման ժամանակ հայտարարագրված՝ պակասող տվյալների հայտագրում (ապրանքների հայտարարագրի ճշգրտում) (Բելառուսի Հանրապետության համար)». |
ПДТ ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«ФПС |
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 116-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան պարբերական մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված՝ պակասող տվյալների, ինչպես նաև ապրանքների փաստացի քանակության մասին տվյալների հայտագրում (ապրանքների հայտարարագրի ճշգրտում) (Բելառուսի Հանրապետության համար)»։ |
3. Մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների դասակարգչում (7-րդ հավելված)՝
ա) 1.1 ենթաբաժնում՝
ИР ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝
«Սակագնային առանձնաշնորհում՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ |
СГ |
«Սակագնային առանձնաշնորհում՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև |
СБ».
|
УН ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում՝ բեռնատար թեքահարթակով սարքավորված, հանդերձված դատարկ ապարատի՝ 12 000 կգ-ից ավելի, սակայն 13 000 կգ-ից ոչ ավելի զանգվածով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 30 000 ծածկագրով դասակարգվող, 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ թվով 5 հատ՝ Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծվող ռազմական տրանսպորտային ինքնաթիռների համար |
РГ». |
բ) 4.4 ենթաբաժնի 4.4.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օդանավերի պետական ռեեստրում գրանցված (գրանցման ենթակա) քաղաքացիական օդանավերի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ВС |
Օտարերկրյա պետության քաղաքացիական օդանավերի պետական ռեեստրում գրանցված քաղաքացիական օդանավերի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ВЗ |
Ռուսաստանի Դաշնության տարածքում քաղաքացիական օդանավերի կառուցման, վերանորոգման և (կամ) արդիականացման համար նախատեսված ավիացիոն շարժիչների, պահեստամասերի և կոմպլեկտավորող արտադրատեսակների, ինչպես նաև քաղաքացիական օդանավերի և (կամ) ավիացիոն շարժիչների նախագծման, ստեղծման և (կամ) փորձարկման համար անհրաժեշտ տպագիր հրատարակությունների, փորձանմուշների և (կամ) դրանց բաղկացուցիչ մասերի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
АЗ»։ |
4. Մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչի (8-րդ հավելված) 6-րդ բաժինը՝ 06018 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.
«06019 |
CT-3 ձևի ապրանքների ծագման հավաստագիր |
06020 |
EAS ձևի ապրանքների ծագման հավաստագիր»։ |
5. Այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (9-րդ հավելված)՝
ա) 2.7 բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«Ռուսաստանի Դաշնությունում տրանսպորտային միջոցների ներմուծում իրականացնող իրավաբանական անձանց կողմից իրացվող տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) ձևաթղթի համար վճար |
9180». |
բ) 5.4 բաժնում՝
9310 ծածկագրով դիրքում «ներմուծման համար բնապահպանական վճար» բառերը փոխարինել «ներմուծման համար բնապահպանական հարկ» բառերով.
9320 և 9330 ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների համար բնապահպանական հարկ |
9320 |
Ճանապարհային հարկ |
9330»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: