ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 762-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 10,516,000 դրամ արժողությամբ «Ձեռնարկատիրական կրթության ծրագրերի իրականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01559706) կողմից «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ 00040569) 2022 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված՝ N AT-AU-093-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 ֆինանսական տարվա աուդիտորական ծառայությունների մատուցում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն :
3. «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
26.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 762-Ա որոշման |
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ»
1 |
Ծրագրի նպատակները |
Համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մայիսի 18-ի «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմա- կերպությունների և դասընթացների ցանկը հաստատելու մասին» N 780-Ա/2 հրամանի՝ 1) Իրականացնել ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ. ա) 2-7-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրված «Ձեռնարկատիրական կրթության» բաղադրիչը. բ) Ավագ և միջնակարգ դպրոցների 10-11-րդ դասարաններ «Ձեռնարկատիրական կրթություն» առարկան դասավանդելու նպատակով: 2) Իրականացնել «Ձեռնարկատիրական կրթության» մշտադիտարկում դպրոցներում Ծրագրի մասնակիցներն են ● Հանրապետության բոլոր դպրոցների 2-7-րդ դասարաններում «Ձեռնարկատիրական կրթության» բաղադրիչի ինտեգրմամբ «Տեխնոլոգիա» առարկան դասավանդող ուսուցիչները և աշակերտները: ● Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարաններում «Ձեռնարկատիրական կրթություն» առարկան դասավանդող ուսուցիչները և աշակերտները: |
2 |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը: |
3 |
Բարեգործ(ներ)ը |
1. “Պատանեկան նվաճումներ միջազգային կազմակերպություն” ՀԿ 177 Milk Street, Suite 100 Boston, MA 02109 +617 315 8563 www.jaworldwide.org jaww@ja.org |
4 |
Ծրագրի կատարողը |
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպություն ՀՎՀՀ՝ 01559706 Իրավաբանական հասցե` քաղ. Երևան, Նորք - Մարաշ, 15 փողոց, 50 տուն Գործունեության վայր` քաղ. Երևան, Առաջին Եկմալյան 6 /”Օրրան” կազմակերպության շենք/ Հեռախոս՝ 010- 53-51-67 |
5 |
Ծրագրի իրականացման վայր(եր)ը, բնագավառը |
Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Երևան քաղաքի դպրոցները Կրթության բնագավառ |
6 |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն` 10,516,000 ՀՀ դրամ |
7 |
Բարեգործությունն ստացողը |
● ՀՀ 10 մարզերը և Երևան քաղաքը: ● Հանրապետության 1257 դպրոցների` «Տեխնոլոգիա առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի մեջ ներգրավված` բոլոր 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարանների աշակերտները և ուսուցիչները: ● Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների ուսուցիչները և աշակերտները: |
8 |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագրի սկիզբը` 15 հոկտեմբեր, 2022 թվական Ծրագրի ավարտը` 30 սեպտեմբեր, 2023 թվական |
9 |
Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնացնել) նկարագրությունը, ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը անդամակցում է «Միջազգային պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը: Կազմակերպությունն ունի ավտոմեքենա` գրասենյակի տնօրինության կողմից մարզային և դպրոցական այցելություններն իրականացնելու համար: Ծրագրի դպրոցների աշխատանքները կհամակարգվեն կազմակերպության մարզային համակարգողների կողմից: Ծրագրի բոլոր դասագրքերը, ուսումնական և մեթոդական ձեռնարկներն արդեն իսկ երաշխավորված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի իրականացման համար նախատեսված հիմնական միջոցառումներն են՝
Փուլ 1. Հոկտեմբեր – Դեկտեմբեր, 2022 ● Վերապատրաստման դասընթացների կազմակերպում «Ձեռնարկատիրական կրթություն» առարկան ավագ և միջնակարգ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների ուսուցիչների համար, արժեքը` 200, 000 ՀՀ դրամ. ● Գործուղումներ, դասալսումներ, մշտադիտարկումներ «Տեխնոլոգիա առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի շրջանակներում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում, արժեքը` 90,000 ՀՀ դրամ: Համավարակի առկայության դեպքում պահպանել անվտանգության կանոնները. ● Գրենական պիտույքներ, արժեքը` 10,000 ՀՀ դրամ. ● Վճարումներ համապատասխան մասնագետներին՝ համաձայն նրանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի, որոնք ուսուցիչների հետ անմիջականորեն մասնակցում են ծրագրի իրականացմանը (համատեղ վարում են դասեր, կարդում են դասախոսություններ, կազմակերպում են գործնական պարապմունքներ, մրցույթներ, գործարար այցելություններ)՝ 700,000 ՀՀ դրամ: Ընդհանուր գումարը` 1,000,000 ՀՀ դրամ
Փուլ 2. Հունվար - Մարտ, 2023
● Գործուղումներ, դասալսումներ, մշտադիտարկումներ «Տեխնոլոգիա առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի շրջանակներում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում, արժեքը` 90,000 ՀՀ դրամ: Համավարակի առկայության դեպքում պահպանել անվտանգության կանոնները. ● «Տեխնոլոգիա առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի շրջանակներում վերապատրաստման դասընթացների կազմակերպում 7-րդ դասարանի բոլոր տեխնոլոգիայի ուսուցիչների համար, արժեքը` 2,208,000 ՀՀ դրամ: Համավարակի առկայության դեպքում դասընթացներն իրականացնել հեռավար տարբերակով. ● Գրենական պիտույքներ, արժեքը` 10,000 ՀՀ դրամ. ● Վճարումներ համապատասխան մասնագետներին՝ համաձայն նրանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի, որոնք ուսուցիչների հետ անմիջականորեն մասնակցում են ծրագրի իրականացմանը (համատեղ վարում են դասեր, կարդում են դասախոսություններ, կազմակերպում են գործնական պարապմունքներ, մրցույթներ, գործարար այցելություններ)՝ 700,000 ՀՀ դրամ: Ընդհանուր գումարը` 3,008,000 ՀՀ դրամ
Փուլ 3 Ապրիլ – Հունիս, 2023 ● Գործուղումներ, դասալսումներ, մշտադիտարկումներ «Տեխնոլոգիա առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի շրջանակներում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում, արժեքը` 90,000 ՀՀ դրամ: Համավարակի առկայության դեպքում պահպանել անվտանգության կանոնները. ● «Բրեյն Ռինգ» (ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ) կազմակերպում, տրանսպորտային ծախսեր արժեքը` 400,000 ՀՀ դրամ: Համավարակի առկայության դեպքում միջոցառումն իրականացնել հեռավար տարբերակով. ● Գրենական պիտույքներ, արժեքը` 10,000 ՀՀ դրամ. ● Վճարումներ համապատասխան մասնագետներին՝ համաձայն նրանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի, որոնք ուսուցիչների հետ անմիջականորեն մասնակցում են ծրագրի իրականացմանը (համատեղ վարում են դասեր, կարդում են դասախոսություններ, կազմակերպում են գործնական պարապմունքներ, մրցույթներ, գործարար այցելություններ) արժեքը` 700,000 ՀՀ դրամ: Ընդհանուր գումարը` 1,200,000 ՀՀ դրամ
Փուլ 4. Հուլիս - Սեպտեմբեր, 2023 ● Ավագ և միջնակարգ դպրոցների 10-րդ, 11-րդ դասարանի «Ձեռնարկատիրական կրթության» ուսուցչի ձեռնարկի տպագրություն, արժեքը՝ 2,500,000 ՀՀ դրամ. ● Գործուղումներ, դասալսումներ, մշտադիտարկումներ «Տեխնոլոգիա առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի շրջանակներում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում, արժեքը` 90,000 ՀՀ դրամ. ● Գրենական պիտույքների և պարագաների ձեռքբերում ճամբարի համար, արժեքը` 10,000 ՀՀ դրամ. ● Վճարումներ համապատասխան մասնագետներին՝ համաձայն նրանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի, որոնք ուսուցիչների հետ անմիջականորեն մասնակցում են ծրագրի իրականացմանը (համատեղ վարում են դասեր, կարդում են դասախոսություններ, կազմակերպում են գործնական պարապմունքներ, մրցույթներ, գործարար այցելություններ) արժեքը` 700,000 ՀՀ դրամ։ Ընդհանուր գումարը` 3,300,000 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 8,508,000 ( ութ միլիոն հինգ հարյուր ութ հազար) ՀՀ դրամ Ծրագրի կազմակերպչական ծախսեր` 2,008,000 ՀՀ դրամ Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 10,516,000 ՀՀ դրամ |
10 |
Ձեռք բերվելիք (ներմուծվող) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
1. Հեռախոս. Կապի մատակարարում, արժեքը՝ 240,000 ՀՀ դրամ: 2. Ինտերնետի մատակարարում, արժեքը՝ 168,000 ՀՀ դրամ: 3. Տարեկան ֆինանսական աուդիտի իրականացում, արժեքը՝ 300,000 ՀՀ դրամ: 4. Դպրոցական գրենական պիտույքների ձեռքբերում, արժեքը՝ 40,000 ՀՀ դրամ: 5. Մարզային այցելությունների համար բենզինի ձեռքբերում, արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ: 6. Դասագրքերի, ուսումնական ձեռնարկների տպագրություն, արժեքը՝ 2,500,000 ՀՀ դրամ: 7. Տրանսպորտային ծառայություն ուսուցիչների վերապատրաստման համար, արժեքը՝ 1,400,000 ՀՀ դրամ: 8. Ուսուցիչների վերապատրաստում (վերապատրաստողների պայմանագրեր), արժեքը՝ 1,008,000 ՀՀ դրամ: 9. Մարզային համակարգողների տրանսպորտային փոխադրումներ, արժեքը՝ 360,000 ՀՀ դրամ: 10. «Բրեյն Ռինգ» կազմակերպում, տրանսպորտային ծախսեր արժեքը ՝ 400,000 ՀՀ դրամ: 11. Վճարումներ համապատասխան մասնագետներին, արժեքը՝ 2,800,000 ՀՀ դրամ: Ընդամենը՝ 9,316,000 AMD |
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր |
● Բենզինի ձեռքբերում, արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ. ● Հեռախոսային կապ, արժեքը՝ 240,000 ՀՀ դրամ. ● Ինտերնետային կապ, արժեքը՝ 168,000 ՀՀ դրամ. ● Ֆինանսական աուդիտ, արժեքը՝ 300,000 ՀՀ դրամ. ● Աշխատավարձ վարչական աշխատողներին, արժեքը՝ 1,200,000 ՀՀ դրամ: Ընդամենը՝ 2,008,000 ՀՀ դրամ |
12 |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ՀՀԿԳՄՍ): 2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: 3. ՀՀ կենտրոնական բանկ: 4. ՀՀ մարզպետարանններ: 5. Տեղական ինքնակառավարման մարմիններ: 6. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք ծրագրեր են իրականացում կրթության ոլորտում: 7. Գործարար ընկերություններ, ԶԼՄ-ներ: |
13 |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
● ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին. ● Հաշվետվություններ ներկայացում ՀՀ ԿԳՄՍ-ի նախարարությանը. ● Ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվությունների ներկայացում ծրագիրը ֆինանսավորողին. ● Ամսական հաշվետվություններ ՀՀ ֆինանսների նախարարությանը. ● Ֆինանսական աուդիտի իրականացում: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
26.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |