ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
16 հոկտեմբերի 2019 թ. |
Հ. 3810-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի հ.156 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Սիրանուշ Ռոլանդի Վարդանյանի, «Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ.168 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Լիլիթ Դերենիկի Արեյանի, «Երևանի Րաֆֆու անվան հ.36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Սուսաննա Ժորիկի Վարդանյանի, «Երևանի Ռ. Միրոյանի անվան հ.77 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Սամվել Ֆրունզի Ադամյանի դիմումները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 19.09.2019թ. հ. 12/87153 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի հ.156 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Սիրանուշ Ռոլանդի Վարդանյանի, «Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ.168 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Լիլիթ Դերենիկի Արեյանի, «Երևանի Րաֆֆու անվան հ.36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Սուսաննա Ժորիկի Վարդանյանի, «Երևանի Ռ. Միրոյանի անվան հ.77 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Սամվել Ֆրունզի Ադամյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 13-րդ կետի 5-րդ սյունակում «Վարդանյան Սիրանուշ Ռոլանդի» բառերը փոխարինել «Հակոբյան Աշխեն Ռուբենի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Հ.Կարապենցի անվան հ.6 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ասպիրանտ» բառերով.
2) 14-րդ կետի 5-րդ սյունակում «Արեյան Լիլիթ Դերենիկի» բառերը փոխարինել «Սամվելյան Հերմինե Արայի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի հ.181 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս» բառերով.
3) 18-րդ կետի 5-րդ սյունակում «Վարդանյան Սուսաննա Ժորիկի» բառերը փոխարինել «Մելիքբեկյան Էլյա Սուրենի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության, շենքերի, շինությունների, ոչ բնակելի տարածքների հաշվառման և կառավարման բաժնի գլխավոր մասնագետ» բառերը՝ «չի աշխատում» բառերով.
4) 23-րդ կետի 5-րդ սյունակում «Ադամյան Սամվել Ֆրունզի» բառերը փոխարինել «Գրիգորյան Խորեն Հենրիկի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Հ. Պարոնյանի անվան հ.59 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ ««ԿԳՄՍ պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ |