ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2022 թվականի N 1677-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և օրենսդրական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N 1263-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1570-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «Ոլորտային ռիսկի հաշվարկման աղյուսակը» շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
». |
2) հավելվածի 10-րդ կետում «Տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծություն» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
*Միայն արտադրանքի արտադրության փուլերում ներդրված համակարգերի համար:».
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով՝
«10.1. Տեսչական մարմնի կողմից մեկ տարվա ընթացքում նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկից ավելի ստուգում իրականացնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտների ռիսկի գնահատման համար հիմք է ընդունվում այդ տարվա ընթացքում հաշվարկված առավելագույն ընդհանուր ռիսկը:».
4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով՝
«13.1. Ռիսկի գնահատման արդյունքում հավասար միավորներ ստացած տնտեսավարող սուբյեկտները չեն կարող ընդգրկվել ռիսկայնության տարբեր խմբերում: Տվյալ դեպքում հավասար միավորներ ունեցող բոլոր տնտեսավարողներն ընդգրկվում են նվազ ռիսկայնության խմբում:»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2022 թվական: