ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2021 թվականի |
թիվ 62 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2021 թվականի հունիսի 1-ի թիվ 62 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող
1. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում (Հավելված 2) 176 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.
«177 |
Նորարարական գիտատեխնոլոգիական կենտրոնների տարածքներում անշարժ գույքի օբյեկտների շինարարության, սարքավորման և տեխնիկական հագեցվածության ժամանակ օգտագործման նպատակով ներկրվող կամ նախագծի մասնակիցների կողմից գիտատեխնոլոգիական գործունեության իրականացման համար անհրաժեշտ ապրանքներ (բացառությամբ ենթաակցիզային ապրանքների), որոնց մասով տրամադրվում են սուբսիդիաներ՝ մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի փոխհատուցման համար (Ռուսաստանի Դաշնության համար) |
178 |
Նորարարական գիտատեխնոլոգիական կենտրոնների տարածքներում անշարժ գույքի օբյեկտների շինարարության, սարքավորման և տեխնիկական հագեցվածության ժամանակ օգտագործման նպատակով ներկրվող կամ նախագծի մասնակիցների կողմից գիտատեխնոլոգիական գործունեության իրականացման համար անհրաժեշտ ապրանքներ՝ բացառությամբ 177 ծածկագրի տակ նշված ապրանքների (Ռուսաստանի Դաշնության համար)»։ |
2. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (Հավելված 8)՝
ա) 03031 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 03031 |
Արժութային վերահսկողության ոլորտում պահանջների կատարումը հավաստող փաստաթուղթ՝ գործարքի գրանցման համարը/արժութային պայմանագրի գրանցման համարը (Բելառուսի Հանրապետության համար). պայմանագրի հաշվառման համարը (արժութային գարծառնությունների հաշվառման և դրանց վերաբերյալ հաշվետվության ապահովման համար նախատեսված գրանցման համարը, որը լիազորված բանկի կողմից տրվում է արտահանում/ներկրում նախատեսող արժութային պայմանագրին) կամ գործարքի անձնագրի համարը (Ղազախստանի Հանրապետության համար). պայմանագրի եզակի համարը (պայմանագիրը հաշվառման վերցնելիս լիազորված բանկի կողմից տրվող համարը) կամ գործարքի անձնագրի համարը (Ռուսաստանի Դաշնության համար)». |
բ) 9-րդ բաժնից 09990 ծածկագրով դիրքը հանել.
գ) 10–րդ բաժնում 10062 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.
«10063 |
«Ռուսաստանի Դաշնության կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 1443 որոշմամբ սահմանված կարգով դաշնային բյուջեից սուբսիդիաներ տրամադրելու մասին» Դաշնային մաքսային ծառայության և «Նորարարական գիտատեխնոլոգիական կենտրոն» ընկերության ղեկավարի միջև կնքված համաձայնագիր (Ռուսաստանի Դաշնության համար) |
10064 |
Օգտահանման վճարների հաշվարկը (Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար)». |
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12–րդ բաժին.
«12. Մաքսային հսկողության և մաքսային փորձաքննության անցկացման արդյունքների մասին մաքսային փաստաթղթեր
12001 |
Բացատրություն |
|
12002 |
Մաքսային զննման (մաքսային տեսազննման) ակտ՝ բացառությամբ 12003 և12006 ծածկագրերով դիրքերում նշված փաստաթղթերի |
|
12003 |
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող ապրանքների մաքսային զննման (մաքսային տեսազննման) ակտ |
|
12004 |
Անձնական մաքսային զննման ակտ |
|
12005 |
Սենքերի և տարածքների մաքսային տեսազննման ակտ |
|
12006 |
Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների մաքսային զննման (մաքսային տեսազննման) ակտ | |
12007 |
Կամերալ մաքսային ստուգման անցկացման արդյունքներով կազմված և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման մասին օրենսդրությանը համապատասխան ձևակերպված ակտ կամ այլ փաստաթուղթ | |
12008 |
Արտագնա մաքսային ստուգման անցկացման արդյունքներով կազմված և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման մասին օրենսդրությանը համապատասխան ձևակերպված ակտ կամ այլ փաստաթուղթ | |
12009 |
Մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացություն | |
12010 |
Մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման արդյունքներով կազմված և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման մասին օրենսդրությանը համապատասխան ձևակերպված ակտ կամ այլ փաստաթուղթ | |
12990 |
Մաքսային հսկողության և մաքսային փորձաքննության անցկացման արդյունքների մասին այլ փաստաթղթեր»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: