ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2022 թվականի N 1834-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 3.2-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում իրականացնող» բառերը.
2) որոշմամբ հաստատված N 10 հավելվածի 4-րդ կետը «արաբական թվեր» բառերից առաջ լրացնել «ոչ» բառով.
3) որոշմամբ հաստատված N 11 հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերությունը «առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) և օտարված» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղակայված մաքսային մարմիններում «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով բաց թողնված տրանսպորտային միջոցները մաքսային ձևակերպման վայր ներկայացնելու համար» բառերով.
4) որոշմամբ հաստատված N 12 հավելվածի 4.2-րդ կետում «Տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային» բառերը փոխարինել «Մաքսային» բառով.
5) որոշմամբ հաստատված N 12 հավելվածի 18-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) մաքսային մարմինների կողմից՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով բաց թողնված տրանսպորտային միջոցները մաքսային ձևակերպման վայր ներկայացնելու համար 10 օր ժամկետով (այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը ենթակա են ոչնչացման` փոխադրման վերջնակետ հանդիսացող ներքին մաքսային մարմինների կողմից), «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ազատ շրջանառության նպատակով ներմուծված և մաքսային ձևակերպումներն ավարտած տրանսպորտային միջոցներին՝ 15 օր ժամկետով (այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը ենթակա են ոչնչացման՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումների կողմից):»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական: