Ուժը կորցրել է 2012 թվականի օգոստոսի 23-ից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 125 որոշմանը համապատասխան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 hունվարի 2012 թվականի |
թիվ 917 |
քաղ. Մոսկվա |
ԹՂԹԻ ԵՎ ՍՏՎԱՐԱԹՂԹԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.
1. Երկարաձգել թղթի և ստվարաթղթի առանձին տեսակների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի կիրառման ժամկետը՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային սակագնի 1Դ) ծանոթագրության համաձայն՝ 2011 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 850 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսատուրքի 1Դ) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝
«2012 թվականի փետրվարի 21-ը» բառերը փոխարինել «2012 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի փետրվարի 22-ից։
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝
Բելառուսի Ս. ՌՈՒՄԱՍ |
Ղազախստանի Կ. Կելիմբետով |
Ռուսաստանի Ի. ՇՈՒՎԱԼՈՎ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական: