ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 816-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով առաջին կարգի հաշմանդամներ՝ Մխիթար Կամոյի Ստեփանյանի համար ուղարկված Ford Freestar մակնիշի (2005 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ 2FMZA51675BA59553, 5,900 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ) և Մարինե Երվանդի Ասատրյանի համար ուղարկված Chevrolet Captiva մակնիշի (2012 թվականի արտադրության, նույնականացման համարը` 3GNAL2EK5CS548565, 5,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ) ավտոմեքենաների (փոխադրման ծախսերը կազմել են 6,468 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
23.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |