ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 111-Ա
«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-435-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
03.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 111-Ա որոշման |
ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատաս- խանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապա- հովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Պարտադիր հաշտարա- րության կամ դատարանի նախաձեռնությամբ հաշ- տարարություն նշանակ- վելու դեպքերում հաշտա- րարության իրականաց- ման համար հաշտարարի վարձատրության դրույքա- չափը սահմանելու, մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտա- րարության դիմաց հաշ- տարարի վարձատրու- թյան գումարի վճարման համար հայցվորին պետական բյուջեից վճարման ենթակա փոխհատուցման չափը և կարգը հաստատելու մասին» ՀՀ կառա-վարության որոշման ընդունում |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
2023 թ. մայիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետ |
2. |
«Հաշտարարի ընտրության և նշանակման էլեկտրոնային կարգը սահմանելու մասին» |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
2023 թ. հունիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետ |
3. |
«Հաշտարարների որակավորման դասընթացների ծրագիրը և ուսուցման կարգը հաստատելու մասին» մանի ընդունում |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
2023 թ. հունիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 14-րդ հոդված |
4. |
«Որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավոր- ման ստուգմանը մասնակ- ցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման ընթացակարգը, ինչպես նաև օտարերկրյա հեղինակավոր կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ արդարա-դատության նախարարի հրամանի ընդունում |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
2023 թ. հունիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 14-րդ հոդված |
5. |
«Արտոնագրված հաշտարարների ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին» |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
2023 թ. հունիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 15-17-րդ հոդվածներ |
6. |
«Մինչև «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքն ուժի մեջ մտնելն արտոնագրված հաշտարարների վերապատրաստման կարգը և ակադեմիական ժամերի քանակը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի ընդունում |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
2023 թ. հունիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մաս |
7. |
«Հաշտարարների ինքնա- կարգավորվող կազմա- կերպության գործող կառավարման մարմին- ների լիազորությունները դադարեցնելու և նոր կառավարման մարմին- ներ ձևավորելու նպատա- կով ընդհանուր ժողովի գումարման և անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ արդարադա- տության նախարարի հրամանի ընդունում |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
2023 թ. հունիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
03.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |