ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
03 ապրիլի 2020 թ. |
Հ. 1326-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Ն.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.113 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632 Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 31.03.2020թ. հ. 12-Ս1619 զեկուցագիրը.
1. Հաստատել «Երևանի Ն. Խաչատրյանի անվան հ.113 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. N113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհուրդի նախագահի ընտրությունները։
3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհրդի կազմը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 86-րդ կետը:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ |
Հավելված Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 3-ի Հ. 1326-Ա որոշման |
«Երևանի Ն.Խաչատրյանի անվան հ.113 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ն կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը
Դպրոցի մանկավարժա-կան խորհրդի ներկայացուցիչ |
Դպրոցի ծնողական խորհրդի ներկայա-ցուցիչ |
Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի ներկայացուցիչ | ||
Ազգանուն, անուն հայրանուն |
Պաշտոն |
Ազգանուն, անուն հայրանուն |
Պաշտոն | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Վարդանյան Անահիտ Արշալույսի
Ամիրյան Թամարա Մարլենի |
Գևորգյան Նարինե Համլետի
Կնյազյան Սուսաննա Ռուբիկի |
Սիմոնյան Ռուզաննա Ռոբերտի
Դեղոյան Մարիետա Բաբկենի
Առաքելյան Ռուզաննա Հայկարամի |
«Ալ. Աճեմյանի անվ. երաժշտա-կան դպրոց» ՀՈԱԿ-ի տեսական առարկաների ուսուցիչ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման հողօգտագործման վերահսկո-ղության բաժնի առաջատար մասնագետ
Չի աշխատում |
Մանուչարյան Հասմիկ Միշայի |
ՀՀ «Երևանի հ.105 դպրոց» ՊՈԱԿ, ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ |
◙(հավելվածի 4-րդ սյունակում 24.02.21 Հ. 407-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով:)
(հավելվածը փոփ. 24.02.21 Հ. 407-Ա)
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար` |
Վ. Խաչատրյան |