ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2022 թվականի N 1139-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1500-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը հաստատելու մասին» N 1500-Ա որոշմամբ հաստատված հավելվածի «Քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ» բաժնում (այսուհետ՝ բաժին) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31-րդ կետով.
«31. Վարորդ 1».
2) բաժնի 29-րդ կետում «29. Համակարգչային ցանցի ադմինիստրատոր 2» բառերը փոխարինել «29. Համակարգչային ցանցի ադմինիստրատոր 1» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
28.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |