ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2017 թվականի |
թիվ 39 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2013 թվականի հունիսի 25-ի թիվ 144 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկման մեթոդիկայում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի ապրիլի 24-ի թիվ 39 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկման մեթոդիկայում կատարվող
1. 1-ին կետի երկրորդ պարբերությունում «(այսուհետ՝ անդամ պետություններ)» բառերը փոխարինել «(այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, ցուցանիշներ)»:
2. 2-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունում «անդամ պետությունների տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշները» բառերը փոխարինել «ցուցանիշները» բառով.
բ) երկրորդ և երրորդ պարբերությունները լրացնել «(տոկոսներով՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ)» բառերով:
3. 3-րդ կետում՝
ա) տասներկուերորդ պարբերությունում «դրամական հիմնադրամ» բառերը փոխարինել «ենթահատվածների բյուջեների ամբողջություն» բառերով.
բ) տասնյոթերորդ պարբերությունում «որոնք իրենց մեջ ներառում են» բառերը փոխարինել «որոնք դասվում են պետական կառավարման հատվածի ենթահատվածներին.» բառերով.
գ) տասնիններորդ պարբերությունում «այդ պետությունների տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների,» բառերը փոխարինել «ցուցանիշների» բառով.
դ) քսանչորսերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«Հայաստանի Հանրապետությունում՝ բացակայում է.».
ե) քսանվեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ղրղզստանի Հանրապետության սոցիալական հիմնադրամ, որը ներառում է Կենսաթոշակային հիմնադրամը, Պետական կուտակային կենսաթոշակային հիմնադրամը, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պարտադիր բժշկական ապահովագրության հիմնադրամը և Աշխատավորների առողջացման հիմնադրամը.»:
4. 4-րդ կետում՝
ա) ութերորդ պարբերությունում «պակասուրդը (դեֆիցիտ) (հավելուրդը (պրոֆիցիտ)) որոշող մակրոտնտեսական ցուցանիշը» բառերը փոխարինել «պակասուրդի (դեֆիցիտի) (հավելուրդի (պրոֆիցիտի)) ցուցանիշը» բառերով, [փոփոխությունը վերաբերվում է միայն ռուսերենին].
բ) տասներեքերորդ պարբերությունում «մակրոտնտեսական» բառը հանել:
5. 5-րդ կետի տասներկուերորդ և տասնիններորդ պարբերություններում «մակրոտնտեսական» բառը հանել:
6. 6-րդ կետի առաջին պարբերությունը հանել:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|