ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2021 թվականի |
թիվ 141 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 122 ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի «Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու կարգը հաստատելու մասին» թիվ 122 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետում «մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ» բառերով:
2. Խնդրանքով դիմել Բելառուսի Հանրապետության կառավարությանը, Ղազախստանի Հանրապետության կառավարությանը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետին և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ապահովել 2022 թվականի նոյեմբերի 2-ից ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների համար միայն էլեկտրոնային անձնագրերի ձևակերպման մասով սպառիչ միջոցների ընդունումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2021 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագող իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|