Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 62
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
10.07.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
10.07.2020
Дата вступления в силу
13.02.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2020 թվականի

թիվ 62

քաղ. Մինսկ

 

«ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 033/2013) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ ընդունված՝ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 033/2013) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ արագացնել միջազգային ստանդարտի մշակումը՝ միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի 170-րդ կետին համապատասխան, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) պահանջների պահպանումը, ինչպես նաև միջպետական ստանդարտների, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ պարունակող, այդ թվում՝ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (ՄՄ ՏԿ 033/2013) կիրառելու ու կատարելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 7-ի թիվ 69 որոշմամբ հաստատված՝ տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի

հուլիսի 10-ի թիվ 62 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 033/2013) կատարվող

 

1. 61-րդ կետի «գ» ենթակետում «կաթ՝ խմելու» բառերը փոխարինել «խմելու կաթ» բառերով:

2. Թիվ 1 հավելվածի 1-ին աղյուսակում՝

ա) անվանումը «Խմելու կաթ,» բառերից հետո լրացնել «վերականգնված կաթ,» բառերով.

բ) 1-ին սյունակում առաջին դիրքը լրացնել «, վերականգնված կաթ» բառերով:

3. Թիվ 3 հավելվածում՝

ա) 1-ին սյունակի առաջին դիրքում «Կաթ՝ խմելու» բառերը փոխարինել «Խմելու կաթ» բառերով.

բ) առաջին դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«վերականգնված կաթ

ոչ թափանցիկ հեղուկ

հեղուկ համասեռ ոչ մածուցիկ

թեթև եռացման համային երանգով կաթին բնորոշ: Թույլատրվում է քաղցրավուն համային երանգ: Թույլատրվում է ոչ բավարար արտահայտված համ և հոտ

սպիտակ, թույլատրվում է կապտավուն երանգով՝ յուղազերծված կաթի համար, բաց կրեմագույն՝ մանրէազերծված կաթի համար, հարստացված կաթի համար՝ հարստացման համար օգտագործվող բաղադրիչի գույնից կախված»:

 

4. Թիվ 8 հավելվածի 1-ին բաժնում՝

ա) անվանումը «Խմելու կաթ,» բառերից հետո լրացնել «վերականգնված կաթ,» բառերով.

բ) 1-ին և 2-րդ կետերում «Կաթ՝ խմելու» բառերը փոխարինել «Խմելու կաթ, վերականգնված կաթ» բառերով:

5. Թիվ 13 հավելվածի 1-ին աղյուսակում՝

ա) անվանման մեջ «Կաթ՝ խմելու» բառերը փոխարինել «Խմելու կաթ, վերականգնված կաթ» բառերով.

բ) տեքստում «կաթ» բառը փոխարինել «խմելու կաթ, վերականգնված կաթ» բառերով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան