ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2021 թվականի N 1656-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1191-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» N 1191-Ն որոշման հավելվածի՝
1) «0428 Միջոլորտային մասնագիտություններ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝
«042802.00.7 |
Իրավական ուսումնասիրություններ |
Իրավական ուսումնասիրությունների մագիստրոս». |
2) Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի անգլերեն մասի՝
ա. «0318 Inter-disciplinary specialties» բաժնում «Agrieconomics» բառը փոխարինել «Agricultural Economics» բառերով,
բ. «0428 Inter-disciplinary specialties» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝
«042802.00.7 |
Legal Studies |
Master of Legal Studies», |
գ. «0712 Environmental Protection Technology» բաժնում «Life safety» բառերը փոխարինել «Safety of Vital Activity» բառերով,
դ. «0811 Agronomy and Zootechnics» բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «0811 Crop and livestock production», իսկ «Zootechnics» բառը փոխարինել «Animalhusbandry» բառով.
3) Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի ռուսերեն մասի՝
ա. «0428 Междисциплинарные специальности» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝
«042802.00.7 |
Юридические исследования |
Магистр юридических исследований», |
բ. «0811 Агрономия и Зоотехния» բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «0811 Производство сельскохозяйственных культур и выращивание скота», իսկ «Зоотехния» բառը փոխարինել «Животноводство» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
07.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական: