ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2022 թվականի N 210-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 648 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 29 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 14-ի «Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի ստեղծման ու ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունները տեղեկատվությամբ ապահովելու կարգը հաստատելու մասին» N 648 որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության ու Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության մասին» N 29 որոշումը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
23.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2022 թվական: