ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 փետրվարի 2022 թ. |
N 521-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի h.286 որոշմամբ հաստատված կարգի 32–րդ կետով, և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի հ.498-Ն որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ՝ Նարեկ Կեսոյանին սեփականության իրավունքով պատկանող Ն. Զարյան փողոցի հ.78/4 հասցեում, տարածագնահատման 4-րդ գոտում գտնվող 12.56քմ մակերեսով /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18112021-01-0219 վկայական/ հողամասը Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Ն. Զարյան փողոց հ.78/3 հասցեին հարակից տարածքում, տարածագնահատման 4-րդ գոտում գտնվող 12.56քմ մակերեսով համարժեք հողամասի հետ փոխանակելուն։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հ. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022թ. փետրվարի 8 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|