Գլխավոր տեղեկություն
Номер
N 318-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 09.03.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.03.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.03.2021
Дата вступления в силу
10.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2021 թվականի N 318-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերի և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Սահմանել, որ սույն որոշման N 5 հավելվածով 1165. ծրագրի 11005. «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովում» միջոցառման շրջանակներում նախատեսված տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպման ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Մետրիկա» և «Շարմ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ», «ը» պարբերությունների, 3-րդ ենթակետի և 71-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 


09.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 4-ի N 318-Ն որոշման

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 4-ի N 318-Ն որոշման

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 4-ի N 318-Ն որոշման

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 4-ի N 318-Ն որոշման

(հավելվածը փոփ. 23.12.21 N 2172-Ն)

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 4-ի N 318-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 մարտի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.12.2021, N 2172-Ն 12.02.2022, N 318-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան