ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1485-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 63-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1718-Ն որոշման հավելվածի 13-րդ կետերին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի N 1248-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 63-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
24.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1485-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2021 թ. փետրվարի 2-ի N 63-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ | |
Վահագն Խաչատուրյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար |
Արթուր Հովսեփյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Գագիկ Անանյան | - ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ |
Արման Անդրիկյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական |
Էդգար Ալեքսանյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ | |
Արևշատ Մելիքսեթյան | - «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ (համաձայնությամբ) |
Կարեն Սարգսյան | - «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ) |
Կարեն Բաբաջանյան | - «Բրեինդ» ՍՊԸ-ի բրենդինգի գծով տնօրեն (համաձայնությամբ) |
Արկադի Փինաչյան | - «ԱՐՄսվիս բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն (համաձայնությամբ) |
Աշոտ Մարկոսյան | - ԵՊՀ-ի նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ | |
Գագիկ Ասլանյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. |
Լիանա Գրիգորյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տ.գ.դ. |
Լիլիթ Դադայան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. |
Գագիկ Աղաջանյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.թ. |
Էդգար Աղաբեկյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ | |
Գոռ Մելիք-Սահակյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանող |
Զավեն Խուկեյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի ասպիրանտ |
Արև Մանուկյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանող |
Վլադիմիր Վարդանյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանող |
Քրիստինե Հակոբյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանող»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
24.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|