Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1112-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1121-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 22-ի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մայիսի 27-ի N 490-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1121-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «փոխվարչապետ Տիգրան Ավինյանին» բառերը փոխարինել «ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին» բառերով.
2) 2-րդ կետում «տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
06.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|